Գուստավո Կուելյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավո Կուելյար
իսպ.՝ Gustavo cuellar
Անձնական տվյալներ
Ազգությունը Կոլումբիացի
Քաղաքացիությունը  Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 14, 1992(1992-10-14)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Բառանկիլյա, Կոլումբիա
Հասակ 176 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆլամենգո
Համար 26
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2015 Կոլումբիա Դեպորտիվո Կալի 118 (2)
2014—2015  Կոլումբիա Ատլետիկո Խունիոր 49 (0)
2016—մ.հ. Բրազիլիա Ֆլամենգո 50 (0)
Ազգային հավաքական
2009 Կոլումբիա Կոլումբիա (մինչև 17) 7 (2)
2011 Կոլումբիա Կոլումբիա (մինչև 20) 5 (0)
2015—մ.հ. Կոլումբիա Կոլումբիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գուստավո Լեոնարդո Կուելյար Գալեգո (իսպ.՝ Gustavo Leonardo Cuellar Gallego, հոկտեմբերի 14, 1992(1992-10-14)[1][2][3], Բառանկիլյա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, Ֆլամենգո ակումբի և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուելյարը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Դեպորտիվո Կալի ակումբում։ 2008 թվականին հա հայտնվել է թիմի հիմնական կազմում։ Հուլիսի 12-ին Էնվիգադո ակումբի հետ խաղի ժամանակ նա կատարել է իր առաջնաելույթը Մուստանգայի գավաթում[4]։ 2010 թվականին Կուելյարը Դեպորտիվո Կալի ակումբի կազմում մասնակցել է Կոլումբիայի գավաթին։ 2012 թվականին Կուելյարը դարձել է թիմի հիմնական խաղացող։ 2013 թվականի փետրվարի 2-ին Օնսե Կալդես ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։ 2014 թվականին Կուէլյարը վարձավճարով տեղափոխվել է Ատլետիկո Խունիոր ակումբ։ Հուլիսի 27-ին Ունիաուտոնամա ակումբի դեմ խաղում նա կատարել է իր առաջնաելույթը նոր թիմի կազմում[6]։ Խունիոր ակումբի կազմում Կուելյարը երկու անգամ դարձել է արծաթե մեդալակիր, Կոլումբիայի գավաթի շրջանակներում։

2016 թվականի սկզբին Կուելյարը տեղափոխվել է բրազիլական Ֆլամենգո ակումբ։ Փետրվարի 18-ին Ամերիկա Մինեյրո ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր առաջնայելույթը բրազիլական Սերիա Ա-ում[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Կուելյարը զբաղեցրեց չորրորդ տեղն աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը կայացել էր Նիգերիայում։ Մրցաշրջանում նա խաղացել է Նիդերլանդների[8], Իրանի[9], Գամբիայի[10], Արգենտինայի[11], Թուրքիայի[12], Շվեյցարիայի[13] և Իսպանիայի հավաքականների հետ խաղերում[14]։ Գամբիայի հետ խաղի ժամանակ Կուելյարը դարձել է դուբլի հեղինակ։

2011 թվականին Կուելյարը գնաց Պերու՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Այս մրցաշրջանում նա խաղացել է Չիլիի[15], Արգենտինայի[16], Պարագվայի[17], Էկվադորի[18] և Բրազիլիայի հավաքականների դեմ խաղերին[19]։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին Պերուի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ, նա կատարել է իր առաջնաելույթը Կոլումբիայի հավաքականի կազմում[20]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Կոլումբիա «Դեպորտիվո Կալի»

  • Կոլումբիայի գավաթակիր — 2010

Կոլումբիա «Ատլետիկո Խունիոր»

  • Կոլումբիայի գավաթակիր — 2015

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Депортиво Кали VS. Энвигадо 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 12.
  5. «Депортиво Кали VS. Онсе Кальдас 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 2.
  6. «Униаутонома VS. Атлетико Хуниор 2:4» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 27.
  7. «Фламенго VS. Америка Минейро 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 18.
  8. «Колумбия (до 17 лет) VS. Нидерланды (до 17 лет) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 25.
  9. «Иран (до 17 лет) VS. Колумбия (до 17 лет) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 28.
  10. «Гамбия (до 17 лет) VS. Колумбия (до 17 лет) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 31.
  11. «Аргентина (до 17 лет) VS. Колумбия (до 17 лет) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 4.
  12. «Колумбия (до 17 лет) VS. Турция (до 17 лет) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 8.
  13. «Колумбия (до 17 лет) VS. Швейцария (до 17 лет) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 12.
  14. «Колумбия (до 17 лет) VS. Испания (до 17 лет) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 15.
  15. «Колумбия (до 20) VS. Чили (до 20) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 9.
  16. «Колумбия (до 20) VS. Аргентина (до 20) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 12.
  17. «Колумбия (до 20) VS. Парагвай (до 20) 3:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 29.
  18. «Эквадор (до 20) VS. Колумбия (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 7.
  19. «Бразилия (до 20) VS. Колумбия (до 20) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 4.
  20. «Колумбия VS. Перу 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]