Ֆրանկ Կեսիե
![]() Կեսիեն Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Franck Yannick Kessié | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1996[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Ouragahio, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 79 | ||
Պատանեկան կարիերա | |||
2010-2014 |
![]() | ||
2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 |
![]() | 10 | (3) |
2015-2019 |
![]() | 30 | (6) |
2015-2016 |
→ ![]() | 38 | (4) |
2017-2019 |
→ ![]() | 71 | (12) |
2019-ներկա |
![]() | 16 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 |
![]() | 5 | (0) |
2015 |
![]() | 4 | (0) |
2014-ներկա |
![]() | 40 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆրանկ Կեսիե (ֆր.՝ Franck Kessié, դեկտեմբերի 19, 1996[1][2], Ouragahio, Կոտ դ'Իվուար), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Միլանի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում: Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Կեսիեն սկսել է կոտ դ'իվուարական Ստելա դ'Աջամեում: 2015 թվականի հունվարի 29-ին նա 3 տարվա պայմանագիր կնքեց իտալական Ատալանտայի հետ[4]: Օգոստոսի 26-ին Կեսիեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Չեզենա[5]: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ Ասկոլիի դեմ խաղում[6]: Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 31-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[7][8]: Դեկտեմբերի 19-ին Կեսիեն գոլի հեղինակ դարձավ Տերնանայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[9]։ 2016 թվականի մայիսի 2-ին նա գոլ խփեց Պրո Վերչելիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[10]։ Չեզենայի կազմում Կեսիեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2016-17 մրցաշրջանում Կեսիեն վերադարձավ Ատալանտա՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ Իտալիայի գավաթի Կրեմոնեզեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[12][13]։ Օգոստոսի 19-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2021 թվականը[14][15][16]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Լացիոյի դեմ խաղում[17]։ Այս խաղում Կեսիեն դարձավ դուբլի հեղինակ, սակայն Ատալանտան պարտվեց 4-3 հաշվով[18][19]։ Սեպտեմբերի 11-ին կոտ դ'իվուարցին գոլ խփեց Տորինոյի դեմ հանդիպման 82-րդ րոպեին[20]։ Սեպտեմբերի 26-ին նա կարմիր քարտ ստացավ Կրոտոնեի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 20-ին Կեսիեն գրավեց Ռոմայի դարպասը խաղի 90-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ 2017 թվականի փետրվարի 25-ին նա հեռացվեց խաղադաշտից Նապոլիի դեմ խաղւմ՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին[23]։ Ատալանտայի կազմում Կեսիեն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ[24]։
Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 2-ին Կեսիեն ակզբից՝ 2 տարվա վարձավճարով[25][26][27], ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Միլան[28][29][30]: Իր դեբյուտը նշեց հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի ԿՍ Ունիվերսիտատյայի դեմ խաղում[31][32]: Իր առաջին գոլը Միլանի կազմում խփեց օգոստոսի 20-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[33][34]։ 2018 թվականի հունվարի 21-ին Կեսիեն դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[35]։ Մայիսի 9-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում[36], սակայն Միլանը պարտվեց 4-0 հաշվով[37][38]։ Մայիսի 13-ին կոտ դ'իվուարցին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[39]։ Իր առաջին մրցաշրջանում Կեսիեն անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[40]։
2018 թվականի օգոստոսի 31-ին Կեսիեն գոլ խփեց Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով Միլանին հաղթել 2-1 հաշվով[41][42]։ 2019 թվականի հունվարի 16-ին նա կարմիր քարտ ստացավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[43], իսկ Միլանը պարտվեց 1-0 հաշվով[44][45]։ Ապրիլի 13-ին Կեսիեն խփեց Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46][47]։ Մայիսի 26-ին կոտ դ'իվուարցին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՍՊԱԼ-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով[48][49]։ 2018-19 մրցաշրջանում Կեսիեն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխացման հեղինակ[50]։
2019 թվականի հոկտեմբերի 5-ին Կեսիեն գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով Միլանին հաղթել 2-1 հաշվով[51][52]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կեսիեն ներկայացրել է Կոտ դ'Իվուարը երիտասարդական հավաքականներում։ Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սիերա Լեոնեի դեմ խաղում[53][54]: Հոկտեմբերի 15-ին նա հեռացվեց խաղադաշտից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 47-րդ րոպեին[55]։ 2017 թվականի հունվարին Կեսիեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[56][57][58]՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 հանդիպումներում, իսկ Կոտ դ'Իվուարը դուրս մնաց խմբային փուլից[59][60]։
2019 թվականի ամռանը Կեսիեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[61][62]՝ անցկացնելով 5 հանդիպում և 3 գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Նամիբիայի դեմ խաղում[63][64], իսկ Կոտ դ'Իվուարը հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ալժիրին[65][66]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Կեսիեն խփեց 2019 թվականի նոյեմբերի 16-ին՝ Նիգերի դեմ խաղում[67][68]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[69]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չեզենա | 2015–16 | Սերիա B | 37 | 4 | 0 | 0 | — | — | 37 | 4 | ||
Ատալանտա | 2016–17 | Սերիա A | 30 | 6 | 1 | 1 | 31 | 7 | ||||
Միլան | 2017–18 | 37 | 5 | 5 | 0 | 12 | 0 | 54 | 5 | |||
2018–19 | 34 | 7 | 4 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 42 | 7 | ||
2019–20 | 16 | 1 | 0 | 0 | — | 16 | 1 | |||||
Ընդհանուր | 87 | 13 | 9 | 0 | 15 | 0 | 1 | 0 | 112 | 13 | ||
Կարիերայի ընդհանուր | 154 | 23 | 10 | 1 | 15 | 0 | 1 | 0 | 180 | 24 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[70]
Կոտ դ'Իվուար | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 4 | 0 |
2016 | 6 | 0 |
2017 | 13 | 0 |
2018 | 5 | 0 |
2019 | 12 | 1 |
Ընդհանուր | 40 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 16, 2019 | Ֆելիքս Ուֆուե-Բուանյի մարզադաշտ, Աբիջան, Կոտ դ'Իվուար | ![]() |
1–0 | 1–0 | Աֆրիկայի գավաթ 2021 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլան
- Իտալիայի գավաթ. երկրորդ տեղ. 2017–18[37]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Côte d'Ivoire - F. Kessié - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Stella Club : Kessié signe à l'Atalanta Bergame - Afrik-foot.com : l'actualité du football africain»։ www.afrik-foot.com։ Վերցված է 2017-08-05
- ↑ Calcio A.C. Cesena (2015-08-26)։ «Kessie è un giocatore del Cesena»։ Cesena Calcio - Sito Ufficiale (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Ascoli Calcio - Cesena FC, Sep 19, 2015 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Cesena FC - SS Virtus Lanciano, Oct 31, 2015 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «AC Cesena v SS Virtus Lanciano 1924 Live Commentary & Result, 31/10/2015, Serie B | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Cesena FC - Ternana Calcio, Dec 19, 2015 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Cesena FC - FC Pro Vercelli 1892, May 2, 2016 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Atalanta, Gasperini scopre il jolly Kessie, ivoriano che sogna Yaya Touré»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Atalanta BC - US Cremonese, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Atalanta Bergamasca Calcio v US Cremonese Live Commentary & Result, 13/08/2016, Coppa Italia | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Kessie extends Atalanta deal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-16
- ↑ ITASportPress Redazione։ «Ufficiale, Atalanta: Kessiè rinnova fino al 2021»։ ITA Sport Press (it-IT)։ Վերցված է 2020-01-16
- ↑ Mediagol11։ «Atalanta, ufficiale: rinnovo quinquennale per il gioiello Kessie. Era stato accostato anche al Palermo»։ Mediagol (it-IT)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Atalanta BC - SS Lazio, Aug 21, 2016 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Atalanta 3-4 Lazio»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Atalanta vs Lazio | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Atalanta BC - Torino FC, Sep 11, 2016 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «FC Crotone - Atalanta BC, Sep 26, 2016 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Atalanta BC - AS Roma, Nov 20, 2016 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «SSC Napoli - Atalanta BC, Feb 25, 2017 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Franck Kessie | Football Stats | AC Milan | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-16
- ↑ Milan AC։ «OFFICIAL: KESSIE IS NOW RED AND BLACK | AC Milan»։ AC Milan։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Ivory Coast's Franck Kessie joins AC Milan from Atalanta»։ BBC Sport (en-GB)։ 2017-06-02։ Վերցված է 2017-08-05
- ↑ «AC Milan sign Franck Kessie from Atalanta on initial two-year loan deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «OFFICIAL: AC Milan sign Premier League target Kessie from Atalanta | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-16
- ↑ «AC Milan make Kessie 2nd summer signing»։ ESPN.com։ 2017-06-02։ Վերցված է 2020-01-16
- ↑ Jones Matt։ «Franck Kessie, AC Milan Agree to 2-Year Loan Contract with Mandate to Buy»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «CS Universitatea Craiova - AC Milan, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Newcomers Ricardo Rodriguez, Franck Kessie lift Milan past FC U Craiova»։ ESPNFC.com։ Վերցված է 2018-01-05
- ↑ «FC Crotone - AC Milan, Aug 20, 2017 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Kessie, Cutrone, Suso in form as Milan begins Serie A campaign with win»։ ESPNFC.com։ Վերցված է 2018-01-05
- ↑ «Cagliari Calcio - AC Milan, Jan 21, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Juventus FC - AC Milan, May 9, 2018 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07
- ↑ 37,0 37,1 Reuters (2018-05-09)։ «Juventus thrash Milan 4-0 to seal record 13th Coppa Italia victory»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-07
- ↑ Dudko James։ «Juventus Win 4th Straight Coppa Italia with 4-0 Win over AC Milan»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07
- ↑ «Atalanta BC - AC Milan, May 13, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Franck Kessie | Football Stats | AC Milan | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-16
- ↑ «AC Milan - AS Roma, Aug 31, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Cutrone comes off the bench to deliver Milan win»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-08-31։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Juventus FC - AC Milan, Jan 16, 2019 - Supercoppa Italiana - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07
- ↑ «Juventus beats Milan to win Italian Super Cup in Jeddah»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07
- ↑ CNN Euan McKirdy։ «Ronaldo back to winning ways with Italian Super Cup final triumph»։ CNN։ Վերցված է 2019-08-07
- ↑ «AC Milan - SS Lazio, Apr 13, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ Milan A. C.։ «KESSIE PENALTY ENOUGH TO BEAT LAZIO»։ AC Milan։ Վերցված է 2020-01-16
- ↑ «SPAL - AC Milan, May 26, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «SPAL 2 AC Milan 3: Kessie brace not enough for Champions League place»։ FotMob։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Franck Kessie | Football Stats | AC Milan | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Genoa CFC - AC Milan, Oct 5, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ Lewis Ollie (2019-10-05)։ «Pepe Reina the hero in frantic AC MIlan win over Genoa»։ Mail Online։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Ivory Coast - Sierra Leone, Sep 6, 2014 - Africa Cup of Nations qualification - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Ivory Coast - Sierra Leone results 06.09.2014 - Foot Live»։ footlive.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Ivory Coast - Democratic Republic of the Congo, Oct 15, 2014 - Africa Cup of Nations qualification - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ Wright Joe։ «Wilfried Zaha in Ivory Coast Africa Cup of Nations plan | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Zaha named in Cote d'ivoire preliminary squad»։ www.beinsports.com։ Վերցված է 2018-12-27
- ↑ «AFCON 2017: Zaha, Bailly in Cote d’Ivoire's provisional squad»։ Kawowo Sports (en-US)։ 2016-12-28։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Morocco beat Ivory Coast 1-0 to reach the Africa Cup of Nations quarter-finals and knock out the champions»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-16
- ↑ CNN Matias Grez and Henry Young։ «AFCON 2017: Reigning champion Ivory Coast eliminated in group stages»։ CNN։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Africa Cup of Nations: Bony named in Ivory Coast's final squad» (en-GB)։ 2019-06-09։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Ivory Coast announces final squad for 2019 AFCON»։ Ahram Online։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Namibia - Ivory Coast, Jul 1, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «AFCON 2019: Wilfried Zaha on target as Ivory Coast beat Namibia to reach knockout stages»։ Eurosport UK։ 2019-07-01։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Ivory Coast - Algeria, Jul 11, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Africa Cup of Nations: Ivory Coast 1-1 Algeria (AET - Algeria win 4-3 on pens)» (en-GB)։ 2019-07-11։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Ivory Coast - Niger, Nov 16, 2019 - Africa Cup of Nations qualification - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ Football CAF-Confedération Africaine du։ «Kessie penalty earns Cote d'Ivoire victory over Niger | Total Africa Cup of Nations Egypt 2019»։ CAFOnline.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Franck Kessié»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
- ↑ Strack-Zimmermann Benjamin։ «Franck Kessié»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կեսիեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կեսիեն transfermarkt-ում
- Կեսիեն soccerbase.com-ում
- Կեսիեն WhoScored.com կայքում
- Կեսիեն Միլանի պաշտոնական կայքում
- Կեսիեն Սերիա A-ի պաշտոնական կայքում
- Կեսիեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կեսիեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2019-07-04 at the Wayback Machine.
|
|
|