Քրիստիան Պավոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Քրիստիան Պավոն
Cristian Pavón
Cristian Pavón.png
Պավոնը Արգենտինայի հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Cristian David Pavón
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 21, 1996(1996-01-21)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Anisacate, Santa María Department, Կորդովա, Արգենտինա
Հասակ 167 սմ
Քաշ 65 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Բոկա Խունիորս
Համար 7
Պատանեկան կարիերա
2004-2013 Արգենտինա Տալյերես Կորդովա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2014 Արգենտինա Տալյերես Կորդովա 19 (4)
2014-ներկա Արգենտինա Բոկա Խունիորս 65 (17)
2014   Արգենտինա Կոլոն 20 (5)
Ազգային հավաքական
2013 Արգենտինա Արգենտինա Մ17 3 (0)
2015 Արգենտինա Արգենտինա Մ20 2 (0)
2016 Արգենտինա Արգենտինա Օլիմպ 3 (0)
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 20-ի, 2018

Քրիստիան Պավոն (իսպ.՝ Cristian Pavón, հունվարի 21, 1996(1996-01-21)[1], Anisacate, Santa María Department, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բոկա Խունիորսի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալյերես Կորդովա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավոնը Տալյերես Կորդովայի ակադեմիայի սան է[3][4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2012 թվականի փետրվարի 7-ին՝ 16 տարեկան հասակում[5]։ Պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2013 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Արգենտինայի երկրորդ դիվիզիոնի Վիլա Սան Կառլոսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 4-ին՝ Կրուսերո դել Նորտեի դեմ խաղում[7]։ Տալյերեսի կազմում Պավոնը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Բոկա Խունիորս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 9-ին Պավոնը 1․3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բոկա Խունիորս[5]։ Տրանսֆերից հետո նա վարձավճարով միացավ Կոլոնին խաղաժամանակ ստանալու համար[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ Ինստիտուտոյի դեմ խաղում[9]՝ Կոլոնի կազմում անցկացնելով 21 հանդիպում և դառնալով 5 գոլի հեղինակ։

2015 թվականի սկզբում Պավոնը վերադարձավ Բոկա Խունիորս։ Իր դեբյուտը նշեց ապրիլի 5-ին՝ Ատլետիկո Հուրականի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց ապրիլի 20-ին՝ Լանուսի դեմ խաղում[11]։ Իր առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց մայիսի 8-ին՝ Ռիվեր Փլեյթի դեմ խաղում[12]։ 2016 թվականի հուլիսի 15-ին՝ Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակչի Ինդեպենդիենտե դել Վալյեի դեմ պատասխան խաղում Պավոնը դարձավ դուբլի հեղինակ, սակայն Բոկա Խունիորսի պարտվեց 2-3 հաշվով[13] և դուրս մնաց մրցաշարից։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի Մ23 հավաքականի կազմում Պավոնը մասնակցել է 2016 թվականի Օլիմպիական խաղերին[14], սակայն այստեղ Արգենտինան չկարողացավ անցնել խմբային փուլի արգելքը[15]։

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[16]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 14-ին՝ Նիգերիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[17]։

2018 թվականի մայիսին Պավոնը ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[18][19]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 16-ին՝ Արգենտինայի առաջին՝ Իսլանդիայի դեմ խաղում[20][21]՝ փոխարինելով Անխել դի Մարիային հանդիպման 75-րդ րոպեին[22]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 19-ի դրությամբ[23]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տալյերես Կորդովա 2013–14 Սեգունդա Դիվիզիոն 19 4 1 0 20 4
Կոլոն 2014 20 5 1 0 21 5
Բոկա Խունիորս 2015 Պրիմերա Դիվիզիոն 6 2 0 0 2 0 0 0 8 2
2016 3 0 4 3 8 4 3 0 18 7
2016–17 30 9 3 0 0 0 2 0 35 9
2017–18 26 6 1 0 6 1 2 1 35 8
Ընդհանուր 65 17 8 3 16 5 7 1 96 26
Կարիերայի ընդհանուր 104 26 10 3 16 5 7 1 137 35

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 19-ի դրությամբ[23]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 4 0
Ընդհանուր 6 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոկա Խունիորս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Argentina - C. Pavón - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  3. «Pavon ready to be Argentina's secret weapon»։ ESPN.com։ Վերցված է 2018-06-19 
  4. «Who is Cristian Pavon? The €37m Boca star who could replace Alexis at Arsenal | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  5. 5,0 5,1 «Arsenal target Cristian Pavon could be big-money Alexis Sanchez replacement»։ The Sun (en-GB)։ 2018-06-16։ Վերցված է 2018-06-19 
  6. «Villa San Carlos vs. Talleres Córdoba - 7 December 2013 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  7. «Talleres Córdoba vs. Crucero del Norte - 3 March 2014 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  8. «World Cup One To Watch: Cristian Pavon – The exciting winger who could provide the ammunition for Messi and Co»։ www.unibet.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  9. «Colón vs. Instituto - 9 August 2014 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  10. «Club Atlético Huracán - Club Atlético Boca Juniors, Apr 5, 2015 - Primera División - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  11. «Club Atlético Lanús - Club Atlético Boca Juniors, Apr 20, 2015 - Primera División - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  12. «Club Atlético River Plate - Club Atlético Boca Juniors, May 8, 2015 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  13. «Club Atlético Boca Juniors - Independiente del Valle, Jul 15, 2016 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  14. FIFA.com։ «Olympic Football Tournament Rio 2016 - Argentina - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-06-19 
  15. «Olympics Rio 2016: Argentina crash out after 1-1 draw with Honduras»։ Eurosport։ 2016-08-10։ Վերցված է 2018-06-19 
  16. «Russia - Argentina, Nov 11, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  17. «Argentina - Nigeria, Nov 14, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  18. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-05-21։ Վերցված է 2018-06-12 
  19. «Argentina’s 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  20. «Lionel Messi misses penalty as Argentina fall flat in World Cup opener»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-06-19 
  21. «World Cup 2018: Debutants Iceland hold Argentina to 1-1 draw»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-16։ Վերցված է 2018-06-19 
  22. «Argentina - Iceland, Jun 16, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  23. 23,0 23,1 «Cristian Pavón»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-19 
  24. «Boca Juniors win 32nd Argentine title | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-19 
  25. Scandolo Ramiro։ «Boca Juniors clinch Argentine Superliga title with 2-2 draw»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-06-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]