Աբդուլ Ռազակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Աբդուլ Ռազակ
Abdul Razak 8904.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Côte d'Ivoire.svg Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1992({{padleft:1992|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}})[1] (25 տարեկան)
Ծննդավայր Բուակե, Կոտ դ'Իվուար
Հասակ 181 սմ
Քաշ 87 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա Գյոտեբորգ ՖԱ
Համար 14
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013 Անգլիա Մանչեսթեր Սիթի 5 (0)
2011  Անգլիա Պորտսմութ 3 (0)
2012  Անգլիա Բրայթոն 6 (0)
2012  Անգլիա Չառլտոն 2 (0)
2013 Ռուսաստան Անժի 7 (0)
2014 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 0 (0)
2014-2015 Գերմանիա ՕՖԻ 9 (0)
2015 Անգլիա Դոնկաստեր Ռովերս 9 (0)
2016-2017 Շվեդիա ԱԿՖ Յունայթեդ 12 (0)
2017—այժմ Շվեդիա Գյոտեբորգ 5 (0)
2017  Շվեդիա ԱԿՖ Յունայթեդ 9 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Աբդուլ Ռազակ (ֆր.՝ Abdul Razak, նոյեմբերի 11, 1992({{padleft:1992|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}})[1], Բուակե, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ, «Գյոտեբորգ» ակումբի կիսապաշտպան: Նախկինում հանդես է եկել Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլ Ռազակը ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 11-ին Կոտ դ'Իվուարում: Նա Կոտ դ'Իվուարի «Միմոզա» ակումբի սան է[2]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլ Ռազակը «Քրիսթալ Փելասից» հեռանալուց հետո 2010 թվականին միացել է «Մանչեսթեր Սիթի» ակումբի երիտասարդական կազմին[3]: Երիտասարդական կազմում իր նորամուտը կատարելուց հետո նրան սպասում էր անակնկալ՝ Դավիթ Սիլվայի փոխարեն մասնակցելու «Վեսթ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի դեմ մրցավեճին[4]: Երեք օր անց «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմի կազմում Ռազակն ստացել է կարմիր քարտ[5]։

Երկրորդ խաղը «Մանչեսթեր Սիթիի» կազմում Ռազակն անցկացրել է «Ուիգան Ատլետիկ» ակումբի դեմ՝ փոխարինելով Յայա Տուրեին խաղի 80-րդ րոպեին[6]: Հիմնական կազմում իր առաջին խաղն Աբդուլն անցկացրել է 2011 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության երրորդ տուրի շրջանակներում մասնակցելով «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ մրցավեճին: Նա այդ խաղի ժամանակ խաղադաշտում եղել է 86 րոպե, ինչից հետո նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Լուկա Սկապուցին[7]: Այդ մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումը նույնպես իվուարցին սկսել է թիմի մեկնարկային կազմում, սակայն հանդիպման 58-րդ րոպեին նրան փոխարինել է Ջեյմս Միլները[8]:

2011 թվականի հոկտեմբերի 28-ին Ռազակը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Պորտսմութ» ակումբի կազմ մեկ տարի ժամկետով[9]: Նա կատարել է իր նորամուտը ակումբ տեղափոխվելու հաջորդ օրը՝ մասնակցելով «Դերբի Կաունտի» ակումբի դեմ խաղին, որում իր թիմը պարտվել է 3:1 հաշվով[10]: Մեկ ամսում անցկացնելուվ երեք խաղ՝ Ռազակը վերադարձել է «Մանչեսթեր Սիթի»[11]:

2012 թվականի փետրվարի 17-ին Աբդուլ Ռազակը և Գայ Ասուլինը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել են Առաջին լիգայի «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբ[12]: Փետրվարի 22-ին Ռազակը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում՝ մասնակցելով «Հալ Սիթիի» դեմ մրցավեճին: Խաղի 77-րդ րոպեին նրան փոխարինել է Ասուլինը: Երբ «Բրայթոնի» հիմնական կիսապաշտպան Գարի Դիկերը ապաքինվել է վնասվածքից հետո, ակումբի ղեկավարությունը նպատակահարմար է գտել բավական սահմանափակել Ռազակի խաղաժամանակը, այդ պատճառով էլ իվուարցին որոշել է վերադառնալ «Մանչեսթեր Սիթիի» կազմ:

Ռազակը «Անժիի» կազմում

2012 թվականի սեպտեմբերին Աբդուլ Ռազակը վարձավարային հիմունքներով եռամսյա պայմանագիր է կնքել «Չառլտոն» ակումբի հետ[13][14]: Հոկտեմբերի վերջին «Մանչեսթեր Սիթին» վարձավճարից ետ է կանչել Ռազակին[15]: Վերջինս Չեմիպիոնշիպում հանդես եկող «Չառլտոն» ակումբի կազմում անցկացրած երկու ամսվա ընթացքում մասնակցել է ընդամենը երկու խաղի[16]:

2013 թվականի ամռանը՝ տրանսֆերային պատուհանի փակումից անմիջապես առաջ, Մախաչկալայի «Անժի» ակումբը համալրել է իր կազմը Աբդուլ Ռազակով[17]: Նույն թվականի հոկտեմբերի 17-ին կնքվել է լիաժեք պայմանագիր, որի մանրամասներն անհայտ են[18]:

2014 թվականի հունվարի 28-ին ակումբի գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևը հայտարարել է, որ Ադելեյեն, Դեմիդովը և Ռազակը ներկայացվել են տրանսֆերի[19]:

2014 թվականի հունվարի 30-ին «մրճահարները» պայմանագիր են կնքել իվուարցի կիսապաշտպանի հետ: Սակայն նոր ակումբի կազմում Ռազակը ոչ մի խաղի չի մասնակցել ու ոչ մի անգամ չի ընդգրկվել հայտացուցակում, և որոշ ժամանակ անց հեռացել է ակումբի կազմից: Նույն թվականի օգոստոսի կեսերին «Անժիում» իր նախկին ակումբակից Այոդելե Ադելեյեի հետ միասին տեղափոխվել է հունական ՕՖԻ (Հերակլիոն) ակումբ[20]:

2016 թվականի փետրվարին Աբդուլ Ռազակը Սոմալիից Իսլամ Ֆերուզի հետ միասին դիտումների է մասնակցել ղազախական «Ակտոբե» ակումբում: Սակայն մեկ մարզում անցկացնելուց հետո ֆուտբոլիստները հանկարծակի հեռացել են այն հյուրանոցից, որտեղ բնակվում էր թիմը: Դա բազմաթիվ սարկաստիկ մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում[21]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանչեսթեր Սիթի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. 2,0 2,1 Официальный сайт ФК «Анжи»
  3. «Manchester City impressed by Abdul Razak 'ability'»։ menmedia.co.uk (Manchester Evening News)։ 7 February 2011։ Վերցված է 10 February 2011 
  4. «Man City 3 – 0 West Brom»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ 5 February 2011։ Արխիվացված օրիգինալից 8 February 2011-ին։ Վերցված է 6 February 2011 
  5. «Bolton Wanderers 1 – 1 City»։ mcfc.co.uk։ (Manchester City Football Club)։ 8 February 2011։ Վերցված է 10 February 2011 
  6. «Man City 3 – 0 Wigan»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ 10 September 2011։ Վերցված է 27 October 2011 
  7. «Man City 2 – 0 Birmingham»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ 21 September 2011։ Վերցված է 27 October 2011 
  8. «Wolverhampton 2 – 5 Man City»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ 26 October 2011։ Վերցված է 27 October 2011 
  9. «Manchester City Starlet Joins Pompey»։ portsmouthfc.co.uk։ (Portsmouth Football Club)։ 28 October 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-06-ին։ Վերցված է 28 October 2011 
  10. «Derby 3 – 1 Portsmouth»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ 29 October 2011։ Վերցված է 29 October 2011 
  11. «Razak Returns»։ portsmouthfc.co.uk։ (Portsmouth Football Club)։ 24 November 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-12-28-ին։ Վերցված է 26 November 2011 
  12. «Albion Sign Man City Duo»։ Brighton & Hove Albion F.C.։ 17 February 2012։ Վերցված է 17 February 2012 
  13. «Addicks sign Razak»։ Charlton Athletic F.C.։ 29 September 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-01-ին։ Վերցված է 29 September 2012 
  14. «Чарльтон» арендовал Абдула Разака
  15. МанСити отозвал Абдула Разака из аренды в Чарльтоне
  16. «Razak returns to Manchester City»։ Charlton Athletic F.C.։ 29 October 2012։ Վերցված է 29 October 2012 
  17. «Анжи» подписал контракт с полузащитником «Манчестер Сити»
  18. «Анжи» выкупил Разака у «Манчестер Сити»
  19. Аделейе, Разак и Демидов выставлены на трансфер
  20. Два экс-игрока «Анжи» перешли в греческий ОФИ
  21. Как в интернете отреагировали на побег двух игроков из «Актобе»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]