Ավելյանեդա (Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ավելյանեդա
Avellaneda
Avellaneda - Teatro Colonial.JPG
Կոորդինատներ: 34°39′37″ հվ. լ. 58°21′37″ ամ. ե. / 34.66028° հս․. լ. 58.36028° ավ. ե. / 34.66028; 58.36028
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՊրովինցիաԲուենոս Այրես (պրովինցիա)
ՔաղաքապետԽորխե Ֆերրարեսի
Հիմնադրված է1852 թ.
Այլ անվանումներԲարրակաս ալ Սուր
Տվյալ կարգավիճակում1895 թվականից
ԲԾՄ2 մ
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն342 677 մարդ (2010)
Ազգային կազմարգենտինացիներ
Կրոնական կազմԿաթոլիկներ
ՏեղաբնականունԱվելյանեդացի, ավելյանեդացիներ
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ+54 11
Փոստային ինդեքսB1870
Պաշտոնական կայքavellaneda-ba.gov.ar
##Ավելյանեդա (Բուենոս Այրես) (Արգենտինա)
Red pog.png

Ավելյանեդա (իսպ.՝ Avellaneda), քաղաք Արգենտինայում, Բուենոս Այրես պրովինցիայում։ Մտնում է Բուենոս Այրես Ագլոմերացիայի կազմում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 342677 բնակիչ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Ավելյանեդայի հուշարձանը Ալսինա հրապարակում

Շրջանի զարգացման պատմությունը սերտորեն կապված է 1620 թվականին Բուենոս Այրեսի հիմնադրման հետ։ 1731 թվականին Ավելյանեդայի ժամանակակից նավահանգստի տարածքում կային մի քանի շինություններ և տնակներ։ Ավանը կոչվում էր Պուերտո դել Րիաչուելո՝ Րիաչուելո գետի անվանումից և առանձնացնում էր ներկայիս քաղաքը երկրի մայրաքաղաքից։ 1784 թվականին Բուենոս Այրեսից դեպի արևելք ընկած տարածքները վարչական առումով բաժանված էին Սան Վիսենտե, Մագդալենա և Կիլմես համայնքների միջև։ Վերջինիս արդեն պատկանում էին ժամանակակից Ավելյանեդայի տարածքները։ 1817 թվականին այստեղ կառուցվեց առաջին մատուռը։ 1852 թվականի ապրիլի 7ին վարչական կառավարության կողմից պաշտոնապես կազմավորվեց Բարրակաս ալ Սուր գյուղը։ Քաղաքի կոչում այն ստացավ 1895 թվականի Հոկտեմբերի 23ին։ 1904 թվականի հունվարի 11ին Բարրակաս ալ Սուրը անվանափոխվեց ի պատիվ Արգենտինայի 8-րդ նախագահ Նիկոլաս Ավելյանեդայի։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխարհագրական դիրքի և նավահանգստի կարգավիճակի շնորհիվ 1930ական թվականներից ի վեր քաղաքը բավական զարգացել է։ Քաղաքը կապված է երկրի մայրաքաղաքին հիմնականում Րիաչուելո գետի վրա կառուցված կամուրջներով։ Ավելյանեդան նաև համարվում է երկրի երկաթուղային խոշոր կենտրոններից մեկը։ 1960 ական թվականներից ի վեր բնակչության թիվը գրեթե չի փոխվել․ Հիմնական մասը կազմում են սննդային արտադրության, տեքստիլ գործարանների, մետաղագործական արտադրությունների և մեծածախ շուկաներում աշխատողները։

Կրթություն, մշակույթ և սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելյանեդայում կա 5 թատրոն (որոնց թվում է ազգային մակարդակով հայտնի Ռոմա թատրոնը (իսպ.՝ Teatro Roma) և 7 ինստիտուտ։ Ավելյանեդան Արգենտինայի կարևոր ֆուտբոլային կենտրոններից մեկն է։ Այստեղ են տեղակայված արգենտինական 2` «Ինդեպենդենտե» և «Ռասինգ » գրանդ ակումբները։ Նրանց մարզադաշտերը ՝ Կորդերո և Խուան Դոմինգո Պերոն գտնվում են իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Քաղաքի արվարձանում՝ Սարանդիում է գտնվում Արգենտինայի էլիտար ակումբներից ևս մեկը՝ «Արսենալը» (իսպ.՝ Arsenal de Sarandí

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]