Էդեր (պորտուգալացի ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդեր
պորտ.՝ Éder
Քաղաքացիությունը  Պորտուգալիա և  Գվինեա Բիսաու
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1987(1987-12-22)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Բիսաու, Գվինեա Բիսաու
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Էդերզիտու Անտոնիո Մասեդու Լոպեշ[4] (պորտ.՝ Éderzito António Macedo Lopes, դեկտեմբերի 22, 1987(1987-12-22)[1][2], Բիսաու, Գվինեա Բիսաու), առավել հայտնի է որպես Էդեր (պորտ.՝ Éder), պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Պորտուգալիայի հավաքականում։ 2014 թվականի աշխարհի առաջնության մասնակից և Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի հաղթող։ Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակչի միակ գոլի հեղինակը[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդերը «Բրագայի» կազմում
Էդերը «Լիլյաի» կազմում

Էդերը մանուկ հասակում Գվինեա-Բիսաուից տեղափոխվել է Պորտուգալիա։ Լիսաբոնում, որպեսզի ծնողները հնարավորություն ունենան աշխատելու, նրան ուղարկել են գիշերօթիկ դպրոց, որտեղ սովորել և ապրել է մինչև 18 տարեկան[6]։ 11 տարեկանում Էդերին նկատել է Կոիմբրայի փոքրիկ ֆուտբոլային դպրոցի մարզիչը։ Նրա առաջին ակումբը «Էյդիսի Ադեմիան» էր[7]։ Նրա առաջին մեծահասակների ակումբները եղել են Պորտուգալիայի երրորդ լիգայի «Օլիվեյրա Օսպիտալն» ու «Տուրիզենսին» ակումբները[8]։ Երրորդ լիգայում Էդերը խփել է 18 գոլ և հրավեր ստացել տարածաշրջանի ամենաուժեղ թիմից՝ «Ակադեմիկայից»[8]։ 2008 թվականի օգոստոսի 24-ին «Էշտրելայի» դեմ խաղում իր նորամուտը նշել է Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում[9]։ 2009 թվականի մայիսի 16-ին «Նավալի» դեմ խաղում Էդերը խփել է իր առաջին գոլը «Ակադեմիկայի» կազմում[10]։ 2012 թվականին օգնել է ակումբին նվաճել Պորտուգալիայի գավաթը[11], չնայած նա չի մասնակցել Լիսաբոն «Սպորտինգի» դեմ եզրափակիչ դիմակայությանը։

«Բրագա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ամռանը Էդերի պայմանագիրն ավարտվել է և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Բրագա»։ Սեպտեմբերի 2-ին «Պասուշ դե Ֆերեյրա»-ի դեմ խաղում նորամուտը նշել է նոր ակումբում[12]։ Էդերը շատ արագ դարձել է «Բրագայի» հիմնական հարձակվող՝ երկու գոլ խփելով «Ռիու Ավեի» դեմ խաղում (4:1)[13]։ Նա նաև վեց հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, սակայն գոլերով աչքի չի ընկել։ Առաջին իսկ մրցաշրջանում խփել է 13 գոլ և դարձել թիմի լավագույն ռմբարկու։ Մարտին ստացել է սրբոսկրի վնասվածք, ինչի պատճառով ստիպված է եղել ժամկետից շուտ ավարտել մրցաշրջանը և չի մասնակցել պորտուգալական լիգայի գավաթի հաղթական խաղին[14]։ 2013/14 մրցաշրջանը Էդերը գրեթե ամբողջությամբ բաց է թողել մշտական վնասվածքների և ոչ օպտիմալ մարզավիճակի պատճառով։ Հաջորդ մրցաշրջանում կարողացել է մի փոքր բարելավել իր վիճակագրությունը՝ Սագրիշ լիգայի 29 խաղերում խփելով 10 գոլ։ Ակումբի հետ հասել է նաև Պորտուգալիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հետխաղյա խաղին չի իրացրել 11-մետրանոցը[15]։

«Սուոնսի Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 1-ին Էդերը դարձել է Ուելսի «Սուոնսիի» խաղացող[16]՝ կնքելով եռամյա պայմանագիր[17]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո։ Օգոստոսի 8-ին «Չելսիի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Բաֆետիմբի Գոմիսին[18]։ Էդերը մասնակցել է 13 հանդիպման և ոչ մի գոլ չի խփել, որից հետո «կարապների» ղեկավարությունը որոշում է կայացրել ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով ուղարկել ֆրանսիական «Լիլ»։

«Լիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 3-ին «Կանի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 1-ում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Յասին իբն Զիային[19]։ Փետրվարի 7-ին «Ռենի» դեմ խաղում Էդերը խփել է իր առաջին գոլը «Լիլի» կազմում[20]։ Վարձակալությունը նրա օգտին է եղել, նրա մոտ է վերադարձել վստահությունն ու գոլային հոտառությունը, մրցաշրջանի արդյունքներով Էդերը 13 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։ Նույն թվականի մայիսին «Լիլը» նրան գնել է «Սուոնսիից»[21]։

«Լոկոմոտիվ» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ամռանը Էդերը վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»[22]։ Պայմանագիրը կնքվել է մինչև մրցաշրջանի ավարտը և ներառել է հետգնման տարբերակ։ Սեպտեմբերի 10-ին «Ախմատի» դեմ խաղում նորամուտն է նշել ՌՖՊԼ-ում[23]։ Ռուսաստանի առաջնությունում առաջին գոլը խփել է սեպտեմբերի 24-ին «Ռոստովի» դարպասը։ Այս գնդակն ավելացված ժամանակում միակն էր հանդիպման ընթացքում և թույլ է տվել «Լոկոմոտիվին» արտագնա հաղթանակ տանել[24], հոկտեմբերի 1-ին խփել է «Դինամոյի» երկրորդ գնդակը (3:0), իսկ դեկտեմբերի 11-ին՝ «Տոսնոյի» հաղթական գնդակը (3:1)։ 2018 թվականի մայիսի 5-ին «Զենիթի» դեմ 29-րդ տուրի տնային խաղում միակ գոլը խփել է 87-րդ րոպեին և հաղթանակ պարգևել «Լոկոմոտիվին» Ռուսաստանի առաջնությունում[25]։ Վարձակալության ավարտից հետո ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը և լիարժեք պայմանագիր կնքել նրա հետ։ 2019 թվականի հուլիսին Էդերը փոխել է խաղային համարը 24-ը դարձնելով 19։ 2021 թվականի հունիսի 30-ին պայմանագրի ավարտից հետո հեռացել է «Լոկոմոտիվից»։

«Ալ-Ռաեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեպտեմբերի վերջին տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդ»[26]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդերը Պորտուգալիայի հավաքականի կազմում Անդրեա Ռանոկիայի դեմ պայքարում

2012 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի հավաքականի դեմ ընկերական խաղում Էդերը նորամուտն է նշել Պորտուգալիայի հավաքականում[27]։ 2014 թվականին հավաքականի կազմում մասնակցել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը։ Էդերը մրցաշարում խաղացել է Գերմանիայի[28], ԱՄՆ[29] և Գանայի թիմերի դեմ խաղերում[30]։ 2015 թվականի հունիսի 16-ին Իտալիայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[31]։ 2016 թվականի ամռանը Էդերը դարձել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող։ Մրցաշարում խաղացել է Իսլանդիայի[32], Ավստրիայի[33] և Ֆրանսիայի[34] թիմերի դեմ խաղերում։ Մրցաշարի տանտերերի՝ ֆրանսիացիների դեմ եզրափակչում Էդերը խփել է միակ գոլը, որը Պորտուգալիային օգնել է պատմության մեջ առաջին անգամ նվաճել մայրցամաքային առաջնությունը։ Այդ գնդակը նրա համար առաջին գոլն էր ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղում։ Էդերը չի ընտրվել ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ի հավաքականի կազմում[35]։ Նա ընդգրկվել է Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի 35 ֆուտբոլիստներից բաղկացած նախնական ցուցակում, սակայն, այնուամենայնիվ, չի ընդգրկվել եզրափակիչ կազմում[36]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակադեմիկոս»
  • Պորտուգալիայի գավաթի գավաթակիր՝ 2011/12
«Բրագա»
  • Պորտուգալիայի լիգայի գավաթակիր, 2012/13
«Լոկոմոտիվ»
  • Ռուսաստանի չեմպիոն՝ 2017/18
  • Ռուսաստանի գավաթի գավաթակիր՝ 2018/19, 2020/21
  • Ռուսաստանի սուպերգավաթի գավաթակիր՝ 2019
Պորտուգալիա
  • Եվրոպայի չեմպիոն՝ 2016

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ակադեմիկոս (Կոիմբրա) 2008/09 24 1 3 0 0 0 27 1
2009/10 22 4 3 1 0 0 25 5
2010/11 21 2 5 3 0 0 26 5
2011/12 16 5 6 2 0 0 22 7
Բրագա 2012/13 18 13 6 2 7 0 31 15
2013/14 13 3 2 1 1 0 16 4
2014/15 29 10 9 3 0 0 38 13
Սուոնսի Սիթի 2015/16 13 0 2 0 0 0 15 0
Լիլ 2015/16 13 6 1 0 0 0 14 6
Լիլ 2016/17 31 6 5 1 1 0 37 7
Լոկոմոտիվ (Մոսկվա) 2017/18 18 4 1 0 9 0 28 4
Լոկոմոտիվ (Մոսկվա) 2018/19 22 1 7 2 6 0 35 3
2019/20 23 5 2 1 5 0 30 6

Գոլեր Պորտուգալիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Օր Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցույթ
01. 2015 թվականի հունիսի 16 Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա Իտալիա Իտալիա 0:1 0:1 Ընկերական հանդիպում
02. 2016 թվականի մայիսի 29 Դրագան, Պորտո, Պորտուգալիա Նորվեգիա Նորվեգիա 3:0 3:0 Ընկերական հանդիպում
03. 2016 թվականի հունիսի 8 Էշթադիու Դա Լուշ, Լիսաբոն, Պորտուգալիա Էստոնիա Էստոնիա 7:0 7:0 Ընկերական հանդիպում
04. 2016 թվականի հուլիսի 10 Ստադ դե Ֆրանս, Սեն Դենի, Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա 1:0 1:0 Եվրոպայի առաջնություն 2016
05. 2018 թվականի հոկտեմբերի 14 Հեմփդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա Շոտլանդիա Շոտլանդիա 0:2 1:3 Ընկերական հանդիպում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  4. На официальном сайте «Локомотива» указан как Эдер Лопес
  5. «Эдер: Роналду сказал мне, что я забью победный гол». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  6. ««Роналду сказал, что я забью победный гол». Сказочный герой финала Евро» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  7. «É Éderzito mas já rima com seleção» (պորտուգալերեն). 2010 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  8. 8,0 8,1 «Gonçalo: "Há muito tempo que esperava"» (պորտուգալերեն). Record. 2009 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  9. «Estrela Amadora vs. Académica 1–0». Soccerway. 2008 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  10. «Академика Коимбра VS. Навал 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  11. «Académica shock Sporting to lift Portuguese Cup». PortuGOAL. 2012 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  12. «Пасуш де Феррейра VS. Брага 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  13. «Braga 4–1 Rio Ave». ESPN FC. 2012 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  14. «Éder out until summer with torn knee ligaments». PortuGOAL. 2013 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  15. «Sporting come from two down with 10 men to win Cup». Reuters. 2015 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  16. ««Суонси» объявил о переходе Эдера» (ռուսերեն). sports.ru. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  17. «Swans seal Eder move». swanseacity.net. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  18. «Челси VS. Суонси Сити 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  19. «Лилль VS. Кан 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  20. «Лилль VS. Ренн 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  21. ««Лилль» выкупил у «Суонси Сити» права на Эдера». www.championat.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  22. «Автор победного гола Евро-2016 Эдер перешёл в «Локомотив» на правах аренды» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  23. «Ахмат VS. Локомотив Москва 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  24. ««Локомотив» обыграл «Ростов» 1:0, забив в добавленное время» (ռուսերեն). Sports.ru. 2017 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  25. «Локомотив Москва VS. Зенит Санкт-Петербург 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  26. ««Аль-Раед» объявил о подписании контракта с экс-форвардом «Локомотива» Эдером» (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  27. «Portugal post Azerbaijan victory». UEFA. 2012 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  28. «Германия VS. Португалия 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  29. «США VS. Португалия 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  30. «Португалия VS. Гана 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  31. «Италия VS. Португалия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  32. «Португалия VS. Исландия 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  33. «Португалия VS. Австрия 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  34. «Португалия VS. Франция 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  35. «www.ojogo.pt». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  36. «www.sbs.com.au». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդեր (պորտուգալացի ֆուտբոլիստ)» հոդվածին։