Ջեյմս Միլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Միլներ
անգլ.՝ James Milner
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն James Philip Milner
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1986(1986-01-04)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 1.75 մ.
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լիվերպուլ
Համար 7
Ազգային հավաքական
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009 - ներկա Անգլիա Անգլիա 30 (0)

Ջեյմս Ֆիլիպ Միլներ (անգլ.՝ James Philip Milner հունվարի 4, 1986(1986-01-04)[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» եզրային կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիդս Յունդայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլների նորամուտը «Լիդս Յունայթեդում» տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 10-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում։ Խաղավարտից 6 րոպե առաջ փոխարինման դուրս եկավ Ջեյսոն Ուիլկոկսի փոխարեն։ Դա տեղի ունեցավ երբ նա դեռ 16 տարեկան 309 օրական էր։ Այդ տարիքում նորամուտը նշելով դարձավ Պրեմիեր Լիգայի ամենաերիտասարդ 2 ֆուտբոլիստը, ով մասնակցել է պաշտոնական խաղի։ Նաև նա դարձավ Պրեմիեր Լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ով գոլ է խփել։ Նա 16 տարեկան 356 օրական էր, իսկ այդ խաղը «Սանդերլենդի» դեմ հաղթական խաղն էր (2:1)[2]։ Հետո նրա այդ ռեկորդը գերազանցեց Ջեյմսոն Վոնը «Էվերթոնից»։

Ամիսներ անց «Չելսիի» դեմ խաղում, Միլները կրկին գոլ խփեց, որը գովասանքի արժանացավ մեկնաբանների կողմից։ Լրագրողները հիցած էին խաղի ընթացքում նրա աշխատասիրությամբ։ «Չելսիի» մարզիչ Կլաուդիո Ռանիերին խաղից հետո նշեց, որ Միլները իրեն դրսևորեց, ինչպես շատ փորձառու խաղացողներ[3]։

Այդ ժամանակներում «Լիդս Յունայթեդը» ֆինանսական ճգնաժամի մեջ էր, և ակումբից հեռացել էին շատ առանքցային խաղացողներ։ Երբ «Լիդս Յունայթեդը» դուրս մնաց Չեմպիոնշիպ, պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը պետք է փոխի ակումբային գրանցումը։ Նրանով սկսեցին հետաքրքրվել «Էվերթոնը», «Աստոն Վիլլան» և «Տոտտենհեմ Հոտսպուրը»։ «Լիդսը» ցանկանում էր պահել իր սանին, սակայն ֆինանսական խնդիրները թույլ չտվեցին նրան ակումբում պահել, և նա £ 3 600 000-ի դիմաց տեղափոխվեց «Նյուքասլ Յունայթեդ»[4]։ Չնայած նրան, որ Միլները չէր ցանկանում հեռանալ հարազատ ակումբից, նա կատարեց այնպես, որ 2004 թվականին կրկին հետ վերադարձավ ակումբ կնքելով 5-ամյա պայմանագիր։

«Սուինդոն Թաուն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-04 մրցաշրջանում Միլները մի քանի ամսով վարձավճարով տեղափոխվեց երկրորդ դիվիզիոնի «Սուինդոն Թաուն» ակումբ, որտեղ նա պետք է առաջին ակումբում փորձ ձեռք բերեր։ Նա «Սուինդոնում» մեկ մրցաշրջանում 6 խաղի մասնակցեց և 2 գոլ խփեց «Պիտերբորո Յունայթեդին»[5] և Լուտոնին[6]։

«Նյուքասլ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլները «Նյուքասլ Յունայթեդի» կազմում

Միլները իր առաջին խաղը «Նյուքասլ Յունայթեդի» կազմում անցկացրեց մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ «Կիտչիի» դեմ ընկերական խաղում, որտեղ նա նաև դարձավ գոլի հեղինակ (1:1)[7]։

Պրեմիեր Լիգայում առաջին խաղն անցկացրել է 2004 թվականի օգոստոսի 18-ին «Միդլսբրոյի» դեմ խաղում, որտեղ նա խաղաց անսովոր դիրքում, աջ եզրում կատարելով վինգերի պարտականություններ[8]։ Ամսիներ անց նա նորամուտը նշեց եվրագավաթում, երբ «Նյուքասլ Յունայթեդը» խաղաց ՈՒԵՖԱ Գավաթում Իսրայելի «Բնեյ Սահնինի» դեմ, փոխարինաման դուրս գալով Շոլա Ամեոբիի փոխարեն[9]։

Սակայն իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Բոբբի Ռոբսոնը, ում Միլները համարում էր իր ուսուցիչ, հեռացավ իր պաշտոնից, և նրան փոխարինեց Գրեմ Սունեսը։ Սունեսի ժամանակ նա անցկացրեց 13 հանդիպում, սակայն մինչև 2005 թվականը ոչ մի խաղ չսկսեց առաջին րոպեներից։

2005-06 մրցաշրջանի սկզբում Միլները Ինտերտոտոյի գավաթի շրջանականերում կայացած «Դուբնիցայի» դեմ խաղում խփեց հաղթական գոլ, նաև գոլային փոխանցում կատարեց Ալան Շիրերին[10]։ Նրա լավ մարզավիճակը այդ առաջնությունում երեևաց, երբ հաջորդ տուրում գոլ խփեց «Դեպորտիվոյին»։ Չնայած այս գոլերին, նրա խաղը այլևս չէր երևում, երբ ակումբ եկավ Նոլբերտո Սոլանոն «Աստոն Վիլլայից»։ Ջեյմսը վարձավճարով տեղափոխվեց «Աստոն Վիլլա», որտեղ սկսեց մարզվել իր նախկին մրազչի՝ Դևիդ Օ'Լիրի հետ, ում ծանոթ էր դեռ «Լիդս Յունայթեդից»[11][12]։

Միլները 2006-07 մրցաշրջանում իրացնում է ազատ հարված

«Նյուքասլ Յունայթեդի» խաղացողները և մարզիչ Գլեն Ռեդերը ցանկացան հետ վերադարձնեն Միլներին 2006-07 մրցաշրջանում[13] Ռեդերը հավաստեցրեց, որ Միլները մրցաշրջանի ընթացքում կանցկացնի գրեթե բոլոր խաղերը։ Արդյունքում Միլները անցկացրեց մրցաշրջանի մեծ մասը[14]։ «Նյուքասլը» անհաջող սկսեց Պրեմիեր Լիգան, բայց եվրագավաթներում Միլները առանցքային դեր կատարեց, որ ակումբը դուրս եկավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլից։ Շուտով շշուկներ պտտվեցին, որ Միլները հունվարի տրանսֆրային պատուհանի ժամանակ կտեղափոխվի այլ ակումբ, սակայն Միլները և Ռեդերը հերքեցին բոլոր լուրերը[15]։

2007 թվականի հունվարի 1-ին Միլները «Մանչեսթեր Յունաթեդի» դարպասին գոլ խփեց, որը նաև նրա առաջին գոլ էր այդ մրցաշրջանում։ Գոլը խփեց «ցնցող» հարվածով՝ 23 մետր հեռավորությունից[16]։ Նա նաև հաջորդ 3 շաբաթների ընթացքում 2 գոլ խփեց՝ «Բիրմինգհեմ Սիթիի» և «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղերում։ Երկու գոլնել հեռահար հարվածով էր։ Այդ մրցաշրջանի ընթացքում Ռեդերը ասաց, որ բարձր է գնահատում Միլների գործոնը, և կարծում է, որ ավելի է կատարելագործվելու ակումբում։ Մրցաշրջանի միջնամասում Միլները ցույց տվեց իր ունիվերսալությունը (կարողանում էր խաղալ տարբեր դիրքերում), նաև այն, որ տիրապետում է հզոր հարվածների երկու ոտքովել[17]։

Արդյունքում Միլները հունվարին նոր պայմանագիր կնքեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ, և ակումբի հետ կապեց իր ապագան մինչև 2011 թվականը[18][19]։ Նա հերթական 4-ամյա պայմանագիրը կնքեց 2007 թվականի մայիսին, երբ Սեմ Էլլարայդսը «Նյուքասլում» զբաղեցրեց գլխավոր մարզչի պաշտոնը[20]։ Էլլարայդսը հայտարարեց, որ Միլները ֆիզիկապես այդքանել ուժեղ չէ և ինքը անհանգստանում է նրա համար։ Արդյունքում մրցաշրջանի առաջին կեսում նա միայն փոխարինման էր դուրս գալիս[21]։

Հոկտեմբերի վերջին Միլները «Տոտտենհեմի» դեմ հաղթական խաղում խփեց Պրեմիեր Լիգայում «Նյուքասլի» պատմության 500-րդ գոլը տնային խաղում[22]։ Ոտքի վնասվածքի պատճառով նա բաց թողեց մրցաշրջանի հաջորդ ինը հանդիպումները[23], և լուրեր պտտվեցին, որ նա հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում[24]։ Չնայած նրան, որ մրցաշրջանը սկսել էլ «Նյուքասլի» կազմում, գոլ էր խփել Ֆուտբոլային լիգայի գավաթի շրջանականերում կայացած «Կովենտրի Սիթիի» դեմ հաղթական խաղում, ակումբի ղեկավարության գրավոր հարցում ուղարկեց, որպեսզի առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ իրեն տրանսֆերի հանեն[25]։

«Աստոն Վիլլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլները նորամուտը «Աստոն Վիլլայի» դեմ խաղում նշել է 2005 թվականի սեպտեմբերի 12-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում։ 5 օր անց Միլները «Տոտտենհեմի» դեմ խաղում իր առաջին գոլը խփեց նոր ակումբում։ Իսկ արդեն Ֆուտբոլային լիգայի գավաթի շրջանակներում կայացած «Ուիկոմ Ուոնդերերսի» դեմ խաղում, երբ ակումբը պարտվում էր 1:3 հաշվով, Ջեյմսը 2 գոլ խփեց և ակումբին օգնեց հաղթել 8:3 հաշվով[26]։

Միլները «Վիլլայի» համար դիտարկվում էր որպես մրցաշրջանի մի քանի դրական հանգամանքներից մեկը[27]։ Գլխավոր մարզիչ Դևիդ Օ'Լիրին հայտարարեց, որ ցանկանում էր Ջեյմսի հետ հավերժական պայմանագիր կնքել, բայց խոստովանեց, որ նման հնարավորությունը քիչ հավանական էր[28]։ Նա նույնիսկ հրաժարվեց Ռոբերտ Հուտին գնելուց, որպեսզի Միլներին ձեռք բերելու միջոցներ ունենա[29]։ Վարձավճարի ժամկետի ավարտից մի փոքր առաջ ակումբների միջև բանակցույթնուններն սկսվեցին։

«Նյուքասլ Յունայթեդի» նոր մարզիչ Գլեն Ռեդերը գնահատում էր Միլներին, քան Գրեմ Սունեսին, և իր ցանկությունը հայտնեց, որպեսզի նրան պահեն ակումբում[30]։ ՍՄԻ-ի վարկածով «Վիլլան» մինչև £ 4 000 000 էր առաջարկում նրա համար։ Տեղափոխությունը կարծես թե եղել էր. համաձայնություն կար, սակայան վերջին պահին «Նյուքասլ Յունայթեդի» ղեկավարության հետ զրույցից հետո Միլները հրաժարվեց, և տրանսֆերը ավարտվեց անհաջողությամբ[14][31]։

Միլները 2008 թվականի օգոստոսի 29-ին «Աստոն Վիլլայի» հետ 4-ամյա պայմանագիր կնքեց, ինչը արժեցավ 20 միլիոն ֆունտ[32][33]

Միլները մարզվում է Վիլլա Պարկում

Ջեյմսը «Վիլլայի» կազմում նորամուը նշեց 2008 թվականի օգոստոսի 31-ին, փոխարինման դուրս գալով «Լիվերպուլի» դեմ խաղում[34]։ Առաջին գոլը «Աստոն Վիլլայի» կազմում Պրեմիեր Լիգայում խփեց 2009 թվականի հունվարի 17-ին՝ «Սանդերլենդի» դեմ խաղում[35]։

2009 թվականի փետրվարի 7-ին տպավորելով իր խաղով, առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի հավաքական[36]։ Միլները շարունակում էր տպավորել բոլորին և «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում մրցաշրջանում իր երկրորդ գոլը խփեց։ Նա հայտարարեց, որ 23 տարեկանում 13 մարզչի ղեկավարությամբ է մարզվել, և կարծում է ժամանակը պետք է անցկացնի «Վիլլա Պարկում»[37][38]։

2010 թվականի մայիսի 9-ին «Մանչեսթեր Սիթին» Ջեյմս Միլների տրնասֆերի համար 20 միլիոնանոց առաջարկ կատարեց, ինչը մերժվեց[39]։ 2010 թվականի հուլիսի 22-ին «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլը հայտարարեց, որ Միլները ցանկանում էր ակումբից հեռանար հանուն «Սիթիի», բայց չվաճառվեց, այն պատճառով, որ չվճարվեց «Վիլլայի» պահանջած գումարը[40]։ Օգոստոսի 14-ին չնայած նրան, որ գրեթե ամեն ինչ պատրաստ էր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու համար, Միլները մասնակցեց առաջին տուրում կայացած «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղին, և խփեց ակումբի 3-րդ գոլը։ Խաղից հետո հանդիսատեսը նրան պատվազրկեց[41]։

«Մանչեսթեր Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Արսենալի» դեմ խաղում
2014 թվականին Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Արսենալի» դեմ խաղում

2010 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվեց, որ «Աստոն Վիլլան» և «Մանչեսթեր Սիթին» հաձայնության են եկել և Միլները ուղարկվել է բժշկական ստուգման։ Ինչպես հայտարարվեց տրանսֆերը արժեցել է 24 միլիոն ֆունտ ստերլինգ[42], և Սթիվեն Այրլենդի տրանսֆերը (որը գնահատվում էր 8 միլիոն ֆունտ ստերլինգ)[43]։ Միլները նորամուտը «Սիթիի» կազմում նշել է 2010 թվականի օգոստոսի 23-ին «Լիվերպուլի» դեմ 3:0 հաղթանակի ժամանակ, որի ժամանակ էլ գոլային փոխանցում է կատարել Գարեթ Բարրին[44]։

Միլները «Մանչեսթերի» կազմում իր առաջին գոլը խփեց Անգլիայի գավաթում՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում, որը ավարտվեց 2:2[45]։ Միլները Պրեմիեր Լիգայում «Սիթիի» կազմում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 24-ին՝ «Էվերթոնի» դարպասին։

2011 թվականի մայիսի 14-ին «Ուեմբլի» մարզդաշատում «Սիթին» հաղթելով «Սթոք Սիթիին» հաղթեց նաև Անգլիայի գավաթը, իսկ Միլները մնաց պահեստայիններին[46]։

2013 թվականի դեկտեմբերի 10-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում մյունխենի «Բավարիայի» դարպասին խփեց հաղթական գոլ։ Խաղը ավարտվեց 3:2 հօգուտ անգլիական ակումբի։

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 4-ին Միլները ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Լիվերպուլ»։ 2015 թվականի օգոստոսի 7-ին նշանակվեց «Լիվերպուլի» 2-րդ ավագ[47]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլները ռեկորդակիր է Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով - 46 (2004-2009)։

Հանդիպումների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 10-ի դրությամբ

Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անգլիա Լիդս Յունայթեդ Պրեմիեր Լիգա 2002-03 18 2 4 0 0 0 0 0 22 2
2003-04 30 3 1 0 1 0 0 0 32 3
Ընդհանուր 48 5 5 0 1 0 0 0 54 5
Անգլիա Սուինդոն Թաուն Երկրորդ դիվիզիոն 2003-04 6 2 0 0 0 0 0 0 6 2
Ընդհանուր 6 2 0 0 0 0 0 0 6 2
Անգլիա Նյուքասլ Յունայթեդ Պրեմիեր Լիգա 2004-05 25 1 4 0 1 0 14 1 44 2
2005-06 3 0 0 0 0 0 4 2 7 2
Անգլիա Աստոն Վիլլա Պրեմիեր Լիգա 2005-06 27 1 3 0 3 2 0 0 33 3
Անգլիա Նյուքասլ Յունայթեդ Պրեմիեր Լիգա 2006-07 35 3 2 1 3 0 13 0 53 4
2007-08 29 2 2 1 1 0 0 0 32 3
2008-09 2 0 0 0 1 1 0 0 3 1
Ընդհանուր 94 6 8 2 9 3 31 3 142 14
Անգլիա Աստոն Վիլլա Պրեմիեր Լիգա 2008-09 36 3 3 3 0 0 4 0 43 6
2009-10 36 7 5 0 6 4 2 1 49 12
2010-11 1 1 0 0 0 0 0 0 1 1
Ընդհանուր 100 12 11 3 9 4 6 1 126 20
Անգլիա Մանչեսթեր Սիթի Պրեմիեր Լիգա 2010-11 32 0 3 1 1 0 5 0 41 1
2011-12 26 3 1 0 3 0 6 0 36 3
2012-13 26 4 6 0 1 0 2 0 35 4
2013-14 31 1 4 0 3 0 6 1 44 2
2014-15 32 5 2 2 2 0 8 1 44 8
Ընդհանուր 147 13 16 3 10 0 27 2 200 18
Անգլիա Լիվերպուլ Պրեմիեր Լիգա 2015-16 27 5 4 0 1 0 11 2 43 7
Ընդհանուր 27 5 4 0 1 0 11 2 43 7
Ամբողջ կարիերա 422 43 44 8 30 7 69 7 565 65

Անգլիայի Սուպերգավաթի 3 խաղ այս աղյուսակում հաշվարկված չէ

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Առաջնություն Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Անգլիա Անգլիա 2009 3 0 3 0 6 0
2010 4 0 5 0 9 0
2011 4 0 4 0 8 0
2012 4 0 7 1 11 1
2013 5 0 5 0 10 0
2014 5 0 4 0 9 0
2015 1 0 3 0 4 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 26 0 31 1 57 1

Խաղերը և գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 11-ի դրությամբ

Արդյունքում։ 61 հանդիպում/ 1 գոլ; 38 հաղթանակ, 16 ոչ ոքի, 7 պարտություն.

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Մանչեսթեր Սիթի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «The Premiership's youngest guns». BBC Sport. 2002 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11-ին.
  3. Taylor, Daniel (2002 թ․ դեկտեմբերի 30). «Milner fills Leeds with teen spirit». London: The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին.
  4. The final total paid was £5,000,000, after a certain number of appearances for the new club
  5. «Swindon 2–0 Peterborough». BBC. 2003 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Swindon 2–2 Luton». BBC. 2003 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. Pearson, James (2004 թ․ հուլիսի 19). «Robson delight at Milner impact». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
  8. ORourke, Peter (2004 թ․ օգոստոսի 18). «Milner makes Magpies vow». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Newcastle 2–0 Bnei Sakhnin». BBC Sport. 2004 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «ZTS Dubnica 1–3 Newcastle». BBC Sport. 2005 թ․ հունիսի 17. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
  11. Pearson, James (2005 թ․ սեպտեմբերի 1). «O'Leary happy with Nobby deal». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
  12. Buckingham, Mark (2005 թ․ սեպտեմբերի 1). «O'Leary to improve Milner». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
  13. «Sol hails return of young gun Milner». officialplayersites. 2006 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13-ին.
  14. 14,0 14,1 Buckingham, Mark (2006 թ․ օգոստոսի 31). «Roeder backs Milner stance». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11-ին.
  15. ORourke, Peter (2006 թ․ դեկտեմբերի 4). «Milner expects Toon stay». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  16. Chowdhury, Saj (2007 թ․ հունվարի 1). «Newcastle 2–2 Man Utd». BBC Sport. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  17. Hackett, Robin (2007 թ․ ապրիլի 24). «Roeder hails dynamic Milner». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  18. Scurr, Andrew (2006 թ․ դեկտեմբերի 30). «Roeder Rejects Milner Exit Talk». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11-ին.
  19. Higham, Paul (2007 թ․ հունվարի 31). «Toon see-off Villa challenge». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  20. «Milner deal may be Sam's best move». icnewcastle. 2007 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  21. Spellman, Damian. «Milner Burnout Not An Option». sportinglife. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 15-ին.
  22. «Milner Marks Magpie Milestone». Newcastle United F.C. 2007 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23-ին.
  23. Oliver, Alan (2008 թ․ մայիսի 13). «Milner's ordered to take a break». Evening Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
  24. «Milner in shock Anfield move». lep.co.uk. 2008 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
  25. «PFA backing client Milner». Sky Sports. 2008 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 27-ին.
  26. Higham, Paul (2005 թ․ սեպտեմբերի 20). «Villa comeback stuns Wycombe». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
  27. Rutledge, Lewis (2006 թ․ ապրիլի 14). «O'Leary joy at Milner return». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  28. Livie, Alex (2005 թ․ նոյեմբերի 24). «O'Leary expects to lose Milner». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  29. Buckingham, Mark (2005 թ․ դեկտեմբերի 23). «Villa out of Huth chase». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  30. «Glenn Roeder has again said that James Milner's future lies at St James' Park». fansfc.com. 2006 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 26-ին.
  31. «O'Neill upset over Milner episode». BBC Sport. 2006 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  32. «James Milner: I thought it was a joke when Newcastle halted Villa move». London: Birmingham Post. 2008 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  33. «Villa sign Miner from Newcastle». BBC Sport. 2008 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  34. McKenzie, Andrew (2008 թ․ օգոստոսի 31). «Aston Villa 0–0 Liverpool». BBC Sport. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  35. Lillywhite, Jamie (2009 թ․ հունվարի 17). «Sunderland 1–2 Aston Villa». BBC Sport. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.
  36. Sanghera, Mandeep (2009 թ․ փետրվարի 7). «Beckham returns to England squad». BBC Sport. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.
  37. «Milner: Stability suits me». Premier League. 2009 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
  38. McCarra, Kevin (2009 թ․ սեպտեմբերի 2). «James Milner makes most of England chance after his long wait». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
  39. Ducker, James (2010 թ․ մայիսի 20). «Manchester City lodge £20m bid for James Milner». The Times. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
  40. Milner can leave. Sky Sports. 2010 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  41. «Kevin MacDonald defends decision to pick James Milner». BBC. 2010 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  42. «James Milner completes his transfer to Manchester City». BBC Sport. 2010 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  43. Stuart, James (2010 թ․ օգոստոսի 17). «Manchester City agree deal to sign James Milner from Aston Villa». Guardian. London. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  44. McNulty, Phil (2010 թ․ օգոստոսի 23). «Man City 3 - 0 Liverpool». BBC Sport. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  45. Fletcher, Paul (2011 թ․ հունվարի 9). «Leicester 2 - 2 Man City». BBC Sport. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.
  46. «FA Cup Round Dates». TheFA.com (անգլերեն). The Football Association. 28.06.2010.
  47. http://www.liverpoolfc.com/news/first-team/190840-milner-confirmed-as-reds-vice-captain Milner confirmed as Reds' vice-captain

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]