Օյեմ
| city in Gabon? | |||
|---|---|---|---|
| Օյեմ | |||
| |||
| 1°35′59.9″N 11°34′24.9″E / 1.599972°N 11.573583°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Վոլեու-Նթեմի Նահանգ | ||
| ԲԾՄ | 3000 ֆուտ | ||
| Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
| Բնակչություն | ▲60 685 մարդ (հոկտեմբերի 1, 2013)[1] | ||
|
| |||
Օյեմ (ֆրանսերեն՝ Oyem), քաղաք Գաբոնում, Վոլե-Նտեմ նահանգի և Վոլե դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Գտնվում է նահանգի հյուսիսում՝ Նտեմ գետի ափին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է մոտ 910 մ բարձրությամբ սարահարթի վրա։ Քաղաքը շրջակա գյուղատնտեսական տարածքների վարչական և տրանսպորտային կենտրոնն է[2]։ Օյեմը գտնվում է Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլից 411 կմ հեռավորության վրա[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օյեմն անվանվել է քաղաքի մերձակայքում աճած մեծ ծառի պատվին։ 1990-ականներին Խաղաղության կորպուսի մի քանի կանայք բռնաբարվեցին և սպանվեցին, ինչը կասկածներ առաջացրեց տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ։ 2004 թվականի մարտին քաղաքը պաշարել են կատաղած շները, որոնք սպանել են երեք բնակիչների։ Քաղաքի իշխանությունները ստիպված գնդակահարել են 50 թափառող շներին[4]։
2004 թվականի հոկտեմբերին Օյեմը տուժել է ջրի պակասից և էլեկտրաէներգիայի անջատումից։ Նույն թվականի դեկտեմբերին տիֆի բռնկում եղավ, որը տարածվեց Հյուսիսային Գաբոնում[3]։ Օյեմում գրանցվել է մոտ 50 դեպք։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օյեմում աճեցվող հիմնական մշակաբույսերն են կակաոն և սուրճը։ Դրանք ավտոմոբիլային ճանապարհով առաքվում են Կամերունի, Կրիբիի և Դուալայի նավահանգիստներ, որտեղից արտահանվում են այլ երկրներ։ Այստեղ րտադրում է նաև կաուչուկ և կարտոֆիլ[2]։
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ունի հիվանդանոց, երկու եկեղեցի, գյուղատնտեսական դպրոց, հանրակրթական միջնակարգ դպրոց և մաքսատուն[2]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ցուցանիշը | Հուն․ | Փետ. | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստ․ | Սեպ. | Հոկ. | Նոյ. | Դեկ. | Տարի |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Միջին առավելագույնը, °C | 28,6 | 29,1 | 29,5 | 29,4 | 28,9 | 27,4 | 26,0 | 26,4 | 27,5 | 28,2 | 27,9 | 28,0 | 28,0 |
| Միջին ջերմաստիճանը, °C | 23,7 | 24,0 | 24,1 | 24,1 | 23,9 | 23,0 | 21,9 | 22,0 | 22,9 | 23,3 | 23,1 | 23,1 | 23,3 |
| Միջին նվազագույնը, °C | 18,9 | 18,8 | 18,7 | 18,9 | 18,8 | 18,6 | 17,8 | 17,6 | 18,3 | 18,4 | 18,3 | 19,1 | 18,6 |
| Տեղումների նորման, մմ | 77,1 | 89,6 | 204,6 | 208,9 | 206,9 | 103,3 | 38,6 | 48,6 | 220,6 | 338,5 | 214,2 | 86,9 | 1837,8 |
|
Աղբյուրը՝ Արխիվացված 2020-08-06 Wayback Machine, | |||||||||||||
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակչություն[5] |
|---|---|
| 1993 | 22 404 |
| 2010 | 40 235 |
| 2013 | 60 685 |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gabon. Cities & Urban Places — Citypopulation.de.
- 1 2 3 «Oyem» (անգլերեն). Encyclopædia Britannica. 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- 1 2 Typhoid fever breaks out in northern Gabon(անգլ.) // Asia Africa Intelligence Wire.
- ↑ Gabonese town slays 50 stray dogs(անգլ.) // Asia Africa Intelligence Wire.
- ↑ «Oyem» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օյեմ» հոդվածին։ |
| ||||||||||
