Ուիլֆրիդ Զահա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դազե Ուիլֆրիդ Արմել Զահա
ֆր.՝ Wilfried Zaha
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dazet Wilfried Armel Zaha
Քաղաքացիությունը  Անգլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 180 սմ[1]
Քաշ 66 կգ[1]
Դիրք եզրային կիսապաշտպան,
հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 29
Պատանեկան կարիերա
2002—2010 Անգլիա Կրիստալ Պելաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2013 Անգլիա Կրիստալ Պելաս 110 (12)
2013-2015 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 2 (0)
2013  Անգլիա Կրիստալ Պելաս 16 (1)
2014  Անգլիա Կարդիֆ Սիթի 12 (0)
2014-2015  Անգլիա Կրիստալ Պելաս 16 (1)
2015- Անգլիա Կրիստալ Պելաս 68 (9)
Ազգային հավաքական
2011 Անգլիա Անգլիա (մինչև 19) 2 (0)
2012- Անգլիա Անգլիա (մինչև 21) 13 (1)
2012- Անգլիա Անգլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 31 հունվար 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 25 հուլիս 2014

Դազե Ուիլֆրիդ Արմել Զահա (ֆր.՝ Dazet Wilfried Armel Zaha, նոյեմբերի 10, 1992(1992-11-10)[2][3], Աբիջան, Կոտ դ'Իվուար), առավել հայտնի որպես Ուիլֆրիդ Զահա (անգլ.՝ Wilfried Zaha), անգլիացի ֆուտբոլիստ՝ արմատներով Կոտ դ'Իվուարից, անգլիական «Կրիստալ Պելասի» և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Անգլիա և ապրել Լոնդոնի հարավում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է 2002 թվականին երբ տեղափոխվեց «Քրիսթալ Փալաս»։ Հիմնական կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2010 թվականի Մարտի 27-ին «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղում։2010-2011 թվականներին Զահան դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը, և օգոստոսի 7-ին խփեց իր առաջին գնդակը «Լեսթեր»-ի դեմ խաղում, որտեղ իր թիմը հաղթեց 3-2 հաշվով։ 2012 թվականի մարտ ամսին Զահան ճանաչվեց լավագույն երիտասարդ խաղացող։ 2013 թվականի հունվարի 25-ին հաստատվեց, որ «Քրիսթալ Փալասը» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են վարում ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, իսկ մրցաշրջանի մնացած հատվածը ֆուտբոլիստը մնաց «Քրիսթալ Փալասի» կազմում վարձակալման հիմունքներով։ 2013 թվականի ապրիլ ամսում Զահան ճանաչվեց Չեմպիոնշիփում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ։ Մայիսի 13-ին փլեյոֆում Զահան դարձավ 2 գոլի հեղինակ «Բրայտոնի» հետ խաղում և օգնեց իր թիմին Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճել։ Իսկ 2013 թվական հուլիսի 1-ին Զահան տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ 2021 թվականի դեկտեմբերին Dark Real Estate Affair-ը վերաբերում է Վիլֆրիդ Զահայի հիմնադրած ընկերությանը, և խարդախության արդյունքում յուրացվել է ավելի քան 20,000 ֆունտ ստեռլինգ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

  • Անգլիայի սուպերգավաթ։ 2013

Անձնական հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Player Profiles — Wilfried Zaha» (անգլերեն). Crystal Palace F.C. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. 4,0 4,1 «Zaha named Championship POTY» (անգլերեն). ESPN. 2013 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.