Մաքսիմիլիանո Մեսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մաքսիմիլիանո Մեսա
Maximiliano Meza
Maximiliano Meza 2018.jpg
Մեսան Արգենտինայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Maximiliano Eduardo Meza
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1992(1992-01-15)[1] (27 տարեկան) կամ դեկտեմբերի 15, 1992(1992-12-15)[2] (26 տարեկան)
Ծննդավայր General Paz Department, Corrientes, Արգենտինա
Հասակ 180 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Ինդեպենդիենտե
Համար 8
Պատանեկան կարիերա
ԱրգենտինաԽիմնասիա ի Էսգրիմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Արգենտինա Խիմնասիա ի Էսգրիմա 100 (12)
2016-ներկա Արգենտինա Ինդեպենդիենտե 44 (5)
Ազգային հավաքական
2018-ներկա Արգենտինա Արգենտինա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 25-ի, 2018

Մաքսիմիլիանո Մեսա (իսպ.՝ Maximiliano Meza, հունվարի 15, 1992(1992-01-15)[1] կամ դեկտեմբերի 15, 1992(1992-12-15)[2], General Paz Department, Corrientes, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինդեպենդիենտեի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիմնասիա ի Էսգրիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսան Խիմնասիա ի Էսգրիմայի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Դեպորտիվո Մերլոյի դեմ խաղում[5]։ 2012-13 մրցաշրջանում նա 14 հանդիպում անցկացրեց Պրիմերա B-ում՝ օգնելով իր թիմին տեղափոխվել Արգենտինայի բարձրագույն դիվիզիոն։ Արգենտինայի առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 4-ին՝ Ռիվեր Փլեյթի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 6-ին՝ Վելես Սարսֆիլդի դեմ խաղում[7]։ 2014 թվականի ապրիլի 13-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[8]։ 2016 թվականի մայիսի 9-ին արգենտինացին դուբլ ձևակերպեց Ինդեպենդիենտեի դեմ խաղում[9]։ Խիմնասիա ի Էսգրիմայի առաջին թիմի կազմում Մեսան անցկացրեց 108 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։

Ինդեպենդիենտե[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Խիմնասիայի կազմում առաջնությունում 100-րդ հանդիպումը անցկացնելուց հետո Մեսան 4 տարվա պայմանագիր կնքեց Ինդեպենդիենտեի հետ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 22-ին՝ Հարավամերիկյան գավաթի Շապեկոենսեի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 11-ին՝ Կոլոնի դեմ խաղում[11]։ Հարավամերիկյան գավաթի 2017 թվականի խաղարկությունում Մեսան անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել մրցաշարը[12][13]։ 2018 թվականին նա մասնակցեց Ռեկոպա Սուդամերիկանայի Գրեմիոյի դեմ խաղերին, սակայն Ինդեպենդիենտեն պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[14][15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտին Մեսան առաջին անգամ հրավիրվեց Արգենտինայի ազգային հավաքական՝ Իսպանիայի և Իտալիայի դեմ խաղերի համար[16]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մարտի 27-ին՝ Իսպանիայի դեմ ընկերական խաղում[17], որում Արգենտինան պարտվեց 6-1 հաշվով[18]։

2018 թվականի մայիսին Մեսան ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[19][20]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 16-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում[21][22]՝ հանդիպումը սկսելով թիմի մեկնարկային կազմում և խաղի 84-րդ րոպեին փոխարինվելով Գոնսալո Իգուաինի կողմից[23][24]։ Հունիսի 21-ին Մեսան մասնակցեց Խորվաթիայի դեմ ամբողջ խաղին[25][26], սակայն Արգենտինան պարտվեց 3-0 հաշվով[27][28]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Խիմնասիա ի Էսգրիմա 2012–13 Սեգունդա Դիվիզիոն 14 0 2 0 0 0 16 0
2013–14 Պրիմերա Դիվիզիոն 36 5 0 0 0 0 0 0 36 5
2014 7 0 1 0 0 0 0 0 8 0
2015 32 4 3 0 0 0 35 4
2016 9 3 1 0 0 0 10 3
2016–17 2 0 1 0 0 0 3 0
Ընդհանուր 100 12 8 0 0 0 0 0 108 12
Ինդեպենդիենտե 2016–17 Պրիմերա Դիվիզիոն 25 2 1 0 4 0 0 0 30 2
2017–18 19 3 1 1 14 3 2 0 36 7
Ընդհանուր 44 5 2 1 18 3 2 0 66 9
Կարիերայի ընդհանուր 144 17 10 1 18 3 2 0 174 21

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ[29]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդեպենդիենտե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Soccerway
  3. «Argentina - M. Meza - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  4. «Maximiliano Meza - One To Watch In Argentina's Team Of Attacking Stars»։ World Football Index (en-US)։ 2018-06-03։ Վերցված է 2018-06-25 
  5. «Gimnasia La Plata vs. Deportivo Merlo - 10 December 2012 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  6. «Club de Gimnasia y Esgrima La Plata - Club Atlético River Plate, Aug 4, 2013 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  7. «Club de Gimnasia y Esgrima La Plata - Club Atlético Vélez Sarsfield, Oct 6, 2013 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  8. «Club de Gimnasia y Esgrima La Plata - Arsenal de Sarandí FC, Apr 13, 2014 - Torneo Final - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  9. «Club de Gimnasia y Esgrima La Plata - Club Atlético Independiente, May 9, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  10. «Club Atlético Independiente - Associação Chapecoense de Futebol, Sep 22, 2016 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  11. «Club Atlético Colón - Club Atlético Independiente, Dec 11, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  12. 12,0 12,1 «Flamengo 1-1 Independiente (2-3 agg): Away side win Copa Sudamericana»։ Mail Online։ Վերցված է 2018-06-25 
  13. «Argentina's Independiente wins Copa Sudamericana in Rio»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  14. «Brazil’s Gremio wins Recopa Sudamericana in penalty shootout»։ ProSoccerTalk (en-US)։ 2018-02-22։ Վերցված է 2018-06-25 
  15. «Brazil's Gremio wins Recopa Sudamericana in penalty shootout»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  16. «Lista de convocados»։ www.afa.com.ar։ Վերցված է 2018-06-25 
  17. «Spain - Argentina, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  18. AS Diario (2018-03-27)։ «Spain 6-1 Argentina: goals, as it happened, report»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  19. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-05-21։ Վերցված է 2018-06-12 
  20. «Argentina’s 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  21. «Argentina 1-1 Iceland: Lionel Messi misses second-half penalty»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  22. «World Cup 2018: Debutants Iceland hold Argentina to 1-1 draw»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-16։ Վերցված է 2018-06-25 
  23. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Argentina - Iceland - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-06-25 
  24. «Argentina - Iceland, Jun 16, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  25. «World Cup 2018: Argentina 0-3 Croatia»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-21։ Վերցված է 2018-06-25 
  26. Murray Scott (2018-06-21)։ «World Cup 2018: Argentina 0-3 Croatia – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-06-25 
  27. «Argentina - Croatia, Jun 21, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-25 
  28. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Argentina - Croatia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-06-25 
  29. 29,0 29,1 «Maximiliano Meza»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]