Էրիկ Բայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էրիկ Բայի
Eric Bailly.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էրիկ Բարտրան Բայի
Ազգությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուարցի
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 12, 1994(1994-04-12)[2] (25 տարեկան)
Ծննդավայր Բինժերվիլ
Հասակ 187 սմ[1]
Քաշ 75 սմ[1]
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 3
Պատանեկան կարիերա
2011-2013 Իսպանիա Էսպանիոլ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2015 Իսպանիա Էսպանիոլ 5 (0)
2013-2014  Իսպանիա Էսպանիոլ Բ 21 (0)
2015-2016 Իսպանիա Վիլյառեալ ՖԱ 35 (0)
2016-այժմ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 33 (1)
Ազգային հավաքական
2015-այժմ Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 15 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էրիկ Բերտրան Բայի (ֆր.՝ Eric Bertrand Bailly; 12 ապրիլի 1994, Բինժերվիլ, Կոտ դ'Իվուար), «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերին 17-ամյա Էրիկ Բային միացել է «Էսպանիոլ» ակումբի երիտասարդական կազմին:[3]: Նա աշխատանքի թույլտվություն է ստացել միայն հաջորդ տարվա հոկտեմբերին[4], իսկ 2013/14 մրցաշրջանում տեղի է ունեցել նրա դեբյուտը պրոֆեսիոնալ մակարդակում. «Էսպանիոլ Բ»-ի կազմում նա մասնակցել է Սեգունդա B-ին:

2014 թվականի հոկտեմբերի 5-ին Բային ակումբի հիմնական կազմում մասնակցում է Իսպանիայի առաջնությանը՝ փոխարինման դուրս գալով «Ռեալ Սոսիեդատ» ակումբի դեմ խաղի վերջում (2:0)[5]: Դրանից հետ նա վերջնականապես տեղափոխվել է «Էսպանիոլի» հիմնական կազմ[6]:

2015 թվականի հունվարի 29-ին Էրիկ Բային 5,7 միլիոն եվրոյով հինգուկես տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի առաջնության մեկ այլ թիմի՝ «Վիլյառեալի» հետ[7][8]: Ակումբն Էրիկ Բայիին գնել է, որպեսզի նա փոխարինի «Արսենալ» տեղափոխված Գաբրիել Պաուլիստաին: Նոր ակումբում նրա դեբյուտը կայացել է փետրվարի 22-ին՝ «Էյբարի» դեմ խաղում (1:0)[9]: Մարտի 19-ին կայացել է Բայիի դեբյուտը ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում. նա մասնակցել է «Սևիլյա ՖԱ-ի» դեմ խաղում[10]: Հաջորդ մրցաշրջանում Բային եղել է ակումբի հիմնական պաշտպանը և օգնել է թիմին որակավորվել հաջորդ մրցաշրջանում «Չեմպիոնների Լիգային» մասնակցելու համար:

Մանչեսթեր Յունանյթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Բային Զարյաի դեմ խաղի ժամանակ թիմակիցների հետ, ձախից վերջինը

2016 թվականի հունիսի 8-ին հայտարարվել է, որ Էրիկ Բային տեղափոխվել է անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ակումբ. նրա տրանսֆերը կավարտվի այն ժամանակ, երբ խաղացողը կստանա Մեծ Բրիտանիայում աշխատելու թույլտվություն: Էրիկ Բային «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքում է քառամյա պայմանագիր[11]: 2016 թվականի օգոստոսի 7-ին տեղի է ունենում Բայիի դեբյուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում. նա մասնակցում է Անգլիայի սուպերգավաթի շրջանակներում անցկացվող «Լեսթեր Սիթիի» դեմ խաղին. որն ավարտվում է 2:1 հաշվով հօգուտ «Յունայթեդին»[12], իսկ Էրիկը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացողը[13]: Օգոստոսի 14-ին «Բորնմութ ՖԱ» ակումբի դեմ խաղում կայանում է Էրիկ Բայիի դեբյուտը Պրեմիեր Լիգայում: Խաղն ավարտվում է 3:1 հաշվով հօգուտ «Յունայթեդի», իսկ Էրիկ Բային 2-րդ խաղում անընդմեջ ճանաչվում է հանդիպման լավագույն խաղացող[14][15]:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 դեկտեմբերի 24-ին Էրիկ Բային Էրվե Ռենայի կողմից ընդգրկվել է Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում՝ մասնակցելու 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը[16]: 2015 թվականի հունվարի 11-ին Նիգերիայի հավաքականի դեմ ընկերական խաղում տեղի ունեցավ Բայիի դեբյուտը հավաքականում (1:0)[17]: Առաջնության ընթացքում նա հավաքականի մեկնարկային կազմում մասնակցեց նրա բոլոր 6 խաղերին, իսկ նրա թիմը դարձավ առաջնության հաղթող:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվական դեկտեմբերի 14-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Առաջնություն[18] Եվրագավաթներ Այլ[19] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
 Իսպանիա Էսպանիոլ Լա Լիգա 2013/14 20 0 0 0 0 0 0 0 20 0
2014/15 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 21 0 0 0 0 0 0 0 21 0
Իսպանիա Էսպանիոլ Լա Լիգա 2014/15 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 0 0 5 0
Իսպանիա Վիլյառեալ ՖԱ Լա Լիգա 2014/15 10 0 0 0 1 0 0 0 11 0
2015/16 25 0 3 0 7 1 0 0 35 1
Ընդհանուր 35 0 3 0 8 1 0 0 46 1
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ Պրեմիեր լիգա 2016/17 8 1 0 0 2 0 0 0 10 1
Ընդհանուր 33 1 1 0 13 0 0 0 47 1
Ամբողջ կարիերա 94 1 4 0 21 1 0 0 119 2

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմեբրի 7-ի դրությամբ[20]
Կոտ դ'Իվուար
Տարի Խաղեր Գոլեր
2015 12 0
2016 5 0
Ընդհանուր 17 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Մաչեսթեր Յունայթեդ»

  • Անգլիական Պրեմիեր լիգայի սուպեր գավաթի դափնեկիր (1) - 2016
  • Ընդհանուր՝ 1 տիտղոս

Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար

  • Աֆրիկայի ազգերի գավաթի դափնեկիր - 2016
  • Ընդհանուր՝ 1 տիտղոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Eric Bailly profile» (անգլերեն)։ PremierLeague.com 
  2. Transfermarkt — 2000.
  3. Dos nous fitxatges per al futbol base (Two new signings for the youth setup); «Էսպանիոլ»ի Պաշտոնական կայք, 1 դեկտեմբերի 2011
  4. Eric Bertrand ya tiene los papeles y puede debutar (Eric Bertrand already has the paperwork and can debut); Diario La Grada, 6 հոկտեմբեր 2012
  5. El Espanyol pone a Arrasate contra las cuerdas (Espanyol puts Arraste against the wall); Marca, 5 հոկտեմբերի 2014
  6. Eric, la perla de 20 millones (Eric, the pearl of 20 million); Sport, 13 դեկտեմբերի 2014
  7. El Villarreal CF ficha a Eric Bailly (Villarreal signs Eric Bailly); Վիլյառեալի պաշտոնական կայք, 29 հունվարի 2015
  8. El Espanyol traspasa a Eric Bailly al Villarreal por 5,7 millones de euros (Espanyol transfers Eric Bailly to Villarreal for 5.7 million euros); El Mundo Deportivo, 29 հունվարի 2015
  9. Vietto, con licencia para marcar (Vietto, with a scoring license); Marca, 22 փետրվարի, 2015
  10. Slick Sevilla finish off ten-man Villarreal; UEFA.com, 19 մարտի, 2015
  11. «Manchester United sign Eric Bailly» (անգլերեն)։ ManUtd.com։ 2016-06-08 
  12. «Community Shield: Leicester City 1-2 Manchester United» (անգլերեն)։ BBC Sport։ 2016-08-07 
  13. «Video: Analysis of Bailly's United debut» (անգլերեն)։ ManUtd.com։ 2016-08-08 
  14. «Report: Bournemouth 1 United 3» (անգլերեն)։ ManUtd.com։ 2016-08-14 
  15. «Bournemouth 1-3 Manchester United» (անգլերեն)։ BBC Sport։ 2016-08-14 
  16. 2015 Nations Cup: Kolo Toure in squad for last time; BBC Sport, 29 декабря 2014
  17. Kalou Hands Cote D'Ivoire Late Win Over Nigeria
  18. «Գավաթներ» սյունակում նշված են ազգային գավաթների լիգայի գավաթների և Սուպերգավաթների խաղարկություններում անցկացրած խաղերն ու խփած գոլեր:
  19. Այլ պաշտոնական խաղեր
  20. Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]