Ատլետիկո Ռաֆաելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ատլետիկո Ռաֆաելա» (իսպ.՝ Asociación Mutual Social y Deportiva Atlético de Rafaela), արգենտինական ֆուտբոլային ակումբ Ռաֆաելա քաղաքից։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը հիմնադրվել է 1907 թվականի հունվարի 13-ին։ Թիմը սկզբից անվանվել է «Արգենտինո Ատլետիկո Ռաֆաելա»։

Ակումբի տնային մարզադաշտը եղել է «Էստադիո Ռաֆաելա»-ն, որը տեղավորել է 16000 հանդիսականի։ Ներկայումս թիմը տնային հանդիպումների մարզադաշտը «Նուվեո Մոնումենտալ»-ն է, տարողությոընը՝ 14660 մարդ[1]։

Պրիմերա B-ում իր դեբյուտը «Ատլետիկո Ռաֆաելա»-ն նշել է 1989 թվականին։ Դեբյուտից հետո թիմը առաջնության շրջանակներում անցկացրել է 14 մրցաշրջան, իսկ 2002/2003 մրցաշրջանի արդյունքում դարձել է առաջնության հաղթող և ստացել Արգենտինայի առաջնությունում հանդես գալու իրավունք։ 2003/2004 մրցաշրջանում Արգենտինայի առաջնության 20 թիմերի շարքում գրավել է 18-րդ տեղը և ուղարկվել B դիվիզիոն։

Հաջորդ մրցաշրջանում թիմը B դիվիզիոնում գրավել է 4-րդ տեղը և ստացել Արգենտինայի առաջնությունում հանդես գալու իրավունք։

2010/2011 մրցաշրջանի արդունքներով «Ատլետիկո Ռաֆաելա»-ն դարձել է Պրիմերա B-ի չեմպիոն։

Մրցաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրիմերա B - 21 մրցաշրջան
  • Արգենտինայի առաջնություն - 6 մրցաշրջան

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրիմերա B-ի չեմպիոն - 2002/03, 2010/11

Հայտնի ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինա Գուստավո Ալվարո
  • Արգենտինա Մարսելո Բարովերո
  • Արգենտինա Վալտեր Գայտան
  • Արգենտինա Սեզար Կարինիյանո
  • Արգենտինա Սեբաստիան Կառերա
  • Արգենտինա Գաբրիել Սչուռեր

Հայտնի մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինա Խոսե Լուիս Բրաուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Stadium Capacity». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]