Վիլֆրիդ Բոնի
Վիլֆրեդ Բոնի ֆր.՝ Wilfried Bony | |||
---|---|---|---|
Բոնին Սուոնսիի կազմում 2013 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Wilfried Guemiand Bony | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 10, 1988[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Բինժերվիլ, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 2 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2002 |
![]() | ||
2002-2005 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2006-2008 |
![]() | ||
2007-2008 |
→ ![]() | 14 | (2) |
2008-2011 |
![]() | 59 | (22) |
2011-2013 |
![]() | 65 | (46) |
2013-2015 |
![]() | 54 | (26) |
2015-2017 |
![]() | 36 | (6) |
2016-2017 |
→ ![]() | 10 | (2) |
2017-ներկա |
![]() | 15 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-ներկա |
![]() | 52 | (15) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիլֆրեդ Բոնի (ֆր.՝ Wilfried Guemiand Bony, դեկտեմբերի 10, 1988, Բինժերվիլ), Կոտ դ'Իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս անգլիական Սուոնսի Սիթիի և Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում: Խաղում է հարձակվողի դիրքում[2]:
Բոնին սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան կոտ դ'Իվուարական Իսիա Վազիում, ապա կարիերան շարունակել չեխական Սպարտա Պրահայում, որի հետ 2009-2010 մրցաշրջանում հաղթել է Չեխիայի առաջնությունը: 2011 թվականի հունվարին տեղափոխվեց հոլանդական Վիտես, որի կազմում 2012-2013 մրցաշրջանում նա դարձավ Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուն, ինչի արդյունքում տեղափոխվեց Սուոնսի 12 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց: Սուոնսիի կազմում անցկացրած 70 խաղերում խփեց 35 գոլ և 2015 թվականի հունվարին տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի 28 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց: Մանչեսթեր Սիթիում Բոնին բավական խաղաժամանակ չէր ստանում, և 2016 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվեց Ստոկ Սիթի: 2017 թվականի օգոստոսի 31-ին վերադարձավ Սուոնսի Սիթի:
2010 թվականից Բոնին հանդես է գալիս Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 2014 թվականի Աշխարհի առաջնությանը և 4 Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունների և հաղթել 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթը:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսիա Վազի[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնին սկսել է իր կարիերան Կոտ դ'Իվուարական Իսիա Վազի ակումբում, որի կազմում դարձել է 2007 թվականի առաջնության լավագույն ռմբարկու:
Սպարտա Պրահա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հոկտեմբերին Բոնին վարձավճարով տեղափոխվեց չեխական Սպարտա: Այստեղ նա սկսեց խաղալ ակումբի երկրորդ թիմի կազմում, որի հետ հաղթեց Չեխիայի 3-րդ դիվիզիոնը: Սրանից հետո Սպարտան ամբողջությամբ գնեց Բոնիի տրանսֆերը, իսկ 2008-2009 մրցաշրջանում Բոնին սկսեց խաղալ Սպարտայի առաջին թիմում՝ խփելով 3 գոլ 16 խաղերում: 2009-2010 մրցաշրջանում նա խփեց 9 գոլ, և Սպարտան հաղթեց Չեխիայի առաջնությունը: 2010-2011 մրցաշրջանի առաջին կեսում Բոնին խփեց 17 գոլ, ներառյալ՝ 5 գոլ Եվրոպա Լիգայի 6 խաղերում, ինչից հետո 2011 թվականի հունվարին Վիտեսը գնեց նրա տրանսֆերը 3.4 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:

Վիտես[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնին 3.5 տարվա պայմանագիր կնքեց հոլանդական Վիտեսի հետ[3]: 2011 թվականի փետրվարի 20-ին Վիտեսի կազմում իր առաջին խաղում կոտ դ'իվուարցին գրավեց դե Գրաֆսհապի դարպասը: Վիտեսի կազմում իր առաջին ամբողջական մրցաշրջանում Բոնին դարձավ 12 գոլի հեղինակ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն և Հոլանդիայի առաջնության 10-րդ լավագույն ռմբարկուն: 2012 թվականի փետրվարին նա երկարաձգեց իր պայմանագիրը Վիտեսի հետ մինչև 2015 թվականը:
2012-2013 մրցաշրջանում Բոնին դարձավ Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ դառնալով 31 գոլի հեղինակ 30 խաղերում: Ինչպես նաև նա ճանաչվեց Հոլանդիայի առաջնության լավագույն խաղացող:
Սուոնսի Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 11-ին Բոնին 4 տարվա պայմանագիր կնքեց ուելսական Սուոնսիի հետ ակումբի համար ռեկորդային 12 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[4]: Կոտ դ'Իվուարցին ակումբում իր դեբյուտը նշեց օգոստոսի 1-ին՝ Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի Մալմյոյի դեմ խաղում և դարձավ 2 գոլի հեղինակ[5]:
2013-2014 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայի բացման խաղում՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ հանդիպման ժամանակ Բոնին խփեց իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում, սակայն Սուոնսին պարտվեց 1-4 հաշվով[6]: 2013-2014 մրցաշրջանը նա ավարտեց 25 գոլով:
Բոնին դարձավ 2014 օրացուցային տարվա Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն՝ խփելով 20 գոլ[7]:
Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունվարի 14-ին Բոնին 4.5 տարվա պայմանագիր կնքեց անգլիական Մանչեսթեր Սիթիի հետ[8]: Մանչեսթեր Սիթին նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ, որը կարող էր դառնալ 28 միլիոն՝ դարձնելով կոտ դ'իվուարցուն այդ ժամանակվա ամենաթանկ աֆրիկացի ֆուտբոլիստը:
Մանչեսթեր Սիթիի կազմում Բոնին իր դեբյուտը նշեց փետրվարի 21-ին՝ փոխարինման դուրս գալով Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում: Մարտի 21-ին նա խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում՝ աչքի ընկնելով Վեստ Բրոմվիչի դեմ տնային խաղում: 2014-2015 մրցաշրջանում Բոնին անցկացրեց 12 խաղ և խփեց 2 գոլ:
2015-2016 մրցաշրջանում Բոնին մասնակցեց 34 հանդիպման և խփեց 8 գոլ, սակայն Մանչեսթեր Սիթիի նոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չէր տեսնում նրան թիմում հաջորդ մրցաշրջանում:
Ստոկ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի օգոստոսի 31-ին Բոնին մեկ մրցաշրջանի վարձավճարով տեղափոխվեց Ստոկ Սիթի: Այստեղ իր առաջին հանդիպումն անցկացրեց սեպտեմբերի 10-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում: 7 խաղ առանց գոլ անցկացնելուց հետո Բոնին դուբլ ձևակերպեց հոկտեմբերի 31-ին Սուոնսիի դեմ խաղում: 2017 թվականի հունվարին՝ Աֆրիկայի ազգերի գավաթից վերադառնալուց հետո, Բոնին դուրս մնաց Ստոկ Սիթիի կազմից գլխավոր մարզիչ Մարկ Հյուզի որոշմամբ:
Վերադարձ Սուոնսի Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 31-ին Բոնին վերադարձավ Սուոնսի՝ կնքելով 2 տարվա պայմանագիր[9]: Սուոնսին նրա տրանսֆերի համար վճարեց 12 միլիոն եվրո[10]: Կոտ դ'Իվուարցին վերցրեց 2 համարի մարզաշապիկը[11]: Իր առաջին գոլը այս մրցաշրջանում Բոնին խփեց դեկտեմբերի 2-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[12]։ 1 շաբաթ անց՝ դեկտեմբերի 2-ին՝ Վեստ Բրոմվիչի դեմ խաղում Բոնին խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով՝ այդ խաղում խփելով իր առաջին գոլը Լիբերտի մարզադաշտում այդ մրցաշրջանում[13]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնին առաջին անգամ հրավիրվեց Կոտ դ'Իվուարի ազգային հավաքական 2010 թվականին և հավաքականում իր դեբյուտը նշեց Բուրունդիի դեմ արտագնա խաղում՝ հանդիպման 80-րդ րոպեին փոխարինելով Ժերվինյոյին:
Աֆրիկայի ազգերի գավաթ 2012[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր հավաքականի հետ Բոնին մասնակեց 2012 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին, որտեղ աչքի ընկավ հունվարի 30-ին կայացած Ալժիրի դեմ խաղում:
Աշխարհի առաջնություն 2014[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնին հայտավորվեց Կոտ դ'Իվուարի կազմում 2014 թվականի Աշխարհի առաջնության համար: Այստեղ իրենց առաջին խաղում՝ Ճապոնիայի դեմ հանդիպման ժամանակ Բոնին գրավեց հակառակորդի դարպասը գլխի հարվածով[14]: Բոնին նաև աչքի ընկավ խմբային փուլի վերջին՝ Հունաստանի դեմ խաղում՝ գոլի հեղինակ դառնալով երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալուց հետո[15]: Այնուամենայնիվ, Կոտ դ'Իվուարը դուրս մնաց առաջնությունից խմբային փուլից:
Աֆրիկայի ազգերի գավաթ 2015[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնին նաև մասնակցեց 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին: Ալժիրի դեմ քառորդ եզրափակչի խաղում նա 2 գլխով գոլ հեղինակեց, իսկ եզրափակչում՝ Գանայի դեմ խաղում, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ նա իրացրեց իր հավաքականի առաջին 11-մետրանոցը, բայց գնդակը դարպասից բարձր թռավ: Այնուամենայնիվ, Կոտ դ'Իվուարը հաղթեց գավաթը[16]:
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպարտա Պրահա Բ | 2007–08 | Չեխիա III | 14 | 2 | — | — | — | 14 | 2 | |||
Սպարտա Պրահա | 2008–09 | Չեխիա I | 16 | 3 | 0 | 0 | — | 0 | 0 | 16 | 3 | |
2009–10 | Չեխիա I | 29 | 9 | 0 | 0 | — | 6 | 1 | 35 | 10 | ||
2010–11 | Չեխիա I | 14 | 10 | 0 | 0 | — | 10 | 7 | 24 | 17 | ||
Ընդհանուր | 59 | 22 | 0 | 0 | — | 16 | 8 | 75 | 30 | |||
Վիտես | 2010–11 | Էրեդիվիզի | 7 | 3 | 0 | 0 | — | 0 | 0 | 7 | 3 | |
2011–12 | Էրեդիվիզի | 28 | 12 | 2 | 1 | — | 0 | 0 | 30 | 13 | ||
2012–13 | Էրեդիվիզի | 30 | 31 | 2 | 4 | — | 4 | 2 | 36 | 37 | ||
Ընդհանուր | 65 | 46 | 4 | 5 | — | 4 | 2 | 73 | 53 | |||
Սուոնսի Սիթի | 2013–14 | Պրեմիեր Լիգա | 34 | 17 | 2 | 3 | 1 | 1 | 11 | 5 | 48 | 25 |
2014–15 | Պրեմիեր Լիգա | 20 | 9 | 0 | 0 | 2 | 0 | — | 22 | 9 | ||
Ընդհանուր | 54 | 26 | 2 | 3 | 3 | 1 | 11 | 5 | 70 | 35 | ||
Մանչեսթեր Սիթի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 10 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 12 | 2 |
2015–16 | Պրեմիեր Լիգա | 26 | 4 | 0 | 0 | 3 | 2 | 5 | 2 | 34 | 8 | |
Ընդհանուր | 36 | 6 | 0 | 0 | 3 | 2 | 7 | 2 | 46 | 10 | ||
Ստոկ Սիթի | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 10 | 2 | 0 | 0 | 1 | 0 | — | 11 | 2 | |
Սուոնսի Սիթի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 11 | 2 | 0 | 0 | 0 | 0 | — | 11 | 2 | |
Կարիերայի ընդհանուր | 249 | 106 | 6 | 8 | 7 | 3 | 38 | 17 | 300 | 134 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մարտի 20-ի դրությամբ
Կոտ դ'Իվուար | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2010 | 2 | 0 |
2011 | 5 | 3 |
2012 | 8 | 1 |
2013 | 7 | 4 |
2014 | 10 | 3 |
2015 | 10 | 2 |
2016 | 4 | 0 |
2017 | 5 | 1 |
Ընդհանուր | 52 | 15 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպարտա Պրահա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեխիայի առաջնություն. 2009-10
Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլային Լիգայի գավաթ. 2015-16
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոտ դ'Իվուար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աֆրիկայի ազգերի գավաթ. 2015
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու. 2012-13
- Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2012-13
- Աֆրիկայի ազգերի գավաթի խորհրդանշական հավաքական. 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Wilfried Bony | Football Stats | Manchester City | Age 28 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Vitesse snap up Wilfried»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Wilfried Bony to join up with Swansea as work permit application succeeds»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Swansea 4 Malmo 0: New boy Bony nets twice as £12m striker gives Laudrup big first leg lead in Europa League qualifying»։ Mail Online։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Swansea 1-4 Man Utd»։ BBC Sport (en-GB)։ 2013-08-17։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Wilfried Bony is the Premier League's top scorer in 2014»։ Mail Online։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Wilfried Bony: Man City complete signing of Swansea striker»։ BBC Sport (en-GB)։ 2015-01-14։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Swans complete Wilfried Bony transfer | Swansea City AFC»։ www.swanseacity.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-26
- ↑ Williams Joe (2017-08-31)։ «Swansea agree £12m deal for Man City flop Bony - Football365»։ Football365 (en-US)։ Վերցված է 2017-11-26
- ↑ «Football fans everywhere are furious at Wilfried Bony's new choice of shirt number»։ The Independent (en-GB)։ 2017-09-01։ Վերցված է 2017-11-26
- ↑ «Stoke City 2-1 Swansea City»։ BBC Sport (en-GB)։ 2017-12-02։ Վերցված է 2018-01-05
- ↑ «Swansea City 1-0 West Bromwich Albion»։ BBC Sport (en-GB)։ 2017-12-09։ Վերցված է 2018-01-05
- ↑ «World Cup: Ivory Coast hit back to see off Japan»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-06-15
- ↑ «World Cup: Greece 2-1 Ivory Coast»։ BBC Sport (en-GB)։ 2014-06-24։ Վերցված է 2017-06-15
- ↑ «Ivory Coast 0-0 Ghana (9-8 on penalties)»։ BBC Sport (en-GB)։ 2015-02-08։ Վերցված է 2017-06-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիլֆրիդ Բոնի Վիքիպահեստում |
---|
- Բոնիի պաշտոնական կայքը
- Բոնիի պաշտոնական Տվիտերի էջը
- Բոնին Պրեմիեր Լիգայի կայքում
- Բոնին transfermarkt-ում
- Բոնին national-football-teams.com կայքում
|
|
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Կոտ դ'Իվուարի ֆուտբոլիստներ
- Կոտ դ'Իվուարի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սուոնսի Սիթիի ֆուտբոլիստներ
- Սթոք Սիթիի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ