Ֆուեդ Կադիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուեդ Կադիր
ֆր.՝ Foued Kadir
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Ալժիր
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1983(1983-12-05)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Մարտիգ
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ֆուեդ Կադիր (արաբ․՝ فؤاد قادر‎‎; ֆր.՝ Foued Kadir,դեկտեմբերի 5, 1983(1983-12-05)[1][2][3], Մարտիգ), ալժիրցի ֆուտբոլիստ, «Մարտիգ» ակումբի կիսապաշտպան։ Խաղացել է Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտիգ» ակումբի սան է[4], այդ ակումբում չի կարողացել դրսևորվել և նույնիսկ մտածել է դադարեցնել ֆուտբոլով զբաղվելն ու ոստիկան դառնալ[5]։ Դուրս գալով «Մարտիգ» ակումբից՝ խաղացել է «Ժինյակ» և «Ստադ Բոկերուա» սիրողական ակումբների կազմում։ 18 տարեկանում տեղափոխվել է «Թրուա» ակումբ և նրա երկրորդ թիմի կազմում խաղացել է Ֆրանսիայի ցածր դիվիզիոններում։

2004 թվականին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է ստորագրել երրորդ դիվիզիոնի «Քան» ակումբի հետ, որտեղ երեք մրցաշրջանում խաղացել է 77 խաղ։ 2007 թվականին երկրորդ դիվիզիոնից տեղափոխվել է «Ամյեն» ֆուտբոլային ակումբ[6], որտեղ եղել է նաև հիմնական կազմի խաղացող, 2 մրցաշրջանում խաղացել է 67 խաղ։

2009 թվականին ստորագրել է պայմանագիր Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության «Վալանսիեն» ակումբի հետ[7][8]։ 2010 թվականի աշնանը վնասվածք է ստացել, որից հետո 6 ամիս վերականգնվել է։ 2012/13 թվականների մրցաշրջանի առաջին կեսում եղել է «գոլ պլյուս փոխանցում» համակարգով առաջնության լավագույն խաղացողներից մեկը՝ խփելով 6 գոլ և 18 խաղում 4 գոլային փոխանցում կատարելով, այդ թվում՝ գոլերից մեկը խփելով «Օլիմպիկ Մարսելեմ» ակումբի հետ հաղթական խաղում (4:1)։

2013 թվականի հունվարին 500 000 եվրոյով տեղափոխվել է «Օլիմպիկ» ակումբ՝ ստորագրելով 3,5 տարվա պայմանագիր[9][10]։ Կես մրցաշրջան խաղալով «Մարսել»-ում՝ վարձակալության է տրվել «Ռեն», ապա՝ «Ռեալ Բետիս» ակումբում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Կադիրը հրավիրվել է Ֆրանսիայում Ալժիրի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքին, սակայն թիմի կազմում ոչ մի խաղ չի խաղացել[11]։

2010 թվականի մայիսի 4-ին ընդգրկվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Ալժիրի հավաքականի նախնական կազմում[12], իսկ հունիսի 1-ին հավաքականի գլխավոր մարզիչ Ռաբահ Սաադանը Կադիրին ընդգրկել է վերջնական հայտացուցակում[13]։

2010 թվականի մայիսի 28-ին Կադիրը նորամուտ է ունեցել Ալժիրի հավաքականի կազմում Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքական դեմ ընկերական խաղում։ 2011 թվականի հոկտեմբերի 9-ին խփել է առաջին գոլը Կենտրոնական Աֆրիկայի դեմ խաղում։

2010 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցել է Ալժիրի հավաքականի բոլոր երեք հանդիպումներին։ 2013 թվականին մասնակցել է Աֆրիկայի Ազգերի Գավաթի եզրափակիչ մրցաշարին, մասնակցել է նաև իր թիմի բոլոր երեք հանդիպումներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. FM (2012 թ․ մարտի 31). «Foued Kadir : "J'ai toujours été à la disposition de la sélection"». DZFoot. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. Conta, Benoit (2012 թ․ դեկտեմբերի 11). «Kadir, le "Zizou" de VA» (ֆրանսերեն). Sports.fr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. Toufik O. (2007 թ․ հունիսի 24). «Amiens, Johnson signe, Kadir à l'essai» (ֆրանսերեն). DZFoot. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. Toufik O. (2009 թ․ հուլիսի 14). «Kadir entre Valenciennes et Lens ?» (ֆրանսերեն). DZFoot. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. Abdel B. (2009 թ․ հուլիսի 24). «Transferts : Foued Kadir à Valenciennes» (ֆրանսերեն). DZFoot. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Foued Kadir est Marseillais ! — Equipe pro — OM.net». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  10. «Officiel : Foued Kadir signe à l'OM !» (ֆրանսերեն). Le Phocéen. 2012 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  11. «J’ai toujours été à la disposition de la sélection»(ֆր.)
  12. «Sadaane confirms Algerian squad». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Саадан назвал окончательный состав сборной Алжира». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուեդ Կադիր» հոդվածին։