Սերեյ Դի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սերեյ Դի
Sereso Geoffroy
Gonzaroua Die
Geoffroy Serey Die.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերեսո Ժոֆրուա Գոհսարու Դի
Ազգությունը Կոտ դ'Իվուարցի
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})[1] (33 տարեկան)
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 173 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բազել
Համար 6
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2003 Կոտ դ'Իվուար Կարոգո ? (?)
2003-2006 Կոտ դ'Իվուար Ստադ Աբիդջան ? (?)
2006-2007 Թունիս Լա-Գուլետ-Կրամ ? (?)
2007-2008 Ալժիր ԷՍ Սետիֆ ? (?)
2008-2012 Շվեյցարիա Սիոն 115 (4)
2013-2015 Շվեյցարիա Բազել 43 (3)
2015-2016 Գերմանիա Շտուտգարտ 36 (1)
2016-այժմ Շվեյցարիա Բազել 3 (0)
Ազգային հավաքական
2013-այժմ Կոտ դ'Իվուար Կոտ դ՛Իվուար 26 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերեսո Ժոֆրուա Գոհսարու Դի (ֆր.՝ Sereso Geoffroy Gonzaroua Die‎), ավելի հայտնի է Սերեյ Դի անունով (ֆր.՝ Serey Die‎; Նոյեմբերի 7 1984, Աբիջան, Կոտ դ'Իվուար), ֆուտբոլիստ Կոտ դ'Իվուարից, «Բազել» ֆուտբոլային ակումբի և Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան։ 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին «Սիոն ակումբում»
Ֆուտբոլիստները հանգստացնում են Սերեյ Դիին

Սերեյը կարիերան սկսել է ելույթ ունենալով տեղի Կարոգո և Ստադ Աբիդջան ակումբներում։ 2006/07 մրցաշրջանում նա անցկացրել է Թունիսի Լա-Գուլետ-Կրամ ակումբում։ 2007 թվականին Դին տեղափոխվել է ալժիրյան "ԷՍ Սետիֆ"ակումբ, որի կազմում հաղթել է արաբական լիգան։

2008 թվականին Սերեյը տեղափոխվեց շվեյցարական «Սիոն»։ Հուլիսի 19-ի «Արաու» թիմի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց շվեյցարական սուպերլիգայում[2]։ 2009 թվականի օգոստոսի 1-ին «Կսամակս»-ի դեմ խաղում Դին խփեց իր առաջին գոլը ակումբում[3]։ Սերեյը երկու անգամ դարձավ Շվեյցարիայի գավաթակիր։ 2010 թվականին նա կասկածվում էր խաղադրույքներ անելու մեջ[4]։ 2012 թվականին՝ «Լոզանի» դեմ խաղի ժամանակ Սերայ Դին հարվածել է գնդակներ տվող մի երեխայի, որի պատճառով որակազրկվել է 8 խաղ։[5]։

2013 թվականիի ձմռանը Դին տեղափոխվեց «Բազել»։ Փետրվարի 10-ին իր նախկին թիմի՝ «Սիոն»ի դեմ խաղում նա նշեց նորամուտը նոր ակումբում[6]։ Ապրիլի 1-ին՝ «Լյուցերնա» ակումբի դեմ խաղում, Սերեյը խփել է իր առաջին գոլը «Բազելի» կազմում[7]։ 2013 թվականին Դին նվաճել է Ժամանակի գավաթը և հաղթել սուպերլիգան։

2015 թվականի սկզբին նա տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»[8]։ Փետրվարի 14-ին՝ "Հոֆենհայմի" դեմ խաղում Դին նշեց իր նորամուտը Բունդեսլիգայում[9]։ 2016 թվականի փետրվարի 13-ին՝ «Հերթայի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[10]։

2016 թվականի ամռանը Դին վերադարձել է «Բազել»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 23-ին՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցարշարում՝ Սերեյ Դին իր նորամուտը նշեց Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականում[11]։ 2014 թվականին նա ընդգրկվել է ազգային թիմում մասնակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մրցարշարում Դին խաղացել է Ճապոնիայի[12], Կոլումբիայի[13], Հունաստանի[14] հավաքականների հետ:

2015 թվականին Սերեյը Հասարակածային Գվինեայում դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող: Մրցաշարում նա խաղացել է Գվինեայի[15], Կամերունի[16], Կոնգոյի[17], Գանայի[18] և Ալժիրի[19] հավաքականների հետ:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Ալժիր «ԷՍ Սետիֆ»

  • Արաբական ֆուտբոլի գավաթի խաղարկության մրցանակակիր- 2007/2008

Շվեյցարիա «Սիոն»

  • Շվեյցարիայի գավաթակիր- 2008/2009
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2010/2011

Շվեյցարիա «Բազել»

  • 1Չեմպիոն Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության հաղթող -2012-2013
  • 1Չեմպիոն Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության հաղթող - 2013-2014
  • Uhrencup-ի մրցանակակիր- 2013

Միջազգային

Կոտ դ'Իվուար Կոտ դ՛Իվուար

  • 1Չեմպիոն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող - 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. «Арау VS. Сьон 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2008-07-19 
  3. «Կսամակս VS. Սիոն 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-08-01 
  4. Birrer Peter M. (22 March 2010)։ «Sions Serey Die, der Wettverdacht und der neue Porsche» (German)։ tagesanzeiger.ch։ Վերցված է 3 December 2013 
  5. «Serey Die für acht Spiele gesperrt» (German)։ nzz.ch։ 15 May 2012։ Վերցված է 3 December 2013 
  6. «Բազել VS. Սիոն 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-02-10 
  7. «Люцерн VS. Базель 0:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-04-01 
  8. «VfB sign Geoffroy Serey Die»։ vfb.de։ VfB Stuttgart։ 2 February 2015։ Վերցված է 2 February 2015 
  9. «Հոֆենհայմ VS. Շտուտգարտ 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-14 
  10. «Շտուտգարտ VS. Հերթա 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-02-13 
  11. «Կոտ դ՛Իվուար VS. Գամբիա 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-03-23 
  12. «Կոտ դ՛Իվուար VS. Ճապոնիա 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-15 
  13. «Կոլումբիա VS. Կոտ դ՛Իվուար 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—06—19 
  14. «Հունաստան VS. Կոտ դ՛Իվուար 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-24 
  15. «Կոտ դ՛Իվուարр VS. Գվինեա 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-20 
  16. «Կամերուն VS. Կոտ դ՛Իվուար 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-28 
  17. «Կոնգո VS. Կոտ դ՛Իվուար 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-04 
  18. «Կոտ դ՛Իվուար VS. Գանա 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-08 
  19. «Կոտ դ՛Իվուար VS. Ալժիր 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-01