Դաննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դաննի
Gent-Zenit (18).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիել Միգել Ալվիշ Գոմիշ
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա, Վենեսուելա Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 7, 1983 (34 տարեկան)
Ծննդավայր Կարակաս, Վենեսուելա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ
Համար 10
Պատանեկան կարիերա
1991-2001 Պորտուգալիա Մարիտիմու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2002 Պորտուգալիա Մարիտիմու 20 (5)
2002-2004 Պորտուգալիա Սպորտինգ 12 (0)
2003-2004  Պորտուգալիա Մարիտիմու 29 (1)
2005-2008 Ռուսաստան Դինամո 97 (16)
2008-ներկա Ռուսաստան Զենիթ 161 (48)
Ազգային հավաքական
2001 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-17) 1 (0)
2001-2002 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-19) 11 (1)
2003 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-20) 8 (2)
2003-2005 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-21) 17 (0)
2004 Պորտուգալիա Պորտուգալիա (օլիմպ.) 4 (1)
2008-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 38 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 16, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 29, 2016

Դանիել Միգել Ալվիշ Գոմիշ (պորտ.՝ Daniel Miguel Alves Gomes, օգոստոսի 7, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}}), Կարակաս, Libertador Municipality, Capital District, Վենեսուելա), առավել հայտնի է որպես Դաննի (պորտ.՝ Danny), պորտուգալացի ֆուտբոլիստ, պետերբուրգյան «Զենիթ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան։ Հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ 2004 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Մասնակցել է 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ 2007 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար հրավիրվել է Վենեսուելայի հավաքական, բայց հրաժարվել է` հույս ունենալով ընդգրկվել պորտուգալական հավաքականում, որում նորամուտը կատարել է 2008 թվականի օգոստոսի 20-ին։ Խաղում է աջ, կենտրոնական և ձախ հարձակվողական ոճի կիսապաշտպանների դիրքերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանին ծնվել է Կարլուշ Դանիի[1] և նրա կնոջ՝ Գարետի ընտանիքում։ Միգելի հայրը արմատներով Մադեյրաից էր, որտեղից 1979 թվականին իր երկու ընկերների հետ տեղափոխվել է Կարակաս։ Այնտեղ նա բացել է ռեստորան և հենց այդտեղ էլ ծանոթացել ապագա կնոջ հետ։ Նրանք ունեցել են նաև մեկ դուստր՝ Կատյան։ Երբ Միգելը փոքր էր, նա զբաղվում էր երկու սպորտով՝ ֆուտբոլով և հեծանվասպորտով։ Ծնողները կարծում էին, որ Միգելը շատ փոքր է հեծանվասպորտով զբաղվելու համար և նրան տարան տեղի Սուրբ Թոմաս դե Վիլյանուևայի քոլեջի ֆուտբոլային դպրոց։ Միգելն այդտեղ միանգամից դարձավ լավագույնը, ինչից հետո նրանով հետաքրքրվեցին «Մարիտիմու» ակումբի գործակալները՝ առաջարկելով կարիերան շարունակել իրենց սպորտային դպրոցում, որի պատճառով նրան անհրաժեշտ էր տեղափոխվել Մադեյրա։ Ծնողները դեմ էին, սակայն Միգելի տատիկը՝ Ֆերնանդուն, ով ապրում էր այնտեղ, նրանց համոզեց թողնել երիտասարդ ֆուտբոլիստին[2]: Դաննին տիրապետում է պորտուգալերենին, իսպաներենին (մայրենի լեզուներ), անգլերենին և ռուսերենին[3]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ տարեկան հասակում Դաննին գնաց Մադեյրա, որտեղ 10 տարի ապրեց տատի հետ՝ մարզվելով «Մարիտիմու» ակումբում։ Ծնողները տեղափոխվեցին Պորտուգալիա, երբ Դաննին 17 տարեկան էր. այդտեղ նրանք Ֆունշալում բացեցին իրենց ռեստորանը[2]: 2001 թվականի հոկտեմբերի 1-ին Դաննին «Ժիլ Վիսենտե» ակումբի դեմ խաղում անցկացրեց իր առաջնախաղը թիմի հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով խաղի 62-րդ րոպեին: Այդ խաղում Դաննիի թիմը հաղթեց 2:1 հաշվով։ Նույն թվականի դեկտեմբերի 15-ին նա խփեց իր առաջին գոլը թիմի կազմում՝ «Սալգոյրուշ» ակումբի դեմ խաղի 45-րդ րոպեին գրավելով հակառակորդի դարպասը, բայց արդեն 59-րդ րոպեին նա հեռացվեց խաղադաշտից։ Խաղն ավարտվեց «Մարիտիմուի» պարտությամբ (1:2): Ընդհանուր առմամբ 2001-02 մրաշրջանում Միգելը խաղաց 20 խաղ և խփեց 5 գոլ, իսկ նրա թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ տեղը։

18 տարեկանում Միգելի վրա ուշադրություն դարձրին որոշ թիմեր, այդ թվում Պորտուգալիայի առաջատարները՝ «Սպորտինգը» և «Պորտուն»: Դաննին, ով երկրպագել էր «Պորտուին», համաձայնեց տեղափոխվել այնտեղ, սակայն «Մարիտիմուի» ղեկավարությունը չհամաձայնեց տրանսֆերի համար առաջարկվող գումարի պատճառով[2]: Բայց նրանք համաձայնության եկան «Սպորտինգի» հետ, ով կիսապաշտպանի համար վճարում էր 2,1 միլիոն եվրո։ Դաննին այնտեղ խաղաց 1 մրցաշրջան, ինչից հետո վարձակալական իրավունքներով վերադարձավ «Մարիտիմու» (այդ ժամանակ ակումբը մարզում էր Անատոլի Բիշովեցը, ում մասին Դաննին ասել է. «Ինձ շատ բան է տվել, քանի որ ես շատ երիտասարդ տղա էի»[4])։ Պատանեկան և երիտասարդական տարբեր հավաքականներում խաղաց շուրջ 40 խաղ։

«Դինամո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննին մոսկովյան «Դինամոյի» կազմում

«Դինամոյում» իր դեբյուտը Դաննին կատարել է 2005 թվականի մարտի 9-ին՝ «Կրիլյա Սովետովի» դեմ գավաթային խաղում (1:1)։ 2005 թվականին նա ակումբի երկրպագուների կողմից ճանաչվեց թիմի լավագույն ֆուտբոլիստ։ Ակումբի կազմում նա անցկացրեց 94 խաղ (79-ը Ռուսաստանի առաջնությունում և 15-ը գավաթում) և խփեց 16 գոլ (12-ը առաջնություոնւմ և 4-ը գավաթում)։ Հրաժարվեց խաղալ Վենեսուելայի կազմում՝ հույսը ունենալով հայտնվել Պորտուգալիայի հավաքականում։

«Ռոստովի» դարպասին խփած նրա գոլը Sports.ru կայքի այցելուների կողմից ճանաչվեց 2007 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն գոլ։

Եվրո 2008-ից առաջ Դաննին ընդգրկված էր Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված ցուցակում, բայց հիմնական՝ «23 ցուցակում» չհայտնվեց։ 2008 թվականի օգոստոսին 30 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց պետերբուրգյան «Զենիթ», ինչն այդ պահին ՌՖՊԼ-ի պատմության մեջ դարձավ ամենաթանկարժեք տրանսֆերը[5]:

«Զենիթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննին Չեմպիոնների Լիգայի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում

«Զենիթում» նորամուտը կատարել է ՈՒԵՖԱ Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում անցկացվող «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որում «Զենիթը» հաղթեց 2:1 հաշվով, իսկ Դաննին մասնակցեց ամբողջ խաղին, խփեց հաղթական գոլը և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Որոշ մասնագետներ կարծում են, թե Դաննին գնվեց որպես Արշավինի փոխարինող: Չնայած նրանք կազմել էին լավ հարձակվողական գիծ, Դաննիին գնելուց կես տարի անց Արշավինին վաճառեցին «Արսենալին», իսկ Միգելը հաջորդ մրցաշրջանում վերցրեց 10 համարով մարզահագուստը։

2009 թվականի մայիսի 14-ին մարզման ժամանակ Դաննին ստացավ ծանր վնասվածք։ Վազքի վարժությունների կատարման ժամանակ նա ծնկի շրջանում զգաց սուր ցավ։ Հետագայում կատարված բժշկական քննություն ցույց տվեց, որ նրա մոտ կա աջ ծնկի առջևի խաչանման կապանի պատռվածք։ Պորտուգալիայում արված վիրահատությունից հետո մայիսի վերջին Դաննիին պետք էր վեց ամիս ապաքինվելու համար, ինչի պատճառով մինչև մրցաշրջանի ավարտը նա չկարողացավ դուրս գալ խաղադաշտ[6]:

2010 թվականի մարտի 13-ին Դաննին «Զենիթի» կազմում նորից խաղադաշտ դուրս եկավ՝ մասնակցելով 2010 թվականի Ռուսաստանի առաջնության առաջին տուրին: Նա խաղաց ամբողջ խաղը և խփեց խաղի միակ գոլը, ինչը թիմին հաղթանակ բերեց։

2011 թվականի հունիսի 14-ին «Զենիթի» հետ կնքեց նոր՝ քառամյա պայմանագիր։ Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում՝ «Ռուբինի» դեմ խաղում, Դաննին դարձավ դուբլի հեղինակ, ինչը թիմին 3:2 հաշվով հաղթանակ բերեց։ Սեպտեմբերի 29-ին Դաննին անցկացրեց իր 100-րդ խաղը ակումբի կազմում[7]: Չեմպիոնների Լիգայի՝ «Պորտուի» դեմ անցկացվող այդ խաղում նա խփեց գոլ, ինչից հետո մոտեցավ անկյունային դրոշակին և նմանակեց «միզող շան», ինչը բոլորովին դուր չեկավ պորտուգալական ակումբի երկրպագուներին[8]: Նոյեմբերի 28-ին Միգելը խփեց «Զենիթի» 2500-րդ գոլը Ռուսաստանի առաջնություններում[9]:

2012 թվականի փետրվարի 5-ին Դաննին մարզման ժամանակ ստացավ խաչաձև կապանների վնասվածք և 8 ամիս չխաղաց[10][11][12]: Նոյեմբերի 2-ին նա վնասվածքից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ «Ռոստովի» դեմ խաղում, որում նրա ու Կրիշիտոյի կոմբինացիայի շնորհիվ Ռոման Շիրոկովը խփեց հաղթական գոլը, և «Զենիթը» հաղթեց 2:1 հաշվով[13]:

2010 թվականի նոյեմբերի 21-ին Դաննին Չեմպիոնների Լիգայի 2012-2013 մրցաշրջանում խփեց իր առաջին գոլը իսպանական «Մալագայի» դարպասին։ Խաղն ավարտվեց 2:2 հաշվով։

2012 թվականի նոյեմբերի 26-ին Դաննին նշանակվեց «Զենիթի» ավագ[14][15]:

2012 թվականի դեկտեմբերի 4-ին Չեմպիոնների Լիգայի «Միլանի» դեմ խաղում նա խփեց խաղի միակ գոլը։ Դա օգնեց «Զենիթին» խմբում զբաղեցնել երրորդ տեղը և հայտնվել Եվրոպայի Լիգայում:

2013 թվականի օգոստոսի 3-ին նիժնինովգորոդյան «Վոլգայի» դարպասին հեղինակեց հեթ տրիկ, ինչը «Զենիթին» օգնեց արտագնա խաղում հաղթանակ տանել 3:1 հաշվով։ Դա պորտուգալացու առաջին հեթ տրիկն էր ռուսաստանյան կարիերայում։

2013 թվականի օգոստոսին Դաննին վեց խաղում դարձավ վեց գոլի և ևս երեք գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով «Ամսվա լավագույն խաղացող»[16]:

Դաննին 10 համարի մարզահագուստը փոխարինեց 35-ով, քանի որ «Մարիտիմուում» կարիերան այդ համարի մարզահագուստով էր սկսել[17]: 35 համարը «Զենիթի» խաղացողների կողմից վերջին 15 տարիներում չէր օգտագործվել։

2014 թվականի օգոստոսի 13-ին գրավելով «Ուրալի» դարպասը՝ Դաննին ընդգրկվեց «Զենիթի» պատմության 10 լավագույն ռմբարկուների ցուցակի մեջ[18]: Խմբային փուլի՝ «Բենֆիկայի» դեմ խաղը[19] Դաննիի համար դարձավ Եվրոգավաթների 50-րդ խաղը, որ նա անցկացրել էր ակումբի կազմում[20]: Հոկտեմբերի 26-ին «Մորդովիայի» դեմ խաղում[21] Դաննին գոլ խփեց և կատարեց գոլային փոխանցում՝ Ռուսաստանի առաջնություններում իր գոլերի և արդյունավետ փոխանցումների քանակը հասցնելով 100-ի[22]: 2014 թվականի ապրիլի 5-ին Դաննին անցկացրեց իր 200-րդ խաղը[23] «Զենիթում»[24]:

2015 թվականի ամռանը, երբ ավարտին էր հասնում «Զենիթի» հետ կնքված պայմանագրի ժամկետը, Դաննին հետաքրքրվում էր «Բեշիկթաշ» տեղափոխվելով[25]:

2015 թվականի մայիսի 28-ին հատուկ մամուլի ասուլիսում հայտնեց, որ լքում է «Զենիթը», քանի որ չի կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկրարացման հարցում[26], սակայն հունիսի 5-ին ակումբը հայտարարեց, որ Դաննիի հետ պայմանագիրը կերկրացվի երկու տարով[27]: 2015 թվականի հուլիսի 5-ին Դաննին «Զենիթում» նորից վերցրեց 10 համարը, որը Արշավինի հեռանալուց հետո ազատ էր մնացել[28]:

2016 թվականի ապրիլի 16-ին՝ «Սպարտակի» դեմ խաղի ժամանակ, Դաննին ստացավ ծանր վնասվածք՝ աջ ծնկի խաչաձև կապանի պատռվածք։ Այդ վնասվածքը երրորդն էր նրա կարիերայում։ Նա անցկացրեց երրորդ վիրահատությունը և 12-14 ամսով դուրս մնաց շարքից[29]: Այդպիսով նա չխաղաց մրցաշրջանի մնացած մասը և Եվրո 2016-ի ժամանակ չօգնեց իր հավաքականին[30]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննին (№ 16) 2008 թվականի սեպտեմբերի 10-ին, Դանիայի դեմ խաղում

Դաննին հրավիրվել է Վենեսուելայի հավաքական, բայց հրաժարվել է, քանի որ հույս ուներ հայտնվել պորտուգալակական հավաքականում։ 2008 թվականի օգոստոսի 20-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում (5:0) Դաննին իր դեբյուտն է կատարել Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Միգելը 55-րդ րոպեին 18 համարի մարզահագուստով դուրս է եկել փոխարինման՝ միանգամից ունենալով գոլ խփելու հնարավորություն, սակայն գնդակը դիպել է դարպասաձողին։ Դաննիի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո կարող էր աչքի ընկնել Սիմաուն, սակայն հաջողությունը նրան ևս չի ժպտացել: Դաննին Պորտուգալիայի հավաքականում գործում էր ավելի ակտիվ, խաղը վերցնում էր իր վրա, կատարում էր սուր փոխանցումներ։

2008 թվականի հոկտեմբերի 15-ին Ալբանիայի դեմ խաղում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում։ Խաղն ավարտվեց 0:0 հաշվով։ Ալբանիան առաջին խաղակեսում նույնիսկ մնաց առանց մեկ խաղացողի, սակայն դա չնպաստեց Պորտուգալիայի հաղթանակին։ Հաշիվը մնաց անփոփոխ, չնայած պորտուգալացիները, այդ թվում նաև Դաննին, կարող էին խփել գոլ։ Երկրորդ խաղակեսում նրան փոխարինեց Նանին:

2008 թվականի նոյեմբերի 19-ին Դաննին խաղաց բրազիլացիների դեմ ամբողջ խաղը և 5-րդ րոպեին բացեց հաշիվը, չնայած նրա հավաքականը պարտվեց 2:6 հաշվով։

ՀԱՀ-ում անցկացված աշխարհի առաջնությունից առաջ Պորտուգալիան խաղաց Մոզամբիկի հետ, որում Դանին խփեց գոլ և կատարեց գոլային փոխանցում։ Հավաքականի պատմության մեջ այդ գոլը դարձավ 800-րդը։ Աշխարհի առաջնությանը խաղաց 3 խաղ, այդ թվում փլեյ օֆիի՝ Իսպանիայի դեմ խաղը, որում պորտուգալացիները զիջեցին 0:1 հաշվով և դուրս մնացին մրցաշարից։

Դաննին չհայտնվեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցող պորտուգալացիների ցուցակում, չնայած ակումբում ցույց էր տվել լավ խաղ։ 2016 թվականի գարնանն ստացած վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել Ֆրանսիայում անցկացված Եվրո 2016-ին։

Գոլերը Պորտուգալիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Վայր Հայառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1 նոյեմբերի 20, 2008 Bezerrão, Դաշնային շրջան, Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա 1:0 2:6 Ընկերական խաղ
2 հունիսի 8, 2010 Wanderers Stadium, Յոհանեսբուրգ, ՀԱՀ Մոզամբիկ Մոզամբիկ 1:0 3:0
3 սեպտեմբերի 3, 2010 Աֆոնսու Էնրիկիշ, Գիմարայնշ, Պորտուգալիա Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 3:2 4:4 Եվրո 2012 (որակավորման փուլ, Н խումբ)
4 սեպտեմբերի 2, 2011 ԳՍՊ, Նիկոսիա, Կիպրոս Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 4:0 4:0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա «Սպորտինգ»
Ռուսաստան «Զենիթ»

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստներ (7) – № 1՝ 2008, 2010, 2013-2014, 2014-2015; № 2՝ 2011-2012, 2015-2016; № 3՝ 2007
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթ 2008-ի եզրափակչի լավագույն խաղացող[31]
  • ՌՖՍ վարկածով Պրեմիեր Լիգայի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ – 2010
  • Ռուսաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ («Ֆուտբոլ» շաբաթաթերթ) – 2010
  • Ռուսաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ («Սպորտ Էքսպրես») – 2010

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 16-ի դրությամբ[32][33]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվորագավաթ Այլ[34] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մարիտիմու 2001–2002 20 5 0 0 20 5
Ընդհանուր 20 5 0 0 20 5
Սպորրտինգ 2002-2003 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Մարիտիմու 2003–2004 29 1 0 0 29 1
Ընդհանուր 29 1 0 0 29 1
Սպորտինգ 2004–05 9 0 0 0 3 0 12 0
Ընդհանուր 9 0 0 0 3 0 12 0
Դինամո Մոսկվա 2005 27 4 4 2 31 6
2006 24 2 5 1 29 3
2007 28 5 6 1 34 6
2008 18 5 1 0 19 5
Ընդհանուր 97 16 16 4 113 20
Զենիթ 2008 10 5 0 0 10 2 1 1 21 8
2009 8 0 3 0 0 0 11 0
2010 27 10 3 1 12 2 42 13
2011–2012 27 9 1 1 2 1 1 0 31 11
2012–2013 12 2 2 0 7 2 21 4
2013–2014 25 13 0 0 4 3 1 0 30 16
2014–2015 28 3 0 0 15 2 0 0 43 5
2015–2016 23 6 2 0 8 1 0 0 33 7
Ընդհանուր 165 48 11 2 58 13 3 0 232 64
Ընդհանուր կարիերայում 325 70 27 6 61 13 3 0 421 90

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 29-ի դրությամբ
Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2008 5 1
2009 3 0
2010 10 2
2011 5 1
2012 0 0
2013 3 0
2014 4 0
2015 6 0
2016 2 0
Ընդհանուր 38 4

Խաղերը և գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 29-ի դրությամբ

Ընդհանուր՝ 38 խաղ / 4 գոլ, 19 հաղթանակ, 9 ոչ ոքի, 10 պարտություն

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննին ամուսնացած է։ Կնոջ անունը Պետրա է։ Զույգն ունի երկվորյակ որդիներ՝ Բերնանդու և Ֆրանսիշկու[2]:

Վենեսուելայում ֆուտբոլիստի անունն արտասանվում է Դա՛ննի (շեշտն ընկնում է առաջին վանկի վրա), Պորտուգալիայում շեշտը «տեղափոխվել» է ի տառի վրա[2]:

Դաննին ունի շատ դաջվածքներ. թիակներին դաջված են որդիների դիմանկարները, իսկ նախաբազուկներին՝ անունները: «Դինամոյի» նշանի տեսքով Դ տառը դաջված է աջ նախաբազկին, սակայն Դաննին վստահեցրել է, որ դա իր անվան առաջին տառն է[3]: 2015 թվականին ուսին դաջել է Սանկտ Պետերբուրգի համայնապատկերով դաջվածք, որում պատկերված են Պալատական կամուրջը, Պետրոպավլովյան ամրոցը և Ռոստրավոր սյուները[35]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Отец Данни: А ведь сначала сын хотел сесть на велосипед.»։ sovsport.ru։ Վերցված է 10.6.2015 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Журнал «Футбол», № 47 (390), стр.22, 23
  3. 3,0 3,1 Надо ли «Зениту» оставлять Данни?
  4. Данни: поэм от Бышовца не слышал
  5. Мигел Данни — лучший футболист 2010 года
  6. Сезон-2009 для Мигеля Данни завершён
  7. Матч против «Порту» стал для Данни сотой игрой за «Зенит»
  8. Фанаты «Порту» отомстят Мигелю Данни за «писающую собачку»
  9. Данни забил 2500-й гол «Зенита» в чемпионатах страны
  10. Данни выбыл на полгода
  11. Данни выбыл на 8 месяцев
  12. Данни: «Ещё по первым ощущениям показалось, что травма очень серьёзная»
  13. ««Зенит» — «Ростов». Данни появился на поле впервые за 11 месяцев» (ռուսերեն)։ sports.ru։ 2012-11-02։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-30-ին։ Վերցված է 2012-11-27։ «Полузащитник «Зенита» Данни в матче 14-го тура премьер-лиги против «Ростова» вышел на замену на 82-й минуте встречи, заменив Константина Зырянова» 
  14. «Зенит» — ЦСКА: Данни начнёт игру с капитанской повязкой
  15. Лучано Спаллетти: «Команда была достойна победы»
  16. «Данни стал обладателем премии «Лучший игрок месяца» по итогам августа»։ Чемпионат.com։ 2 сентября 2013։ Վերցված է 2013-09-02 
  17. Данни, Рязанцев и Анюков сменили игровые номера
  18. «Данни — в десятке Клуба 50 бомбардиров Зенита» 
  19. «Протокол матча «Бенфика» — «Зенит»» 
  20. «50-й матч Данни в еврокубках за «Зенит»» 
  21. «Протокол матча Зенит - Мордовия» 
  22. «100 очков Данни по системе "гол + пас" в чемпионате России за "Зенит"» 
  23. «200-й матч Данни за "Зенит"» 
  24. «Протокол матча "Зенит" - ЦСКА» 
  25. Капитан футбольного клуба «Зенит» Данни согласился на переход в «Бешикташ» — СМИ
  26. Данни покидает «Зенит»
  27. «Зенит» продлил контракт с Данни
  28. Данни взял 10-й номер в «Зените»
  29. «Срок восстановления Данни составит от 12 месяцев до 14»։ bombardir.ru։ Վերցված է 2016-05-10 
  30. Данни из-за травмы выбыл до конца сезона
  31. Данни был признан лучшим игроком матча за Суперкубок
  32. «Danny»։ ForaDeJogo։ Վերցված է 25 February 2014 
  33. «Danny»։ Soccerway։ Վերցված է 25 February 2014 
  34. Ռուսաստանի Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, Միջմայրցամաքային գավաթ, ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնության
  35. «Прощальная татуировка Данни»։ Sports.ru։ Վերցված է 2016-01-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]