Էլիզեու
Էլիզեու պորտ.՝ Eliseu Pereira | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Էլիզեու Պերեյրա դուշ Սանտուշ | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա, Կաբո Վերդե | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1983 (41 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Անգրա դու Էրոիշմու, Պորտուգալիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 177 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | ձախ կիսապաշտպան, պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ազատ գործակալ | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էլիզեու Պերեյրա դուշ Սանտուշ, առավել է հայտնի է որպես Էլիզեու, (պորտ.՝ Eliseu Pereira dos Santos, հոկտեմբերի 1, 1983[2][3], Անգրա դե Էրոիշմա, Ազորյան կղզիներ), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի և պորտուգալական «Բենֆիկա» ակումբի նախկին աջ պաշտպան և վինգեր։
Նրա հայրը եղել է շտապ օգնության մեքենայի վարորդ, իսկ մայրը ունեցել է սեփական ռեստորանը։ Էլիզեուի ծնողները բաժանվել են, երբ նա դեռահաս է եղել[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Էլիզեուն տեղափոխվել է Ազորյան կղզիներ, որտեղ հանդես է եկել «Մարիտիմու» ակումբում և սկսել է խաղալ «Բելենեսնիշ» ակումբի երիտասարդական թիմում։ Հաճախ նա տեղ էր գրավում հիմնական կազմում և երկրորդ մրցաշրջանում նա իր հաշվին ուներարդեն 19 գոլ։
«Մալագա», «Լացիո» և վարձակալություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005-06 մրցաշրջանում Էլիզեուն վարձակալվեց երկրոդր դիվիզիոնում հանդես եկող «Վարզիմ» ակումբ։ 2007 թվականին Էլիզեուն իր խաղընկերներ Էլդեր Ռոսարիոյի և Պաուլու Ժորժի հետ գնաց իսպանական «Մալագա»՝ օգնելու ակումբին մտնել Լա Լիգա։ Պորտուգալական եռյակի օգտին կար 108 խաղ և 6 գնդակ, որոնցից 3-ը Էլիզեուինն էր։
2008-09 մրցաշրջանում պորտուգալացին դարձավ թիմի հիմնական խաղացող։ 2008 թվականի հոկտեմբերի 5-ին, նա «Ռեկրեատիվո» ակումբի դարպասին երկրորդ մրցաշրջանում խփել է իր առաջին գոլը։ Հաջորդ ամսին Էլիզեուն գնդակ ուղարկեց «Ռեալ Մադրիդի» դարպասը, բայց «Մալագան» 3-4 հաշվով զիջեց։
2009 թվականի հունիսի 25-ին պորտուգալացին 1 000 000 եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լացիո»[5]։
Խաղալով 2 խաղ՝ նա տեղ գրավեց հիմնական կազմում և շուտով վարձակալական իրավունքներով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվեց «Ռեալ Սարագոսա»[6]։ Իր երկրորդ՝ «Վիլյառեալի» դեմ խաղում Էլիզեուն խփեց գոլ, բայց թիմը 2-3 հաշվով պարտվեց[7]։ Էլիզեուն օգնեց «Սարագոսային» չհեռանալ Լա Լիգայից, վերջին տուրում տուգանային հարվածից նորից գրավելով «Վիլյառեալի» դարպասը։ Վարձակալության ավարտից հետո «Լացիոն» որոշեց վաճառել Վինգերին և նա նորից հայտնվեց «Մալագայում»։ 2010 թվականի սեպտեմբերի 27-ին նա «հին-նոր» թիմում տուգանային հարվածից գրավեց նորից «Վիլյառեալի» դարպասը։
2010 թվականի օգոստոսի 22-ին Չեմպիոնների Լիգա 2012-13 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Էլիզեուն գոլ խփեց հունական «Պանատինաիկոսի» դարպասին, իսկ իր ակումբը 2-0 հաղթեց[8]։ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում տեղի ունեցած բոլգիական «Անդերլեխտի» դեմ խաղում (3-0) Էլիզեուն ձևակերպեց դուբլ, իսկ թիմըերկրորդ խաղում անընդմեջ հաղթեց[9]։ 2012 թվականի նոյեմբերի 6-ին Չեմպիոնների Լիգայի խաղարկության «Միլանի» դեմ խաղում կիսապաշտպանը խփեց գոլ, որը «Մալագային» բերեց ոչ ոքի և օգնեց թիմին իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ 1/8 եզրափակիչ[10]։ Դեկտեմբերի 15-ին «Սևիլյայի» դեմ խաղում նա խփեց հաղթական գոլ[11]։
Սեպտեմբերի 15-ին «Ռայո Վալեյկանոյի» դեմ խաղում նա նոր մրցաշրջանում խփեց իր առաջին գոլը Մալագայում»[12]։
«Բենֆիկա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ամռանը տեղափոխվեց Լիսաբոնի «Բենֆիկա»։ Տրանֆերի արժեքը կազմեց 1,5 միլիոն եվրո[13]։ Օգոստոսի 17-ին «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբի դեմ խաղում նա դեբյուտեց նոր թիմում[14]։ Օգոստոսի 24-ին «Բոավիշտա» ակումբի դեմ խաղում Էլիզեուն խփե իր առաջին գոլը «Բենֆիկայում»[15]։ 2014 թվականին նվաճեց Պորտուգալիայի սուպերգավաթը, իսկ մեկ տարի անց նվաճեց Լիգայի գավաթը և Պորտուգալիայի առաջնությունը։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մալագայում» հաջող ելույթնրից հետո Էլիզեուն հրավիրվեց Պորտուգալիայի հավաքական՝ խաղալու Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղոււմ։ 2009 թվականի փետրվարի 11-ին նա ընդգրկված էր հինական կազմում, բայց այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին։ Նույն թվականի հունիսի 10-ին Էստոնիայի դեմ ընկերական խաղում նա դեբյուտեց հավաքականում։ 2010 թվականին Էլիզեուն ընդգրկվեց այն 6 պահեստային խաղացողների ցուցակում, որոնք կարող էին հիմնկաան կազմի վնասվածքների դեպքում գնալ ՀԱՀ Աշխարհի առաջնությանը[16][17][18]։
2011 թվականի հոկտեմբերի 7-ին Էլիզեուն Եվրո 2012-ի որակավորման փուլի շրջանակներում, Իսլանդիայի դեմ խաղում ազգային հավաքականում խփեց իր առաջին գոլը։ Լեհաստան և Ուկրաինա ուղևորվողների վերջնական ցուցակում նա չընդգրկվեց։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Իտալիայի սուպերգավաթ՝ 2009
- Պորտուգալիայաի չեմպիոն՝ 2014-15, 2015-16
- Պորտուգալիայի սուպերգավաթ՝ 2014
- Պորտուգալական լիգայի գավաթ՝ 2014/2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Where and when was Eliseu born and who does he play for?; Socqer, 9 October 2011
- ↑ «Málaga winger Eliseu signs for Lazio». Goal.com. 2009 թ․ հունիսի 25. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Zaragoza take Lazio midfielder Eliseu on loan; The Guardian
- ↑ First-half thriller Արխիվացված 2012-10-24 Wayback Machine; ESPN Soccernet, 27 September 2010
- ↑ «Лига чемпионов. Раунд плей-офф». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Андерлехт VS. Малага 0:3». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Милан - Малага 1:1». soccerway.com. 2012 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Севилье - Малага 0:2». soccerway.com. 2012 թ․ դեկտեմբերի 15.
- ↑ «Малага VS. Райо Вальекано 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 15.
- ↑ «Málaga CF y SL Benfica alcanzan un acuerdo para el traspaso de Eliseu». malagacf.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Бенфика VS. Пасуш де Феррейра 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 17.
- ↑ «Боавишта VS. Бенфика 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 24.
- ↑ «Convocados revelados» [Squad revealed] (Portuguese). Portuguese Football Federation. 2010 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Pepe in Portugal squad». FIFA.com. 2010 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Release list of up to 30 players Արխիվացված 2010-06-01 Wayback Machine; FIFA.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Málaga official profile
- Stats and profile at Zerozero Արխիվացված 2012-03-25 Wayback Machine
- Stats at ForaDeJogo Արխիվացված 2012-10-21 Wayback Machine
- BDFutbol profile
- Official website Արխիվացված 2012-02-17 Wayback Machine (պորտուգալերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզեու» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1983 ծնունդներ
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բելենենսիշի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Մալագայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ