Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիա (ֆրանսերեն՝ Fédération algérienne de football, արաբերեն՝ الاتحادية الجزائرية لكرة القدم‎), ստեղծվել է 1962 թվականին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1963 թվականից։ Հնագույն ակումբը՝ «Մուլուդիա Հալիան», հիմնվել է 1920 թվականին, 1976 թվականին դարձել է Աֆրիկայի չեմպիոնների գավաթակիր։

Ազգային հավաքականը մասնակցել է աշխարհի 1982 թվականի (խմբային մրցաշարում 2-1 հաշվով հաղթել է ԳՖՀ-ին, ինչը այս մրցումների պատմության խոշոր անակնկալներից է) և 1986 թվականի առաջնությունների եզրափակիչ փուլերին, բայց երկու դեպքում էլ չի հաղթահարել նախնական արգելքները։

Աֆրիկայի 1990 թ. առաջնության հաղթող է[1]։

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆուտբոլի հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ։ 2005։ էջ էջ 6