Բուակե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բուակե
Bouaké - panoramio.jpg
Կոորդինատներ: 7°41′0″ հս․ լ. 5°1′0″ ամ. ե. / 7.68333° հս․. լ. 5.01667° ավ. ե. / 7.68333; 5.01667
ԵրկիրԿոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Հիմնադրված է1899 թ.
Մակերես71 788 000 քառակուսի մետր
ԲԾՄ312 մետր
Բնակչություն659 233 մարդ (2010)
##Բուակե (Կոտ դ'Իվուար)
Red pog.png

Բուակե[1] (ֆր.՝ Bouaké), քաղաք Կոտ դ'Իվուարում։ Քաղաքը Վալլե դյու Բանդամա մարզի և Բուակե դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը մոտավորապես 536 189 մարդ է (ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների)[2]։ Բրնձի աֆրիկյան կենտրոն գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտի շտաբ-բնակարանն է։ Բուակեիհռոմակաթոլիկական արքեպիսկոպոսության կենտրոնն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է երկրի կենտրոնական մասում՝ Կոսու ջրամբարից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Աբիջանից 350 կիլոմետր դեպի հյուսիս, ծովի մակարդակից 312 մետր բարձրության վրա[3]։ Քաղաքի միջով անցնում է երկաթուղի, որը կապում է Աբիդջանը Բուրկինա Ֆասոյի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուակեի բնակչության թվաքանակի աճը

Քաղաքը հիմնադրվել է 1899 թվականին ֆրանսիական գաղութային զորքերի կողմից՝ որպես մարտական դիրք։ 1912 թվականին քաղաքում անցկացվել է երկաթուղի։ Վարչական կենտրոնի կարգավիճակ քաղաքն ստացել է 1914 թվականին։ 1969 թվականին՝ արդեն երկրի անկախությունից հետ, Բուակեն առանձնացվել է որպես առանձին մունիցիպալիտետ։

Տնտեսություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության եկամուտների մեծ մասը այս կամ այն կերպ կապված է առևտրի կամ գյուղատնտեսության հետ։ Քաղաքի շրջակայքում մշակում են բամբակ, ծխախոտ, բրինձ և գյուղատնտեսական այլ կուլտուրաներ։ Քաղաքում զբաղվում են նաև արդյունաբերությամբ, հատկապես զարգացած է տեքստիլ ճյուղը։

Քաղաքում կա համալսարան (հիմնադրվել է 1994 թվականին)[4], անասնաբուժական ինստիտուտ և ուսումնական այլ հաստատություններ։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յայա Տուրե՝ «Մանչեսթր Սիթի» ակումբի, ինչպես նաև Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի հավաքականի խաղացող։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. БУАКЕ // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. GeoHive - Cote d'Ivoire extended population statistics
  3. «Bouake, Cote D'Ivoire (Ivory Coast) Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014-02-06 
  4. «Bienvenue à l'Université de Bouaké» (ֆրանսերեն)։ Université de Bouaké։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-11 
  5. Bouaké — Côte d’Ivoire Արխիվացված է Փետրվար 22, 2014 Wayback Machine-ի միջոցով: Официальный сайт Вильнёв-сюр-Ло