Խորխե Սամպաոլի
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Պրոֆեսոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1960 (60 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սանտա Ֆե, Արգենտինա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 172 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Խորխե Սամպաոլի (իսպ.՝ Jorge Luis Sampaoli; մարտի 13, 1960, Casilda), արգենտինացի ֆուտբոլային մարզիչ, առավել հայտնի է որպես իսպանական «Սևիլյայի» և Չիլիի ազգային հավաքականի մարզիչ: Ներկայումս Արգենտինայի ազգային հավաքականի մարզիչն է: Վնասվածք ստանալուց հետո սովորել է գեներալ Էստանիսլաո Լոպեսի անվան դպրոցում և ստացել պրոֆեսորի աստիճան:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամպաոլին պրոֆեսիոնալ մակարդակի ֆուտբոլ չի խաղացել: Ֆուտբոլիստի կարիերային խանգարել է վնասվածքը, որը ստացել էր երիտասարդ ժամանակ, երբ հանդես էր գալիս «Նյուելս Օլդ Բոյս» երիտասարդական դպրոցում: Այս դեպքից հետո Սամպաոլին ստացավ պրոֆեսիոնյալ կրթություն Էստանիսլաո Լոպեսի անվան դպրոցում՝ ձեռք բերելով պրոֆեսորի աստիճան:
2002 թվականին Սամպաոլին սկսեց մարզչական կարիերան բարձր մակարդակի վրա: Առաջիկա 7 տարին աշխատեց Պերուում: 2004 թվականին տեղափոխվեց «Կորոնել Բոլոնեսի» և առաջին անգամ մասնակցեց միջազգային՝ Հարավային Ամերիկայի մրցաշարին: Թիմը կայուն ելույթ է ունեցել նաև հաջորդ մրցաշրջանում, իսկ 2007 թվականին, Սամպաոլի հեռանալուց հետո, թիմը դարձել է փոխչեմպիոն: Այդ ժամանակ Խորխեն ղեկավարում էր առավել հայտնի՝ «Սպորտինգ Կրիստալ» ֆուտբոլային ակումբը:
2008-2009 թվականներին աշխատել է Չիլիի «Օ'Հիգինսե» ֆուտբոլային ակումբում, իսկ 2010 թվականին տեղափոխվել Էկվադորի «Էմելեկ» ակումբ, որտեղ դարձել է Էկվադորի առաջնության փոխչեմպիոն:
2011 թվականին Սամպաոլին գլխավորել է «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբը՝ փոխարինելով ուրուգվայցի Խերնարդո Պելուսոյին, վերջինս տեղափոխվել էր Ասունսյոնի «Օլիմպիա» ակումբ: Այս մրցաշրջանը դարձավ հաղթական արգենտինացի մարզչի և թիմի համար: «Կապույտները» Չիլիի առաջնությունում գրավեցին առաջին հորիզոնականը: Տարվա երկրորդ կեսը իսկապես շոկային էր, թե՛ մարզչի, թե՛ ակումբի ֆուտբոլիստների համար, քանզի թիմը կարողացավ դառնալ Հարավային Ամերիկայի չեմպիոն: Եզրափակչում Խորխեի թիմի ֆուտբոլիստները վստահ հաղթանակ տարան ժամանակի և տեղի հզոր ակումբներից՝ Էկվադորի Կիտո ֆուտբոլային ակումբի նկատմամբ:
2012 թվականին Խորխեն գլխավորեց Չիլիի ազգային հավաքականը, և մեկնեց թիմի հետ մասնակցելու Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությանը (1/8 եզրափաչկում Չիլիի ազգային հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Բրազիլիայի ընտրանուն), սակայն 2015 թվականի Ամերիկայի գավաթի խաղերում Խորխեի թիմը փայլուն հանդես եկավ և դարձավ չեմպիոն:
2016 թվականի ամռանը Խորխեն տեղափոխվեց Եվրոպա՝ գլխավորելու իսպանական «Սևիլյա» ֆուտբոլային ակումբը: Թիմի հետ նա լավ արդյունքներ ցույց տվեց՝ գրավելով 4-րդ հորիզոնականը Լա Լիգայում, կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ փուլ, սակայն Խորխեն թողեց Իսպանիան և վերադարձավ Հարավային Ամերիկա՝ Արգենտինա՝ գլխավորելու ազգային հավաքականը: 2018 թվականի Ռուսաստանի աշխարհի առաջնությունում Արգենտինայի մարզիչը հենց Խորխեն էր: Այս առաջնությունում մարզիչը չկարողացավ ցույց տալ այն ինչ կարող էր, սակայն թիմը ելույթ ունեցավ շատ լավ՝ դուրս գալով փլեյ օֆֆ փուլ: 1/8 եզրափակչում Արգենտինայի մրցակիցը Ֆրանսիան էր: Խաղը ավարտվեց 4:3 հաշվով հօգուտ Ֆրանսիայի ընտրանու:
Մասնագետները նշում են Սամպաոլիի հեղափոխական մարտավարությունը, որը նա կիրառել էր «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբում: Կիսապաշտպանությունը շեղանկյան տեսք ուներ, հարձակման գծում խաղում էին միանգամից երեք ֆուտբոլիստ, որոնիցի երկուսը օգնում էին առավել առջևում գտնվող հարձակվողին գոլի հեղինակ դառնալ: 2011 թվականին թիմը հենց այս մարտավարությամբ մասնակցեց Հարավային Ամերիկայի գավաթի խաղերին: Խորխեն խաղում էր 3 պաշտպանով, սակայն հզորագույն հարձակմամբ[1]: Նրա մարտավարությունը հաջողություն բերեց. թիմը դարձավ չեմպիոն՝ 12 խաղում բաց թողնելով ընդամենը 2 գնդակ:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չիլիի Չեմպիոն: (3) 2011, 2011, 2012
- Չիլիի գավաթի հաղթող: (1) 2012/13 (постфактум)
- Հարավային Ամերիկայի գավաթակիր: (1) 2011
- Ամերիկայի գավաթի հաղթող: 2015
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չիլիի լավագույն մարզիչ՝ El Gráfico Chile (1): 2011.
- Չիլիի լավագույն մարզիչ՝ ANFP (1)[2]: 2011.
- Հարավային Ամերիկայի տարվա մարզիչ (1): 2015[3].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Jorge Sampaoli El "Revolucionario"» (իսպաներեն)։ Zoom Deportivo Chile։ декабрь 2011։ Վերցված է 2012-01-08
- ↑ Национальная ассоциация профессионального футбола
- ↑ «Карлос Санчес признан игроком года в Южной Америке, Сампаоли — лучшим тренером»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Интервью с Сампаоли Archived 2010-12-26 at the Wayback Machine.
- Интервью с Сампаоли
- Биография и интервью Archived 2012-03-03 at the Wayback Machine.
|