Լասինա Տրաորե
Լասինա Տրաորե ֆր.՝ Lacina Traoré | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 20, 1990[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 203 սանտիմետր | ||
Քաշ | 87 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լասինա Տրաորե (ֆր.՝ Lacina Traoré, օգոստոսի 20, 1990[1], Աբիջան, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ, «ՉՖՌ» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Կոտ դ'Իվուարի հավաքականում։
Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռ վաղ մանկության տարիներին բոլոր մարզաձևերից ընտրել է ֆուտբոլը[2]։ Մարզվել է Աբիջանի «ԱՍԵԿ Միմոզաս» ակումբում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2007 թվականին «Ստադ Աբիջան» ակումբում, որտեղ առաջին մրցաշրջանում անցկացրել է 17 խաղ և խփել 2 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում անցկացրել է 10 խաղ և խփել 4 գոլ։ Հայրենիքում որևէ ձեռքբերում չի ունեցել, քանի որ ոչ առաջնությունում, ոչ էլ գավաթի խաղարկությունում ակումբը բարձր տեղեր չի զբաղեցրել[3][4]։ Այդ ժամանակ էլ նրա վրա ուշադրություն են դարձրել եվրոպական ակումբներ։
ՉՖՌ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին տեղափոխվել է ռումինական ՉՖՌ ակումբ (Կլուժ-Նապոկա)։ Առաջին մրցաշրջանում ռումինական ակումբի կազմում անցկացրել է 6 խաղ և խփել 1 գոլ առաջնությունում, ինչպես նաև թիմի հետ միասին դարձել է Ռումինիայի գավաթակիր 2008/09 մրցաշրջանում, որի եզրափակիչ խաղը, սակայն, անցկացրել պահեստայինների նստարանին[5]։ Ռումինիայի Սուպերգավաթի խաղարկության՝ 2009 թվականի հուլիսի 26-ին անցկացված խաղում նույնպես եղել է պահեստային։
2009/10 մրցաշրջանը դարձել է ամենահաջողը Լասինայի համար ամենահաջողը ՉՖՌ-ում. այդ ընթացքում նա անցկացրել է 25 խաղ, խփել 6 գոլ և թիմի հետ դարձել երկրի չեմպիոն, ինչպես նաև Ռումինիայի գավաթի և Սուպերգավաթի դափնեկիր։ Դրանից բացի, նա անցկացրել է 6 խաղ և խփել 2 գոլ Եվրոպայի լիգայում։
2010/11 մրցաշրջանում անցկացրել է 13 խաղ և խփել 7 գոլ առաջնությունում, ինչպես նաև անցկացրել է 6 խաղ և խփել 2 գոլ Չեմպիոնների լիգայում՝ աչքի ընկնելով 2010 թվականի սեպտեմբերի 15-ին՝ «Բազելի» դեմ տնային խաղում (2:1) և դեկտեմբերի 8-ին՝ «Ռումայի» դեմ տնային խաղում (1:1)[6]։
«Կուբան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին փետրվարի 6-ին հայտնի է դարձել, որ պայմանագիր է կնքվել Տրաորեի՝ «Կուբան» տեղափոխվելու վերաբերյալ[7], ըստ որոշ տվյալնների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո[8], իսկ խաղացողի աշխատավարձը՝ 500 հազար եվրո տարեկան։ Ընդ որում՝ այն կարող էր հասնել 700 հազար եվրոյի՝ հաշվի առնելով բոնուսները[9]։ Պայմանագիրը կնքվել է 4,5 տարով[2]։
«Անժի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 29 «Կուբանը» հայտարարել է Տրաորեի՝ «Անժի» տեղափոխվելու մասին[10]։ Դաղստանի ակումբի մամուլի ծառայության տվյալներով՝ տրանսֆերը արժեքը կազմել է 18 մլն եվրո։ 2012 թվականի հուլիսի 19-ին Տրաորեն կատարել է նորամուտը «Անժիի» կազմում՝ մասնակցելով 2-րդ որակավորման փուլի՝ հունգարական «Գոնվեդ» ակումբի դեմ խաղին (1:0), որտեղ խաղացել է 83 րոպե։ 2012 թվականի հուլիսի 22-ին Տրաորեն խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում առաջին տուրի «Կուբանի» դեմ խաղում, որտեղ խփել է առաջին (հաղթական) գոլը նոր ակումբի կազմում, իսկ նրա թիմը հաղթել է 2:1 հաշվով:«Անժիի» հետ մասին Տրաորեն հասել է մեծ հաջողության։ Լասինան «Անժիին» օգնել է իր պատմության մեջ առաջին անգամ անցնել եվրագավաթի խմբային փուլ, այսինքն՝ Եվրոպայի լիգա։ 2012 թվականի նոյեմբերի 8-ին Լասինան Եվրոպայի լիգայի 4-րդ տուրում խփել է միակ գոլը «Լիվերպուլի» դեմ խաղում, որի շնորհիվ Գուս Հիդինգի ենթակաները հաղթել են 1:0 հաշվով[11]։
«Մոնակո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունվարի 4-ին «Անժիի» և «Մոնակոյի» միջև համաձայնություն է կնքվել ֆուտբոլիսի տեղափոխման վերաբերյալ[12]։ Տրաորեի տրանսֆերի համար «Մոնակոն» վճարել է 10 մլն եվրո[13]։ Սակայն ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստին ուղարկել է անգլիական «Էվերթոն» մինչև մրցաշրջանի ավարտը[14]։ Անգլիական ակումբում Տրաորեն իր նորամուտը կատարել է փետրվարի 16-ին Անգլիայի գավաթի խաղարկության՝ «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում, որի 5-րդ րոպեին Լասինան բացել է հաշիվը։ Բայց մրցաշրջանի մնացած մասը նա բաց է թողել վնասվածքի պատճառով։
2014/15 մրցաշրջանում վերադարձել է «Մոնակո»։ Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Սենտ Էտիենի» դեմ խաղում Տրաորեն խփել է գոլ, որը նվիրել է «Անժիի» սեփականատեր Սուլեյման Կերիմովին[15]։
ԲԿՄԱ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հալիսի 8-ին «Մոնակոյի» պաշտոնական կայքը հայտնել է, որ Լասինա Տրաորեն հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի ԲԿՄԱ ակումբում[16]։ Նոր մրցաշրջանի առաջին 4 խաղերում հարձակվողը գոլ չի խփել, սակայն «Արենա ԲԿՄԱ» մարզադաշտում անցկացրած առաջին խաղում խփել է միանգամից 2 գոլ՝ բանակայիններին օգնելով ջախջախել «Թերեքին» 3:0 հաշվով[17]։ Արդյունքում հարձակվողը ԲԿՄԱ-ում անցկացրել է միայն 2016/17 մրցաշրջանի առաջին կեսը։ 2017 թվականի սկզբին ԲԿՄԱ-ն և «Մոնակոն» պայմանավորվել են վարձավճարային պայմանագիրը ժամկետից շուտ խզելու վերաբերյալ[18]։ Բանակայինների կազմում անցկացրած ժամանակահատվածում Տրաորեն աչքի է ընկել Ռուսաստանի առաջնությունում խփած 5 գոլով և ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խաղերում խփած 1 գոլով։
«Սպորտինգ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարիերան ֆուտբոլիստը շարունակել է Իսպանիայի առաջնությունում՝ 2017 թվականի ձմռանը տեղափոխվելով Խիխոնի «Սպորտինգ»[19]։ «Սպորտինգը» «Մոնակոյի» հետ կնքել է վարձավճարային պայմանագիր մինչև 2016/2017 մրցաշրջանի ավարտը. Իսպանական ակումբում անցկացրած ժամանակահատվածում Տրաորեն հեղինակել է 2 գոլ[20]։
«Ամիեն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2017/18 մրցաշրջանում հարձակվողը հանդես է եկել ֆրանսիական «Ամիենում»։ «Մոնակոն», որին պատկանում էին ֆուտբոլիստի իրավունքները, նրան վարձավճարով ուղարկել է «Ամիեն» մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը[21]։ Ակումբների միջև պայմանագիր չի նախատեսել ֆուտբոլիստի վաճառքը։ Ֆրանսիայի առաջնությունում հարձակվողը մասնակցել է 18 խաղի և չի խփել ոչ մի գոլ[22]։
«Ույպեշտ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականին փետրվարի 24-ին Տրաորեն պայմանագիր է կնքել հունգարական «Ույպեշտի» հետ[23]։
Վերադարձ ՉՖՌ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 15-ին վերադարձել է Ռումինիայի ՉՖՌ ակումբ, որի կազմում հանդես էր եկել 2008-2011 թվականներին[24]։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է թիմի շվեյցարական հավաքին 2010 թվականի աշխարհի առաջնությունից առաջ, Կոտ դ'Իվուարի հավաքականի գլխավոր մարզիչ Սվեն-Գյորան Էրիկսոնի Լասինային ընդգրկել է ԱԱ-2010 նախնական հայտացուցակում (30 մարդ), սակայն արդյունքում նա չի մեկնել մասնակցելու Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող առաջնությանը[25]։
2011 թվականի փետրվարին հրավիրվել է Կոտ դ'Իվուարի գլխավոր հավաքական[26]։ Մարտի 27-ին Տրաորեն երկրի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Լիբիայի դեմ խաղին, որտեղ գոլ է խփել հանդիպման 67-րդ րոպեին[27]։ Հունիսին Տրաորեն օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Կոնգոյի հավաքականի դեմ խաղին Բրազավիլում՝ աչքի ընկնելով առաջին խաղակեսում և հավասարեցնելով հանդիպման հաշիվը, իսկ նրա թիմն արդյունքում տարել է կամային հաղթանակ (2:1)[28]։ 2012 թվականի նոյեմբերի 14-ին Ավստրիայի հավաքականի դեմ արտագնա խաղւմ կատարել է նորամուտը գլխավոր հավաքականում՝ ընդմիջումից անմիջապես հետո փոխարինելով Վիլֆրեդ Բոնիին, իսկ 76-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ[29][30]։
2013 թվականի հունվարին Լասանա Տրաորեն ընդգրկվել է այն խաղացողների ցանկում, որոնք մասնակցել են Աֆրիկյան ազգերի գավաթի 29-րդ խաղարկությանը[31]։ Աֆրիկայի գավաթի խաղարկությանը նախապատրաստվելու ընթացքում Կոտ դ'Իվուարի հավաքականը մասնակցել է Եգիպտոսի դեմ ընկերական խաղին։ Այդ խաղում Տրաորեն գոլ է խփել, իսկ նրա հավաքականը հաղթել է 4։2 հաշվով[32]։
Ձերքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- ՉՖՌ
- Ռումինիայի առաջնության հաղթող – 2009/10
- Ռումինիայի գավաթի դափնեկիր (2) – 2008/09, 2009/10
- Ռումինիայի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2009, 2010
- «Անժի»
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2012/13
- Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2012/13
- Աֆրիկյան ազգերի գավաթի դափնեկիր – 2015
Անձնական
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – № 2 (2011/12)
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Ստադ Աբիջան | 2008 | 27 | 6 | — | 0 | 0 | 27 | 6 | ||
Ընդհանուր | 27 | 6 | — | 0 | 0 | 27 | 6 | |||
ՉՖՌ | Լիգա I | 2008/09 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 |
2009/10 | 25 | 6 | 4 | 2 | 8 | 2 | 37 | 10 | ||
2010/11 | 13 | 7 | 1 | 0 | 6 | 2 | 20 | 9 | ||
Ընդհանուր | 44 | 14 | 5 | 2 | 14 | 4 | 63 | 20 | ||
Կուբան | Պրեմիեր Լիգա | 2011/12 | 39 | 18 | 1 | 0 | 0 | 0 | 40 | 18 |
Ընդհանուր | 39 | 18 | 1 | 0 | 0 | 0 | 40 | 18 | ||
Անժի | Պրեմիեր Լիգա | 2012/13 | 24 | 12 | 3 | 0 | 8 | 6 | 35 | 18 |
2013/14 | 5 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 7 | 1 | ||
Ընդհանուր | 29 | 13 | 3 | 0 | 10 | 6 | 42 | 19 | ||
Էվերթոն | Պրեմիեր լիգա | 2013/14 | 1 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 2 | 1 |
Ընդհանուր | 1 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 2 | 1 | ||
Մոնակո | Լիգա 1 | 2014/15 | 6 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 1 |
2015/16 | 19 | 3 | 2 | 5 | 6 | 2 | 27 | 10 | ||
Ընդհանուր | 25 | 4 | 2 | 5 | 8 | 2 | 35 | 11 | ||
ԲԿՄԱ | Պրեմիեր լիգա | 2016/17 | 12 | 3 | 1 | 0 | 5 | 1 | 18 | 4 |
Ընդհանուր | 12 | 3 | 1 | 0 | 5 | 1 | 18 | 4 | ||
Ամբողջ կարիերա | 177 | 58 | 13 | 8 | 37 | 13 | 227 | 79 |
Խաղերը և գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 թվականի փետրվարի 4-ի դրությամբ
Լասանա Տրաորեի խաղերը և գոլերը Կոտ-դ՛Իվուարի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Տրաորեի գոլերը | Մրցություն |
1 | 14 նոյեմբերի, 2012 | ![]() |
3:0 | 1 | Ընկերական խաղ |
2 | 14 հունվարի, 2013 | ![]() |
4:2 | 1 | Ընկերական խաղ |
3 | 26 հունվարի, 2013 | ![]() |
3:0 | - | Աֆրիկյան ազգերի գավաթ 2013 |
4 | 3 փետրվարի, 2013 | ![]() |
1:2 | - | Աֆրիկյան ազգերի գավաթ 2013 |
5 | 8 հունիսի, 2013 | ![]() |
3:0 | 1 | ԱԱ-2014 նախնտրական խաղեր |
6 | 16 հունիսի, 2013 | ![]() |
4:2 | 1 | ԱԱ-2014 նախնտրական խաղեր |
7 | 12 օգոստոսի, 2013 | ![]() |
3:1 | - | ԱԱ-2014 նախնտրական խաղեր |
8 | 31 մայիսի, 2014 | ![]() |
1:2 | - | Ընկերական խաղ |
9 | 15 հունվարի, 2015 | ![]() |
0:2 | - | Ընկերական խաղ |
10 | 4 փետրվարի 2015 | ![]() |
3:1 | - | Աֆրիկյան ազգերի գավաթ 2015 |
Ընդհանուր՝ 10 խաղ / 4 գոլ, 7 հաղթանակ, 0 ոչ ոքի, 3 պարտություն
Примечания[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ 2,0 2,1 «Траоре стал игроком «ФК Кубань»» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2010-2-13
- ↑ José Batalha.։ «Статистика футбольных турниров Кот-д’Ивуара в сезоне 2007 года» (անգլերեն)։ rsssf.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2011-2-7
- ↑ José Batalha.։ «Статистика футбольных турниров Кот-д’Ивуара в сезоне 2008 года» (անգլերեն)։ rsssf.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2011-2-7
- ↑ «Статистика Кубка Румынии 2008/09» (ռումիներեն)։ romaniansoccer.ro։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2011-2-7
- ↑ «Профиль игрока» (անգլերեն)։ soccerway.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2011-2-7
- ↑ «Траоре переходит в «Кубань»» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2010-2-7
- ↑ «Traore la Kuban pentru 5 milioane de euro? "E bine pentru CFR, NU pentru jucator!"» (ռումիներեն)։ sport.ro։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2010-2-7
- ↑ ««Клуж» сообщил о переходе Траоре в «Кубань»» (ռուսերեն)։ championat.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-09-ին։ Վերցված է 2010-2-7
- ↑ ««Анжи» и «Кубань» договорились о переходе Траоре, Официальный сайт ФК «Анжи»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2019-11-20
- ↑ «Анжи» обыграл «Ливерпуль»
- ↑ «Ласина Траоре — в «Монако»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2019-11-20
- ↑ Трансфер Траоре из «Анжи» обошёлся «Монако» в € 10 млн
- ↑ Бывший нападающий «Анжи» Траоре перешёл на правах аренды в «Эвертон»
- ↑ Керопян Андраник (2014-11-10)։ «Ласина Траоре: «Анжи» вернется в премьер-лигу»»։ Газета Известия։ Վերցված է 2014-11-11
- ↑ «Ласина Траоре стал игроком ЦСКА» (ռուսերեն)։ Советский спорт։ Վերցված է 2019-04-09
- ↑ «Салют, Траоре! Идеальное новоселье ЦСКА»։ Спорт-Экспресс։ 2016-09-10։ Վերցված է 2016-09-10
- ↑ «Ласина Траоре покинул ПФК ЦСКА» (ռուսերեն)։ pfc-cska.com։ Վերցված է 2019-04-09
- ↑ «Хихонский «Спортинг» объявил о переходе Ласина Траоре» (ռուսերեն)։ Sports.ru։ Վերցված է 2019-04-10
- ↑ Полина Панина։ «Селюк: Ласина Траоре возвращается в «Монако»» (ռուսերեն)։ www.championat.com։ Վերցված է 2019-04-10
- ↑ ««Амьен» арендовал Траоре у «Монако»» (ռուսերեն)։ Советский спорт։ Վերցված է 2019-04-10
- ↑ ««Монако» и Ласина Траоре разорвали контракт по обоюдному согласию» (ռուսերեն)։ www.championat.com։ Վերցված է 2019-04-10
- ↑ «Бывший форвард ЦСКА и "Монако" Траоре стал игроком венгерского "Уйпешта"»։ www.sport-express.ru։ 2019-02-24։ Վերցված է 2019-04-09
- ↑ «Oficial! Lacina Traore a semnat cu CFR Cluj. Ce număr va avea pe tricou» (ռումիներեն)։ www.digisport.ro։ Վերցված է 2019-08-15
- ↑ Александр Просветов.։ «Ласина Траоре: «Три гола — это кое-что, но сколько моментов я упустил!»» (ռուսերեն)։ «Спорт-Экспресс»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2011-5-29
- ↑ «Дан Петреску: «Доволен игрой с „Динамо“»» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2010-1-8
- ↑ «Жёлто-зелёные сыграли за сборные» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2011-3-29
- ↑ «Игроки «Кубани» в сборных: удачные дни для форвардов» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2011-6-6
- ↑ Кот д’Ивоар с впечатляващо постижение Archived 2019-04-26 at the Wayback Machine.(բուլղ.)
- ↑ «Протокол матча»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-13-ին։ Վերցված է 2019-12-02
- ↑ «Кубок африканских наций: Россию представят шестеро футболистов» (ռուսերեն)։ радио «Голос России»։ Արխիվացված օրիգինալից 2013-01-22-ին։ Վերցված է 2013-1-15
- ↑ «Траоре и Лоло помогли Кот-д’Ивуару обыграть Египет» (ռուսերեն)։ Sportbox.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-01-22-ին։ Վերցված է 2013-1-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը ԲԿՄԱ-ի կայքում Archived 2016-07-17 at the Wayback Machine.
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Հոդված ֆուտբոլիստի մասին cefere.com կայքում Archived 2010-11-26 at the Wayback Machine.(ռում.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Կոտ դ'Իվուարի ֆուտբոլիստներ
- Բուրկինա Ֆասոյի ֆուտբոլիստներ
- Կոտ դ'Իվուարի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կլուժի ֆուտբոլիստներ
- Անժիի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ամյենի ֆուտբոլիստներ
- ԱՍԵԿ Միմոզասի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ