Մամադու Սակո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամադու Սակո
ֆր.՝ Mamadou Sakho
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մամադու Սակո
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1990 (34 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 187
Քաշ 83
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 17
Պատանեկան կարիերա
1996-2002

Ֆրանսիա Փարիզ ՖԱ
2002-2007 Ֆրանսիա ՊՍԺ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2013 Ֆրանսիա ՊՍԺ 151 (7)
2013-ներկա Անգլիա Լիվերպուլ 30 (1)
Ազգային հավաքական
2006 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-16 6 (1)
2006-2007 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-17 17 (0)
2007-2008 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-18 4 (0)
2008 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-19 4 (0)
2008-2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-21 15 (1)
2010-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 25 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մամադու Սակո (ֆր.՝ Mamadou Sakho, փետրվարի 13, 1990(1990-02-13)[1][2][3], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի և Լիվերպուլի կենտրոնական պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակոն իրենց ընտանիքի 4-րդ երեխան է։ Սակոն սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով 6 տարեկան հասակում և սկսել խաղալ Փարիզ կոչվող ակումբում։ 2002 թվականին նրան տեղափոխեցին պրոֆեսիոնալ ակումբ ՊՍԺ։ Սակոն սկզբից խաղում էր հարձակվողի դիրքում, սակայներբ թիմում նկատվեց պաշտպանների խնդիր, նա տեղափոխվեց պաշտպանություն։ 2005 թվականի ապրիլին նա իր թիմին օգնեց հաղթել Coupe Nationale-ն։ Նա այդ թվականին հրավիրվեց ՊՍԺ-ի մինչև 18 տարեկանների թիմ, որտեղ հաղթեց առաջնությունը։

ՊՍԺ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսի 14-ին Սակոն կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ՊՍԺ-ի հետ[4]։ Նա պաշտոնապես տեղափոխվեց առաջին թիմ և ստացավ 3 համարի մարզաշապիկը։ Աշխատած գումարով փակեց հոր պարտքերը[5]։

Հաջորդ մրցաշրջանում Սակոն անցկացրեց 34 խաղ ՊՍԺ-ի կազմում, օգնելով իր թիմին դառնալ առաջնության փոխչեմպիոն, հասնել գավաթի կիսաեզրափակիչ և Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ։ 2009 թվականի հունվարի 30-ին, Սակոյի հաջողություններին համընթաց, ՊՍԺ-ն Սակոյին առաջարկեց պայմանագիր մինչև 2012 թվականը։ Երկու շաբաթ անց նա խփեց իր առաջին գնդակը թիմում, Սենտ-էտյենի դեմ խաղի ժամանակ, Սակոն սկսեց 2010/11 մրցաշրջանը՝ պաշտպանությունում խաղալով Զումանա Կամարայի հետ։ Նա նաև թիմի ավագն էր Եվրոպա Լիգայում։ Օգոստոսի կեսերին Սակոն սկսեց խաղալ պաշտպանությունում վետերան՝ Սիլվենո Արմանոյի հետ։ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին նա խփեց իր առաջին գնդակը այդ մրցաշրջանում։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա ՊՍԺ

  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 2012/13
  • Ֆրանսիայի գավաթակիր՝ 20099/10
  • Ֆրանսիական լիգայի հաղթող՝ 2007/2008
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր՝ 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. «Mamadou Sakho signe pro» (French). PSG En Force. 2007 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Со своей первой зарплаты я отправил отца в хадж в Мекку,- защитник ФК «Ливерпуль»