Jump to content

Շեյկ Տիոտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյկ Տիոտե
Տիոտեն Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Cheick Ismaël Tioté
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ հունիսի 21, 1986(1986-06-21)[1][2][3]
Ծննդավայր Յամուսուկրո, Կոտ դ'Իվուար
Մահվան ամսաթիվ հունիսի 5, 2017(2017-06-05)[4] (30 տարեկան)
Մահվան վայր Պեկին, Չինաստան
Հասակ 180 սմ
Քաշ 85 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1998-2005 Կոտ դ'Իվուար Բիբո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2008 Բելգիա Անդերլեխտ 4 (0)
2007-2008Նիդերլանդներ Ռոդա 26 (2)
2008-2010 Նիդերլանդներ Տվենտե 58 (1)
2010-2017 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 139 (1)
2017 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին Էնտերպրայզիս 11 (0)
2005-2017 Ընդհանուր 238 (4)
Ազգային հավաքական
2009-2015 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 55 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Շեյկ Տիոտե (ֆրանս.՝ Cheick Tioté, հունիսի 21, 1986(1986-06-21)[1][2][3], Յամուսուկրո, Կոտ դ'Իվուար - հունիսի 5, 2017(2017-06-05)[4], Պեկին, Չինաստան), նախկին կոտ դ'իվուարցի ֆուտբոլիստ։ Խաղացել է հենակետային կիսապաշտպանի դիրքում[5]։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է բելգիական Անդերլեխտում։ 2008 թվականին միացել է հոլանդական Տվենտեին, որի հետ իր երկրորդ մրցաշրջանում հաղթել է Հոլանդիայի առաջնությունը։ Դրանից հետո նա տեղափոխվել է անգլիական Նյուքասլ Յունայթեդ 3.5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։ Նյուքասլի կազմում խաղացել է 6.5 մրցաշրջան՝ անցկացնելով 156 խաղ և խփելով 1 գոլ։ 2017 թվականի փետրվարին միացավ չինական Պեկին Էնտերպրայզիսին։

2017 թվականի հունիսին մահացել է սրտի կանգից 30 տարեկան հասակում։

Տիոտեն 52 խաղ է անցկացրել Կոտ դ'Իվուարի հավաքականում՝ խաղալով 2009-ից 2015 թվականներին։ Հավաքականի կազմում մասնակցել է 2 աշխարհի առաջնությունների և 4 Աֆրիկայի ազգերի գավաթների՝ հաղթելով 2015 թվականի Աֆրիկայի գավաթը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Տիոտեն 3.5 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Անդերլեխտի հետ։ Ակումբի կազմում իր դեբյուտը նշեց Գելի դեմ Բելգիայի գավաթի խաղում։ Այս խաղում Տիոտեն մասնակցեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարին և չիրացրեց իր 11-մետրանոցը, ինչի հետևանքով Անդերլեխտը պարտվեց և դուրս մնաց գավաթից։ Հաջորդ ամիս Տիոտեն իր առաջին խաղն անցկացրեց Չեմպիոնների Լիգայում՝ Բետիսի դեմ խաղում։ Անդերլեխտի կազմում նա անցկացրեց 2 մրցաշրջան, սակայն մասնակցեց ընդամենը 7 խաղի։

2007-2008 մրցաշրջանը Տիոտեն վարձավճարով անցկացրեց հոլանդական Ռոդայում, որտեղ մասնակցեց 30 խաղի և դարձավ 2 գոլի հեղինակ[6]։

Տիոտեն Տվենտեի կազմում

2008 թվականի հունիսի 12-ին Տիոտեն միացավ հոլանդական Տվենտեին մոտ 750 հազար եվրոյի դիմաց։ Թիմում իր առաջին խաղն անցկացրեց օգոստոսի 13-ին՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի Արսենալի դեմ խաղում։ Տիոտեն չէր մտնում Տվենտեի հիմնական կազմում, բայց պարբերաբար փոխարինման էր դուրս գալիս։ 2010 թվականին Տվենտեն Տիոտեի հետ հաղթեց Հոլանդիայի առաջնությունը և Հոլանդիայի սուպերգավաթը։

Նյուքասլ Յունայթեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ամռանը՝ աշխարհի առաջնությունից հետո Տիոտեով հետաքրքրված էին միանգամից մի քանի անգլիական թիմեր, որոնցից էին Էվերտոնը, Վեստ Բրոմվիչը և Նյուքասլ Յունայթեդը։ Օգոստոսի 22-ին նա տեղափոխվեց Նյուքասլ 3.5 միլիոն եվրոյի դիմաց։ 2010 թվականի սեպտեմբերի 18-ին Տիոտեն իր դեբյուտը նշեց անգլիական Պրեմիեր Լիգայում՝ Էվերտոնի դեմ խաղում[7]։ Նյուքասլում կոտ դ'իվուարցին դարձավ հիմնական կազմի խաղացող՝ դաշտի կիսապաշտպանությունում խաղալով Կևին Նոլանի հետ։ 2011 թվականի փետրվարին նա նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ նախատեսված 6.5 տարվա համար[8]։

2013 թվականի աշնանը Տիոտեն մի քանի խաղ անցկացրեց որպես Նյուքասլի ավագ։ 2014 թվականի ամռանը նա պաշտոնապես դարձավ թիմի ավագի փոխարինողներից մեկը։ 2014-2015 մրցաշրջանում կոտ դ'իվուարցին շարունակում էր բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել, սակայն նա ցանկություն հայտնեց լքել ակումբը, քանի որ նոր մարտահրավերների կարիք ուներ։ Ըստ ֆուտբոլիստի հայտարարության՝ նրանով հետաքրքրված էր լոնդոնյան Արսենալը, իսկ իտալական Նապոլին պատրաստ էր նրա համար վճարել 12 միլիոն եվրո, սակայն թիմի մարզիչ Ալան Պարդյուն հրաժարվեց վաճառել ակումբի առաջատար ֆուտբոլիսնտերից մեկին՝ քիչ համարելով առաջարկվող գումարը[9][10][11]։ 2015 թվականի փետրվարին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ժամանակ Տիոտեն ստացավ ծնկի լուրջ վնասվածք՝ բաց թողնելով մրցաշրջանի շարունակությունը։

2015 թվականի ամռանը անգլիական ԶԼՄ-ները բարձր էին գնահատում Տիոտեի՝ Նյուքասլը լքելու հնարավորությունները, սակայն կոտ դ'իվուարցին որոշեց մնալ ակումբում։ 2015 թվականի հոկտեմբերին Տիոտեն լիովին ապաքինվեց վնասվածքից, սակայն դեռ երկար ժամանակ չէր կարողանում լավ մարզավիճակ ձեռք բերել և ամրապնդել իր դիրքը մեկնարկային կազմում։ 2016 թվականի փետրվարին նա մոտ էր տեղափոխվելու մի չինական ակումբ, սակայն վերջին պահին Նյուքասլի ղեկավարությունը մերժեց առաջարկը։ Ռաֆայել Բենիտեսի՝ գլխավոր մարզիչ դառնալուց հետո Տիոտեն նորից դարձավ հիմնական կազմի խաղացող։

Պեկին Էնտերպրայզիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 9-ին Տիոտեն տեղափոխվեց Չինաստանի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Պեկին Էնտերպրայզիս[12]։ Ակումբի կազմում իր դեբյուտը նշեց Ցինդաո Խայնյուի դեմ խաղում։ Մինչև հունիսի 3-ը Տիոտեն մասնակցեց իր թիմի բոլոր խաղերին։

Տիոտեն Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում 2012 թվականին

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի 23-ին Տիոտեն առաջին անգամ հրավիրվեց Կոտ դ'Իվուարի ազգային հավաքական, բայց այդպես էլ չխաղաց[13]։ Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց Թունիսի դեմ ընկերական խաղում[14]։ Տիոտեն մասնակցեց 2010 թվականի աշխարհի առաջնության Կոտ դ'Իվուարի բոլոր խաղերին, սակայն թիմը դուրս մնաց խմբային փուլից։

2012 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին Կոտ դ'Իվուարի հավաքականի հետ Տիոտեն մասնակցեց խմբային փուլի առաջին և երկրորդ խաղերին, կիսաեզրափակչին և եզրափակչին, որտեղ Զամբիայի դեմ խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Տիոտեն հաջող իրացրեց իր թիմի առաջին 11-մետրանոցը, սակայն Կոտ դ'Իվուարը պարտվեց[15]։

Տիոտեն մասնակցեց նաև 2013 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին և 2014 թվականի աշխարհի առաջնությանը[16], որում մասնակցեց իր թիմի բոլոր խաղերին, սակայն Կոտ դ'Իվուարը դուրս մնաց խմբային փուլից։

2017 թվականի հունիսի 5-ին Պեկինում թիմի հետ մարզման ժամանակ Տիոտեն մահացավ սրտի կանգից[17]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անդերլեխտ 2005–06 Բելգիայի I 2 0 1 0 1 0 4 0
2006–07 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 4 0 1 0 1 0 6 0
Ռոդա 2007–08 Էրեդիվիզիա 26 2 0 0 26 2
Տվենտե 2008–09 28 0 3 0 10 0 41 0
2009–10 28 1 3 0 12 0 43 1
2010–11 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 58 1 6 0 22 0 86 1
Նյուքասլ Յունայթեդ 2010–11 Պրեմիեր Լիգա 26 1 1 0 1 0 28 1
2011–12 24 0 0 0 0 0 24 0
2012–13 24 0 0 0 1 0 6 0 31 0
2013–14 33 0 1 0 2 0 36 0
2014–15 11 0 1 0 0 0 12 0
2015–16 20 0 1 0 1 0 22 0
2016–17 Չեմպիոնշիպ 1 0 2 0 0 0 3 0
Ընդհանուր 139 1 6 0 5 0 6 0 156 1
Պեկին Էնտերպրայզիս 2017 Չինաստանի II 11 0 0 0 11 0
Կարիերայի ընդհանուր 238 4 13 0 5 0 29 0 285 4
Կոտ դ'Իվուարի հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2009 2 0
2010 13 0
2011 4 0
2012 11 0
2013 8 1
2014 10 0
2015 4 0
Ընդհանուր 52 1

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլ Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Փետրվարի 3, 2013 Ռոյալ Բաֆոկենգ մարզադաշտ, Ռուստենբուրգ, Հարավային Աֆրիկա Նիգերիա 1–1 1–2 Աֆրիկայի ազգերի գավաթ 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 Cheick Tiote dead aged 30 after former Newcastle midfielder collapses during training in Beijing
  5. «Cheick Tiote | Football Stats | Newcastle United | Age 30 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  6. «Roda wil Tioté en De Man». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  7. «BBC Sport - Football - Everton 0-1 Newcastle». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  8. «BBC Sport - Football - Cheik Tiote signs new extended deal at Newcastle». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  9. Metro.co.uk, Hannah Duncan for (2012 թ․ օգոստոսի 22). «Arsenal set to swoop for Newcastle's Cheick Tiote in bid to bolster squad». Metro. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  10. «Cheick Tiote: I want to leave Newcastle United». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  11. Gibson, John (2016 թ․ սեպտեմբերի 4). «It's time for Cheick Tiote to leave Newcastle United to find his last paycheck elsewhere». nechronicle. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  12. «Newcastle United's Cheick Tiote signs for Beijing Enterprises Group FC». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  13. «Cheick Tiote bij nationale team » FC Twente». www.fctwente.nl (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  14. «Tunisia holds Ivory Coast to 0-0 draw - USATODAY.com». usatoday30.usatoday.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  15. «Africa Cup of Nations: Zambia win dramatic shoot-out». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ փետրվարի 12. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  16. «Ivory Coast World Cup 2014 squad». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  17. Lewis, Darren (2017 թ․ հունիսի 6). «Cheick Tiote dies aged 30 after collapsing during training in Beijing». mirror. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյկ Տիոտե» հոդվածին։