Իգոր Լոլո
| |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Իգոր Ալեքսանդր Լոլո | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | 1982, հուլիսի 22 | ||
Ծննդավայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 27 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2002-2003
2003-2004 2004-2005 2005-2007 2007-2008 2008-2009 2009-2011 2011-2013 2013-մինչ հիմա |
![]() |
4 (0) 10 (1) 23 (0) 41 (4) 28 (0) 5 (0) 43 (2) 34 (0) 11 (0) | |
Ազգային հավաքական | |||
2008-մինչ հիմա |
![]() | 13(0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իգոր Ալեքսանդր Լոլո (ֆր.՝ Igor Alexandre Lolo, հուլիսի 22, 1982[1], Աբիջան, Կոտ դ'Իվուար), Կոտ դ'Իվուարցի ֆուտբոլիստ, պաշտպան, խաղում է «Ռոստով» ակումբի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմերում։
Բովանդակություն
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոլոն սկսել է զբաղվել ֆուտբոլով իր հայրենիքում։ 1998 թ. նա ստացավ ծնկի վնասվածք, սակայն 3 տարիների ընթացքում կարողացավ ապաքինվել վնասվածքից։ Խաղացել է «ԱՍԵԿ Միմոզաս» ակումբի կազմում, որի հետ 4 անգամ դարձել է Կոտ դ'Իվուարի չեմպիոն և ևս 2 անգամ նվաճել Կոտ դ'Իվուարի գավաթը։ 2003 թ. տեղափոխվել է բելգիական «Բևերեն» ակումբ։ 2004 թ. Լոլոն տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ դարձավ Կոտ դ'Իվուարից ակումբ տեղափոխված երրորդ ֆուտբոլիստը[2]։ Ուկրաինայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2004 թ. հուլիսի 31-ին, երբ թիմը մրցում էր «Շախտյոր» ակումբի հետ (3։ 0)։ Խաղացել է նաև բելգիական ևս 2 ակումբների կազմում. «Բեերսխոտ» և Գենկ։ 2008 թ. ամռանը Լոլոն սկսեց հետաքրքրել ֆրանսիական «Մոնակո» ակումբին[3]։
2008 թ. սեպտեմբերին ֆուտբոլիստը տեղափոխվեց ուկրաինական «Դնեպր» ակումբ, որտեղ դարձավ առաջին աֆրիկացի ֆուտբոլիստը[4] ։ Նոր ակումբի կազմում մեկնարկային հանդիպումն անցկացրեց 2008 թ. սեպտեմբերի 28-ին, երբ թիմը մրցում էր Զապորոժիեի Մետալուրգի հետ (1։ 2)[5]։
2009 թ. հունվարին Լոլոն պայմանագիր կնքեց «Մոնակո» ակումբի հետ։ Ֆրանսիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2009 թ. մարտի 7-ին, երբ թիմը մրցում էր Նիցցայի հետ։ 2011 թ. օգոստոսի 4-ին հայտարարվեց այն մասին, որ ֆուտբոլիստը մոտ է ռուսական «Կուբան» տեղափոխվելուն, որի հետ ի վերջո Լոլոն օգոստոսի 22-ին կնքեց 3 տարվա պայմանագիր[6]։ 2013 թ. հունիսի 22-ին ստորագրեց 2 տարվա պայմանագիր ռուսական մեկ այլ ակումբի՝ «Ռոստով»-ի հետ[7]։
Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոլոն խաղացել է Կոտ դ'Իվուարի երիտասարդական և օլիմպիական հավաքականների կազմում։ Առաջին հանդիպումն Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2008 թ. մայիսի 22-ին, երբ թիմը մրցում էր Պարագվայի ազգային հավաքականի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt — 2000.
- ↑ «Защитник «Беверена» Игор Лоло будет играть в «Металлурге»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-03-ին//novosti.dn.ua
- ↑ «Лоло: «Не знаю, почему не вышло с „Монако“»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-03-ին//football.ua
- ↑ ««Днепру» поможет Лоло»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-03-ին//ru.uefa.com
- ↑ «Украина — Днепр (Днепропетровск) — Металлург (Запорожье)»//«Чемпионат.ру»
- ↑ «Защитник «Монако» согласился перейти в «Кубань»» (ռուսերեն)։ sports.ru (со ссылкой на L`Equipe и France Football)։ 04.08.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-25-ին։ Վերցված է 2011-8-4
- ↑ «Ростов» подписал контракт с Лоло