Յասին Իբրահիմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յասին Բրահիմիից)
Յասին Իբրահիմի
ֆր.՝ Yacine Brahimi
Յասին Իբրահիմին Դարիո Սռնայի դեմ պայքարում
Անձնական տվյալներ
Ազգությունը Ալժիր Ալժիր
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1990(1990-02-08)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 175 սմ
Քաշ 65 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա
Համար 8
Պատանեկան կարիերա
1997-2001 Ֆրանսիա Մոնտրեյ
2001-2005 Ֆրանսիա Վինսենուա
2003-2006 Ֆրանսիա Կլերֆոնտեն
2005-2006 Ֆրանսիա ՊՍԺ
2006-2009 Ֆրանսիա Ռենն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2013 Ֆրանսիա Ռենն 38 (7)
2007-2009  Ֆրանսիա Ռենն B 40 (4)
2009-2010  Ֆրանսիա Կլերմոն 31 (8)
2012-2013  Իսպանիա Գրանադա 27 (0)
2013-2014 Իսպանիա Գրանադա 31 (3)
2014-մ.հ. Պորտուգալիա Պորտու 39 (10)
Ազգային հավաքական
2006 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 16) 7 (2)
2006 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 3 (0)
2007-2008 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 5 (1)
2008-2009 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 25 (11)
2010 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 5 (1)
2010-2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 8 (1)
2013-մ.հ. Ալժիր Ալժիր 19 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի հունիսի 12-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2015 թվականի հունվարի 27-ի

Յասին Իբրահիմի (արաբ․՝ ياسين إبراهيمي‎‎, փետրվարի 8, 1990(1990-02-08)[1], Փարիզ), Ֆրանսիայում ծնված ալժիրցի ֆուտբոլիստ[2], «Պորտու» ակումբի և Ալժիրի ազգային հավաքականի կիսապաշտպան[3]։

Իբրահիմին իր կարիերան սկսել է Իլ դը Ֆրանս երկրամասի տարբեր ակումբներում՝ մարզվելով «Մոնտրեյ» և «Վենսեն» սիրողական ակումբերում։ 2003 թվականին նա հրավիրվում է Կլերֆոնտենի ֆուտբոլային ակադեմիա։ Իբրահիմին ակադեմիայում անցկացնում է 3 տարի, ինչից հետո պայմանագիր է կնքում ֆրանսիական «Ռենն» ակումբի հետ։ Որոշ ժամանակ խաղալով «Ռեննի» երիտասարդական ակումբում՝ Իբրահիմին հասնում է մի շարք հաջողությունների։ Ստանալով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակ՝ Իբրահիմին վարձավճարով տեղափոխվում է Լիգա 2-ում հանդես եկող «Կլերմոն» ֆուտբոլային ակումբ[4]։ Հանդես գալով «Կլերմոնի» կազմում՝ Իբրահիմին դառնում է 2009-10 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և շատ արագ հայտնի է դառնում տրանսֆերային «շուկայում»։ 2010 թվականին Իբրահիմին վերադառնում է «Ռենն»[5]։

Ներկայում Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստ Իբրահիմին Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին խաղացողներից է։ Իբրահիմին հանդես է եկել երիտասարդական հավաքականի բոլոր հնարավոր տարիքային թիմերում[6]։ 2009 թվականին Իբրահիմին, հանդես գալով Ֆրանսիայի պատանեկան հավաքականի (մինչև 19 տարեկան) կազմում, թիմի հետ միասին կարողանում է հասնել մինչև 2009 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 1/2 եզրափակիչ։ 2013 թվականի փետրվարին Իբրահիմին դառնում է Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստ և նրա կազմում կատարում է իր նորամուտը ընդամենը մեկ ամիս անց[7]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմին ծնվել է Փարիզում՝ ալժիրցու ընտանիքում, և մեծացել է Փարիզի արևելյան արվարձան Մոնտրեյոիի Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում[8]։ Պատանի հասակում՝ ընկերների հետ փողոցային ֆուտբոլ խաղալիս նա ընդօրինակում էր Զինեդին Զիդանին[9]։ Իբրահիմին սկսում է իր ֆուտբոլային կարիերան տեղական «Մոնտրեյ» ֆուտբոլային ակումբում։ Այնտեղ չորս տարի անցկացնելուց հետո նա միանում է «Վենսենուա» ակումբին։ Ակումբի հայտնի սաներից է եղել նաև Բլեյզ Մատուիդին։ Երկու տարի անց Իբրահիմին իր հեռանկարային ֆուտբոլային զարգացման նպատակով հրավեր է ստանում Կլերֆոնտենի հայտնի ֆուտբոլային ակադեմիայից։ Մարզվելով ակադեմիայում ամբողջ շաբաթվա ընթացքում՝ Իբրահիմին հանգստյան օրերին կանոնավոր կերպով խաղում էր «Վենսենուայի» կազմում։ Կլերֆոնտենում մարզվելու վերջին տարին Իբրահիմին անցկացնում է Կամ դե Լոժում, որտեղ գտնվում էր «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի երիտասարդական մարզական կենտրոններից մեկը։ Այդ ակադեմիայում նրա խաղընկերներից է եղել նաև Մամադու Սակոն[10]։ Ակադեմիայից հեռանալու ժամանակ նրանով հետաքրքրվում էին ֆրանսիական և եվրոպական մի շարք ակումբեր, և Իբրահիմին կնքում է ասպիրանտական (երիտասրադական) պայմանագիր «Ռենն» ֆուտբոլային ակումբի հետ։ 2010 թվականի հոկտեմբերին Իբրահիմին պատմում է իր ընտրության պատճառների մասին. «Ռեննի ակադեմիայում մեծ նշանակություն է տրվում ուսմանը, և այս ամենը երաշխիք էր իմ ծնողների համար։ Նրանք խորհուրդ տվեցին ինձ ընտրել «Ռեննը»։ Ընտրելով այս ակումբը՝ ես կարողացա շարունակելով մարզվելը՝ պատրաստվելով բակալավրիատին»[10]։

«Ռենն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմին «Ռեննի» երիտասարդական ակումբում (մինչև 19 տարեկան):

Միանալով «Ռեննին»՝ Իբրահիմին շատ կարճ ժամանակահատվածում դառնում է ակումբի երիտասարդական ակադեմիայի տաղանդավոր ֆուտբոլիստների խմբի մի մասը։ Նրա խաղընկերների շարքում առավել աչքի էին ընկնում Դամեն Լե Տալլեկը, նրա փոքր եղբայր Անտոնի Լե Տալլեկը, Յանն Մ’Վիլլան, Յոհան Լասիմանը, Կևին Տեոֆիլ-Կատրինը և Սամյուել Սուպրայենը։ Մ’Վիլլա, Իբրահիմի, Կամար և Լե Տալլեկ քառյակը, որ անդամները բոլորը ծնվել էին 1990 թվականին, դառնում է երիտասարդական ակումբի հաջողության գրավականը։ Այս քառյակը մինչև 16 տարեկանների ակումբի հետ հաղթանակ է տանում «Կարիսպորտի առաջնություն» (Tournoi Carisport) ազգային առաջնությունում։ Այդ առաջնությունը կանոնավոր կերպով անցկացվում էր Ֆրանսիայի առաջատար ֆուտբոլային ակադեմիաների միջև։ Երկու մրցաշրջան անց մինչև 18 տարեկանների ակումբի հետ նրանք նորից հաղթանակ են տանում վերոնշյալ առաջնության 2006-07 մրցաշրջանում։ 2008 թվականին «Ռեննի» երիտասարդական ակադեմիան մեծ հաջողություն է գրանցում՝ հաղթելով վարկանշային Գամբարդելլայի գավաթի մրցությունում։ «Ռեննի» համար այն դառնում է երրորդը և առաջինը 2003 թվականից սկսած։ 2002 թվականին գրանցված հաղթանակի ժամանակ մրցությունում հանդես էին գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Յոհան Հուրկյուֆֆը և Սիլվեն Մարվոն։ 2007-08 մրցաշրջանի վերջում՝ հունիսի 23-ին, Իբրահիմին «Ռեննի» հետ կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ եռամյա պայմանագիրը՝ մինչև 2011 թվականի հունիսը[11]։ Չնայած պրոֆեսիոնալ պայմանագրի կնքմանը՝ Իբրահիմին չի ստանում տեղ թիմի հիմնական կազմում և խաղում է չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեննի» սիրողական թիմում։ Այդ ակումբում նա անցկացնում է 22 խաղ և դառնում է 3 գոլի հեղինակ։

«Կլերմոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի պատանեկան հավաքականում հաջող ելույթներից հետո «Ռեննի» տնօրինությունը որոշում է Իբրահիմին վարձավճարով տրամադրել այլ թիմի, որպեսզի նա ստանա ավելի շատ խաղաժամանակ դաշտում։ 2009 թվականի հուլիսի 3-ին ակումբի տնօրինությունը հայտարարում է, որ Իբրահիմին մինչև 2009-10 մրցաշրջանի ավարտը խաղալու է Լիգա 2-ում հանդես եկող «Կլերմոնի» կազմում[12]։ Իբրահիմին «Կլերմոն» տեղափոխվեց 2009 թվականի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ավարտից հետո։ Նոր թիմի կազմում նրան տրվում է 28 համարի մարզաշապիկը։ Իբրահիմին կատարում է իր նորամուտը մրցաշրջանի մեկնարկային խաղում. նա փոխարինման է դուրս գալիս «Արլ-Ավինոնի» հետ հանդիպման ժամանակ, որում իր ակումբը պարտվում է 2:1 հաշվով[13]։ Նոր թիմի կազմում նա իր առաջին գնդակն է հեղինակում սեպտեմբերի 25-ին։ 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դառնալով՝ նա «Անժեի» դեմ խաղում իր թիմին բերում է 3:2 հաշվով հաղթանակ[14]։ Հաջորդ գոլը Իբրահիմին խփում է այդ տարվա դեկտեմբերի 4-ին կայացած «Բաստիյայի» դեմ խաղում, որն ավարտվում է 3:1 հաշվով[15]։ Երկու շաբաթ անց Իբրահիմին նորից է գոլի հեղինակ դառնում։ Այս անգամ, ինչպես նոր թիմի կազմում առաջին գոլի դեպքում էր, նա իր գոլը խփում է 11 մետրանոց հարվածից, ինչի շնորհիվ «Գենգամայի» դեմ խաղն ավարտվում է 1:1 հաշվով[16]։

2010 թվականի մարտի 23-ին Իբրահիմին դառնում է «Կլերմոն»-«Այաչչո» խաղի առաջին գոլի հեղինակը։ Այդ խաղն ավարտվում է 3:0 հաշվով[17]։ Երեք օր անց նա նորից է դառնում գոլի հեղինակ՝ օգնելով թիմին հաղթել «Իստրին» 3:1 հաշվով[18]։ Մեկ ամիս անց Իբրահիմին իրացնում է այս առաջնությունում արդեն իր երրորդ 11 մետրանոց հարվածը, որի շնորհիվ նա իր մասնակցությունն է ունենում Դիժոնի դեմ 3:2 հաշվով հաղթանակի ձեռքբերման գործում[19]։ Այս հաղթանակի շնորհիվ «Կլերմոնը» առաջնության մրցաշարային աղյուսակում բարձրանում է 4-րդ հորիզոնական և հաջորդ մրցաշրջանը առաջին դիվիզիոնում անցկանցելուց թիմին բաժանում էր ընդամենը 3 միավոր։ Հաջորդ շաբաթվա մեջ Իբրահիմին շարունակում է ցուցադրել իր ռմբարկուական հմտությունները։ Նա գոլի հեղինակ է դառնում «Հավրի» դեմ խաղում, սակայն խաղն ավարտվում է 2:1 հաշվով հօգուտ «Հավրի»[20]։ Սա թիմի առաջին պարտությունն էր խաղում, որում Իբրահիմին գոլ էր հեղինակել։ Երեք օր անց Իբրահիմին խփում է այս առաջնությունում արդեն իր 8-րդ գոլը՝ «Գենգամի» դեմ 3:1 հաշվով հաղթական խաղում[21]։ Հաղթանակի շնորհիվ թիմի հույսերը վերականգնվում են, և առջևում մնում է միայն առաջնության վերջին տուրը, որում չորրորդ հորիզոնականը զբաղեցնող «Կլերմոնը» պիտի հանդիպեր երրորդ հորիզոնականն զբաղեցնող «Արլ-Ավինոնի» հետ։ Սակայն «Կլերմոնը», պարտվելով այդ խաղում 1:0 հաշվով, իր պատմության մեջ առաջին անգամ չի կարողանում դուրս գալ Լիգա 1։ Իբրահիմին մասնակցում է խաղի 89 րոպեներին և աչքի է ընկնում միայն դեղին քարտ ստանալով[22]։

Վերադարձը «Ռենն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի ավարտից հետո՝ 2010 թվականի մայիսի 15-ին, «Ռեննի» գլխավոր մարզիչ Ֆրեդերիկ Անտոնետտին հաստատում է Իբրահիմիի վերադարձի լուրը։ Իբրահիմին վերադառնում է՝ հաշվի չառնելով, որ նրանով հետաքրքրվում են Լոնդոնի «Արսենալը» և Մադրիդի «Ռեալը», ինչպես նաև այն, որ վերադառնալով ակումբ՝ նա 2010-11 մրցաշրջանում մեծ մասամբ հանդես է գալու որպես փլյմեյքեր (ըստ նախնական տվյալների՝ նա պետք է փոխարիներ Ժերոմ Լերոյին)[23][24][25][26][27]։ 2010 թվականի օգոստոսի 7-ին Իբրահիմին «Ռեննի» կազմում կատարում է իր ակումբային նորամուտը՝ մասնակցելով առաջնության բացման խաղին։ Այդ խաղում «Ռեննը» հանդիպում է «Լիլլի» հետ. հանդիպումն ավարտվում է 1:1 հաշվով։ Իբրահիմին խաղն սկսում է մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացնում է 71 րոպե[28]։ Հաջորդ օրը «Ռեննի» տնօրինությունը հայտարարում է, որ Իբրահիմին ակումբի հետ երկարաձգել է պայմանագիրը չորս տարով[29]։ Նոր պայմանագիրը պահպանում է նրա տեղը թիմում մինչև 2014 թվականի հունիսը[30]։

2010 թվականի օգոստոսի 14-ին Իբրահիմին խփում է իր առաջին գնդակը «Ռեննի»՝ «Նանսիի» դեմ հաղթական խաղում (3:0)[31]։ Առաջնության աշնանային մասի մեծ մասում Իբրահիմին աչքի չի ընկնում ոչ որպես ասիստենտ, ոչ էլ որպես ռմբարկու։ Ինչի արդյունքն է լինում այն, որ Իբրահիմին ոչ միշտ էր ընդգրկվում մեկնարկային կազմում։ Ձմեռային ընդմիջումից հետո Իբրահիմին վերականգնում է իր խաղավիճակը և իր ներդրումն է ունենում Ֆրանսիայի գավաթի մրցության շրջանակներում Լիգա 3-ում հանդես եկող «Կաննի» դեմ 7:0 հաշվով ջախջախիչ հաղթանակի ձեռքբերման գործում[32]։ Մեկ շաբաթ անց նա Ֆրանսիայի առաջնության շրջանակներում՝ «Արլ-Ավինոնի» դեմ հանդիպման ժամանակ աչքի է ընկնում դուբլով[33]։ 2011 թվականի փետրվարի 5-ին Իբրահիմին աչքի է ընկնում «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղի ժամանակ։ Հեռու տարածությունից խփված գոլը դառնում է խաղում միակը և «Ռեննին» թույլ է տալիս երկրորդ հորիզոնականի համար պայքարում հավասարվել «ՊՍԺ»-ի հետ[34]։

«Գրանադա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 30-ին Իբրահիմին 700 000 եվրոյի դիմաց՝ վարձավճարով տեղափոխվում է իսպանական «Գրանադա»[35]։ Ըստ վարձավճարային պայմանագրի կետերից մեկի՝ վարձավճարի ժամկետի լրանալուն պես Իբրահիմին կարող էր կնքել պայմանագիր 4 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով, բայց արդեն վերջնականապես մնալով, այլ ոչ թե վարձավճարով։ Իբրահիմին օգտագործում է այդ տարբերակը և 2013 թվականի հունիսի 4-ին կնքում է չորս տարվա պայմանագիր իսպանական ակումբի հետ[36]։ Այդ ընթացքում Լա Լիգայի մրցանակներից նա արժանանում է 2013-14 մրցաշրջանի լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ մրցանակին[37]։

«Պորտու»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 22-ին «Պորտուի» տնօրինության կողմից հաստատվում է Իբրահիմիի տեղափոխման լուրը։ Իբրահիմին համալրում է պորտուգալական ակումբի կազմը՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր՝ 6.5 միլիոն եվրոյի դիմաց[38][39][40]։ 2014 թվականի հուլիսի 24-ին ակումբը 5 միլիոն եվրոյով Doyen Sports ընկերությանն է վաճառում իր բաժնետոմսերի 80%-ը[41], ինչից հետո «Պորտուն» 1.5 միլիոն եվրոյի դիմաց ստանում է Իբրահիմիի ֆուտբոլային իրավունքների 20%-ը։

Ակումբի կազմում իր առաջին գոլը Իբրահիմին հեղինակում է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի երկրորդ խաղում՝ «Լիլլի» դեմ մրցավեճում։ Իբրահիմին խփում է իր գնդակը տուգանային հարվածից և այդ գոլը, դառնալով խաղում միակը, օգնում է «Պորտուին» ավելի հիմնավորել հաղթանակն այդ փուլում (3:0 երկու խաղերի արդյունքներով)[42]։ Ակումբի կազմում իր առաջին հեթ-տրիկը Իբրահիմին ձևակերպում է հաջորդ տարվա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում։ Խաղը կայանում է սեպտեմբերի 17-ին, և այդ խաղում «Պորտուն» 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տանում բելառուսական «ԲԱՏԷ-ի» նկատմամբ[43]։ Հաջորդ եվրոպական մրցավեճում Իբրահիմիին վիճակված 11 մետրանոց հարվածը հետ է մղում ուկրաինական «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովը։ Այդ խաղում գրանցվում է 0:0 հաշվով մարտական ոչ-ոքի[44]։ Առաջնությունում իր առաջին գոլը Իբրահիմին խփում է 2014 թվականի նոյեմբերի 1-ին՝ «Նասոնալի» դեմ 2:0 հաշվով հաղթական խաղում[45]։

2015 թվականի հունիսի 26-ին Պորտուն հետ է գնում Sports Doyen-ի բաժնետոմսերի 30%-ը 3.8 միլիոն եվրոյի դիմաց[46]։

Իբրահիմին 2015-16 թվականների Չեմպիոնների Լիգայի մրցության՝ «Մաքքավի Թել Ավիվի» դեմ 2:0 հաշվով հաղթական խաղում հեղինակում է մեկ գնդակ[47]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 13 տարեկան հասակում Իբրահիմին սկսում է ընդգրկվել տեղի երիտասարդական թիմերի կազմերում։ Նա սկսել է խաղալ Իլ դը Ֆրանսի երիտասարդական թիմում՝ մարզվելով միջազգային երիտասարդական հավաքականներում իր ապագա խաղընկերներից Մամադու Սակոյի և Սեբաստիան Կորշյայի հետ։ Իբրահիմին մինչև 16 տարեկանների հավաքականում կատարել է իր նորամուտը 2006 թվականի մարտի 21-ին։ Նա հաջողությամբ իրացնում է Գերմանիայի երիտասարդական հավաքականի դեմ հաղթական խաղի 11 մետրանոց հարվածը[48]։ Նա մինչև 16 տարեկանների հավաքականի հետ էր նաև Մոնտեգյույի առաջնության ժամանակ։ Այդ առաջնությունում նա մասնակցում է հավաքականի բոլոր չորս խաղերին՝ ներառյալ առաջնության եզրափակիչ խաղը, որում Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթում է Իտալիայի հավաքականին և դառնում առաջնության չեմպիոնը[49]։ Մինչև 17 տարեկանների հավաքականում Իբրահիմին կատարում է իր նորամուտը 2006 թվականի սեպտեմբերի 25-ին՝ 2007 թվականի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ Լիտվայի հավաքականի դեմ խաղում։ Ֆրանսիան այդ խաղում հաղթում է 4:2 հաշվով, իսկ Իբրահիմին հայտնվում է խաղադաշտում՝ փոխարինում կատարելով[50]։ Իբրահիմին մասնակցում է որակավորման փուլի առաջին տուրի խաղին, սակայն նա մասնակցություն չի ունենում հենց ամբողջ առաջնության խաղերին՝ կապված այն բանի հետ, որ ֆուտբոլիստը իր ամբողջ ուժերը օգտագործում էր իր նոր ակումբային թիմում հաստատվելու համար[10]։ Հետագայում նա չի կարողանում մասնակցել նաև 2007 թվականի պատանեկան հավաքականների աշխարհի առաջնությանը։ Իբրահիմին մինչև 18 տարեկանների հավաքականում կատարում է իր նորամուտը 2007 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումում։ Այդ խաղում ֆրանսիացիները պարտվում են 1:0 հաշվով։ Իբրահիմին մասնակցություն է ունենում Գերմանիայի հավաքականի դեմ հաջորդ երկու ընկերական խաղերին նույնպես[51][52]։

Մինչև 19 տարեկանների հավաքականում Իբրահիմին մասնակցում է բոլոր 19 խաղերին և դառնում 12 գոլի հեղինակ։ Իբրահիմին մեծ դերակատարում է ունենում 2009 թվականի մինչև 19 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։ Նա հինգ գոլ է խփում՝ գրավելով խմբում իրենց ակումբի հակառակորդ բոլոր թիմերի՝ Լիխտեյնշտեյն, Մալթա և Իռլանդիայի հանրապետություն հավաքականների դարպասները՝ համապատասխանաբար 2, 1, 1 (խփած գոլերի թիվ)[53][54][55]։ Իբրահիմին նաև մի քանի գոլեր է հեղինակում հավաքականի ընկերական խաղերում։ 2009 թվականի մարտի 30-ին նա մեկ գոլ է խփում Ուկրաինայի հավաքականի դարպասը, իսկ հաջորդ ամսում մասնակցելով Ֆինլանդիայի հավաքականի՝ 7:0 հաշվով ջախջախմանը՝ դառնալով ևս մեկ գոլի հեղինակ[56][57]։ Կոնկրետ պատանիների առաջնությունում Իբրահիմին դառնում է երկու գոլի հեղինակ. առաջինը Իբրահիմին հեղինակում է Սերբիայի հավաքականի դեմ խաղում, իսկ երկրորդը՝ Իսպանիայի[58][59]։ Իսպանիայի հավաքականի դարպասին խփած հաղթական գնդակը օգնում է Ֆրանսիային դուրս գալ եզրափակիչ, սակայն նրանք եզրափակչում պարտվում են Անգլիայի երիտասարդական հավաքականին[60]։

Իբրահիմին իրավունք ուներ միջազգային մակարդակի վրա հանդես գալ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ալժիրի հավաքականում։ «Կլերմոնի» կազմում շատ հաջող մրցաշրջանից հետո նա կապվում է Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որն էլ առաջարկում է ֆուտբոլիստին Ալժիրի հավաքականի կազմում մասնակցել 2010 թվականի աշխարհի առաջնությանը[8]։ Իբրահիմին Ռաբահ Սաադանի կողմից ներառվում է հավաքականի կազմը ներկայացնող ոչ վերջնական հայտի մեջ, սակայն ֆուտբոլիստը, որոշելով շարունակել կարիերան Ֆրանսիայի հավաքականում, հրաժարվում է այդ առաջարկից[8][61][62]։ 2010 թվականի մայիսի 12-ին՝ շուրջ մեկ տարի միջազգային հարթակում Ֆրանսիայի հավաքականի կազմից բացակայելուց հետո, Բարհիմին հավաքականի մարզիչ Պատրիկ Հոնֆալոնի կողմից հրավեր է ստանում Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Տուլոնում կայանալիք 2010 թվականի առաջնությանը[63]։ Նա մասնակցություն է ունենում առաջնությունում Ֆրանսիայի բոլոր 5 խաղերին, որոնց արդյունքում Ֆրանսիան զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

2010 թվականի օգոստոսի 26-ին Բարհիմին Էրիկ Մոմբաերտսոմի կողմից ստանում է հրավեր մասնակցելու մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում երիտասարդական հավաքականների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ուկրաինայի և Մալթայի հավաքականների դեմ կայանալիք խաղերին։ Մինչև 21 տարեկանների հավաքականում նա իր նորամուտը կատարում է Մալթայի հավաքականի դեմ խաղում։ Իբրահիմին մասնակցում է ամբողջ խաղին՝ «բաց չթողնելով» խաղից ոչ մի րոպե, իսկ հավաքականը խաղն ավարտում է հաղթանակով՝ 2:0 հաշվով[64]։ Հետագայում Իբրահիմին հավաքականի կազմում մասնակցում է ևս երեք հանդիպման, սակայն 2011 թվականի փետրվարին Սլովակիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ վնասվածք ստանալուց հետո այլևս չի մասնակցում ընտրական փուլի խաղերին[65]։

Ալժիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմին Ալժիրի հավաքականի կազմում 2014 թվականի մայիսին Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ Տարոն Ոսկանյանի դեմ պայքարում

2013 թվականին փետրվարին հայտարարվում է, որ Իբրահիմին որոշել է փոխել ՖԻՖԱ-ում ազգային պատկանելությունը և հանդես գալ Ալժիրի հավաքականի կազմում[66]։ Իբրահիմին կատարում է իր նորամուտը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ Բենինի հավաքականի դեմ խաղում[67]։

2014 թվականի հունիսին հավաքականի մարզիչ Վահիդ Հալիլհոջիչի կողմից Իբրահիմին ստանում է հրավեր հավաքականի կազմում 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցության համար[68]։ Առաջնությունում նա մասնակցում է երեք խաղի՝ խմբային փուլում Կորեայի և Ռուսաստանի հավաքականների և 1/8 եզրափակչում Գերմանիայի հավաքականի դեմ խաղերին[69]։

2014 թվականի հունիսի 22-ին Իբրահիմին հավաքականի կազմում խփում է իր առաջին գոլը, որը 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում Կորեայի Հանրապետության հավաքականի դեմ հաղթական՝ 4:2 հաշվով խաղում Ալժիրի հավաքականի չորրորդ գոլն էր[70][71][72]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմիի «Տեխնիկապես հարուստ խաղացող» մականունը պատճառաբանվում է նրանով, որ Իբրահիմին ճանաչված է իր հզոր դրիբլինգային և խաղացողներին արեստավարժորեն շրջանցելու կարողություններով։ Ինչպես նշվել է մի շարք մարզիչների և լրագրողների կողմից, «Իբրահիմին բազմակողմանի կարողություններով զարգացված անկանխատեսելի վինգեր է»։ Իբրահիմին ճանաչում է ստացել որպես հմուտ դրիբլեր և բարձր արագությամբ ու մի շարք կարողություններով օժտված վինգեր, ինչի շնորհիվ էլ 2014 թվականին ԲիԲիՍի-ի կողմից արժանացել է տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ կոչման։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմին մուսուլման է[73]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2016 թվականի փետրվարի 28-ի տվյալների[74][75]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Կլերմոն 2009-10 32 8 0 0 2 0 - - 34 8
Ընդհանուր 32 8 0 0 2 0 - - 34 8
Ռենն 2010-11 22 4 2 2 1 0 - - 25 6
2011-12 17 2 5 1 1 0 5 0 - 28 3
Ընդհանուր 39 6 7 3 2 0 5 0 - 53 9
Գրանադա 2012-13[76] 27 0 1 0 - - - 28 0
2013-14[77] 35 3 1 0 - - - 36 3
Ընդհանուր 62 3 2 0 - - - 64 3
Պորտու 2014-15 28 7 1 0 2 0 11 5 - 42 12
2015-16 24 5 3 1 0 0 7 1 - 35 7
Ընդհանուր 52 12 4 1 2 0 18 6 - 76 19
Ընդհանուրը կարիերայում 174 28 13 4 5 0 19 6 0 0 211 55

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2015 թվականի օգոստոսի 20-ի տվյալների[78]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ալժիր 2013 7 0
2014 11 4
2015 4 0
Ընդհանուր 22 4

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվը Իբրահիմիի գոլի ժամանակ Արդյունք Մրցություն Ծան.
1. Հունիսի 22, 2014 Բեյրա-Ռիո, Պորտու Ալեգրի Հարավային Կորեա Հարավային Կորեա 4–1 4–2 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 [72]
2. Սեպտեմբերի 6, 2014 Ադիս Աբեբա մարզադաշտ, Ադիս Աբեբա Եթովպիա Եթովպիա 2–0 2–1 Աֆրիկյան ազգերի գավաթ 2015 (ընտրական փուլ) [79]
3. Հոկտեմբերի 15, 2014 Մարզադաշտ Մուստաֆա չակեր, Բլիդա Մալավի Մալավի 1–0 3–0 Աֆրիկյան ազգերի գավաթ 2015 (ընտրական փուլ) [80]
4. Նոյեմբեր 15, 2014 Մարզադաշտ Մուստաֆա չակեր, Բլիդա Եթովպիա Եթովպիա 3–1 3–1 Աֆրիկյան ազգերի գավաթ 2015 (ընտրական փուլ) [81]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա «Ռենն»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լա Լիգայում տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ - 2013-14
  • ԲիԲիՍի-ի վարկածով տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ - 2014[82]
  • ՖԱԿ-ի վարկածով տարվա ամենախոստումնալից տաղանդ - 2014[83]
  • DZFoot կայքի վարկածով տարվա լավագույն ալժիրցի ֆուտբոլիստ - 2014
  • Ալժիրի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2014[84]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. http://www.transfermarkt.co.uk/en/yacine-brahimi/profil/spieler_60517.html
  3. «Yacine Brahimi voted BBC African Footballer of the Year 2014». BBC. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «Algeria: Yacine Brahimi Wins BBC African Footballer of the Year 2014 Award». allAfrica. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Transfer News: Porto sign Algerian midfielder Yacini Brahimi from Rennes». Sky Sports. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «Réserves, demi-finale: Lyon élimine Rennes aux tirs au but». Stade Rennais F.C. (French). 2009 թ․ հունիսի 2. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Yacine Brahimi se construit un avenir radieux». Rennes Maville (French). 2011 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 8,2 «Yacine Brahimi: J'ai dit non à la Coupe du monde, mais je ne dis pas non à l'Algérie». 123 Vive Algerie. 2010 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 8 июня 2014-ին.
  9. «Yacine Brahimi, le feu follet veut oublier». Caen Maville. 2009 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 8 июня 2014-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Brahimi, marked out for success». Stade Rennais F.C. 2011 թ․ փետրվարի 16. Վերցված է 8 июня 2014-ին.
  11. «Yacine Brahimi passe pro». Stade Rennais F.C. (French). 23 июня 2008. Վերցված է 11 июня 2014-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Rennes: Yacine Brahimi prêté à Clermont». Fédération Internationale de Football Association (French). 2009 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 14 июня 2014-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Clermont v. Arles Match Report». Ligue de Football Professionnel (French). 2009 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Clermont v. Angers Match Report». Ligue de Football Professionnel (French). 2009 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Bastia v. Clermont Match Report». Ligue de Football Professionnel (French). 2009 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Guingamp v. Clermont Match Report». Ligue de Football Professionnel (French). 2009 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Clermont v. Ajaccio Match Report». Ligue de Football Professionnel (French). 2010 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Istres v. Clermont Match Report». Ligue de Football Professionnel (French). 2010 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Dijon v. Clermont Match Report». Ligue de Football Professionnel (French). 2010 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Le Havre v. Clermont Match Report». Ligue de Football Professionnel (French). 2010 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Clermont v. Guingamp Match Report». Ligue de Football Professionnel (French). 2010 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Arles-Avignon v. Clermont Match Report». Ligue de Football Professionnel (French). 2010 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Rennes prospect Yacine Brahimi aware of Real Madrid interest». Tribal Football. 2010 թ․ մայիսի 11. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  24. «Arsenal & Real Madrid target Rennes starlet Yacine Brahimi». New York Daily News. 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.(չաշխատող հղում)
  25. «Antonetti compte cur Brahimi». Mercato365. 2010 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  26. «Antonetti "compte sur Brahimi"». France Football (French). 2010 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Yacine Brahimi grandit à l'ombre des volcans». Rennes Maville (French). 2010 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Rennes v. Lille Match Report». Ligue de Football Professionnel (French). 2010 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Y. Brahimi signe un contrat de 4 ans». Stade Rennais F.C. (French). 2010 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «Brahimi jusqu'en 2014». France Football (French). 2010 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  31. «Nancy v. Rennes Match Report». Ligue de Football Professionnel (French). 2010 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 10 июня 2014-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. «Rennes v. Cannes Match Report». L'Equipe (French). 2011 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 10 июня 2014-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «Rennes v. Arles-Avignon Match Report». Ligue de Football Professionnel (French). 15 января 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 10 июня 2014-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «Rennes v. Paris Saint-Germain Match Report». Ligue de Football Professionnel (French). 5 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 10 июня 2014-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Prieto, Juan (2012 թ․ օգոստոսի 30). «Yacine Brahimi llega como cedido al Granada [Yacine Brahimi arrives on loan at Granada]». Marca (French). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «El Granada se queda con Brahimi [Granada stick with Brahimi]». Marca (Spanish). 2013 թ․ հունիսի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «gala de premios LFP 2013/14» [LFP Awards show 2013/14] (Spanish). Liga de Fútbol Profesional. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Porto sign Algeria's Brahimi from Granada». King Fut. 2014 թ․ հուլիսի 23.
  39. «Porto sign Yacine Brahimi». GIVEMESPORT. 2014 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  40. «COMUNICADO» (PDF). FC Porto (Portuguese). CMVM. 2014 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «COMUNICADO» (PDF). FC Porto (Portuguese). CMVM. 2014 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «Porto oust LOSC for 19th group appearance». UEFA. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  43. «FC Porto 6–0 BATE Bor». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  44. «Martínez earns Porto stunning draw at Shakhtar». UEFA. 2014 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  45. «Porto secure progress as Athletic hopes end». UEFA. 2014 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  46. «Comunicado» [Communication] (PDF). F.C. Porto (Portuguese). Hosted by CMVM. 2015 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Porto top Champions League Group G after victory over Maccabi Tel Aviv». the Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  48. «La France bat l'Allemagne (3-1)». French Football Federation (French). 2006 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. «La France remporte la finale (2-1)» (French). French Football Federation. 2006 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. «Belle entrée en matière (4-2)» (French). French Football Federation. 2006 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. «Courte défaite tricolore (1-0)» (French). French Football Federation. 2007 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. «Succès allemand à Stuttgart (1-0)» (French). French Football Federation. 2008 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. «France v. Liechtenstein Match Report». Union of European Football Associations. 2008 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  54. «Malta v. France Match Report». Union of European Football Associations. 2008 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  55. «France v. Republic of Ireland Match Report». Union of European Football Associations. 2008 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  56. «Victoire convaincante (7-0)» (French). French Football Federation. 2009 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. «Premier succès tricolore (2-0)» (French). French Football Federation. 2009 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «Aleksić ensures honours are shared». Union of European Football Associations. 2009 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  59. «Brahimi fires France into last four». Union of European Football Associations. 2009 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  60. «Outnumbered France succumb to England». Union of European Football Associations. 2009 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  61. «Rabah Saâdane a une liste de 35 joueurs» (French). TSA Algerie. 2010 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  62. «Brahimi refuse de jouer avec l'Algérie et attend l'appel des bleus» (French). Football 360. 2010 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. «France v. Japan Match Report» (French). International Festival "Espoirs". 2010 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  64. «France prevail in stormy finale». Union of European Football Associations. 2010 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  65. «Kakuta et Brahimi forfaits, Cabella appelé» (French). French Football Federation. 2011 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  66. «Yacine Brahimi opte pour l'Algérie» (French). DZFoot. 2013 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  67. «Algérie 3-1 Benin» (French). DZFoot. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  68. «Algeria 3-1 South Africa». BBC Sport. 2015 թ․ հունվարի 19. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  69. Ornstein, David (2014 թ․ հուլիսի 1). «Germany 2-1 Algeria». BBC Sport. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  70. «Match report: Ghana 1–0 Algeria» (PDF). Confederation of African Football. 2015 թ․ հունվարի 23. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  71. «South Korea 2-4 Algeria». BBC. 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  72. 72,0 72,1 «South Korea 2–4 Algeria». BBC. 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  73. «Ramadan poses a challenge to some World Cup players». Yahoo Sports. 2014 թ․ հունիսի 27. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  74. «Yacine Brahimi». Soccerway. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  75. «Yacine Brahimi». Footballdatabase. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  76. «Brahimi: Yacine Nasr Eddine Brahimi 2012-13». Historical Soccer Database. BDFutbol. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  77. «Brahimi: Yacine Nasr Eddine Brahimi 2013-14». Historical Soccer Database. BDFutbol. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  78. «Brahimi, Yacine». National Football Teams. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  79. «Algeria win away at Ethiopia under new coach». Yahoo!. Reuters. 2014 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  80. «Brahimi e Slimani marcam na vitória da Argélia sobre o Malawi (3–0)». A Bola (Portuguese). 2014 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  81. «Unstoppable Algeria defeat Ethiopia in 2015 AFCON qualifiers». Shanghai Daily. Xinhua News Agency. 2014 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  82. «Brahimi wins BBC African Footballer of the Year award 2014». BBC Sport. 2014 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  83. «BRAHIMI IS MOST PROMISING TALENT OF THE YEAR». CAF Online.com. 2015 թ․ հունվարի 8. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  84. http://www.footmercato.net/breves/yacine-brahimi-elu-ballon-d-or-algerien_144823. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]