Բրունու Վարելա
Բրունու Վարելա պորտ.՝ Bruno Varela | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 4, 1994[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա | ||
Հասակ | 191 սանտիմետր | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բրունու Միգել Սեմեդո Վարելա (պորտ.՝ Bruno Miguel Semedo Varela, նոյեմբերի 4, 1994[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Վիտորիա» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարելան մայրաքաղաքային «Բենֆիկա» ակումբի սան է։ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին «Ավեսի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա լիգայի պահեստայինների թիմում[3]։ 2016 թվականի սկզբին Բրունուն վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռեալ Վալյադոլիդ»։ Հունիսի 4-ին «Մալյորկայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա Դիվիզիոնում[4]։
Նույն թվականի ամռանը պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ավարտվել է, և Վարելան ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Վիտորիային»։ Օգոստոսի 21-ին Բրունուն իր նորամուտն է նշել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում իր նախկին ակումբի՝ «Բենֆիկայի» դեմ խաղում[5]։
2017 թվականի ամռանը Բրունուն վերադարձել է «Բենֆիկա»՝ փոխարինելով «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Էդերսոն Մորաեսին[6]։ Օգոստոսի 5-ին Պորտուգալիայի Սուպերգավաթի «Վիտորիա Գիմարաշի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական թիմի կազմում[7], նաև նվաճել է իր առաջին գավաթը ակումբային մակարդակում։
2019 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»[8]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Բրունուն Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Էստոնիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։
2013 թվականին Վարելան երկրորդ անգամ է մասնակցել Լիտվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում հանդիպումներ է անցկացրել Իսպանիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի[9], Նիդերլանդների[10], Լիտվիայի[11] և Սերբիայի պատանեկան հավաքականների դեմ խաղերում[12]։
Նույն թվականին Վարելան երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Թուրքիայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում եղել է պահեստային դարպասապահ և ոչ մի րոպե չի խաղացել։
2016 թվականին Բրունուն Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում մասնակցել է Արգենտինայի[13], Հենդուրասի[14], Ալժիրի[15] և Գերմանիայի հավաքականների դեմ հանդիպումներին[16]։
2017 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Վարելան մասնակցել է Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում հանդիպումներ է անցկացրել Սերբիայի[17], Իսպանիայի[18] և Մակեդոնիայի թիմերի դեմ խաղերում[19]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բենֆիկա»
- Պորտուգալիայի Սուպերգավաթի հաղթող՝ 2017
- «Այաքս»
- Նիդերլանդների չեմպիոն՝ 2018/19
- Նիդերլանդների գավաթակիր՝ 2018/19
- Հոլանդիայի սուպերգավաթի հաղթող՝ 2019
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Авеш VS. Бенфика B 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—09—22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Реал Вальядолид VS. Мальорка 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016—06—04. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Бенфика Лиссабон VS. Витория Сетубал 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016—08—21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Bruno Varela de regresso» [Bruno Varela is back] (պորտուգալերեն). S.L. Benfica. 2017 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Бенфика Лиссабон VS. Витория Гимарайнш 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017—08—05. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Ajax huurt doelman Varela van Benfica» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Испания (до 19) VS. Португалия (до 19) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Нидерланды (до 19) VS. Португалия (до 19) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Португалия (до 19) VS. Литва (до 19) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Сербия (до 19) VS. Португалия (до 19) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Португалия (до 23) VS. Аргентина (до 23) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Гондурас (до 23) VS. Португалия (до 23) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Алжир (до 23) VS. Португалия (до 23) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Португалия (до 23) VS. Германия (до 23) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Португалия (до 21) VS. Сербия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Португалия (до 21) VS. Испания (до 21) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Македония (до 21) VS. Португалия (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունու Վարելա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիսաբոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռեալ Վալյադոլիդի ֆուտբոլիստներ
- Վիտորիա Գիմարայնշի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ