Լորենցո Մորոն Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենցո Մորոն Գարսիա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1993(1993-12-30)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 188
Քաշ 68
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Բետիս
Համար 16
Պատանեկան կարիերա
2007-2011 Իսպանիա Պենյա Լոս Կոմպադրես
2011 Իսպանիա Մարբելյա
2011-2012 Իսպանիա Վասկես Սենտրալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Իսպանիա Ունիոն Էստեպոնա 15 (2)
2013-2015 Իսպանիա Մարբելյա 32 (10)
2014-2015  Իսպանիա Վելես 21 (14)
2015— Իսպանիա Ռեալ Բետիս 15 (7)
2015-2018  Իսպանիա Ռեալ Բետիս Բ 94 (45)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 5 հուլիսի, 2018:

Լորենցո Խեսուս Մորոն Գարսիա (իսպ.՝ Lorenzo Jesús Morón García, հայտնի է նաև որպես Լորեն, դեկտեմբերի 30, 1993(1993-12-30)[1], Մարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, իսպանական «Ռեալ Բետիս» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենը ծնվել է Մարբելյայում (Անդալուսիա)։ Նա խաղացել է «Պենյա Լոս Կոմպադրես», «Մարբելյա» և «Վասկես Սենտրալ» ակումբների երիտասարդական թիմերում։ 2012 թվականին պայմանագիր է կնքել Տերսերայի «Ունիոն Էստեպոնա» ակումբի հետ։ Սեպտեմբերի 1-ին նա կատարել է իր նորամուտը մեծահասակների մակարդակում՝ խաղադաշտ դուրս գալով «Էլ Պալո» ակումբի դեմ խաղում (0:1)։

2012 թվականի սեպտեմբերի 30-ին Լորենը խփել է իր առաջին գոլն ակումբի կազմում՝ դառնալով «Վելես» ակումբի դեմ խաղի երրորդ գոլի հեղինակը (4:1)[2]։ Հաջորդ տարվա հունվարին նա վերադարձել է «Մարբելյա», որը հանդես էր գալիս նույն դիվիզիոնում։ 2014 թվականի հուլիսի 8-ին՝ ակումբի երրորդ դիվիզիոն անցնելուց հետո, Լորենը վարձավճարով տեղափոխվել է չորրորդ դիվիզիոնի «Վելես» ակումբ մեկ տարով[3]։

2015 թվականի հունվարի 29-ին Լորենը պայմանագիր է կնքել «Ռեալ Բետիս» ակումբի հետ և անմիջապես ուղարկվել պահեստային թիմ, որը հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում[4]։ 2015/2016 մրցաշրջանի ընթացքում Լորենը խփել է 13 գոլ, սակայն չի կարողացել թիմին փրկել դուրս մնալուց։ 2016 թվականի հունիսի 20-ին նա պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2018 թվական[5]։ 2017 թվականի մայիսի 14-ին ֆուտբոլիստը ձևակերպել է հեթ-տրիկ «Ատլետիկո Էսպանյոլ» ակումբի դեմ խաղում։ Լորենը դարձել է իր ակումբի լավագույմ ռմբարկու Տերսերայում՝ խփելով 15 գոլ 31 խաղի ընթացքում և օգնելով թիմին վերադառնալ Սեգունդա Բ։

2018 թվականի հունվարի 30-ին Լորենը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2021 թվական և ընդգրկվել հիմնական թիմի կազմում, որը հանդես էր գալիս Իսպանիայի առաջնությունում[6]։ Փետրվարի 3-ին նա կատարել է իր նորամուտը թիմի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման առաջին րոպեներից և դառնալով դուբլի հեղինակ «Վիլյառեալի» դեմ տնային խաղում (2:1)[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենի հայրը՝ Լորենցո Մորոնը, նույնպես եղել է ֆուտբոլիստ։ Նա խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում և հիմնականում հանդես է եկել «Սալամանկա» և «Ռեկրեատիվո» ակումբներում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Loren: "Dedico mi primer gol en Tercera División a mi familia"» (իսպաներեն). Marbella 24 Horas. 1 октября 2012. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  3. «El marbellí Loren ya es jugador del Vélez, cedido por el Marbella FC» (իսպաներեն). Marbella 24 Horas. 8 июля 2014. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Loren, refuerzo para la delantera del Betis B» (իսպաներեն). Реал Бетис. 29 января 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  5. «El canterano Loren renueva hasta junio de 2018» [Academy player Loren renews until June 2018] (իսպաներեն). Marca. 20 июня 2016. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  6. «Academy player Loren will be part of the first team». Реал Бетис. 30 января 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  7. «Loren tiene duende» (իսպաներեն). Marca. 3 февраля 2018. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  8. «El hijo de Loren explota en el Betis B, mejor ataque y peor defensa de la categoría» [The son of Loren sets off in Betis B, best attack and worst defence of the category] (իսպաներեն). Huelva 24. 4 сентября 2017. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Մորոն Գարսիա» հոդվածին։