Էդուարդո Սալվիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էդուարդո Սալվիո
Eduardo Salvio
Eduardo Salvio.jpg
Սալվիոն Արգենտինայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Eduardo Antonio Salvio
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 1990(1990-07-13)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Ավելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 178 սմ
Քաշ 79 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 18
Պատանեկան կարիերա
1994-2008 Արգենտինա Լանուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2010 Արգենտինա Լանուս 41 (11)
2010-2012 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 44 (5)
2010-2011   Պորտուգալիա Բենֆիկա 19 (4)
2012-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 134 (32)
Ազգային հավաքական
2007 Արգենտինա Արգենտինա Մ17 4 (1)
2008-2009 Արգենտինա Արգենտինա Մ20 9 (4)
2009-ներկա Արգենտինա Արգենտինա 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 19-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 19-ի, 2018

Էդուարդո Սալվիո (իսպ.՝ Eduardo Salvio, հուլիսի 13, 1990(1990-07-13)[1], Ավելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվիոն Ատլետիկո Լանուսի ակադեմիայի սան է։ 2007 թվականին՝ 17 տարեկան հասակում նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ՝ իր թիմի հետ հաղթելով Ապերտուրան, սակայն չանցկանելով ոչ մի հանդիպում։ Իր պրոֆեսիոն դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 25-ին՝ Բոկա Խունիորսի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 4-ին՝ Արխենտինոս Խունիորսի դեմ խաղում՝ այս խաղում դուբլ ձևակերպելով և օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[4]։ Այս մրցաշրջանում նա դարձավ 9 գոլի հեղինակ առաջնությունում, սակայն Լանուսը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

2009 թվականի օգոստոսի 20-ին Սալվիոն դուբլ ձևակերպեց Հարավամերիկյան գավաթի Ռիվեր Փլեյթի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[5]։ Լանուսի առաջին թիմի կազմում արգենտինացին անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 13 գոլի հեղինակ։

Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին Սալվիոն 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ[6][7][8]։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի Գալաթասարայի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց փետրվարի 28-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը Ատլետիկոյի կազմում խփեց ապրիլի 25-ին՝ Տեներիֆեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[11]։ Մայիսի 12-ին՝ Եվրոպայի Լիգայի եզրափակչի՝ Ֆուլհեմի դեմ հանդիպման 76-րդ րոպեին Սալվիոն փոխարինեց Խոսե Անտոնիո Ռեյեսին՝ օգնելով իր թիմին 2-1 հաշվով հաղթել խաղի ավելացված ժամանակում[12] և նվաճել գավաթը[13]։

2010 թվականի օգոստոսի 19-ին Սալվիոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բենֆիկա[14][15]։ Բացի այդ, Բենֆիկան գնեց արգենտինացու տրանսֆերի 20%-ը 2․5 միլիոն եվրոյի դիմաց։ Իր դեբյուտը պորտուգալական ակումբի կազմում Սալվիոն նշեց օգոստոսի 28-ին՝ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 18-ին՝ Ռիու Ավիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[17]։ 2011 թվականի ապրիլի 27-ին նա դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[18]։ Այս մրցաշրջանում նա Բենֆիկայի կազմում անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

2011 թվականի մայիսի 19-ին Սալվիոն վերադարձավ Ատլետիկո Մադրիդ՝ վերականգնվելու վնասվածքից, որը ստացել էր ապրիլի 14-ին՝ ՊՍՎ Էյնդհովենի դեմ պատասխան խաղում[19]։ 2011-12 մրցաշրջանում արգենտինացին դարձավ Ատլետիկոյի հիմնական կազմի խաղացող՝ անցկացնելով 48 հանդիպում և դառնալով 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ 2012 թվականի մարտին՝ 5 օրվա մեջ կայացած երկու խաղերում դարձավ 3 գոլի հեղինակ։ Մարտի 3-ին նա գոլի հեղինակ դարձավ Սևիլյայի դեմ խաղում[20][21], իսկ մարտի 8-ին՝ Եվրոպայի Լիգայի Բեշիկթաշի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ ապահովելով իր թիմի հաղթանակը 3-1 հաշվով[22]։ Այս մրցաշրջանում նա Ատլետիկոյի հետ երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի Լիգան՝ եզրափակչում պարտության մատնելով Ատլետիկ Բիլբաոյին[23]։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 31-ին Սալվիոն 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[24][25]։ Ակումբը նրա տրանսֆերի 80%-ի համար վճարեց 11 միլիոն եվրո[26]։ Վերադարձից հետո իր առաջին՝ Բրագայի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ բացելով 2-2 ավարտված խաղի հաշիվը[27]։ 2012-13 մրցաշրջանում նա անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հասնել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, որտեղ Բենֆիկան պարտվեց Չելսիին[28]։

Սալվիոն Բենֆիկայի կազմում խփած գոլը նշելիս

2013 թվականի օգոստոսի 31-ին՝ Լիսաբոնի Սպորտինգի դեմ խաղում Սալվիոն ստացավ ծանր վնասվածք[29]՝ բաց թողելով շուրջ 6 ամիս[30]։ Նա խաղադաշտ վերադարձավ 2014 թվականի փետրվարի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի ՊԱՕԿ-ի դեմ խաղում[31][32]։ Այս մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց ապրիլի 3-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղում[33]։ Իր մյուս գոլը նա խփեց ապրիլի 16-ին՝ Պորտուգալիայի գավաթի Պորտուի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[34] և դուրս գալ գավաթի եզրափակիչ[35]։ Այս մրցաշրջանում Բենֆիկան Սալվիոյի հետ հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը, Պորտուգալիայի գավաթը և Պորտուգալիայի լիգայի գավաթը, ինչպես նաև դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Սևիլյային[36]։

2014 թվականի օգոստոսի 10-ին Սալվիոն մասնակցեց Պորտուգալիայի սուպերգավաթի Ռիու Ավիի դեմ խաղին՝ օգնելով իր թիմին հաղթել գավաթը[37]։ Նոյեմբերի 22-ին՝ Մորեյրենսեի դեմ խաղում արգենտինացին դարձավ 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բենֆիկային հաղթել 4-1 հաշվով[38]։ 2015 թվականի հունվարի 18-ին նա դուբլ ձևակերպեց Մարիտիմուի դեմ խաղում[39]։ Մրցաշրջանի վերջին խաղում նա ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով 2015-16 մրցաշրջանի մեծ մասը[40]։ Այս տարի Սալվիոն Բենֆիկայի հետ նվաճեց պորտուգալական դուբլ՝ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը և Պորտուգալիայի լիգայի գավաթը։

Սալվիոն վնասվածքից վերադարձավ 2016 թվականի փետրվարի 12-ին՝ փոխարինելով Էլիզեուին Պորտուի դեմ խաղում[41]։ Այս մրցաշրջանում նա հիմնականում չէր ընդգրկվում թիմի հիմնական կազմում, քանի որ չէր կարողանում ետ բերել իր նախկին մարզավիճակը։ Այնուամենայնիվ, Սալվիոն այս տարի Բենֆիկայի հետ կրկին հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը և Պորտուգալիայի լիգայի գավաթը։

Սալվիոն Արգենտինայի կազմում 2012 թվականին

2016 թվականի հունիսի 16-ին Սալվիոն երկարաձգեց իր պայմանագիրը Բենֆիկայի հետ մինչև 2019 թվականը։ Օգոստոսի 21-ին՝ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում արգենտինացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Բենֆիկայի ավագի թևկապով[42]։ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին՝ գոլի հեղինակ դառնալով Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում, Սալվիոն դարձավ ակումբի պատմության ամենաշատ գոլեր խփած արգենտինացի ֆուտբոլիստը (42)՝ շրջանցելով իր նախկին թիմակից Նիկոլաս Գայտանին[43]։ 2017 թվականի մայիսի 28-ին նա գոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[44]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ 2016-17 մրցաշրջանում Սալվիոն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բենֆիկային 4-րդ տարին անընդմեջ հաղթել Պորտուգալիայի առաջնությունը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Սալվիոն մասնակցեց 2009 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը։ Արգենտինան այս առաջնությանը շատ վատ խաղաց և չկարողացավ որակավորվել 2009 թվականի աշխարհի առաջնությանը։

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Սալվիոն նշեց 2009 թվականի մայիսի 20-ին՝ Պանամայի դեմ ընկերական խաղում[45]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[46][47]։ Առաջնությունում Սալվիոն անցկացրեց 2 հանդիպում[48], իսկ Արգենտինան դուրս մնաց 1/8 եզրափակչում[49][50]՝ 4-3 հաշվով պարտվելով ապագա չեմպիոն Ֆրանսիային[51][52]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[53]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լանուս 2008–09 Պրիմերա Դիվիզիոն 29 9 0 0 2 0 31 9
2009–10 12 2 0 0 4 2 16 4
Ընդհանուր 41 11 0 0 0 0 6 2 47 13
Ատլետիկո Մադրիդ 2009–10 Լա Լիգա 13 2 0 0 8 0 21 2
2011–12 30 3 2 0 16 5 48 8
Ընդհանուր 43 5 2 0 0 0 24 5 69 10
Բենֆիկա 2010–11 Պրիմեյրա Լիգա 19 4 5 1 4 2 11 3 39 10
2012–13 29 10 6 2 3 0 13 1 51 13
2013–14 12 0 3 1 1 0 6 1 22 2
2014–15 29 9 2 2 2 1 5 1 38 13
2015–16 8 0 1 0 0 0 3 0 12 0
2016–17 29 4 4 1 1 1 8 3 42 9
2017–18 26 9 2 0 1 0 5 0 34 9
2018–19 1 0 0 0 0 0 2 0 3 0
Ընդհանուր 153 36 23 7 12 4 53 9 241 56
Կարիերայի ընդհանուր 237 52 25 7 12 4 83 16 357 79

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[53]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2009 1 0
2011 2 0
2012 2 0
2017 3 0
2018 1 0
Ընդհանուր 9 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Մադրիդ

Բենֆիկա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Argentina - E. Salvio - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  3. «Club Atlético Boca Juniors - Club Atlético Lanús, Aug 25, 2008 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-13 
  4. «Club Atlético Lanús - Asociación Atlética Argentinos Juniors, Oct 4, 2008 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-13 
  5. «Club Atlético River Plate - Club Atlético Lanús, Aug 20, 2009 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-13 
  6. «Eduardo Salvio Seals €10 Million Move To Atletico Madrid - Report | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  7. «Atletico snap up Salvio»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  8. «Atletico sign Salvio - Soccer News»։ www.soccernews.com (en-US)։ Վերցված է 2018-06-14 
  9. «Atlético Madrid - Galatasaray SK, Feb 18, 2010 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  10. «Atlético Madrid - Valencia CF, Feb 28, 2010 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  11. «Atlético Madrid - CD Tenerife, Apr 25, 2010 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  12. «Atlético Madrid - Fulham FC, May 12, 2010 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  13. «Atletico Madrid 2-1 Fulham (aet)» (en-GB)։ 2010-05-12։ Վերցված է 2018-06-14 
  14. «OFFICIAL: Atletico Madrid Forward Eduardo Salvio Joins Benfica On Loan | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  15. «Benfica sign Atletico Madrid attacker Salvio - Tribal Football»։ Վերցված է 2018-06-14 
  16. «SL Benfica - Vitória Setúbal FC, Aug 28, 2010 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  17. «SL Benfica - Rio Ave FC, Dec 18, 2010 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  18. «SL Benfica - PSV Eindhoven, Apr 7, 2011 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  19. «PSV Eindhoven - SL Benfica, Apr 14, 2011 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  20. «Sevilla FC - Atlético Madrid, Mar 3, 2012 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  21. «Sevilla FC vs. Atletico Madrid - Football Match Report - March 3, 2012 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-06-14 
  22. «Atlético Madrid - Besiktas JK, Mar 8, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  23. «Atlético Madrid - Athletic Bilbao, May 9, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  24. «Official: Benfica sign Salvio from Atletico Madrid | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  25. uefa.com (2012-08-02)։ «Salvio returns to Benfica on permanent deal»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  26. «Salvio returns to Benfica for record price»։ 2014-05-09։ Վերցված է 2018-06-14 
  27. «SL Benfica - SC Braga, Aug 18, 2012 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  28. «SL Benfica - Chelsea FC, May 15, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  29. «Sporting CP - SL Benfica, Aug 31, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  30. «Salvio, operado de la rotura del ligamento de la rodilla»։ Mundo Deportivo։ Վերցված է 2018-06-14 
  31. «PAOK Thessaloniki - SL Benfica, Feb 20, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  32. uefa.com (2014-04-07)։ «UEFA Europa League - News – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  33. «AZ Alkmaar - SL Benfica, Apr 3, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  34. «SL Benfica - FC Porto, Apr 16, 2014 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  35. «Benfica 3-1 Porto (agg 3-2): Gomes books Eagles' cup final place»։ Mail Online։ Վերցված է 2018-06-14 
  36. «Sevilla FC - SL Benfica, May 14, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  37. «SL Benfica - Rio Ave FC, Aug 10, 2014 - Supertaça Cândido de Oliveira - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  38. «SL Benfica - Moreirense FC, Nov 22, 2014 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  39. «CS Marítimo - SL Benfica, Jan 18, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  40. «Salvio suffers torn ACL, may undergo surgery»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  41. «SL Benfica - FC Porto, Feb 12, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  42. «SL Benfica - Vitória Setúbal FC, Aug 21, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  43. «Um golo que fez Salvio entrar para a história» (pt-PT)։ Վերցված է 2018-06-14 
  44. «SL Benfica - Vitória Guimarães SC, May 28, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  45. «Argentina - Panama, May 20, 2009 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  46. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-05-21։ Վերցված է 2018-06-12 
  47. «Argentina’s 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  48. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Eduardo Salvio - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-19 
  49. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - France - Argentina - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-19 
  50. Steinberg Jacob (2018-06-30)։ «France 4-3 Argentina: World Cup 2018 – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-19 
  51. «France - Argentina, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-19 
  52. «World Cup 2018: France reach quarter-finals with 4-3 win over Argentina»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-30։ Վերցված է 2018-08-19 
  53. 53,0 53,1 «Eduardo Salvio»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-19 
  54. «Salvio eleito o melhor jogador da final»։ FPF (pt-PT)։ Վերցված է 2018-06-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]