Ալեխանդրո Գոմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեխանդրո Գոմես
Alejandro Gómez
Papu Gomez 02.jpg
Գոմեսը Ատալանտայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Alejandro Darío Gómez
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1988(1988-02-15)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 165 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 10
Պատանեկան կարիերա
2003-2006 Արգենտինա Արսենալ Սարանդի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2009 Արգենտինա Արսենալ Սարանդի 77 (16)
2009-2010 Արգենտինա Սան Լորենսո 48 (8)
2010-2013 Իտալիա Կատանիա 106 (16)
2013-2014 Ուկրաինա Մետալիստ Խարկով 23 (3)
2014-ներկա Իտալիա Ատալանտա 132 (35)
Ազգային հավաքական
2007 Արգենտինա Արգենտինա Մ20 11 (2)
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 24-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 24-ի, 2018

Ալեխանդրո Գոմես (իսպ.՝ Alejandro Gómez, փետրվարի 15, 1988(1988-02-15)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), հայտնի է նաև որպես Պապու Գոմես, արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ Սարանդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմեսը Արսենալ Սարանդիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2005 թվականի օգոստոսի 13-ին՝ փոխարինման մտնելով Խիմնասիա ի Էսգրիմայի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց 2006 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Կիլմեսի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը մայրցամաքային մրցաշարերում անցկացրեց 2007 թվականի օգոստոսի 15-ին՝ Հարավամերիկյան գավաթի Սան Լորենսոյի դեմ խաղում[5]։ Նոյեմբերի 25-ին Գոմեսը գոլ խփեց Բոկա Խունիորսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[6]։ Դեկտեմբերի 1-ին նա դուբլ ձևակերպեց Հարավամերիկյան գավաթի եզրափակչի Կլուբ Ամերիկայի դեմ խաղում[7][8], ինչի շնորհիվ Արսենալը 2 խաղերի արդյունքում հաղթեց գավաթը[9][10]։ Ակումբի կազմում Գոմեսը անցկացրեց 97 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Սան Լորենսո[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ձմռանը Գոմեսը 2 միլիոն դոլարի դիմաց տեղափոխվեց Սան Լորենսո[11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 5-ին՝ Տիգրեի դեմ խաղում[12]։ Մարտի 1-ին Գոմեսը հեռացվեց խաղադաշտից Ռիվեր Փլեյթի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 80-րդ րոպեին[13]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 15-ին՝ Բանֆիլդի դեմ խաղում[14]։ 2010 թվականի մարտի 20-ին՝ Կոլոնի դեմ խաղում արգենտինացին գոլ խփեց Կոլոնի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 90-րդ րոպեին[15]։ Մայիսի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լանուսի դեմ խաղում[16]։ Սան Լորենսոյի կազմում Գոմեսը անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կատանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 21-ին Գոմեսը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Կատանիա[17][18][19]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Պարմայի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 17-ին՝ Նապոլիի դեմ խաղում[21]։ 2011 թվականի մայիսի 8-ին Գոմեսը 2 գոլային փոխանցում տվեց Բրեշիայի դեմ խաղում՝ օգնելով Կատանիային հաղթել 2-1 հաշվով[22]։ Հոկտեմբերի 2-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նովարայի դեմ խաղում[23]։ 2012 թվականի նոյեմբերի 4-ին արգենտինացին դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[24]։ 2013 թվականի հունվարի 13-ին Գոմեսը խփեց Ռոմայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[25]։ Մարտի 16-ին նա 2 գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում[26]։ Կատանիայի կազմում անցկացրած 3 մրցաշրջաններում Գոմեսը մասնակցեց 111 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Գոմեսը Մետալիստի կազմում 2013 թվականին

Մետալիստ Խարկով[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Ատլետիկո Մադրիդի[27], Ֆիորենտինայի[28] և Ինտեր Միլանի[29] կողմից հետաքրքրությանը[30][31], 2013 թվականի օգոստոսի 2-ին Գոմեսը 4 տարվա պայմանագիր կնքեց Խարկովի Մետալիստի հետ[32][33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ Վոլին Լուցկի դեմ խաղում[35]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Կարպատի Լվովի դեմ խաղում[36]։ 2014 թվականի ապրիլի 20-ին արգենտինացին 2 գոլային փոխանցում տվեց Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում[37]։ Ապրիլի 27-ին նա գոլ խփեց Դնեպրի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[38]։ Մետալիստի կազմում Գոմեսը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Գոմեսը 3 տարվա պայմանագիր կնքեց Ատալանտայի հետ[39][40]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 21-ին՝ փոխարինելով Մարկո Դ'Ալեսանդրոյին Ֆիորենտինայի դեմ խաղում[41]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 27-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[42]։ 2015 թվականի մարտի 22-ին Գոմեսը հեռացվեց խաղադաշտից Նապոլիի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 55-րդ րոպեին[43]։ Իր առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց ապրիլի 26-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[44]։ Մայիսի 10-ին արգենտինացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պալերմոյի դեմ խաղում[45]։ Իր առաջին մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[46]։

2015 թվականի նոյեմբերի 29-ին Գոմեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[47]։ 2016 թվականի փետրվարի 4-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[48][49]։ 2016 թվականի ապրիլի 3-ին արգենտինացին գոլ խփեց Միլանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[50]։ Ապրիլի 17-ին Գոմեսը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում[51]։ Ապրիլի 24-ին նա հեռացվեց խաղադաշտից Կիևոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[52]։ Մայիսի 15-ին արգենտինացին 2 գոլային փոխանցում տվեց Ջենոայի դեմ խաղում[53]։ 2015-16 մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[54]։

Գոմեսը Ատալանտայի կազմում 2015 թվականին

Առաջին հանդիպումը Ատալանտայի ավագի թևկապով Գոմեսը անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորինոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[55]։ Նոյեմբերի 27-ին արգենտինացին 2 գոլային փոխանցում տվեց Բոլոնյայի դեմ խաղում[56]։ 2017 թվականի հունվարի 8-ին Գոմեսը դուբլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[57]։ Հունվարի 22-ին նա խփեց Սամպդորիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[58]։ Փետրվարի 5-ին Գոմեսը դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում[59]։ Մարտի 19-ին արգենտինացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով Ատալանտային հաղթել 3-0 հաշվով[60]։ Ապրիլի 2-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Ջենոայի դեմ խաղում[61]։ 2016-17 մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 37 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[62], իսկ Ատալանտան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Սերիա A-ում[63][64]։

2017 թվականի հուլիսի 12-ին Գոմեսը երկարաձգեց իր պայմանագիրը Ատալանտայի հետ մինչև 2022 թվականը[65][66][67]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[68]։ Սեպտեմբերի 17-ին Գոմեսը գոլ խփեց Կիևոյի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[69]։ Սեպտեմբերի 20-ին արգենտինացին դուբլ ձևակերպեց Կրոտոնեի դեմ խաղում[70]։ Հոկտեմբերի 1-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[71]։ Նոյեմբերի 23-ին Գոմեսը 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ պատասխան խաղում[72]։ 2018 թվականի մարտի 18-ին արգենտինացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վերոնայի դեմ խաղում[73]։ 2017-18 մրցաշրջանում Գոմեսը մասնակցեց 44 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[74]։

Գոմեսը Արգենտինայի հավաքականի կազմում 2017 թվականին

2018 թվականի օգոստոսի 2-ին Գոմեսը դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Սարաևոյի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Ատալանտային հաղթել 8-0 հաշվով[75][76]։ Օգոստոսի 20-ին արգենտինացին 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ 4-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[77][78]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմեսը ունի արգենտինական և իտալական անձնագիր[79]։ Նրա կինը իտալացի է, սակայն նա իրավասու չէր ներկայացնել Իտալիան միջազգային ասպարեզում, որովհետև չուներ արմատներ այդ երկրից[80]։ 2007 թվականին Գոմեսը Արգենտինայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնություններին[81]՝ օգնելով Արգենտինային հաղթել աշխարհի առաջնությունը[82]։

Արգենտինայի ազգային հավաքական Գոմեսը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մայիսի 19-ին Խորխե Սամպաոլիի կողմից՝ Բրազիլիայի և Սինգապուրի դեմ խաղերի համար[83][84][85]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 13-ին՝ Սինգապուրի դեմ խաղում[86]։ Այս խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Արգենտինային հաղթել 6-0 հաշվով[87][88]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ[89]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արսենալ Սարանդի 2005–06 Պրիմերա Դիվիզիոն 19 2 0 0 19 2
2006–07 22 1 0 0 22 1
2007–08 34 2 0 0 34 2
2008–09 18 8 0 0 4 1 22 9
Ընդհանուր 93 13 0 0 4 1 0 0 97 14
Սան Լորենսո 2008–09 Պրիմերա Դիվիզիոն 16 1 0 0 0 0 16 1
2009–10 32 7 0 0 10 1 42 8
Ընդհանուր 48 8 0 0 10 1 0 0 58 9
Կատանիա 2010–11 Սերիա A 36 4 1 0 37 4
2011–12 34 4 1 1 35 5
2012–13 36 8 3 1 39 9
Ընդհանուր 106 16 5 2 0 0 0 0 111 18
Մետալիստ Խարկով 2013–14 Պրեմիեր Լիգա 23 3 1 1 0 0 24 4
Ատալանտա 2014–15 Սերիա A 24 3 1 0 25 3
2015–16 34 7 2 0 36 7
2016–17 37 16 2 0 39 16
2017–18 33 6 4 1 7 2 44 9
2018–19 4 3 0 0 6 2 10 5
Ընդհանուր 132 35 9 1 13 4 0 0 154 40
Կարիերայի ընդհանուր 402 75 15 4 27 6 0 0 444 85

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ[89]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 4 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 13, 2017 Ազգային մարզադաշտ, Կալանգ, Սինգապուր Սինգապուր Սինգապուր 3–0 6–0 Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ Սարանդի

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա Մ20
  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն․ 2007[82]

Արգենտինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Argentina - A. Gómez - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-21 
  3. «Arsenal de Sarandí FC - Club de Gimnasia y Esgrima La Plata, Aug 13, 2005 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-21 
  4. «Arsenal de Sarandí FC - Quilmes Atlético Club, Oct 7, 2006 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-21 
  5. «Arsenal de Sarandí FC - Club Atlético San Lorenzo de Almagro, Aug 15, 2007 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-21 
  6. «Arsenal de Sarandí FC - Club Atlético Boca Juniors, Nov 25, 2007 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-21 
  7. «CF América - Arsenal de Sarandí FC, Dec 1, 2007 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-21 
  8. Editorial Reuters։ «Arsenal stun America in Sudamericana»։ IN (en-IN)։ Վերցված է 2018-09-24 
  9. «Arsenal de Sarandí FC - CF América, Dec 6, 2007 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-21 
  10. 10,0 10,1 Editorial Reuters։ «Soccer-Argentina's Arsenal win Sudamericana to claim first title»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-09-24 
  11. 26 Diario։ «“Papu” Gómez, el nuevo refuerzo de San Lorenzo»։ Diario26 (es-LA)։ Վերցված է 2018-09-24 
  12. «Club Atlético Tigre - Club Atlético San Lorenzo de Almagro, Feb 5, 2009 - Torneo Final - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  13. «Club Atlético San Lorenzo de Almagro - Club Atlético River Plate, Mar 1, 2009 - Torneo Final - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  14. «Club Atlético San Lorenzo de Almagro - Club Atlético Banfield, Mar 15, 2009 - Torneo Final - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  15. «Club Atlético San Lorenzo de Almagro - Club Atlético Colón, Mar 20, 2010 - Torneo Final - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  16. «Club Atlético Lanús - Club Atlético San Lorenzo de Almagro, May 10, 2010 - Torneo Final - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  17. «FINISHED: Official: Catania Sign San Lorenzo Midfielder Alejandro Gomez | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  18. «Catania snap up San Lorenzo midfielder Alejandro Gomez - Tribal Football»։ Վերցված է 2018-09-22 
  19. Ltd Allied Newspapers։ «Catania sign Argentine Gomez»։ Times of Malta (en-GB)։ Վերցված է 2018-09-22 
  20. «Calcio Catania - Parma Calcio 1913, Sep 12, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  21. «Calcio Catania - SSC Napoli, Oct 17, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  22. «Brescia Calcio - Calcio Catania, May 8, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  23. «Novara Calcio 1908 - Calcio Catania, Oct 2, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  24. «Calcio Catania - SS Lazio, Nov 4, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  25. «Calcio Catania - AS Roma, Jan 13, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  26. «Calcio Catania - Udinese Calcio, Mar 16, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  27. «Alejandro Gomez heading to Atletico Madrid?»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2018-09-24 
  28. «Catania winger Alejandro Gomez turns down Inter Milan and Fiorentina to sign for Metalist»։ New Europe (en-US)։ 2013-08-02։ Վերցված է 2018-09-22 
  29. «Winger Alejandro Gomez turns down Inter to sign for Metalist»։ News18։ Վերցված է 2018-09-22 
  30. «I snubbed Inter for Metalist, says Alejandro Gomez | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  31. «Metalist Kharkiv signing Alejandro Gomez: I turned down Inter Milan, Fiorentina - Tribal Football»։ Վերցված է 2018-09-22 
  32. uefa.com (2013-08-02)։ «Gómez swells Metalist's Argentinian contingent»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  33. «Football: Argentine Alejandro Gomez moves to Metalist | The Star Online»։ www.thestar.com.my։ Վերցված է 2018-09-22 
  34. Editorial Reuters։ «Argentine Alejandro Gomez moves to Metalist»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-09-22 
  35. «Metalist Kharkiv - Volyn Lutsk, Aug 10, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-23 
  36. «Metalist Kharkiv - Karpaty Lviv, Oct 26, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-23 
  37. «Metalurh Zaporizhya - Metalist Kharkiv, Apr 20, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-23 
  38. «Metalist Kharkiv - Dnipro Dnipropetrovsk, Apr 27, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-23 
  39. «Official: Papu Gomez to Atalanta | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-24 
  40. «The Papu Gomez Has Returned To Italy To Sign For Atalanta! | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Վերցված է 2018-09-24 
  41. «Atalanta BC - ACF Fiorentina, Sep 21, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  42. «Atalanta BC - Juventus FC, Sep 27, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  43. «SSC Napoli - Atalanta BC, Mar 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  44. «Atalanta BC - FC Empoli, Apr 26, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  45. «US Palermo - Atalanta BC, May 10, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  46. «Alejandro Gomez | Football Stats | Atalanta | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-24 
  47. «AS Roma - Atalanta BC, Nov 29, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  48. «Alejandro "Papu" Gomez fino a giugno 2020»։ www.atalanta.it։ Վերցված է 2018-09-24 
  49. «UFFICIALE: Alejandro Gomez rinnova fino al 2020»։ Վերցված է 2018-09-24 
  50. «Atalanta BC - AC Milan, Apr 3, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  51. «Atalanta BC - AS Roma, Apr 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  52. «Atalanta BC - Chievo Verona, Apr 24, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  53. «Genoa CFC - Atalanta BC, May 15, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  54. «Alejandro Gomez | Football Stats | Atalanta | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-24 
  55. «Atalanta BC - Torino FC, Sep 11, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  56. «Bologna FC 1909 - Atalanta BC, Nov 27, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  57. «Chievo Verona - Atalanta BC, Jan 8, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  58. «Atalanta BC - UC Sampdoria, Jan 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  59. «Atalanta BC - Cagliari Calcio, Feb 5, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  60. «Atalanta BC - Delfino Pescara 1936, Mar 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  61. «Genoa CFC - Atalanta BC, Apr 2, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  62. «Alejandro Gomez | Football Stats | Atalanta | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-24 
  63. «2016-17 Serie A Review – Atalanta | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-24 
  64. «Serie A 2016/17»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  65. «Papu signs new Atalanta deal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-24 
  66. «Atalanta star signs new deal» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  67. «Official: Papu Gomez signs contract extension with Atalanta»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  68. «Atalanta BC - Everton FC, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  69. «Chievo Verona - Atalanta BC, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  70. «Atalanta BC - FC Crotone, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  71. «Atalanta BC - Juventus FC, Oct 1, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  72. «Everton FC - Atalanta BC, Nov 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  73. «Hellas Verona - Atalanta BC, Mar 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  74. «Alejandro Gomez | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-24 
  75. «FK Sarajevo - Atalanta BC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  76. UEFA.com։ «UEFA Europa League - Sarajevo-Atalanta»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  77. «Atalanta BC - Frosinone Calcio, Aug 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  78. «Two goals, two assists - Gomez stars for Atalanta»։ www.msn.com (en-US)։ Վերցված է 2018-09-24 
  79. «Papu Gomez available for Italy | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-24 
  80. «Papu Gomez cannot play for Italy | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-24 
  81. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Canada 2007 - Teams - Argentina - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-09-24 
  82. 82,0 82,1 FIFA.com։ «A sixth star for Argentina»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-09-24 
  83. «Mauro Icardi: Inter striker earns Argentina recall for Brazil friendly | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  84. hermesauto (2017-05-20)։ «Football: Messi in Argentina squad to play Singapore, Aguero and Zabaleta dropped»։ The Straits Times (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  85. Rachit.Kanaujia (2017-05-20)։ «Argentina’s squad to face Brazil and Singapore announced»։ India.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  86. «Singapore - Argentina, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  87. «Singapore 0 Argentina 6: Dream debut for Gomez in Sampaoli's bold experiment»։ FourFourTwo (en-SG)։ 2017-06-13։ Վերցված է 2018-09-24 
  88. «Singapore 0-6 Argentina: Jorge Sampaoli continues winning start»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 
  89. 89,0 89,1 «Papu Gómez»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-24 
  90. Jackson Russell (2017-06-09)։ «Argentina beat Brazil as Superclásico takes underwhelming detour to MCG»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]