Օթար Գաբելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օթար Գաբելիա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օթար Ամվրոսիեվիչ Գաբելիա
Քաղաքացիությունը {{{2}}} ԽՍՀՄ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 24, 1953 (71 տարեկան)
Ծննդավայր Զուգդիդի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 177 սմ
Քաշ 73 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1970-1971 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Զուգդիդ ? (?)
1972-1973 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Սուխում ? (?)
1974-1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Քութայիս 109 (?)
1977-1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի 129 (-116)
1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Քութայիս 29 (-42)
1985-1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի 142 (-163)
Ազգային հավաքական
1979 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 2 (-3)
Մարզչական կարիերա
1990-1992 Վրաստանի դրոշ (1990-2004) Օդիշի
1992-1993 Վրաստանի դրոշ (1990-2004) Ալազանի
1993-1995 Վրաստանի դրոշ (1990-2004) Դուրուջի
1995-1997 Վրաստանի դրոշ (1990-2004) Ալղեթի
1997-1999 Վրաստանի դրոշ (1990-2004) ՏԳՈՒ
2001-2002 Վրաստանի դրոշ (1990-2004) Մերանի
2001-2003 Վրաստանի դրոշ (1990-2004) Վրաստան օգնական
2003 Վրաստանի դրոշ (1990-2004) Սիոնի Բոլնիս
2004-2005 ՎրաստանՏորպեդո Քութայիս
2009 Վրաստան Բորժոմի կոնսուլտանտ
2009-2011 Վրաստան Վրաստան (Մ-20)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Օթար Գաբելիա (վրաց.՝ ოთარ გაბელია, մարտի 24, 1953(1953-03-24)[1], Զուգդիդ), խորհրդային ֆուտբոլիստ, դարպասապահ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է Զուգդիդի բակային ֆուտբոլում։ Համարվում է «Դինամո» Զուգդիդ դպրոցի սանը։ 1966 թվականից մասնակցել է շրջանային և քաղաքային մրցույթների, խաղացել է «Կաշվե գնդակ» մրցաշարին։ Սկսել է որպես հարձակվող, սակայն պայմանավորված մի քանի հանգամանքներով դարձել դարպասապահ։ «Կաշվե գնդակ» մրցաշարի խաղարկության ժամանակ դարպասապահը հեռացել էր քաղաքից, և մարզիչը Գաբելիային խնդրեց կանգնել դարպասներում, ու նա հենց առաջին խաղում որսաց երկու 11 մետրանոց հարված։ Որոշ ժամանակ անց հիվանդացավ թոքամզի բորբոքմամբ, որի պատճառով որոշեց մնալ դարպասապահ։

1970-1971 թվականներին խաղացել է «Դինամո» Զուգդիդում, 1972-1973 թվականներին՝ «Դինամո» Սուխումում, 1974-1976 թվականներին՝ «Տորպեդո» Քութայիսում»։

1979 թվականին, հարսանիքից անմիջապես հետո, տեղափոխվեց «Դինամո» Թբիլիսի, որն այդ ժամանակ գլխավորում էր Նոդար Ախալքացին։ Ակումբում խաղաց 5 տարի։ 1978 թվականին երկրի չեմպիոնական մեդալները ստանալու համար անհրաժեշտ 16 խաղերից երկուսը պակասում էին։

1983 թվականին վերադարձավ «Տորպեդո» Քութայիս։ 1985-1986 և 1988-1989 թվականներին նորից խաղաց «Դինամոյում»։ 1987 թվականին խաղալով Լանչխուտիի «Գուրիայում»՝ եղավ թիմի ավագը։ Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ առաջնության Բարձրագույն դիվիզիոնում խաղաց 300 խաղ, որոնցից 271-ը «Դինամոյում»։

Աչքի էր ընկնում գերազանց ռեակցիայով և նետվելու կարողությամբ, հմուտ տիրապետում էր պաշտպանների գործողություններին։ Դրա հետ մեկտեղ չափից ավելի էմոցիոնալ էր, որը երբեմն նրան խանգարում էր։

ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ 1981-ի եզրափակիչ խաղից առաջ կորավ Գաբելիայի ուղեբեռը, որի մեջ մտնում էր դարպասապահի ամբողջ համազգեստը՝ երկու մարզական զգեստ շապիկների, կիսավարտիքների և սռնապանների երկուական կոմպլեկտներով ու հինգ զույգ ձեռնոցներ։ Ըստ Գաբելիայի, ուղեբեռը գողացել էին Շերեմետևոյում։

Վերադառնալով Գերմանիայից, «Adidas» ընկերությունը Գաբելիային տրամադրեց կոմպլեկտ, բայց առանց բուտսեր։ 43 չափի բուտսերը նա ստիպված էր վերցնել Չիվաձեյից, որն ուներ երկու զույգ։

1990 թվականից մինչև 1992 թվականի հունիսը եղել է «Օդիշի» Զուգդիդի մարզիչը, 1992-1993 թվականներին «Ալազան» Թբիլիսիի մարզիչը, 1993 թվականի հուլիսից մինչև 1995 թվականի փետրվարը «Դուրուջի» Կվարելի մարզիչը, 1995-1997 թվականներին «Ալղեթի» Մառնեուլի մարզիչը, 1997 թվականի հուլիսից մինչև 1999 մրցաշրջանի առաջին կեսի ավարտը՝ ՏԳՈՒ-ի մարզիչը։ 1990-1994 և 2001-2003 թվականներին գլխավորել է Վրաստանի հավաքականը։

2001-2002 թվականներին ղեկավարել է «Մերանի» ակումբը[2][3]։

2003 թվականի երկրորդ մրցաշրջանում գլխավորել է «Սիոնի» ակումբը[4]։

2004 թվականի փետրվարի 4-ին, բրազիլացի մասնագետ Ժոաո Պաուլո դի Կամպուշի հեռացումից հետո, գլխավորեց «Տորպեդո» Քութայիսը։ Մրցաշրջանի արդյունքներում թիմը զբաղեցրեց 7-րդ տեղը (բրազիլացու օրոք նույնպես 7-րդ տեղում էր)։ 2004-2005 մրցաշրջանում «Տորպեդոն» առաջին կեսը ավարտեց «Դինամո» Թբիլիսիին հավասար, միայն թե ձմեռային արձակուրդների ժամանակ թիմը կրեց զգալի կորուստներ, թիմից հեռացան երեք առաջնորդ խաղացողներ՝ Բաբունաշվիլին, Ստուրուան և Թոդուան։ Արդյունքում, առաջնության երկրորդ կեսի մեկնարկային 4 խաղերում թիմը կրեց 3 պարտություն և խաղաց 1 ոչ ոքի, ու անհույս հետ մնաց «Դինամոյից»։ Այնուամենայնիվ, «Տորպեդոյին» հաջողվեց մնալ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում[5]։ Գաբելիան թիմը լքեց ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության շրջանակներում կայացած ԲԱՏԵ-ի դեմ խաղերից հետո, 2005-2006 մրցաշրջանի սկզբներին[6].

2009 թվականի հունիսից մինչը 2011 թվականի սեպտեմբերը ղեկավարել է Վրաստանի երիտասարդական հավաքականը։ Պաշտոնը լքեց 2013 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Իսպանիայից կրած պարտություններից հետո (2-7, 0-2)[7]։

Ավարտել է Սուխումի մերձարևադարձային գյուղատնտեսության ինստիտուտը, մասնագիտությունը՝ գյուղատնտես։

Հայրը՝ Ամվրոսին, 15 տարի եղել է սովխոզի տնօրեն։ Ունի երեք որդի։ Որդիներից Գեորգին ֆուտբոլային դարպասապահ է։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գավաթակիրների գավաթակիր՝ 1981։ Եվրոգավաթներում՝ 32 խաղ։
  • ԽՍՀՄ չեմպիոն՝ 1978 (միայն թե խաղացած քիչ խաղերի քանակի պատճառով մեդալներ չի ստացել)։ ԽՍՀՄ արծաթե մեդալակիր՝ 1977, բրոնզե մեդալակիր՝ 1981։
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1979 (հետխաղյա 11-մետրանոց հարվածներից երեքը հետ է մղել), ԽՍՀՄ Գավաթի ֆինալիստ՝ 1980։
  • «33-ի» մեջ՝ № 2 (1979)։
  • ԽՍՀՄ լավագույն դարպասապահ՝ 1979 («Օգոնկա»-ի մրցանակ)։
  • ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի 2-րդ մրցանակակիր՝ 1979։
  • ԽՍՀՄ հավաքականում 1 խաղ (1979 թվականի նոյեմբերի 21՝ ԳԴՀ-ի դեմ (1-3))։
  • Մտնում է Լև Յաշինի խորհրդանշական ակումբում (131 չոր խաղ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]