Դալեր Կուզյաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դալեր Կուզյաև
Lua–յի սխալ՝ expandTemplate: template "lang-tt-cyrl" does not exist։
Zen-SM 17 (6).jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1993(1993-01-15)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Նաբերեժնիե Չելնի, Թաթարստան, Ռուսաստան
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Գազովիկ (Օրենբուրգ)
Ռուսաստան Կոլոմյագի (ՍՊ)
2007—2012 Ռուսաստան Զենիթ (ՍՊ)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2013 Ռուսաստան Կարելիա 22 (0)
2013 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 15 (0)
2014—2017 Ռուսաստան Թերեք 70 (0)
2017—մ․հ․ Ռուսաստան Զենիթ (ՍՊ) 52 (8)
Ազգային հավաքական
2017—մ․հ․ Ռուսաստան Ռուսաստան 19 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14.10.2019:

Դալեր Ադյամովիչ Կուզյաև (թաթ.՝ Дәлир Әдһәм улы Хуҗаев, Dəlir Ədhəm ulı Xucaev; հունվարի 15, 1993(1993-01-15)[1], Նաբերեժնիե Չելնի, Թաթարստան, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Պետերբուրգի «Զենիթ» ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2018)։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզյաևը ծնվել է Նաբերեժնիե Չելնիում, երկու կամ երեք տարեկան հասակում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Օրենբուրգ[2], այդտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Նրա հայրը՝ Ադյամ Կուզյաևը, աշխատել է տեղի «Գազովիկ» ակումբում որպես գլխավոր մարզիչ։ Հետագայում Դալյերը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ շարունակել է զբաղվել ֆուտբոլով։ Երկու տարի խաղացել է «Կոլոմյագիում»՝ Մաքսիմ Կարամարենկո գլխավորությամբ, այնուհետև երկու տարի՝ «Զենիթի» «Սմենա» դպրոցում՝ Անդրեյ Գորլովի գլխավությամբ։ Դրանից հետո մարզվել է Պետերբուրգի «Լոկոմոտիվ» ակումբում՝ Դմիտրի Պոլյակովի և Սերգեյ Մասլովսկու գլխավորությամբ, իր թիմի հետ միասին զբաղեցրել է չորրորդ տեղը Ռուսաստանի մանկական առաջնությունում։ Թիմի կազմում հաջող հանդես գալուց հետո Կուզյաևը տեղափոխվել է «Զենիթ», որտեղ մեկ տարի խաղացել է մարզիչ Ալեքսանդր Գորշկովի գլխավորությամբ[2]։

2012 թվականի սկզբին Կուզյաևը հեռացել է «Զենիթ» ակադեմիայից և նոր թիմ չի կարողացել գտնել, մեկ տարի պահպանել է ֆուտբոլային վիճակը՝ հանդես գալով Սանկտ Պետերբուրգի առաջնության «ՍՄՈՒ-303»-ի թիմում։ Ամռանը տեղափոխվել է Պետրոզավոդսկի «Կարելիա» ակումբ, որին մարզում էր իր հայրը։ Այդ թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան ՊՖԼ առաջնությունում, իսկ 2013 թվականի ամռանը նորից ստիպված է եղել փնտրել նոր ակումբ, որովհետև «Կարելիան» լուծարվել էր։ Դիտումների է մասնակցել է Կազանի «Ռուբին» ակումբում, թիմի հետ մեկնել է հավաքների Ավստրիայում և լավ տպավորություն թողել մարզիչ Կուրդան Բերդիևի վրա, սակայն վերջինս երիտասարդ խաղացողին խորհուրդ է տվել մեկ տարի խաղալ Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկում», որպեսզի ավելի շատ խաղային պրակտիկա ստանա[2][3]։ «Նեֆտեխիմիկի» կազմում Կուզյաևն անցկացրել է ՖԱԼ առաջնության մեկ ոչ ամբողջական մրցաշրջան, որի ընթացքում անցկացրել է 15 խաղ։

2014 թվականի ձմռանը Կուզյաևը պայմանագիր կնքել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Թերեք» ակումբի հետ[4]։ Նորամուտը կատարել է 2013/14 առաջնության վերջին տուրի՝ Կազանի «Ռուբին» ակումբի դեմ խաղում՝ հանդիպման 80-րդ րոպեին փոխարինելով Ֆակունդո Պիրիսին։

«Զենիթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ամռանը վերադարձել է «Զենիթ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[5]։ Ռուսաստանի առաջնության առաջին՝ «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի դեմ խաղում, որ կայացել է հուլիսի 7-ին, կատարել է նորամուտը նոր ակումբի պաշտոնական խաղերում, իսկ 7 րոպե հետո աչքի է ընկել գոլով, որը դարձել է առաջինը նրա կարիերայում։ Դրանից հետո սկսել է հրավիրվել Ռուսաստանի հավաքական և ամրապնդել տեղը «Զենիթի» մեկնարկային կազմում։

Ելույթները հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզյաևը Ռուսաստանի հավաքկանի կազմում՝ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում (2017 թ.)

Կուզյաևը կարող էր հանդես գալ Տաջիկստանի հավաքականում, որովհետև այնտեղ ծնվել են նրա ծնողները[6]։ 2017 թվականի ամռանը առաջարկ է ստացել հանդես գալ Տաջիկստանում, սակայն մերժել է՝ նշելով, որ ինքը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում և չի կարող հանդես գալ այլ հավաքականում, բացի Ռուսաստանից։ 2017 թվականի օգոստոսին մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը Կուզյաևին առաջին անգամ հրավիրել է Ռուսաստանի ազգային հավաքականի հավաքներին։ Սեպտեմբերի 3-ին նա մասնակցել է Մոսկվայի «Դինամո» ակումբի դեմ ստուգողական խաղին (3:0)[7]։ 2017 թվականի հոկտեմբերի 7-ին Դալերը կատարել է նորամուտը հավաքականի կազմում՝ մասնակցելով Հարավային Կորեայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որն ավարտվել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակով (4:2)[8]։

Մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով հավաքականի բոլոր խաղերում։ 1/4 եզրափակչում իրացրել է տասնմեկ մետրանոցը Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում, սակայն թիմը չի կարողացել հաղթել և անցնել կիսաեզրափակիչ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզյաևը երրորդ սերնդի ֆուտբոլիստ է. նրա հայրը և պապը հանդես են եկել Տաջիկստանում։ Մեծ եղբայր Ռուսլանը նույնպես եղել է ֆուտբոլիստ, բայց վնասվածքի պատճառով ժամանակից շուտ ավարտել է կարիերան և զբաղվել բիզնեսով[2]։ Ազգությամբ թաթար է[9]։

2017 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության պետական համալսարանը «պետական և մասնավոր ձեռնարկությունների կառավարում» մասնագիտությամբ։ Նույն թվականին ընդունվել է ասպիրանտուրա տնտեսագիտության ուղղությամբ[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Զենիթ»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվավոր պատվոգիր (2018 թվականի հուլիսի 27) — հայրենական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և սպորտային բարձր նվաճումների համար[10]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ[11] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Կարելիա ՊՖԼ 2012/13 22 0 1 0 23 0
Ընդհանուր 22 0 1 0 23 0
Ռուսաստան Նեֆտեխիմիկ ՖԱԼ 2013/14 15 0 1 0 16 0
Ընդհանուր 15 0 1 0 16 0
Ռուսաստան Թերեք Պրեմիեր Լիգա 2013/14 1 0 0 0 1 0
2014/15 21 0 1 0 22 0
2015/16 21 0 3 0 24 0
2016/17 27 0 1 0 28 0
Ընդհանուր 70 0 5 0 75 0
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր Լիգա 2017/18 26 6 1 0 9 1 36 7
2018/19 18 2 1 0 11 2 30 4
2019/20 9 0 1 0 2 0 12 0
Ընդհանուր 53 8 3 0 22 3 78 11
Ամբողջ կարիերա 160 8 10 0 22 3 192 11

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ

Ընդհանուր՝ 19 խաղ / 0 գոլ, 8 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 6 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Далер Кузяев: «Петербург дал многое нашей семье»»։ ФК «Зенит»։ 2017-06-20։ Վերցված է 2018-01-28 
  3. 3,0 3,1 Михалко, Максим. Далер Кузяев: Полузащитник «Зенита» // Футбол. Хоккей. — М. : ООО «ТН-Столица», 2017. — № 44 (2990) (1 Նոյեմբերի). — С. 6—11.
  4. «Терек» дозаявил троих футболистов
  5. Далер Кузяев возвращается в «Зенит»
  6. «Далер Кузяев: «У меня не было цели заменить Маурисио»»։ Sportbox.ru։ 2017-01-23։ Վերցված է 2018-01-28 
  7. «Футболист Кузяев положительно оценил контрольный матч сборной России с "Динамо"»։ ТАСС։ 2017-09-03։ Վերցված է 2018-01-28 
  8. «Кузяев: футболисты сборной России расслабились в конце матча с южнокорейцами»։ ТАСС։ 2017-10-07 
  9. Футболист Далер Кузяев: Я татарин! Мои родители татары! - YouTube
  10. Распоряжение Президента Российской Федерации от 27 июля 2018 года № 200-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации спортсменов и специалистов спортивной сборной команды Российской Федерации по футболу»
  11. ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]