Սոֆիան Ֆեղուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սոֆիան Ֆեղուլի
արաբ․՝ سفيان فغولي‎‎
Algérie - Arménie - 20140531 - Sofiane Feghouli.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Ալժիր Ալժիր
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 26, 1989 (29 տարեկան)
Ծննդավայր Լևալլուլա-Պերե, Ֆրանսիա
Հասակ 178 սմ
Քաշ 71 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 8
Պատանեկան կարիերա
1995-1998 Ֆրանսիա ՅՈՒՍՄԱ
1998-2003 Ֆրանսիա Ռեդ Սթար
2003-2004 Ֆրանսիա Փարիզ
2004-2005 Ֆրանսիա Գրենոբլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2010 Ֆրանսիա Գրենոբլ 60 (3)
2010-ն.ժ. Իսպանիա Վալենսիա 125 (17)
2011  Իսպանիա Ալմերիա 9 (2)
Ազգային հավաքական
2006-2008 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 2 (0)
2008-2010. Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 3 (0)
2011-ն.ժ. Ալժիր Ալժիր 35 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24 մայիսի 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 30 մարտի 2015

Սոֆիան Ֆեղուլի (ֆր.՝ Sofiane Feghouli; ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 26-ին, Լևալլուա Պերե, Ֆրանսիա), ալժիրցի ֆուտբոլիստ, Ալժիրի հավաքականի և «Վալենսիա»-յի աջ կիսապաշտպան[1][2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենոբլ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեդ Սթար» ֆուտբոլային ակումբի սանը իր կարիերան սկսել է «Գրենոբլ» ակումբում։ Ֆեղուլիի նորամուտը կայացել է 2007 թվականի ապրիլի 27-ին «Ռեյմս» ակումբի դեմ խաղում[3][4][5]։ Այդ ժամանակ նա 17 տարեկան էր։ Այդ խաղում «Գրենոբլ» ակումբը հաղթեց 1։0 հաշվով։ Այդ մրցաշրջանում նա խաղաց ևս երկու խաղերում, այդ թվում նաև մրցաշրջանը եզրափակող՝ «Մոնպելե»-ի դեմ խաղը, որում Ֆեղուլին դուրս եկավ խաղադաշտ առաջին րոպեից սկսած։ «Մոնպելե»-ն այդ խաղում հաղթեց 1։0 հաշվով, իսկ Ֆեղուլին խաղաց ընդամենը 56 րոպե, որից հետո փոխարինվեց։ Մրցաշրջանի ավարտից հետո նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Գրենոբլ» ակումբի հետ՝ մինչև 2010 թվականը[6][7]։

Հաջորդ մրցաշրջանում նա ստացավ 8 համարի մարզաշապիկը և չնայած նրան, որ նա ընդամենը 17 տարեկան էր, թիմում կատարում էր շատ կարևոր դեր։ Այդ մրցաշրջանում նա խաղաց 26 խաղ և խփեց 3 գոլ, ինչը օգնեց ակումբին դուրս գալ Լիգա 1։ Իր առաջին գոլը պաշտոնական խաղերում նա հեղինակեց այն թիմի դարպասը, որի դեմ կայացել էր Ֆեղուլիի նորամուտը՝ այսինքն «Ռեյմս»-ի դեմ խաղում։ «Գրենոբլը» այդ խաղում հաղթեց 4։3[8]։

Լիգա 1-ի հենց առաջին մրցաշրջանից Սոֆիան Ֆեղուլին մեկնարկային կազմի ֆուտբոլիստ էր։ 2009 թվականի ապրիլի 11-ին «Մարսել»-ի դեմ 1։4 հաշվով պարտությունից հետո Ֆեղուլին ստացավ ծանր վնասվածք, որի պատճառով նա բաց թողեց մրցաշրջանի մնացած մասը։ Ֆեղուլին վերադարձավ 2009-2010 մրցաշրջանի օգոստոսի 29-ին՝ «Սենտ Էտիեն»-ի դեմ խաղում։ Այդ խաղում «Գրենոբլը» պարտվեց 0։1 հաշվով։ Առաջնությունում 5 խաղերից հետո Ֆեղուլին նորից վնասվածք ստացավ։ Այս անգամ կտրվել էին Սոֆիանի աջ ծնկի կապաձև մկանները։ Հոկտեմբերին նրան շատ հաջող վիրահատեցին։ Վիրահատությունից հետո «Գրենոբլի» հայտնի պաշտոնատար դեմքերը, մասնավորապես գլխավոր տնօրեն Պեր Վանտին շատ քննադատեց ֆուտբոլիստին։ Արդեն 2010 թվականի ամռանը լրանում էր ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը, իսկ եվրոպական ակումբների հետաքրքրությունը մնում էր նույնը[9][10]։

Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 20-ին կնքելով 4 տարվա պայմանագիր, Ֆեղուլին դարձավ «Վալենսիա» ակումբի ֆուտբոլիստ[11][12]։

Նորամուտը «Վալենսիա»-յում կայացավ սեպտեմբերի 25-ին Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում՝ «Սպորտինգ Խիխոն»-ի դեմ խաղում։ Հանդիպման 70-րդ րոպեին Ֆեղուլին փոխարինեց Խուան Մատային։ Ինչպես նաև մրցաշրջանում նա կատարեց իր նորամուտը Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում[13]։

2010-11 ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆեղուլին վարձավճարով տեղափոխվեց Սեգունդայում հանդես եկող «Ալմերիա»[14]։

Վերադառնալով «Վալենսիա», Ֆեղուլին դարձավ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ և Իսպանիա առաջնության 2011-2012 մրցաշրջանում խաղալով 30 խաղ դարձավ 6 գոլի հեղինակ, դրանից բացի նա նաև 7 խաղ անցկացրեց Եվրոպայի Լիգայում և 6 խաղ էլ խաղաց Իսպանիայի գավաթի խաղարկությունում, որտեղ «Վալենսիան» հասավ մինչև կիսաեզրափակիչ։ 2011-2012 մրցաշրջանում Ֆեղուլին ճանաչվեց Ալժիրի տարվա ֆուտբոլիստ[15]։

2013-2014 մրցաշրջանում «Վալենսիան» հասավ մինչև Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ[16][17]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեղուլին ուներ իրավանուք հանդես գալ և ինչպես Ալժիրի այնպես էլ Ֆրանսիայի հավաքականներում[18]։ Նա նախապատվությունը տվեց Ֆրանսիայի հավաքականին և շատ կարճ ժամանակ անց հանդես եկավ երկրի երիտասարդական հավաքականի մի քանի խաղերում։ 2008 թվականի նոյեմբերի 12-ին հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը Ֆեղուլիին ընդգրկեց Ուրուգվայի հավաքականի դեմ խաղի հայտացուցակում[19][20]։

Սակայն արդեն 2011 թվականին Ֆեղուլին ասաց, որ ցանկանում է հանդես գալ իր պատմական հայրենքի հավաքականի կազմում։ Դրա համար նա ՖԻՖԱ-ի հետ համաձայնեցրեց Ալժիրում հանդես գալու համար ամեն ինչ և 2012 թվականի փետրվարի 29-ին Գամբիայի հավաքականի դեմ խաղում կայացավ նրա նորամուտը։ Ֆեղուլին այս խաղում աչքի ընկավ իր հաղթական գոլով[21][22] ։

Աֆրիկյան ազգերի գավաթի 2013 թվականի եզրափակիչ մրցաշարում Ֆեղուլին ունեցավ մասնակցություն երեք խաղում և աչքի ընկավ մեկ գոլով[23]։

2014 թվականի հունիսին Վահիդ Հալիլհոջիչի՝ մարզչի կողմից Ֆեղուլին ընդգրկվեց հավաքականի կազմում 2014 թվականի Աշխարհի առաջնության մասնակցության համար։ Մրցաշարում նա ունեցավ մասնակցություն հավաքականի բոլոր 4 խաղերում և հեղինակեց մեկ գոլ[21] ։ Այդ գոլը դարձավ հավաքականի 28 տարվա ընդմիջումից հետո աշխարհի առաջնություններում առաջին գոլը (2010 թվականին հավաքականը մասնակցել է առաջնությանը, սակայն առաջնությունում նրանք ոչ մի գոլ չեն հեղինակել)[24][24]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 19-ի տվյալներով[25]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 20-ի տվյալներով[26]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ալժիր 2012 8 2
2013 9 3
2014 12 2
2015 6 2
Ընդհանուր 35 9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Spirited Feghouli rewards Grenoble belief
  2. Grenoble v. Reims Match Report
  3. Grenoble v. Montpellier Match Report
  4. Grenoble : Feghouli signe pro
  5. I'm the 'new Zidane'... No I am!
  6. Reims v. Grenoble Match Report
  7. L'imbroglio Feghouli
  8. Sofiane Feghouli et son "prétendu agent" dans le collimateur
  9. «Որս» Սոֆիան Ֆեղուլիի նկատմամբ Transfernews.ru
  10. El Valencia ficha al francés Sofiane Feghouli para los próximos cuatro años (Valencia signs French Sofiane Feghouli for the next four years); Diario AS, 20 May 2010 (Իսպաներեն)
  11. «Վալենսիա»-ն Ֆեղուլիի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր Valencianistas.ru
  12. El Valencia se gusta (Valencia likes it); Marca, 25 September 2010 (Իսպաներեն)
  13. Feghouli se va cedido al Almería hasta final de temporada (Feghouli goes on loan to Almería until the end of the season); Marca, 28 January 2011 (Իսպաներեն)
  14. Y de repente, Feghouli (And suddenly, Feghouli); Marca, 29 October 2011 (Իսպաներեն)
  15. http://www.lebuteur.com/ballon-d-or/actualites/12e-edition-du-ballon-dor-feghouli-en-or
  16. GM (դեկտեմբերի 18, 2012)։ «Feghouli Ballon d'or algérien» (French)։ So Foot։ Վերցված է դեկտեմբերի 26, 2012 
  17. Ait-Ouaret, Nabil (դեկտեմբերի 25, 2012)։ «DZFOOT D'OR 2012 : Sofiane Feghouli élu meilleur joueur algérien par les internautes» (French)։ DZFoot։ Վերցված է դեկտեմբերի 26, 2012 
  18. Sofiane Feghouli joue sur tous les tableaux
  19. Equipe de France. Douchez comme Carrasso Bericht auf ladepeche.fr vom 12. November 2008 (französisch)
  20. Equipe de France. Douchez comme Carrasso
  21. 21,0 21,1 «Sofiane FEGHOULI»։ FIFA։ Վերցված է հունիսի 18, 2014 
  22. «Au cours d’une rencontre avec Raouraoua à Paris : Feghouli dit oui à l’Algérie»։ Վերցված է օգոստոսի 21, 2012 
  23. EN : 31 joueurs pour le stage de Novembre; DZFoot.com, 25 October 2011.
  24. 24,0 24,1 Grohmann Karolos։ «Algeria end 28-year wait for World Cup goal»։ Reuters։ Վերցված է հունիսի 17, 2014 
  25. «Sofiane Feghouli» (French)։ L'Équipe։ Վերցված է օգոստոսի 7, 2014 
  26. «Feghouli, Sofiane»։ National Football Teams։ Վերցված է օգոստոսի 21, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]