* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ մայիսի 16, 2016:
‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 14, 2016
Անդրե Գեմիշ Մագալյայնշ դի Ալմեյդա (պորտ.՝ André Gomes Magalhães de Almeida, սեպտեմբերի 10, 1990(1990-09-10)[1], Լիսաբոն), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Բենֆիկա» ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան։
Անդրեն իր կարիերան սկսել է 8 տարեկանում՝ «Լորեշ» ակումբում, որտեղ նրան նկատեցին «Սպորտինգ» ակումբի սելեկցիոներները։ Միայն թե այդ ակումբ իակադեմիայում երկար մնալ չստացվեց և նա տեղափոխվեց «Ալվերկա»։ Այդտեղից Անդրեն 2007 թվականին տեղափոխվեց «Բելենեսնիշ»։ 2008 թվականին նա դեբյուտեց «Բելենեսնիշում»։ Դա տեղի ունեցավ նոյեմբերրի 29-ին, Պորտուգալիայի առաջնությունում, «Մարիտիմուի» դեմ խաղում[2]։ Արդեն հաջորդ մրցաշրջանում Ալմեյդան դարձավ «Բելենեսնիշի» խաղացողը։ Նա ակումբի՝ Սանգրիշ Լիգայից հեռանալուց հետո որոշեց մնալ այնտեղ, բայց հաջորդ մրցաշրջանում Սեկունդայում անհաջողություից հետո նա ընդունեց «Բենֆիկայի» առաջարկը։ Իր առաջին մրցաշրջանի սկզիբը նոր թիմում Անդրեն անցկացրեց «Ուինան Լեյրիյա» ակումբում՝ վարձակալական իրավունքներով։ Վերադառնալով վաձակալությունից, նա առաջնությունքւմ անցկացրեց ընդամենը երեք խաղ։ 2012-13 և 2013-14 մրցաշրջաններում Անդրեն եղել է «Բենֆիկայի» երկրորդ կազմի խաղացող։
Անդրեն խաղացել է Պորտուգալիայի տարբեր պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Պորտուգալիայի հավաքականում դեբյուտել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Իսրայելի դեմ խաղում[3]։