Բրունու Ալվեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունու Ալվեշ
պորտ.՝ Bruno Alves
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բրունու Էդուարդու Ռեգուֆի Ալվեշ
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 27, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Պովուա դի Վարզին, Պորտուգալիա
Հասակ 189 սմ[1]
Քաշ 83 կգ[1]
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Կալյարի
Համար 22
Պատանեկան կարիերա
1992-1998 Պորտուգալիա Վարզիմ
1998-1999 Պորտուգալիա Պորտու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2010 Պորտուգալիա Պորտու 119 (14)
1999—2001 Պորտուգալիա Պորտու Բ 53 (8)
2002—2003  Պորտուգալիա Ֆարենսե 49 (3)
2003—2004  Պորտուգալիա Վիտորիա 25[2] (1)
2004—2005  Հունաստան ԱԵԿ 27 (0)
2010—2013 Ռուսաստան Զենիթ 72 (1)
2013—2016 Թուրքիա Ֆեներբահչե 75 (3)
2016—ներկա Իտալիա Կալյարի
Ազգային հավաքական
2001—2002 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-20) 10 (1)
2002—2004 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-21) 19 (2)
2004 Պորտուգալիա Պորտուգալիա Բ 1 (0)
2004 Պորտուգալիա Պորտուգալիա (օլիմպ.) 3 (0)
2007—ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 85 (10)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 16, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 2, 2016

Բրունու Էդուարդու Ռեգուֆի Ալվեշ (պորտ.՝ Bruno Eduardo Regufe Alves, նոյեմբերի 27, 1981(1981-11-27)[5][6], Póvoa de Varzim, Պորտու, Պորտուգալիա[7], Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի և իտալաական «Կալյարի» ակումբի կենտրոնական պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվեշը կարիերան սկսել է «Պորտուում», որտեղ հանդես է եկել 2001-2010 թվականներին։ Միայն թե երեք տարի անընդմեջ նա վարձավճարով խաղացել է «Ֆարենսե», «Վիտորիա Գիմարայնշ» և հունական ԱԵԿ ակումբներում, որտեղ նրան հրավիրել է Բրունուին լավ ծանոթ Ֆերնանադու Սանթուշը[8]։

2010 թվականի օգոստոսի 3-ին «Պորտուն» պաշտոնապես հայտարարեց, որ սանկտպետերբուրգյան «Զենիթ» ակումբը պաշտպանին 22 միլիոն եվրոյի դիմաց գնել է իրենցից[9]։

2010 թվականի սեպտեմբերի 3-ին Եվրոպայի Լիգա 2010-11 մրցաշրջանի շրջանակներում իր նախկին ակումբ ԱԵԿ-ի դարպասին 13-րդ րոպեին խփեց գոլ՝ առաջինը «Զենիթում»[10][11]։

2013 թվականի հունիսի 5-ին հայտարարվեց, որ պորտուգալացի պաշտպանը լքում է «Զենիթը»։ Նրա նոր ակումբը դարձավ թուրքական «Ֆեներբահչեն»[12]։ Ակումբի հետ նա նվաճեց Թուրքիայի առաջնության գավաթը և Թուրքիայի սուպերգավաթը։

2016 թվականի հունիսի 6-ին «Կալյարին» հայտարարեց Բրունու Ալվեշի՝ իտալաական ակումբ տեղափոխվելու մասին։ Պայմանագիրը կնքվեց 2 տարով[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվեշը բրազիլացի ֆուտբոլիստ Վաշինգտոնի, ով տեղափոխվել և խաղացել է Պորտուգալիայի կազմում և պորտուգալուհի կարուհու որդին է։ Բորւնուի երկու եղբայրները՝ Ժերնալդուն և Ժուլիուն նույնպես ֆուտբոլիստներ են[8][14]։ Բրունուի հորեղբայր Ժերալդո Կլեոֆաս Դիաս Ալվեսը (Ժերալդո Ասսիվիդոր), 1970-ականներին համարվել է բրազիլական ֆուտբոլի հայտնի դեմքերից մեկը։ 22 տարեկան հասակում կարողանալով Բրազիլիայի հավաքականում խաղալ 7 խաղ՝ նա մահացել է անաֆիլակտիկ շոկից 1976 թվականի կեսերին՝ վիրահատության ժամանակ։

Ալվեշն ամուսնացած է։ Կնոջ անունը Հուտ է։ Ունի երկու երեխա՝ որդի Լեոնարդուն և դուստր Ադրիանան[8]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա «Պորտու»
  • Պորտուգալիայի չեմպիոն՝ 2005-06, 2006-07, 2007-08, 2008-09
  • Պորտուգալիայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2009-10
  • Պորտուգալիայի գավաթ՝ 2005-06, 2008-09, 2009-10
  • Պորտուգալիայի սուպերգավաթ՝ 2006, 2009
  • ФՊորտուգալական Լիգայի գավաթ՝ 2009-10
Հունաստան ԱԵԿ
  • Հունաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2004-05
Ռուսաստան «Զենիթ»
  • Ռուսաստանի չեմպիոն՝ 2010, 2011-12
  • Ռուսաստանի արծաթե մեդալակիր՝ 2012-13
  • Ռուսաստանի սուպերգավաթ՝ 2011
Թուրքիա «Ֆեներբահչե»
  • Թուրքիայի չեմպիոն՝ 2013-14
  • Թուրքիայի սուպերգավաթ՝ 2014

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2009
  • № 2 Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակում՝ 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Бруну Алвеш. Игроки. «Зенит». Команда. Официальный сайт ФК «Зенит»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  2. 25 նշված է աղբյուրների մեծամասնության մեջ, այլ տվյալներով՝ 26:
  3. http://www.ordens.presidencia.pt/?idc=153&list=1
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  5. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  6. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  7. Այլ տվյալներով Արխիվացված 2011-05-06 Wayback Machine՝ Պովուա դի Վարզին։
  8. 8,0 8,1 8,2 «Бруну Алвеш: «Ехать в Россию посоветую даже Криштиану Роналду»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  9. Press Statement FC Porto (անգլ.) Site oficial do FC Porto 3.08.2010.
  10. Zenit — AEK — 4:2 (անգլ.) UEFA 30.09.2010.
  11. Зенит — АЕК — 4:2 Официальный сайт ФК «Зенит» 30.09.2010.
  12. «Зенит» подтвердил переход Алвеша в «Фенербахче»
  13. «Кальяри» подтвердил переход Бруну Алвеша - Чемпионат
  14. Бруну Алвеш: «Халк вполне может переехать в Петербург»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունու Ալվեշ» հոդվածին։