Ջովանի Սիո
Ջովանի Սիո ֆր.՝ Giovanni Sio | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Կոտ դ'Իվուար և Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 31, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Saint-Sébastien-sur-Loire | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ջովանի Գի Յան Սիո (ֆր.՝ Giovanni-Guy Yann Sio,մարտի 31, 1989[1][2], Saint-Sébastien-sur-Loire), իվուարցի և ֆրանսիացի ֆուտբոլիստ, Շվեյցարիայի «Սիոն» ակումբի և Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ 2014 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիոն ֆրանսիական «Նանտ» ակումբի սան է։ 2007 թվականին նա ընդգրկվել է իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ակումբի երիտասարդական թիմում[3]։ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին «Ռեալ Սարագոսա» ակումբի դեմ մրցախաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[4]։ 2009 թվականին բարձր մրցակցության պատճառով Ջովանին տեղափոխվել է շվեյցարական «Սիոն» ակումբ։ Առաջին մրցաշրջանը խաղացել է պահեստայինների թիմում։ 2010 թվականի հուլիսի 18-ին «Բելինցոնա» ակումբի դեմ մրցախաղում նորամուտն է նշել շվեյցարական Սուպերլիգայում[5]։ Օգոստոսի 8-ին «Լյուցերն» ակումբի դեմ մրցախաղում Սիոն խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[6]։ «Սիոն» ակումբի կազմում Ջովանին դարձել է Շվեյցարիայի գավաթի գավաթակիր։
2012 թվականին ձմռանը Սիոն տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 5մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է 4 տարով[7]։ Հունվարի 21-ին «Քյոլն» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Բունդեսլիգայում[8]։ Նույն թվականի ամռանը Ջովանին վարձակալության է տրվել «Աուգսբուրգ» ակումբին[9]։ Օգոստոսի 25-ին «Ֆորտունա» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել թիմի կազմում[10]։ 2013 թվականի սկզբին Սիոն ֆրանսիական «Սոշո» ակումբի կազմում վարձակալության իրավունքով հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում։
Օգոստոսին Ջովանին վերադարձել է Շվեյցարիա, որտեղ չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Բազել» ակումբի հետ[11]։ Օգոստոսի 24-ին «Լյուցերան» թիմի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[12]։ Նույն մրցախաղում նա խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում։ 2015 թվականի սկզբին Սիոն վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Բաստիա» ակումբ[13]։ Փետրվարի 7-ին «Մեց» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[14]։ Փետրվարի 14 «Նանտ» ակումբի դեմ մրցախաղում Ջովանին խփել է իր առաջին գոլը «Բաստիու» ակումբի կազմում[15]։ Ամռանը Սիոն վարձակալության իրավունքով դարձել է «Ռեն» ակումբի ֆուտբոլիստ։ Օգոստոսի 8-ին իր նախկին «Բաստի» ակումբի դեմ մրցախաղում նորամուտն է նշել նոր ակումբի կազմում[16]։ Նույն մրցախաղում Ջովանին խփել է իր առաջին գոլը «Ռեն» ակումի կազմում։
2017 թվականի ամռանը Սիոն միացել է «Մոնպելե» ակումբին։ Օգոստոսի 12-ին «Թուլուզ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[17]։ Օգոստոսի 26-ին «Դիժոն» ակումբի դեմ խաղում Ջովանին խփել է իր առաջին գոլը «Մոնպելե» ակումբի կազմում[18]։ 2018 թվականին Սիոն վարձակալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Իթիհադ» ակումբի կողմից։ Հոկտեմբերի 4-ին «Շաբաբ Ալ Ահլի» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել ԱՄԷ առաջնությունում[19]։ Նույն մրցախաղում Ջովանին խփել է իր առաջին գոլը «Ալ Իթթիհադ» ակումբի կազմում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսի 15-ին Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Սիոն նորամուտ է ունեցել Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[20]։
2014 թվականին Ջովանին ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ Բրազիլիայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար։ Մրցաշարին նա մասնակցել Է Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ հանդիպումներում[21]։
2015-ի նոյեմբերի 17-ին Լիբերիայի հավաքականի դեմ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Ջովաննին դուբլ է արել՝ խփելով իր առաջին գոլերը ազգային հավաքականում[22]։
2017 թվականին Սիոն մասնակցել է Գաբոնում կայացած Աֆրիկայի գավաթին։ Մրցախաղում նա եղել է պահեստային և դաշտ դուրս չի եկել։
Գոլեր Կոտ դ′Իվուարի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Տեղ | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցում |
---|---|---|---|---|---|---|
01. | 2015 թվականի նոյեմբերի 17 | Ֆելիքս Օփյե-Բոիգնի, Աբիջան, Կոտ դ'Իվուար | Լիբերիա | 1:0 | 3:0 | Աշխարհի առաջնություն 2018 որակավորում |
02. | 2015 թվականի նոյեմբերի 17 | Ֆելիկս Օպյո Բոիգնի, Աբիջան, Կոտ դ′Իվուար | Լիբերիա | 2:0 | 3:0 | Աշխարհի առաջնություն 2018 որակավորում |
03. | 2017 թվականի հունվարի 8 | Շեյխ Զայեդ, Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ | Շվեդիա | 2:1 | 2:1 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Շվեյցարիայի գավաթի գավաթակիր՝ 2010/11
- Շվեյցարիայի Սուպերգավաթ՝ 2013/14
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Wallis: Rober Antonio Servìn und Giovanni Sio neu beim FC Sitten
- ↑ «Сарагоса VS. Реал Сосьедад 2:2» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Белинзон VS. Сьон 0:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Люцерн VS. Сьон 2:3» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Wolfsburg sign strike pair Vieirinha and Sio». Sport.co.uk. 2012 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Вольфсбург VS. Кёльн 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Giovanni Sio verstärkt den FCA». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Аугсбург VS. Фортуна 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Basel holt Giovanni Sio als Ersatz für Raul Bobadilla». Aargauer Zeitung. 2013 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Люцерн VS. Базель 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Giovanni Sio prêté 6 mois» (ֆրանսերեն). sc-bastia.net. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Бастия VS. Мец 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Нант VS. Бастия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Бастия VS. Ренн 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Тулуза VS. Монпелье 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Дижон VS. Монпелье 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Шабаб Аль-Ахли VS. Аль-Иттихад Кальба 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Мексика VS. Кот-д'Ивуар 4:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Греция VS. Кот-д'Ивуар 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Кот-д'Ивуар VS. Либерия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Սիո» հոդվածին։ |
|
- Մարտի 31 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աուգսբուրգի ֆուտբոլիստներ
- Բազելի ֆուտբոլիստներ
- Բաստիայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գենչլերբիրլիգիի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Կոտ դ'Իվուարի ֆուտբոլիստներ
- Մոնպելիեի ֆուտբոլիստներ
- Նանտի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստներ
- Ռենի ֆուտբոլիստներ
- Սյոնի ֆուտբոլիստներ
- Սոշոյի ֆուտբոլիստներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ