Բորխա Իգլեսիաս
![]() Իգլեսիասը Սարագոսայի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Borja Iglesias Quintás | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1993[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 86 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2010 |
![]() | ||
2010-2011 |
![]() | ||
2011-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 |
![]() | 29 | (11) |
2013-2017 |
![]() | 146 | (75) |
2014-2018 |
![]() | 1 | (0) |
2017-2018 |
→ ![]() | 39 | (22) |
2018-2019 |
![]() | 37 | (17) |
2019-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բորխա Իգլեսիաս (իսպ.՝ Borja Iglesias, հունվարի 17, 1993[1][2], Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իգլեսիասը հանդես է եկել Վալենսիայի, Դեպորտիվո Ռոդայի և Վիլյառեալի ակադեմիաներում[4]։ 2013 թվականի հուլիսի 9-ին նա տեղափոխվեց Սելտա Վիգո՝ միանալով ակումբի երկրորդ թիմին[5][6][7]։ Առաջին հանդիպումը Սեգունդա Դիվիզիոն B-ում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լոգրոնյեսի դեմ խաղում[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հունվարի 3-ին՝ փոխարինելով Սանտի Մինային Սևիլյայի դեմ խաղում[9][10]։ Սելտա Վիգո B-ի կազմում Իգլեսիասը դարձավ 75 գոլի հեղինակ անցկացրած 146 հանդիպումներում՝ դառնալով երկրորդ թիմի պատմության լավագույն ռմբարկուն[11][12]։
2017 թվականի հուլիսի 6-ին Իգլեսիասը 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Սարագոսային[13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Տեներիֆեի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ դիվիզիոններում խփեց օգոստոսի 27-ին՝ Գրանադայի դեմ խաղում[16][17]։ Սեպտեմբերի 3-ին Իգլեսիասը դուբլ ձևակերպեց Կորդովայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[18]։ Սեպտեմբերի 24-ին նա հեռացվեց խաղադաշտից Խիմնաստիկ Տառագոնայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 45-րդ րոպեին[19]։ Հոկտեմբերին Իգլեսիասը ճանաչվեց Սեգունդա Դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[20][21]։ Դեկտեմբերի 19-ին իսպանացին դուբլի հեղինակ դարձավ Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում[22]։ 2018 թվականի մարտի 17-ին Իգլեսիասը 2 գոլ խփեց Օսասունայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Սարագոսային[23]։ Մարտի 31-ին նա խփեց Կուլտուրալ Լեոնեսայի դեմ հանդիպման միակ գնդակը[24]։ Մայիսի 5-ին Իգլեսիասը դուբլի հեղինակ դարձավ Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[25]։ Մայիսի 27-ին իսպանացին հեթ-տրիկ ձևակերպեց Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով[26][27]։ Սարագոսայի կազմում Իգլեսիասը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[28]։
Էսպանյոլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 9-ին Իգլեսիասը 4 տարվա պայմանագիր կնքեց Էսպանյոլի հետ[29][30][31]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[32][33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սելտա Վիգոյի դեմ խաղում[35][36]։ Լա Լիգայում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 26-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[37][38]։ Հոկտեմբերի 21-ին Իգլեսիասը դուբլ ձևակերպեց Հուեսկայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[39][40]։ Նոյեմբերի 5-ին իսպանացին խփեց Ատլետիկ Բիլբաոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Էսպանյոլին[41][42]։ 2019 թվականի հունվարի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Լեգանեսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[43][44]։ Հունվարի 17-ին Իգլեսիասը դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Վիլյառեալի դեմ խաղում[45]։ Մայիսի 4-ին իսպանացին 2 գոլ խփեց Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[46][47]։ Մայիսի 12-ին Իգլեսիասը դուբլ ձևակերպեց Լեգանեսի դեմ խաղում[48]։ Ամռանը նա 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Ստյարնանի դեմ խաղերում[49][50]՝ օգնելով իր թիմին անցնել հաջորդ փուլ[51]։ Էսպանյոլի կազմում Իգլեսիասը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[52]։
Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 14-ին Իգլեսիասը 28 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ռեալ Բետիս[53][54][55]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[56][57][58]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վալյադոլիդի դեմ խաղում[59][60]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ[61]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սելտա Վիգո B | 2013–14 | Սեգունդա Դիվիզիոն B | 35 | 12 | — | 35 | 12 | |||||
2014–15 | 36 | 17 | 36 | 17 | ||||||||
2015–16 | 36 | 12 | 36 | 12 | ||||||||
2016–17 | 39 | 34 | 39 | 34 | ||||||||
Ընդհանուր | 146 | 75 | 0 | 0 | 0 | 0 | 146 | 75 | ||||
Սելտա Վիգո | 2014–15 | Լա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |||
2015–16 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | ||||||
Ընդհանուր | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||
Սարագոսա (վարձավճար) | 2017–18 | Սեգունդա Դիվիզիոն | 39 | 22 | 2 | 1 | — | 2 | 0 | 43 | 23 | |
Էսպանյոլ | 2018–19 | Լա Լիգա | 37 | 17 | 6 | 3 | — | 43 | 20 | |||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 3 | 3 | 3 | ||||
Ընդհանուր | 37 | 17 | 6 | 3 | 3 | 3 | 0 | 0 | 46 | 23 | ||
Ռեալ Բետիս | 2019–20 | Լա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 224 | 114 | 9 | 4 | 3 | 3 | 2 | 0 | 238 | 121 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Spain - Borja Iglesias - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias, the triumph of the normal man | tellerreport.com»։ www.tellerreport.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «El delantero gallego Borja Iglesias, nuevo refuerzo para el Celta B»։ www.celtavigo.net։ 2015-01-04։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-04-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ User Super։ «CD Roda - Web oficial - Borja Iglesias ficha por el Celta B de Segunda B»։ www.cdroda.com (es-es)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias, nuevo fichaje para el Celta B»։ Վերցված է 2019-08-28
- ↑ «UD Logroñés - Celta Vigo B, Aug 25, 2013 - Segunda División B - Grupo I - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Sevilla FC - Celta de Vigo, Jan 3, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Sevilla go fourth after win»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias becomes reserve team top scorer of all times»։ celtavigo.net։ 2017-01-16։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-16-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ «5 Things You Didn’t Know About Borja Iglesias»։ 5 Things You Didn’t Know About Borja Iglesias։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Acuerdo con el Celta para la cesión del delantero Borja Iglesias | Real Zaragoza Web Oficial»։ www.realzaragoza.com։ Վերցված է 2019-08-28
- ↑ «It's official: Borja Iglesias is already a player of Zaragoza | Toldrá Football Consulting»։ www.toldra.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-13-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ «CD Tenerife - Real Zaragoza, Aug 18, 2017 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Real Zaragoza - Granada CF, Aug 27, 2017 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «1-1. El Granada logra un punto en Zaragoza gracias a la actuación de Javi Varas»։ www.canalsur.es (իսպաներեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Córdoba CF - Real Zaragoza, Sep 3, 2017 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Real Zaragoza - Gimnàstic de Tarragona, Sep 24, 2017 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias named LaLiga 1l2l3 Player of the Month for October»։ Borja Iglesias named LaLiga 1l2l3 Player of the Month for October։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias, best Second Division player in October | Toldrá Football Consulting»։ www.toldra.com։ Վերցված է 2019-08-28(չաշխատող հղում)
- ↑ «Real Valladolid CF - Real Zaragoza, Dec 19, 2017 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «CA Osasuna - Real Zaragoza, Mar 17, 2018 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Cultural Leonesa - Real Zaragoza, Mar 31, 2018 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Real Zaragoza - Sporting Gijón, May 5, 2018 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Real Zaragoza - Real Valladolid CF, May 27, 2018 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Real Zaragoza vs. Real Valladolid - Football Match Summary - May 27, 2018 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias Quintas | Football Stats | Real Betis | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias, new Espanyol’s striker»։ www.rcdespanyol.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Espanyol confirms official signing of forward Borja Iglesias»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias becomes Espanyol's biggest ever signing»։ La Liga News UK (en-US)։ 2018-07-09։ Վերցված է 2019-08-28(չաշխատող հղում)
- ↑ «Official: Espanyol sign Borja Iglesias | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-08-28
- ↑ AS Diario (2018-07-09)։ «Borja Iglesias joins Espanyol»։ AS.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-15-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ «OFFICIAL: Espanyol sign €10m Borja Iglesias»։ BeSoccer (en-EN)։ 2018-07-09։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Celta de Vigo - RCD Espanyol Barcelona, Aug 18, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Liga Santander 2018-19: Tablas para ir calentando»։ Marca.com (իսպաներեն)։ 2018-08-18։ Վերցված է 2019-08-28
- ↑ «RCD Espanyol Barcelona - Valencia CF, Aug 26, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ SER Cadena (2018-08-26)։ «Granero y Borja Iglesias borran al Valencia»։ Cadena SER (իսպաներեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «SD Huesca - RCD Espanyol Barcelona, Oct 21, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias pushes Espanyol into No. 2 spot with 2-0 win over Huesca»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «RCD Espanyol Barcelona - Athletic Bilbao, Nov 5, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Espanyol 1-0 Athletic Bilbao: Borja Iglesias downs struggling Basque's»։ La Liga News UK (en-US)։ 2018-11-06։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-25-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ «RCD Espanyol Barcelona - CD Leganés, Jan 4, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «C.D. Leganés couldn't overcome an early Espanyol goal and their unbeaten run came to an end (1-0) | C.D. Leganés - Web Oficial»։ www.cdleganes.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28(չաշխատող հղում)
- ↑ «RCD Espanyol Barcelona - Villarreal CF, Jan 17, 2019 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «RCD Espanyol Barcelona - Atlético Madrid, May 4, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Espanyol 3-0 Atletico Madrid: Diego Simeone's men slump to heavy loss»։ Mail Online։ 2019-05-04։ Վերցված է 2019-08-28
- ↑ «CD Leganés - RCD Espanyol Barcelona, May 12, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «RCD Espanyol Barcelona - Stjarnan Gardabaer, Jul 25, 2019 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Stjarnan Gardabaer - RCD Espanyol Barcelona, Aug 1, 2019 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «El Espanyol liquida al Stjarnan en la Europa League por la vía rápida»։ Marca.com (իսպաներեն)։ 2019-08-01։ Վերցված է 2019-08-28
- ↑ Costa Jorge (2019-08-14)։ «Borja Iglesias trades Espanyol for Real Betis»։ Soccer Antenna (en-US)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Official: Real Betis sign Borja Iglesias»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-08-14։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Official: Real Betis sign striker Borja Iglesias | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Betis sign striker Iglesias for 28 million euros»։ Reuters (անգլերեն)։ 2019-08-14։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias, new Real Betis player»։ realbetisbalompie (en-EN)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias joins Betis to leave Wu Lei with no 'Panda' this season - Xinhua | English.news.cn»։ www.xinhuanet.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-14-ին։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Real Betis complete Borja Iglesias signing»։ fancredsports.com։ Վերցված է 2019-08-28(չաշխատող հղում)
- ↑ «Real Betis Balompié - Real Valladolid CF, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
- ↑ «LIVE Real Betis - Real Valladolid - Liga - 18 August 2019»։ Eurosport։ 2019-08-18։ Վերցված է 2019-08-28
- ↑ «Borja Iglesias»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բորխա Իգլեսիաս Վիքիպահեստում |
---|
- Իգլեսիասի պաշտոնական կայքը
- Իգլեսիասի պաշտոնական Տվիտերի էջը
- Իգլեսիասի պաշտոնական Ինստագրամի էջը
- Իգլեսիասը transfermarkt-ում
- Իգլեսիասը soccerbase.com-ում
- Իգլեսիասը WhoScored.com կայքում
- Իգլեսիասը Էսպանյոլի պաշտոնական կայքում Archived 2019-08-15 at the Wayback Machine.
- Իգլեսիասը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|