Աիսա Մանդի
![]() Մանդին Ալժիրի հավաքականի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 22, 1991[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Շալոն ան Շամպայն | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 23 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2009 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2010 |
![]() | 8 | (1) |
2009-2016 |
![]() | 161 | (14) |
2016-ներկա |
![]() | 96 | (4) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-ներկա |
![]() | 51 | (1) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Աիսա Մանդի (արաբ․՝ عيسى ماندي, հոկտեմբերի 22, 1991[1][2][3], Շալոն ան Շամպայն), ալժիրցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Ալժիրի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստադ Ռեյմս[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանդին Ստադ Ռեյմսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հոկտեմբերի 13-ին՝ փոխարինման մտնելով Լուհան Կյուիզոյի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը Լիգա 2-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հավրի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի հունվարի 18-ին՝ Արլ-Ավինյոնի դեմ խաղում[8]։ 2011-12 մրցաշրջանում Մանդին անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Ռեյմսին տեղափոխվել Լիգա 1[9][10]։
Առաջին հանդիպումը Լիգա 1-ում Մանդին անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բաստիայի դեմ խաղում[11]։ Ֆրանսիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ Տրուայի դեմ խաղում[12]։ 2013 թվականի փետրվարի 22-ին Մանդին հեռացվեց խաղադաշտից Նիսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 68-րդ րոպեին[13]։ Մայիսի 4-ին ալժիրցին գոլ խփեց Այաչոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[14]։ 2014 թվականի փետրվարի 21-ին նա կարմիր քարտ ստացավ Մոնակոյի դեմ խաղում՝ հեռացվեց խաղադաշտից հանդիպման 84-րդ րոպեին[15]։ Ապրիլի 5-ին Մանդին 2 ինքնագոլի հեղինակ դարձավ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, և Ռեյմսը պարտվեց 3-0 հաշվով[16][17]։ 2013-14 մրցաշրջանում նա անցկացրեց 36 հանդիպում՝ տալով 4 գոլային փոխանցում[18]։
2014 թվականի օգոստոսի 30-ին Մանդին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լանսի դեմ խաղում[19]։ Իր առաջին հանդիպումը Ռեյմսի ավագի թևկապով ալժիրցին անցկացրեց սեպտեմբերի 13-ին՝ Թուլուզի դեմ խաղում[20]։ 2015 թվականի ապրիլի 18-ին նա գոլ խփեց Բաստիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[21]։ 2015-16 մրցաշրջանում Մանդին դարձավ Ռեյմսի հիմնական ավագը։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին նա կարմիր քարտ ստացավ Նիսի դեմ խաղում[22]։ 2016 թվականի հունվարի 24-ին Մանդին գոլ խփեց Սենտ-Էտիենի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[23]։ Փետրվարի 27-ին ալժիրցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում[24]։ Ստադ Ռեյմսի առաջին թիմի կազմում Մանդին անցկացրեց 170 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 30-ին Մանդին 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[25][26][27]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բարսելոնայի դեմ խաղում[28][29]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 18-ին՝ Լաս Պալմասի դեմ խաղում[30]։ 2017 թվականի նոյեմբերի 20-ին ալժիրցին հեռացվեց խաղադաշտից Էյբարի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 55-րդ րոպեին[31]։ 2018 թվականի փետրվարի 18-ին նա գոլ խփեց Ռեալ Մադրիդի դեմ խաղում, սակայն Բետիսը պարտվեց 5-3 հաշվով[32][33]։ 2017-18 մրցաշրջանում Մանդին անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[34]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Մանդին անցկացրեց 2018 թվականի սեպտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիակոսի դեմ խաղում[35]։ Բետիսի ավագի թևկապով ալժիրցին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 28-ին՝ Խետաֆեի դեմ խաղում[36]։ 2019 թվականի հունվարի 30-ին նա գոլ խփեց Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի Էսպանյոլի դեմ պատասխան հանդիպման լրացուցիչ ժամանակում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով և անցնել մյուս փուլ[37][38]։ 2018-19 մրցաշրջանում Մանդին անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[39]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալժիրի ազգային հավաքականում իր դեբյուտը Մանդին նշեց 2014 թվականի մարտի 5-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սլովենիայի դեմ ընկերական խաղում[40][41]։ Հունիսի 2-ին նա ընդգրկվեց Ալժիրի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[42][43][44]։ Առաջնությունում Մանդին անցկացրեց 3 հանդիպում[45], իսկ Ալժիրը հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Գերմանիային[46][47]։ 2015 թվականի ձմռանը նա մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[48][49]՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով հավաքականի բոլոր 4 հանդիպումներում։
Իր առաջին գոլը Ալժիրի հավաքականի կազմում Մանդին խփեց 2016 թվականի մարտի 29-ին՝ Եթովպիայի դեմ խաղում[50]։ Որպես հավաքականի ավագ առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունվարի 7-ին՝ Մավրիտանիայի դեմ խաղում[51]։ Հունվարին Մանդին մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[52][53][54]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Ալժիրը դուրս մնաց խմբային փուլից[55][56][57]։ 2019 թվականի ամռանը նա Ալժիրի կազմում մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[58][59][60]։ Մանդին անցկացրեց 6 հանդիպում, իսկ Ալժիրը 29 տարվա դադարից հետո հաղթեց առաջնությունը[61][62]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Սենեգալին[63][64][65]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[66]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ստադ Ռեյմս | 2009–10 | Ազգային առաջնություն | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |
2010–11 | Լիգա 2 | 8 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 10 | 0 | |||
2011–12 | 26 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 27 | 1 | ||||
2012–13 | Լիգա 1 | 29 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 30 | 2 | |||
2013–14 | 33 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 36 | 0 | ||||
2014–15 | 32 | 6 | 0 | 0 | 1 | 0 | 33 | 6 | ||||
2015–16 | 32 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 33 | 5 | ||||
Ընդհանուր | 161 | 14 | 4 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 170 | 14 | ||
Ռեալ Բետիս | 2016–17 | Լա Լիգա | 26 | 2 | 2 | 0 | — | — | 28 | 2 | ||
2017–18 | 34 | 1 | 1 | 0 | 35 | 1 | ||||||
2018–19 | 35 | 1 | 7 | 1 | 6 | 0 | 48 | 2 | ||||
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |||||
Ընդհանուր | 96 | 4 | 10 | 1 | 6 | 0 | 0 | 0 | 112 | 5 | ||
Կարիերայի ընդհանուր | 257 | 18 | 14 | 1 | 6 | 0 | 5 | 0 | 282 | 19 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[66]
Ալժիր | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 10 | 0 |
2015 | 11 | 0 |
2016 | 4 | 1 |
2017 | 11 | 0 |
2018 | 6 | 0 |
2019 | 9 | 0 |
Ընդհանուր | 51 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մարտի 29, 2016 | Ադիս Աբեբա մարզադաշտ, Ադիս Աբեբա, Եթովպիա | ![]() |
2–2 | 3–3 | Աֆրիկայի գավաթ 2017 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալժիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Algeria - A. Mandi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Louhans-Cuiseaux vs. Reims - 13 October 2009 - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-09-04
- ↑ «AC Le Havre - Stade Reims, Aug 20, 2010 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Havre AC - Stade de Reims (2-1) - Saison 2010/2011 - Domino's Ligue 2»։ www.lfp.fr։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Athlétic Club Arlésien - Stade Reims, Jan 18, 2012 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ McCarry Patrick։ «Back in the big time: Forgotten French club reclaim their spot in top division»։ The42 (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Reims, Troyes promoted to French top flight»։ www.bangkokpost.com։ Վերցված է 2019-09-04
- ↑ «SC Bastia - Stade Reims, Aug 18, 2012 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Stade Reims - ES Troyes AC, Oct 27, 2012 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «OGC Nice - Stade Reims, Feb 22, 2013 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Stade Reims - AC Ajaccio, May 4, 2013 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «AS Monaco - Stade Reims, Feb 21, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Paris Saint-Germain - Stade Reims, Apr 5, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Paris St-Germain 3-0 Reims» (en-GB)։ 2014-04-05։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Aissa Mandi | Football Stats | Real Betis | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-04
- ↑ «RC Lens - Stade Reims, Aug 30, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Stade Reims - FC Toulouse, Sep 13, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «SC Bastia - Stade Reims, Apr 18, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Stade Reims - OGC Nice, Dec 12, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Stade Reims - AS Saint-Étienne, Jan 24, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Stade Reims - FC Girondins Bordeaux, Feb 27, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «El Real Betis ficha a Aïssa Mandi para las próximas cinco temporadas»։ realbetisbalompie (en-EN)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Real Betis introduce Algerian defender Aissa Mandi»։ www.sportskeeda.com (en-us)։ 2016-07-20։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Real Betis introduces Algerian defender Aissa Mandi»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «FC Barcelona - Real Betis Balompié, Aug 20, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ Reuters (2016-08-20)։ «Luis Suárez scores hat-trick in Barcelona’s 6-2 rout of Real Betis»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Real Betis Balompié - UD Las Palmas, Nov 18, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «SD Eibar - Real Betis Balompié, Nov 20, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Real Betis Balompié - Real Madrid, Feb 18, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Marco Asensio strikes twice to fuel Real Madrid's comeback against Betis»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Aissa Mandi | Football Stats | Real Betis | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Olympiacos Piraeus - Real Betis Balompié, Sep 20, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Getafe CF - Real Betis Balompié, Oct 28, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Real Betis Balompié - RCD Espanyol Barcelona, Jan 30, 2019 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Real Betis vs Espanyol»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Aissa Mandi | Football Stats | Real Betis | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Algeria - Slovenia, Mar 5, 2014 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Algeria vs Slovenia»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «World Cup 2014: Guedioura misses cut for Algeria squad» (en-GB)։ 2014-06-02։ Վերցված է 2019-09-04
- ↑ Staff Guardian (2014-06-06)։ «Algeria squad for 2014 World Cup: the 23 chosen by Vahid Halilhodzic»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-04
- ↑ Sport Telegraph (2014-06-02)։ «Algeria World Cup 2014 squad» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-04
- ↑ FIFA.com։ «2014 FIFA World Cup™ - Teams - Algeria»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-11-ին։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Germany - Algeria, Jun 30, 2014 - World Cup 2014 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ FIFA.com։ «Schurrle, Ozil scrape Germany into France showdown»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-08-ին։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Nations Cup 2015: Abeid and Belkalem out of Algeria squad» (en-GB)։ 2015-01-03։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Afrofootball - 2015 AFRICA CUP - ALGERIA - ABEID AND BELKALEM OUT OF SQUAD»։ www.afrofootball.com։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Ethiopia - Algeria, Mar 29, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Algeria - Mauritania, Jan 7, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-14-ին։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Sofiane Feghouli left out of Algeria's final Africa Cup of Nations squad» (en-GB)։ 2016-12-31։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Algeria Announce 23-Man AFCON Squad»։ South African soccer news։ Վերցված է 2019-09-04
- ↑ AfricaNews (2017-01-01)։ «Algeria names AFCON 2017 team»։ Africanews (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
- ↑ «Afcon 2017: Algeria exit tournament without a win» (en-GB)։ 2017-01-23։ Վերցված է 2019-08-04
- ↑ Press Associated (2017-01-23)։ «Tunisia make it through but Algeria are out of Africa Cup Of Nations»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-04
- ↑ CNN Henry Young and Matias Grez։ «AFCON 2017: Algeria and Zimbabwe crash out»։ CNN։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Africa Cup of Nations: Algeria announces 23-man squad» (en-GB)։ 2019-05-30։ Վերցված է 2019-08-04
- ↑ Wagih Ahmed (2019-05-30)։ «Algeria announce 23-man squad for Africa Cup of Nations»։ KingFut (en-GB)։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Algeria Name Final Squad for AFCON 2019»։ Al Bawaba (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ 61,0 61,1 «Africa Cup of Nations: Algeria beat Senegal to win final» (en-GB)։ 2019-07-19։ Վերցված է 2019-08-04
- ↑ FIFA.com։ «Welcome to FIFA.com News - Algeria edge Senegal to win first title in 29 years - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Senegal - Algeria, Jul 19, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Algeria win the African Cup of Nations, beating Senegal 1-0 | DW | 19.07.2019»։ DW.COM (en-GB)։ Վերցված է 2019-08-04
- ↑ Doyle Paul (2019-07-19)։ «Senegal 0-1 Algeria: Africa Cup of Nations 2019 final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-04
- ↑ 66,0 66,1 «Aïssa Mandi»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-09-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Աիսա Մանդի Վիքիպահեստում |
---|
- Մանդիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Մանդիի պաշտոնական Տվիտերի էջը
- Մանդիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մանդին transfermarkt-ում
- Մանդին soccerbase.com-ում
- Մանդին WhoScored.com կայքում
- Մանդին Ռեալ Բետիսի պաշտոնական կայքում
- Մանդին Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2020-01-03 at the Wayback Machine.
- Մանդին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մանդին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2019-07-19 at the Wayback Machine.
|
|
|