Վիլյամ (բրազիլացի ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վիլյամ
պորտ.՝ William de Asevedo Furtado
William de Asevedo Furtado - Rio 2016.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիլյամ դե Ասևեդո Ֆուրտադո
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1995(1995-04-03)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Հասակ 176
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Վոլֆսբուրգ
Պատանեկան կարիերա
2012-2014 Բրազիլիա Ինտերնասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Բրազիլիա Ինտերնասիոնալ 61 (0)
2017-ներկա Գերմանիա Վոլֆսբուրգ 0 (0)
Ազգային հավաքական
2016 Բրազիլիա Բրազիլիա (օլիմպ) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 15, 2017:

Վիլյամ դե Ասևեդո Ֆուրտադո (պորտ.՝ William de Asevedo Furtado, ապրիլի 3, 1995, Պելոտաս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Վոլֆսբուրգ»-ի կազմում։

2016 թվականին մասնակցել է Օլիմպիական խաղերին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինտերնասիոնալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Վիլյամը միացել է բրազիլական «Ինտերնասիոնալ»-ի ակադեմիային։

Թիմի հիմնական կազմ հրավիրվել է 2014 թվականին։ Նա դարձել է Գաուշո նահանգի առաջնության չեմպիոն։ 2016 թվականի մարտին Վիլյամը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[2]։

«Վոլֆսբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 15-ին Վիլյամը տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում Վիլյամը մասնակցել է Օլիմպիական խաղերին և դարձել չեմպիոն։ Նա մասնակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության, Իրաքի և Դանիայի հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գաուշի լիգայի գավաթակիր - 2015

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն - 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Inter renova com lateral-direito William, e novo vínculo vai até 2018» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]