Սիմոն Դելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Դելի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սիմոն Սիլվեն Դելի
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ 1991, հոկտեմբերի 27
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 192 սմ
Քաշ 84 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չեխիա Սլավիա (Պրահա)
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2015

2013-2014

2014

2015-մինչ հիմա

Չեխիա Սպարտա (Պրահա)

Չեխիա   Դինամո (Չեսկե Բուդյովիցե)

Չեխիա   Պրշիբրամ

Չեխիա Սլավիա (Պրահա)

0 (0)

24 (1)

7 (0)

73 (2)
Ազգային հավաքական
2015֊մինչ հիմա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սիմոն Դելի (հոկտեմբերի 27, 1991(1991-10-27)[1][2], Կոտ դ'Իվուար), կոտ դ'Իվուարցի ֆուտբոլիստ, Սլավիայի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի պաշտպանն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելին կարիերան սկսել է Կոտ դ'Իվուարում, որտեղ հանդես է եկել Աֆրիկա Սպորտ ակումբում։ 2012թ․ ֆուտբոլիստին նկատում են և հրավիրում Սպարտա։ 2013թ․ ամռանը մարզավիճակի բարելավման համար վարձավճարով տեղափոխվում է Չեխիայի երկրորդ լիգայում հանդես եկող Դինամո։2014թ․ կրկին վարձավճարով տեղափոխվում է Պրշիբրամ։ Հոկտեմբերի 28-ին նոր ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում, երբ թիմը մրցում էր Դուկլայի հետ[3]։

2015թ․ ֆուտբոլիստը տեղափոխվում է Սլավիա, որտեղ իր մեկնարկային հանդիպումն անցկացնում է փետրվարի 21֊ին Սլովանի դեմ խաղում[4]։ Նոր ակումբի կազմում իր առաջին գոլը կարողացել է խփել օգոստոսի 16-ին Վիսոչինայի դեմ կայացած խաղում[5]։ 2017թ․ Սլավիայի կազմում դառնում է Չեխիայի առաջնության հաղթող։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2015թ․ մարտի 26-ին, երբ թիմը ընկերական խաղ էր անցկացնում Անգոլայի ազգային հավաքականի հետ[6]։

2017թ․ Դելին մասնակցում է Գաբոնում կայացած Աֆրիկյան ազգերի գավաթին։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Չեխիա Սլավիա (Պրահա)

  • Չեխիայի առաջնություն — 2016/17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Дукла Прага VS. Пршибрам 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 28.
  4. «Слован Либерец VS. Славия Прага 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 21.
  5. «Славия Прага VS. Высочина 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 16.
  6. «Кот-д'Ивуар VS. Ангола 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Դելի» հոդվածին։