Ժոել Ռոբլես
Ժոել Ռոբլես իսպ.՝ Joel Robles Blázquez | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Ժոել Ռոբլեսը 2014 թվականին | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ժոել Ռոբլես Բլասկես | ||||||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1990[1] (29 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Խետաֆե, Իսպանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 195 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 90 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 33 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հուլիսի 1, 2017: |
Ժոել Ռոբլես Բլասկես (իսպ.՝ Joel Robles Blázquez, հունիսի 17, 1990, Խետաֆե, Իսպանիա) ավելի հայտնի է, որպես Ժոել (իսպ.՝ Joel), իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ: Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի կազմում:
Ժոելն իր կարիերան սկսել է «Ատլետիկո Մադրիդ C»-ի կազմում 2008 թվականին, մեկ տարի անց տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ B», այնուհետև հիմնական թիմ: 2012 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Ռայո Վալեկանո», մեկ տարի անցկացրել է «Ուիգան Ատլետիկ»-ի կազմում:
Ժոելը հանդես է եկել Իսպանիայի Մ16, Մ17, Մ21 և Մ23 հավաքականների կազմում, և մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Բովանդակություն
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ատլետիկո Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոելն իր կարիերան սկել է իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում: Հանդես է եկել թիմի բոլոր տարիքային կազմերում: 2009 թվականի դեկտեմեբրի 27-ին իսպանացին թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[2]:
Իր նորամուտը Ժոելը նշել է 2010 թվականի մայիսի 8-ին՝ Լա Լիգայի շրջանակներում կայացած «Սպորտինգ Խիխոն»-ի դեմ խաղում: 2010-11 մրցաշրջանում ժոելը հիմնականում եղել է պահեստային դարպասապահ:
2011-12 մրցաշրջանի սկզբում Ժոելը եղել է հիմնական դարպասապահ, այն բանից հետո երբ Դավիդ դե Խեան տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
2012 թվականի հունվարի 31-ին Ռոբլեսը վարձավճարով տեղափոխվել է «Ռայո Վալեկանո»: Նա իր դեբյուտը իսպանական թիմի կազմում նշել է փետրվարի 5-ին՝ «Ռեալ Սարագոսա»-ի դեմ խաղում[3]: հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով:
«Ուիգան Ատլետիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռոբլեսը վարձավճարով տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ուիգան Ատլետիկ»[4]: Նա իր առաջնախաղն անցկացրել է հունվարի 26-ին՝ մասնակցելով Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մակլեսֆիլդ Թաուն»-ի դեմ խաղին[5]:
Պրեմիեր Լիգայի շրջանակներում Ժոելը իր նորամուտը նշել է 2013 թվականի մարտի 17-ին՝ «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ խաղում:
2013 թվականի մայիսի 11-ին Ժոել Ռոբլեսը մասնակցել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին: Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Ուիգան»-ի հաղթանակով[6]: Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ «Ուիգան»-ը դառնում է Անգլիայի գավաթակիր:
«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 9-ին Ժոել Ռոբլեսը տեղափոխվել է «Էվերթոն»[7]: Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:
Նա իր դեբյուտը նշել է դեկտեմբերի 26-ին՝ «Սանդերլենդ»-ի դեմ խաղում: Նա դաշտ է դուրս եկել 24-րդ րոպեին և փոխարինել է Թիմ Հովարդին: Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Սանդերլենդ»-ի հաղթանակով[8]: Պրեմիր լիգայի շրջանակներում իսպանացին իր առաջին մեկնարկային հանդիպումը անցկացրել է «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով[9]:
2015 թվականի հունվարի 13-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ հանդիպման հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածների ժամանակ Ժոելը հետ է մղել Ստյուարտ Դաունինգի կատարած հարվածը[10]:
Թիմ Հովարդի հեռանալուց հետո Ռոնալդ Կումանը Ռոբլեսին լիովին չվստահեց հիմանական դարպասապահի դերը և 2017 թվականի հունիսին գնեց «Սանդերլենդ»-ի դարպասապահ Ջորդան Փիքֆորդին[11]:
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ատլետիկո Մադրիդ | 2009-10 | Լա Լիգա | 2 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | - | - | 2 | 0 |
2010-11 | Լա Լիգա | 0 | 0 | 1 | 0 | - | - | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
2011-12 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | - | - | 3 | 0 | - | - | 3 | 0 | |
2012-13 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | - | - | - | - | - | - | 0 | 0 | |
Արդյունք | 2 | 0 | 1 | 0 | - | - | 4 | 0 | - | - | 7 | 0 | ||
Ռայո Վալեկանո (վարձավճար) | 2011-12 | Լա Լիգա | 13 | 0 | 0 | 0 | - | - | - | - | - | - | 13 | 0 |
Արդյունք | 13 | 0 | 0 | 0 | - | - | - | - | - | - | 13 | 0 | ||
Ուիգան Ատլետիկ (վարձավճար) | 2012-13 | Պրեմիեր Լիգա | 9 | 0 | 4 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 13 | 0 |
Արդյունք | 9 | 0 | 4 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 13 | 0 | ||
Էվերթոն | 2013-14 | Պրեմիեր Լիգա | 2 | 0 | 4 | 0 | 2 | 0 | - | - | - | - | 8 | 0 |
2014-15 | Պրեմիեր Լիգա | 7 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | - | - | 10 | 0 | |
2015-16 | Պրեմիեր Լիգա | 13 | 0 | 5 | 0 | 6 | 0 | 0 | 0 | - | - | 24 | 0 | |
2016-17 | Պրեմիեր Լիգա | 20 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 21 | 0 | |
2017-18 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | |
Արդյունք | 42 | 0 | 12 | 0 | 8 | 0 | 1 | 0 | - | - | 63 | 0 | ||
Կարիերայի արդյունք | 65 | 0 | 14 | 0 | 8 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 93 | 0 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի լիգայի գավաթակիր - 2011-12
- ՈՒԵՖԱ Եվրոպայի սուպերգավաթակիր - 2010
- Անգլիայի գավաթակիր - 2012-13
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի չեմպիոն (Մ23) - 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com — 2000.
- ↑ El portero Joel Robles firma su contrato profesional con el Atlético de Madrid (Goalkeeper Joel Robles signs his professional contract with Atlético Madrid); Diario AS, 28 December 2009
- ↑ Ni un rayo de esperanza (Not one ray of hope); Marca, 5 February 2012
- ↑ «Wigan sign Atletico Madrid goalkeeper Joel Robles on loan»։ BBC Sport։ 17 January 2013։ Վերցված է 17 January 2013
- ↑ Macclesfield 0–1 Wigan; BBC Sport, 26 January 2013
- ↑ «Man City 0–1 Wigan»։ BBC Sport։ 11 May 2013։ Վերցված է 11 May 2013
- ↑ «Blues sign Joel Robles»։ Everton F.C։ 9 July 2013։ Վերցված է 9 July 2013
- ↑ «Everton 0–1 Sunderland»։ BBC Sport։ Վերցված է 29 December 2013
- ↑ «Everton 2–1 Southampton»։ BBC Sport։ Վերցված է 29 December 2013
- ↑ Emons Michael (13 January 2015)։ «West Ham 2-2 Everton»։ BBC Sport։ Վերցված է 14 January 2015
- ↑ Richards Alex։ «Everton seal £30million Jordan Pickford signing as England U21 stopper becomes world's third-most expensive keeper»։ The Mirror։ Վերցված է 2017-07-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը soccerbase.com կայքում (անգլ.)
- Էջը «Էվերթոն»-ի պաշտոնական կայքում (անգլ.)