Դիեգո Լայնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դիեգո Լայնես
Diego Lainez
Diego lainez 2.jpg
Լայնեսը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Diego Lainez Leyva
Քաղաքացիությունը Մեքսիկա Մեքսիկա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 9, 2000(2000-06-09) (19 տարեկան)
Ծննդավայր Villahermosa, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 167 սմ
Քաշ 58 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Բետիս
Համար 22
Պատանեկան կարիերա
2012-2017 Մեքսիկա Ամերիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2019 Մեքսիկա Ամերիկա 39 (5)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Բետիս 7 (0)
Ազգային հավաքական
2017 Մեքսիկա Մեքսիկա Մ17 6 (2)
2018-ներկա Մեքսիկա Մեքսիկա Մ20 7 (0)
2018-ներկա Մեքսիկա Մեքսիկա Մ21 8 (1)
2018-ներկա Մեքսիկա Մեքսիկա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 19-ի, 2019

Դիեգո Լայնես (իսպ.՝ Diego Lainez, հունիսի 9, 2000(2000-06-09), Villahermosa, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլուբ Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնեսը Կլուբ Ամերիկայի ակադեմիայի սան է[2][3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 1-ին՝ փոխարինման մտնելով Մեքսիկայի գավաթի Սանտոս Լագունայի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց մարտի 5-ին՝ Լեոնի դեմ խաղում[6]։ Մայիսի 7-ին Լայնեսը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պաչուկայի դեմ խաղում[7]։ Հուլիսի 16-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Մեքսիկայի սուպերգավաթի Կերետարոյի դեմ խաղում, սակայն Ամերիկան պարտվեց 2-0 հաշվով[8]։

Միջազգային առաջնություններում իր առաջին հանդիպումը Լայնեսը անցկացրեց 2018 թվականի ապրիլի 11-ին՝ ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Տորոնտոյի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 5-ին՝ դուբլ ձևակերպելով Պաչուկայի դեմ խաղում[10]։ Դեկտեմբերի 7-ին մեքսիկացին գոլ խփեց ՈՒՆԱՄ Պումասի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[11]։ Կլուբ Ամերիկայի կազմում Լայնեսը անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 10-ին Լայնեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[12][13][14]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն դոլար[15][16][17]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց հունվարի 20-ին՝ փոխարինելով Լորեն Մորոնին Ժիրոնայի դեմ խաղում[18][19]։ Իր առաջին գոլը Բետիսի կազմում խփեց փետրվարի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Ռենի դեմ խաղում[20][21]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնեսը ներկայացրել է Մեքսիկան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականի հոկտեմբերին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[22]՝ անցկացնելով 4 հանդիպում[23] և դուբլ ձևակերպելով խմբային փուլի Անգլիայի դեմ խաղում[24][25]։ Մեքսիկան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ 1-2 հաշվով պարտվելով Իրանին[26][27]։ 2018 թվականին Լայնեսը Մ20 հավաքականի կազմում մասնակցեց ԿՈՆԿԱԿԱՖ առաջնությանը[28][29]՝ անցկացրած 7 հանդիպումներում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[30], իսկ Մեքսիկան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ եզրափակչում պարտվելով ԱՄՆ-ի ընտրանուն[31][32]։

Մեքսիկայի ազգային հավաքական Լայնեսը առաջին անգամ հրավիրվեց օգոստոսի 29-ին՝ Ուրուգվայի և Միացյալ Նահանգների դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Ուրուգվայի դեմ խաղում[33]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 30-ի դրությամբ[34]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ամերիկա 2016–17 Լիգա ՄԽ 9 0 1 0 10 0
2017–18 15 0 7 0 1 0 23 0
2018–19 15 5 3 0 18 5
Ընդհանուր 39 5 11 0 1 0 51 5
Ռեալ Բետիս 2018–19 Լա Լիգա 6 0 2 0 2 1 10 1
Կարիերայի ընդհանուր 45 5 13 0 3 1 61 6

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 30-ի դրությամբ[34]

Մեքսիկա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
2019 2 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուլոնի առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2018[35]
  • Տուլոնի առաջնության խորհրդանշական հավաքական. 2018[36]
  • ԿՈՆԿԱԿԱՖ Մ20 առաջնության խորհրդանշական հավաքական. 2018[30]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mexico - D. Lainez - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-03-30 
  2. Correspondent Mexico։ «Who is Diego Lainez? Mexico's teenage sensation who just signed for Betis | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  3. «Who’s This Mexican Attacker Liverpool Are Trying To Sign? Everything You Need To Know»։ soccersouls.com (en-US)։ 2017-10-31։ Վերցված է 2019-04-19 
  4. «Santos Laguna vs. América - 2 March 2017 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-03-30 
  5. «De último minuto, Santos venció a América y calificó en Copa»։ www.mediotiempo.com։ Վերցված է 2019-04-19 
  6. «Club León FC - CF América, Mar 5, 2017 - Liga MX Clausura - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-03-30 
  7. «CF América - CF Pachuca, May 7, 2017 - Liga MX Clausura - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-03-31 
  8. «Querétaro FC - CF América, Jul 16, 2017 - Supercopa MX - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-03-31 
  9. «CF América - Toronto FC, Apr 11, 2018 - CONCACAF Champions League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-03-31 
  10. «CF Pachuca - CF América, Aug 5, 2018 - Liga MX Apertura - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-03-31 
  11. «UNAM Pumas - CF América, Dec 7, 2018 - Liguilla Apertura - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-03-31 
  12. «Diego Lainez, new Real Betis player»։ realbetisbalompie (en-EN)։ Վերցված է 2019-03-31 
  13. «Mexico youngster Lainez reaches La Liga deal»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-01-10։ Վերցված է 2019-03-31 
  14. «Diego Lainez leaves Club America for Real Betis»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-31 
  15. Correspondent Mexico։ «Club America transfer news: 18-year-old Diego Lainez signs with Real Betis | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-31 
  16. «Diego Lainez joins the 'Generation Z' at Real Betis»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-01-12։ Վերցված է 2019-03-31 
  17. «Diego Lainez signs for Betis»։ AS.com (անգլերեն)։ 2019-01-10։ Վերցված է 2019-03-31 
  18. «Real Betis Balompié - Girona FC, Jan 20, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-03-31 
  19. «Debuta Lainez en gran triunfo del Betis»։ ESPNdeportes.com (իսպաներեն)։ 2019-01-20։ Վերցված է 2019-04-19 
  20. «Stade Rennais FC - Real Betis Balompié, Feb 14, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-03-31 
  21. «Diego Lainez's late goal salvages draw for Real Betis vs. Stade Rennes»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  22. Univision։ «Diego Lainez encabeza convocatoria del Tri para el Mundial Sub 17»։ Univision (spanish)։ Վերցված է 2019-04-19 
  23. FIFA.com։ «FIFA U-17 World Cup India 2017 - Mexico - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2019-04-19 
  24. «England U17 - Mexico U17, Oct 11, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  25. FIFA.com։ «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - England-Mexico»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  26. «Iran U17 - Mexico U17, Oct 17, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  27. FIFA.com։ «Iran hold off Mexico to make last eight»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2019-04-19 
  28. rhzunam80 (2018-10-26)։ «With the surprise of Diego Lainez, Mexico release call up for CONCACAF U-20 Championship»։ FMF State Of Mind։ Վերցված է 2019-04-19 
  29. «Mexico»։ www.concacaf.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  30. 30,0 30,1 «TSG announces the 2018 CU20 Best XI»։ www.concacaf.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  31. «United States U20 - Mexico U20, Nov 22, 2018 - CONCACAF U-20 Championship 2018 - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  32. «Mendez brace leads U.S. past Mexico in CU20 Final»։ www.concacaf.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  33. «Mexico - Uruguay, Sep 8, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  34. 34,0 34,1 «Diego Lainez»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  35. «Festival International Espoirs 2018 : les récompenses»։ www.festival-foot-espoirs.com։ Վերցված է 2019-04-19 
  36. «L'équipe type du Festival International Espoirs 2018»։ www.festival-foot-espoirs.com։ Վերցված է 2019-04-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]