Մեհդի Աբեյդ
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1992[1][2][3] (30 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մոնտրյոյ, Սեն-Սեն-Դենի, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա | |||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Դիժոն | |||||||||||||||||
Համար | 17 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մեհդի Աբեյդ (ֆր.՝ Mehdi Abeid, օգոստոսի 6, 1992[1][2][3], Մոնտրյոյ, Սեն-Սեն-Դենի, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), ալժիրցի ֆուտբոլիստ, «Դիժոն» ակումբի և Ալժիրի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբեյդը «Լանս» ակումբի սան է։ 2011 թվականին նրան նկատել են անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի սկաուտները և հրավիրել թիմին։ Առաջին երկու մրցաշրջաններում Մեհդիին շատ քիչ խաղային պրակտիկա է ստացել։ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության՝ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը հիմնական կազմում։ 2013 թվականին սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Աբեյդը վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական «Սենտ Ջոնստոն»։ Փետրվարի 11-ին կայացած «Հիբերնիանի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[4]։ Նույն տարվա ամռանը Մեհդին վարձավճարով տեղափոխվել է հունական «Պանատինաիկոս»։ Օգոստոսի 18-ին «Պանետոլիկոսի» դեմ խաղում նա կատարել իր դեբյուտը Հունաստանի Սուպերգավաթի խաղարկությունում[5]։ Օգոստոսի 31-ին «Վերիայի» դեմ խաղում Աբեյդը խփել է իր առաջին գոլը «Պանատինաիկոսի» կազմում[6]։ 2014 թվականին նա օգնել է ակումբին նվաճել Հունաստանի գավաթը։
2014 թվականի ամռանը Աբեյդը վերադարձել է «Նյուքասլ»։ Նոյեմբերի 1-ին «Լիվերպուլի» հետ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ Անգլիայի Պրեմիեր Լիգայում[7]։ 2015 թվականի ամռանը Մեհդիի տրանսֆերը գնել է «Պանատինաիկոսը»։ Մրցաշրջանի ավարտին ակումբն զբաղեցրել է երկրորդ տեղը։
2016 թվականի ամռանը Աբեյդը վերադարձել է Ֆրանսիա՝ պայմանագիր կնքելով «Դիժոն» ակումբի հետ։ Հոկտեմբերի 25-ին «Բաստիայի» հետ խաղում նա կատարել է իր նորամուտը Լիգայի 1-ում[8]։ Նոյեմբերի 26-ին «Բորդոյի» դեմ խաղում Մեհդին խփել է իր առաջին գոլը հօգուտ «Դիժոնի»[9]։
Միջազգային կարիերիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբեյդը ծնվել է Ֆրանսիայում և հանդես է եկել երկրի երիտասարդական հավաքականների կազմում։ 2009 թվականին Ֆրանսիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Գերմանիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ 2011 թվականին Մեհդին որոշել է հանդես գալ իր պատմական հայրենիքի՝ Ալժիրի հավաքականում։ Հունիսի 13-ին Մեհդին կատարել է իր նորամուտն Ալժիրի հավաքականում՝ մասնակցելով Աֆրիկայի գավաթի որակավորման փուլի՝ Սեյշելյան կղզիների հավաքականի դեմ խաղին։
2017 թվականին Աբեյդը մասնակցել է Գաբոնում անցկացվող Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Թունիսի ազգային հավաքականի դեմ[10]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- 2013/2014 − Հունաստանի գավաթակիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Հայբերնիան VS. Սենտ Ջոնստոն 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-02-11
- ↑ «Պանատինաիկոս VS. Պոնետոլիկոս 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-18
- ↑ «Պանատինաիկոս VS. Վերիա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-31
- ↑ «Նյուքասլ Յունայթեդ VS. Լիվերպուլ 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-11-01
- ↑ «Բաստիա VS. Դիժոն 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-10-25
- ↑ «Բորդո VS. Դիժոն 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-11-26
- ↑ «Ալժիր VS. Թունիս 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիճակագրությունը soccerway կայքում
- Scoresway Profile
- Ֆուտբոլիստի էջը «Նյուքասլ Յունայթեդի» պաշտոնական կայքում
|
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալժիրցի ֆուտբոլիստներ
- Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Պանաթինաիկոսի ֆուտբոլիստներ
- Դիժոնի ֆուտբոլիստներ
- Նանտի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Լանսի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ