Գաբրիել Բարբոզա
![]() Գաբրիելը Բրազիլիայի հավաքականի կազմում | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Գաբրիել Բարբոզա Ալմեյդա | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 29, 1996[1][2][3] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Հասակ | 178 սանտիմետր[4] | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 96 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004 ֊ 2013 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013 ֊ 2016 |
![]() | 83 | (24) |
2016- |
![]() | 0 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գաբրիել Բարբոզա Ալմեյդա, առավել հայտնի է որպես Գաբիգոլ կամ պարզապես Գաբրիել (պորտ.՝ Gabriel Barbosa Almeida, օգոստոսի 29, 1996[1][2][3], Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ինտեր» ակումբի հարձակվող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբրիելը «Սանթոս» ակումբի սանն է։ Նա ակումբ է գնացել, երբ 8 տարեկան էր, 2004-2013 թվականներին Գաբրիելը խաղացել է «Սանթոս»-ի տարբեր մանկապատանեկան և երիտասարդական թիմերում[5]։
2012 թվականին նա ստորագրել է իր առաջին պայմանագիրը «Սանթոս»-ի հետ, ըստ որի նա դառնում է «Սանթոս»-ի առաջին կազմի ֆուտբոլիստ.[6]: 2013 թվականի հունվարի 17-ին Գաբրիելը իր առաջին խաղն է անցկացրել «Սանթոս»-ի կազմում, ընդդեմ «Գրեմիո Բարուերի»-ի[7], իսկ մայիսի 26-ին Գաբրիելը իր առաջին խաղն է անցկացնում Բրազիլիայի առաջնությունում, խաղալով «Ֆլամինգո»-ի դեմ[8]։
2016 թվականի օգոստոսի 26-ին Գաբրիելը տեղափոխվում է Միլանի «Ինտեր»[9]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 25 մլն. եվրո[10]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբրիելը խաղում է Բրազիլիայի (մինչ. 20 տարեկանների) հավաքականում։
2016 թվականի մայիսի 29-ին Գաբրիելը իր առաջին հանդիպումը խաղաց Բրազիլիայի հավաքականի կազմում, ընկերական խաղում, ընդդեմ Պանամայի։ Բարբոզան խաղադաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին, 73-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ[11][12]։ 2016 թվականի Ամերիկայի գավաթի ժամանակ նա մասնակցեց Հաիթիի հավաքականի դեմ խաղին և դարձավ գոլի հեղինակ։
Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք։ 4 խաղ / 2 գոլ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն:
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանթոս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սան Պաուլոյի չեմպիոն (2). 2015, 2016
Բրազիլիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլիմպիական խաղերի չեմպիոն. 2016
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ https://www.santosfc.com.br/elenco/gabriel/
- ↑ «Aos 16 anos Gabigol vale R$ 131 milhões e é a maior promessa do Santos» [With 16 years old, Gabigol worths R$ 131 millions and is Santos's wonderkid] (Portuguese)։ O Estado de S. Paulo։ 2013-04-09։ Արխիվացված օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2013-05-26
- ↑ «Santos assina com Gabriel, de 16 anos, e estipula multa de R$ 130 milhões» [Santos signs with Gabriel, 16 years old, and puts a R$ 130 million buyout clause] (Portuguese)։ O Estado de S. Paulo։ 2012-09-29։ Արխիվացված օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2013-05-26
- ↑ «Muricy promove estreia de Gabigol, mas pede calma com promessa» [Muricy promotes Gabigol's debut, but ask for calmness for wonderkid] (Portuguese)։ Gazeta Esportiva։ հունվարի 17, 2013։ Վերցված է մայիսի 26, 2013
- ↑ «Neymar chora, mas não brilha, e Santos empata em 0 a 0 com o Fla» [Neymar cries, but do not shine, and Santos draws 0-0 with Fla] (Portuguese)։ Globo Esporte։ 2013-05-26։ Արխիվացված օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2013-05-26
- ↑ «Интер» объявил о трансферах Жоау Мариу и Габриэла Барбозы
- ↑ Габриэл Барбоза станет игроком «Интера» до конца недели за 25 млн евро
- ↑ «Панама 0:2 Бразилия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-02-ին
- ↑ «Panamá 0-2 Brasil»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը footballzz(չաշխատող հղում) (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Պաշտոնական էջը «Սանթոս»-ի կայքում Archived 2013-10-25 at the Wayback Machine. (պորտ.)
- Էջը ogol.com (պորտ.)
|
- Օգոստոսի 29 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Սանտոսի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի օլիմպիական չեմպիոններ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆլամենգոյի ֆուտբոլիստներ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ