Կոլո Տուրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլո Տուրե
Kolo Touré
Տուրեն Կոտ դ'Իվուարի կազմում 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Kolo Abib Touré
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1981(1981-03-19)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Բուակե, Gbêkê, Vallée du Bandama District, Կոտ դ'Իվուար[4]
Հասակ 178 սմ
Քաշ 73 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1994-2002 Կոտ դ'Իվուար ԱՍԵԿ Միմոզաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2002 Կոտ դ'ԻվուարԱՍԵԿ Միմոզաս
2002-2009 Անգլիա Արսենալ 225 (9)
2009-2013 Անգլիա Մանչեսթեր Սիթի 82 (2)
2013-2016 Անգլիա Լիվերպուլ 46 (1)
2016-2017 Շոտլանդիա Սելտիկ 9 (0)
1999-2017 Ընդհանուր 362 (12)
Ազգային հավաքական
2000-2015 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 120 (7)
Մարզչական կարիերա
2017-ներկա Շոտլանդիա Սելտիկ (տեխնիկական օգնական)
2017-ներկա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար (մարզչի օգնական)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կոլո Տուրե (ֆր.՝ Kolo Abib Touré, մարտի 19, 1981(1981-03-19)[1][2][3], Բուակե, Gbêkê, Vallée du Bandama District, Կոտ դ'Իվուար[4]), նախկին կոտ դ'Իվուարցի ֆուտբոլիստ։ Խաղացել է պաշտպանի դիրքում։ Հանդես է եկել Արսենալում, Մանչեսթեր Սիթիում, Լիվերպուլում, Սելտիկում, ինչպես նաև Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում[5]։ Ներկայումս տեխնիկական օգնական է Սելտիկում և հանդիսանում է Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի մարզչական կազմի անդամ։

Տուրեն Արսենալ է տեղափոխվել 2002 թվականին։ Այստեղ նա անցկացրել է 326 հանդիպում և ակումբի հետ 2003-2004 մրցաշրջանում հաղթել Պրեմիեր Լիգան՝ մրցաշրջանի 38 խաղերում չկրելով ոչ մի պարտություն։ 2009 թվականին կոտ դ'Իվուարցին տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի, որտեղ նրան 1 տարի անց միացավ իր փոքր եղբայր Յայա Տուրեն։ Եղբայրները օգնեցին ակումբին 44 տարվա մեջ առաջին անգամ հաղթել առաջնությունը։ 2013 թվականին նա տեղափոխվեց Լիվերպուլ։ Կոլո Տուրեն 8 ֆուտբոլիստներից է, ովքեր հաղթել են Պրեմիեր Լիգան 2 տարբեր ակումբների կազմում։ Նա նաև հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը Սելտիկի կազմում։

Կոլո Տուրեն 2000-ից 2015 թվականներին խաղացել է Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում և անցկացրել 120 հանդիպում։ Նա Կոտ դ'Իվուարի հավաքականում երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2006, 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին, ինչպես նաև 7 Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունների։ Հավաքականի հետ 2006 և 2012 թվականներին գրավել է երկրորդ տեղը Աֆրիկայի ազգերի գավաթում և հաղթել 2015 թվականի առաջնությունը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրեն Արսենալի կազմում

2002 թվականի փետրվարի 14-ին Տուրեն ԱՍԵԿ Միմոզաս թիմից տեղափոխվեց Արսենալ 150 հազար ֆունտ ստերլինգի դիմաց[6][7]։

Արսենալի կազմում իր դեբյուտը նշեց 2002 թվականի օգոստոսի 11-ին՝ Անգլիայի սուպերգավաթի Լիվերպուլի դեմ խաղում[8]։ Նա խաղում էր հենակետային կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքում։ Իր առաջին գոլը խփեց 2002 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Չելսիի դեմ խաղում[9][10]։ Այդ մրցաշրջանում Տուրեն Արսենալի հետ հաղթեց Անգլիայի գավաթը, թեև եզրափակչում խաղադաշտ դուրս չեկավ՝ մնալով պահեստայինների նստարանին[11]։

2003-2004 մրցաշրջանում Տուրեն սկսեց խաղալ որպես կենտրոնական պաշտպան՝ զույգ կազմելով Սոլ Քեմպբելի հետ։ Այս մրցաշրջանում Արսենալը չպարտվեց ոչ մի խաղ և դարձավ Անգլիայի չեմպիոն, իսկ Տուրեն դարձավ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[12]։

2004-2005 մրցաշրջանում հիմնական կազմում իր տեղի համար Տուրեն մրցակցում էր Ֆիլիպ Սենդերոսի և Պասկալ Սիգանի հետ, սակայն կարողացավ անցկացնել 50 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Միակ գոլը կոտ դ'Իվուարցին խփեց 2005 թվականի փետրվարի 22-ին՝ Չեմպիոնների Լիգայի Բավարիայի դեմ խաղում, սակայն այդ խաղում Արսենալը պարտվեց 3-1 հաշվով[13]։

Տուրեն երիտասարդ երկրպագուի հետ

2005-2006 մրցաշրջանում Տուրեն հաստատեց իր դիրքը հիմնական կազմում՝ պաշտպանական զույգ կազմելով Ֆիլիպ Սենդերոսի հետ։ Այդ մրցաշրջանում Արսենալը հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ[14]՝ 10 խաղ անընդմեջ անառիկ պահելով իր դարպասը և սահմանելով եվրոպական մրցաշարերի ռեկորդ[15]։ Իր երկրորդ գոլը եվրոպական մրցաշարերում Տուրեն խփեց 2006 թվականի ապրիլի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Վիլյառեալի դեմ խաղում[16]։ Այդ գոլը վճռեց հակամարտության ելքը, քանի որ երկու խաղերի արդյունքում Արսենալը հաղթեց ընդհանուր 1-0 հաշվով[17]։

2006-2007 մրցաշրջանում Տուրեն ստացավ 5 համարի մարզաշապիկը, քանի որ այն ազատվել էր Մարտին Կիոունի հեռանալուց հետո։ 2006 թվականի օգոստոսին Տուրեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ 4 տարով՝ ստանալով շաբաթական 70,000 ֆունտ ստերլինգ։ Այս մրցաշրջանում կոտ դ'Իվուարցին դարձավ Արսենալի 3-րդ ավագը՝ Թիերի Անրիից և Ժիլբերտու Սիլվայից հետո։ Իր առաջին խաղը որպես Արսենալի ավագ, Տուրեն անցկացրեց 2007 թվականի հունվարի 9-ին՝ Լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[18]։

2009 թվականի ապրիլի 13-ին Տուրեն Արսենալից պահանջեց ակումբից հեռանալու իրավունք՝ իր թիմակից Վիլյամ Գալասի հետ վեճից հետո։ Ակումբից մերժում ստանալուց հետո[19] Տուրեն ժամանակավորապես փոխեց իր որոշումը՝ մինչև մրցաշրջանի ավարտ[20]։

Տուրեն 2012 թվականին Մանչեսթեր Սիթիի կազմում Պրեմիեր Լիգայի հաղթանակը տոնելիս

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 29-ին Տուրեն 4 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ՝ երկարաձգելու հնարավորությամբ[21]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն ֆունտ ստերլինգ[22]։ Նախորդ մրցաշրջանում Մանչեսթեր Սիթին զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը և ակումբը կատարեց մի շարք համալրումներ՝ լավագույն քառյակում հայտնվելու համար[23]։ Մարկ Հյուզը Տուրեին նշանակեց թիմի ավագ։ Իր առաջին գոլը Մանչեսթեր Սիթիի կազմում կոտ դ'Իվուարցին խփեց 2009 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Լիգայի գավաթի Ֆուլհեմի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց 2009 թվականի նոյեմբերի 7-ին՝ Բարնլիի դեմ խաղում[25]։ Մանչեսթեր Սիթին ավարտեց մրցաշրջանը 5-րդ տեղով՝ հետ մնալով Տոտենհեմից 3 միավորով[26]։

2010-2011 մրցաշրջանում Ռոբերտո Մանչինին ավագի թևկապը փոխանցեց Կառլոս Տևեսին։ Այնուամենայնիվ, Տուրեն շարունակում էր մնալ Մանչեսթեր Սիթիի հիմնական կազմի խաղացող։ Մրցաշրջանում իր առաջին գոլը Տուրեն խփեց 2011 թվականի հունվարի 15-ին՝ Վուլվերհեմպտոնի դեմ խաղում[27], որի շնորհիվ Մանչեսթեր Սիթին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 2011 թվականի մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Տուրեն չի կարողացել անցնել դոպինգ-թեստը և կոտ դ'Իվուարցին որակազրկվեց 6 ամսով[28][29][30]։

2011-2012 մրցաշրջանում Տուրեն 14 հանդիպում անցկացրեց Պրեմիեր Լիգայում[31], իսկ Մանչեսթեր Սիթին 44 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց առաջնությունը[32]։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրեն Լիվերպուլի կազմում 2013 թվականին

2013 թվականի մայիսի 28-ին Լիվերպուլը հայտարարեց Տուրեի տրանսֆերը անվճար ձեռք բերելու մասին[33]։ Հուլիսի 2-ին Տուրեն պաշտոնապես դարձավ Լիվերպուլի ֆուտբոլիստ և ստացավ 4 համարի մարզաշապիկը[34]։ Ֆուտբոլիստը կնքեց 2 տարվա պայմանագիր։ Իր դեբյուտը Լիվերպուլի կազմում Տուրեն նշեց 2013 թվականի հուլիսի 13-ին՝ Պրեստոն Նորթ Էնդի դեմ ընկերական խաղում[35]։ Պրեմիեր Լիգայում իր դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 17-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[36]։ 2014 թվականի փետրվարի 12-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում Տուրեն դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն Լիվերպուլը հաղթեց այդ խաղում Սթիվեն Ջերարդի գոլի շնորհիվ[37]։

2015 թվականի մարտի 1-ին Կոլո Տուրեն փոխարինման դուրս եկավ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղի 83-րդ րոպեին[38]։ Սա առաջին խաղն էր, որը նա անցկացնում էր իր եղբայր Յայա Տուրեի դեմ[39]։

Իր առաջին գոլը Լիվերպուլի կազմում Տուրեն խփեց 2016 թվականի փետրվարի 14-ին՝ Աստոն Վիլլայի դեմ խաղում[40]։ Սա նրա առաջին գոլն էր 2011 թվականի հունվարից հետո, և Տուրեն այն մեծ ուրախությամբ տոնեց[41]։

2015-2016 մրցաշրջանի ավարտին Տուրեն ազատ արձակվեց[42]։

Սելտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 24-ին Տուրեն 1 տարվա պայմանագիր կնքեց Սելտիկի հետ[43]՝ վերամիավորվելով իր նախկին մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ։ Իր դեբյուտը Սելտիկի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 3-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի Աստանայի դեմ խաղում[44]։ Այս մրցաշրջանում Տուրեն մասնակցեց 20 հանդիպման, իսկ Սելտիկը անցկացրեց անպարտելի մրցաշրջան՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունը, գավաթը և Լիգայի գավաթը[45]։ Մրցաշրջանի ավարտին Տուրեին նոր պայմանագիր չառաջարկեցին և 2017 թվականի սեպտեմբերին նա հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին և միացավ Սելտիկի մարզչական թիմին[46]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրեն Կոտ դ'Իվուարի կազմում 2012 թվականին

2000 թվականից ի վեր Տուրեն խաղում է Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտը նշել է 2000 թվականի ապրիլին՝ Ռուանդայի դեմ խաղում։ 2006 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին Տուրեն մասնակցեց Կոտ դ'Իվուարի բոլոր 6 խաղերին, իսկ հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը[47]։

Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում Տուրեն մասնակցեց 2006 թվականի աշխարհի առաջնությանը՝ իր առաջին հանդիպումը աշխարհի առաջնություններում անցկացնելով 2006 թվականի հունիսի 11-ին՝ Արգենտինայի դեմ խաղում[48]։

Տուրեն մասնակցեց նաև 2010 թվականի աշխարհի առաջնությանը։ Առաջնության առաջին՝ Պորտուգալիայի դեմ խաղը Տուրեն անցկացրեց որպես թիմի ավագ՝ Դիդիե Դրոգբայի վնասվածքի պատճառով[49]։

Տուրեի վերջին հանդիպումը ազգային հավաքականի կազմում 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչն էր, որում Կոտ դ'Իվուարը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 9-8 հաշվով հաղթեց Գանային[50]։

2015 թվականի փետրվարի 15-ին Տուրեն հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[51]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 9-ին Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ Կոլո Տուրեն լինելու է ազգային և երիտասարդական հավաքականների մարզչական կազմերի անդամ[52][53]։ 2017 թվականի սեպտեմբերին նա միացավ Սելտիկի մարզչական կազմին որպես տեխնիկական օգնական[54][55]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլո Տուրեն Իբրահիմ Տուրեի և Մանչեսթեր Սիթիում հանդես եկող Յայա Տուրեի ավագ եղբայրն է։ Իբրահիմը մահացավ քաղցկեղից 2014 թվականին՝ 28 տարեկան հասակում[56]։ Նրանք նաև ունեն քույր՝ Բելինդան[57]։

Տուրեն մուսուլման է և ծոմ է պահում Ռամադանի ընթացքում՝ նշելով, որ «Դա ինձ վրա ֆիզիկապես չի ազդում։ Դա ինձ ավելի ուժեղ է դարձնում։ Դու կարող ես անել դա, երբ ուժեղ հավատում ես ինչ-որ բանի։ Սովորական մարդը կարող է առանց ջուր ապրել շատ ավելի երկար, քան 1 օրը»[58]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արսենալ 2002–03[59] Պրեմիեր Լիգա 26 2 5 0 1 0 7 0 1 0 40 2
2003–04[60] 37 1 5 2 2 0 10 0 1 0 55 3
2004–05[61] 35 0 6 0 0 0 8 1 1 0 50 1
2005–06[62] 33 0 0 0 0 0 12 1 1 0 46 1
2006–07[63] 35 3 4 1 4 0 10 0 53 4
2007–08[64] 30 2 2 0 0 0 9 0 41 2
2008–09[65] 29 1 3 0 0 0 9 0 41 1
Ընդհանուր 225 9 25 3 7 0 65 2 4 0 326 14
Մանչեսթեր Սիթի 2009–10[66] Պրեմիեր Լիգա 31 1 1 0 3 1 35 2
2010–11[67] 22 1 2 0 0 0 5 0 29 1
2011–12[68] 14 0 0 0 3 0 3 0 20 0
2012–13[69] 15 0 2 0 1 0 0 0 18 0
Ընդհանուր 82 2 5 0 7 1 8 0 0 0 102 3
Լիվերպուլ 2013–14[70] Պրեմիեր Լիգա 20 0 2 0 2 0 24 0
2014–15[71] 12 0 3 0 3 0 3 0 21 0
2015–16[72] 14 1 0 0 4 0 8 0 26 1
Ընդհանուր 46 1 5 0 9 0 11 0 0 0 71 1
Սելտիկ 2016–17[73] Պրեմիերշիպ 9 0 1 0 1 0 6 0 0 0 17 0
Ընդհանուր 9 0 1 0 1 0 6 0 0 0 17 0
Կարիերայի ընդհանուր 362 12 36 3 24 1 90 2 4 0 516 18

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտ դ'Իվուար[74]
Տարի Խաղեր Գոլեր
2000 1 0
2001 10 0
2002 5 0
2003 4 0
2004 6 1
2005 9 0
2006 11 1
2007 8 0
2008 11 0
2009 7 0
2010 13 2
2011 3 1
2012 14 1
2013 5 0
2014 5 1
2015 8 0
Ընդհանուր 120 7

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Ապրիլի 28, 2004 Ստադ դե Էքս-լե-ԲենԷքս-լե-ԲենՖրանսիա Գվինեա Գվինեա 2–1 4–2 Ընկերական խաղ
2. Հոկտեմբերի 8, 2006 Ստադ Ֆելիքս Ուֆուե-ԲուանիԱբիջանԿոտ դ'Իվուար Գաբոն Գաբոն 3–0 5–0 Աֆրիկայի ազգերի գավաթ 2008 Որակավորում
3. Հունիսի 4, 2010 Ստադ ՏուրբիյոնՍիոն, Շվեյցարիա Ճապոնիա Ճապոնիա 2–0 2–0 Ընկերական խաղ
4. Օգոստոսի 10, 2010 Բոլեյն Գրաունդ, Լոնդոն, Անգլիա Իտալիա Իտալիա 1–0 1–0 Ընկերական խաղ
5. Հոկտեմբերի 9, 2011 Ստադ Ֆելիքս Ուֆուե-ԲուանիԱբիջանԿոտ դ'Իվուար Բուրունդի Բուրունդի 1–0 2–1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2012 Որակավորում
6. Հունիսի 9, 2012 Ստադ դե ՄարաքեշՄարաքեշՄարոկկո Մարոկկո Մարոկկո 2–1 2–2 Աշխարհի առաջնություն 2014 Որակավորում
7. Նոյեմբերի 14, 2014 Ստադ Ֆելիքս Ուֆուե-ԲուանիԱբիջանԿոտ դ'Իվուար Սիերա Լեոնե Սիերա Լեոնե 1–0 5–1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2015 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ
Մանչեսթեր Սիթի
Սելտիկ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտ դ'Իվուար

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.over-blog.com/app.php/Kolo_Toure_biographie-1095204201-art84609.html
  5. «Côte d'Ivoire - K. Touré - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  6. «Toure joins Gunners» (en-GB)։ 2002-02-14։ Վերցված է 2018-01-03 
  7. «Kolo Toure | Arsenal.com»։ 2014-12-20։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին։ Վերցված է 2018-01-03 
  8. «Slick Arsenal win Shield» (en-GB)։ 2002-08-11։ Վերցված է 2018-01-03 
  9. «Arsenal make their point» (en-GB)։ 2002-09-01։ Վերցված է 2018-01-03 
  10. Bridge Jon Brodkin at Stamford (2002-09-02)։ «Chelsea 1 - 1 Arsenal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-01-03 
  11. «Arsenal retain FA Cup» (en-GB)։ 2003-05-17։ Վերցված է 2018-01-03 
  12. «Arsenal FC – Arsenal 2003-04 'Invincibles' Squad»։ Genius (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  13. uefa.com։ «UEFA Champions League 2004/05 - History - Bayern-Arsenal – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  14. uefa.com։ «UEFA Champions League 2005/06 - History - Barcelona-Arsenal – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  15. «Arsenal FC – Arsenal 2003-04 'Invincibles' Squad»։ Genius (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  16. «Arsenal 1-0 Villarreal» (en-GB)։ 2006-04-19։ Վերցված է 2018-01-03 
  17. uefa.com։ «UEFA Champions League 2005/06 - History - Villarreal-Arsenal – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  18. «Liverpool 3-6 Arsenal» (en-GB)։ 2007։ Վերցված է 2018-01-03 
  19. «Toure set to leave Arsenal in January?»։ ESPNFC.com։ Վերցված է 2018-01-03 
  20. «Defender Toure fails to commit future to Arsenal»։ ESPNFC.com։ Վերցված է 2018-01-03 
  21. Smith Rory (2009-07-29)։ «Kolo Toure completes move from Arsenal to Manchester City» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-01-03 
  22. «Toure signs City deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  23. «Toure aims for Man City success» (en-GB)։ 2009-07-30։ Վերցված է 2018-01-03 
  24. «Man City 2-1 Fulham (aet)» (en-GB)։ 2009-09-23։ Վերցված է 2018-01-03 
  25. «Man City 3-3 Burnley» (en-GB)։ 2009-11-07։ Վերցված է 2018-01-03 
  26. FootballDatabase.com։ «England Premier League 2009/10, Results and Standings - FootballDatabase»։ footballdatabase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  27. «Man City 4-3 Wolves» (en-GB)։ 2011։ Վերցված է 2018-01-03 
  28. «City's Kolo Toure fails drug test» (en-GB)։ 2011-03-04։ Վերցված է 2018-01-03 
  29. «Toure banned for six months»։ ESPNFC.com։ Վերցված է 2018-01-03 
  30. Ogden Mark (2011-05-26)։ «Manchester City captain Kolo Toure admits his 'relief' over six-month ban for positive drugs test» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-01-03 
  31. «Manchester City - Squad 2011/2012»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-01-03 
  32. Ogden Mark (2012-12-20)։ «2012 - One Golden Year: Manchester City win the Premier League title in the top flight's most dramatic finale ever» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-01-03 
  33. «Kolo Toure: Liverpool sign Manchester City defender»։ BBC Sport (en-GB)։ 2013-07-02։ Վերցված է 2018-01-03 
  34. «Liverpool agree Kolo Toure deal»։ ESPN.co.uk (en-GB)։ Վերցված է 2018-01-03 
  35. Prentice David (2013-07-13)։ «Philippe Coutinho inspires Reds to Preston rout»։ liverpoolecho։ Վերցված է 2018-01-03 
  36. «Liverpool 1-0 Stoke»։ BBC Sport (en-GB)։ 2013-08-17։ Վերցված է 2018-01-03 
  37. Cottage Dominic Fifield at Craven (2014-02-12)։ «Fulham 2-3 Liverpool | Premier League match report»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-01-03 
  38. «Liverpool 2-1 Manchester City»։ BBC Sport (en-GB)։ 2015-03-01։ Վերցված է 2018-01-03 
  39. «Premier League - Yaya and Kolo Toure play against each other for first EVER time - Yahoo Eurosport UK»։ 2015-04-02։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2018-01-03 
  40. «Aston Villa 0-6 Liverpool»։ BBC Sport (en-GB)։ 2016-02-14։ Վերցված է 2018-01-03 
  41. «Twitter shows the love for Kolo Toure's 'hilarious' celebration»։ The Independent (en-GB)։ 2016-02-14։ Վերցված է 2018-01-03 
  42. «View The Retained And Released Lists Submitted By Premier League Clubs | Premier League»։ 2016-06-16։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-16-ին։ Վերցված է 2018-01-03 
  43. «Kolo Toure: Celtic sign ex-Liverpool defender on one-year deal»։ BBC Sport (en-GB)։ 2016-07-24։ Վերցված է 2018-01-03 
  44. «Celtic 2-1 FC Astana (agg 3-2)»։ BBC Sport (en-GB)։ 2016-08-03։ Վերցված է 2018-01-03 
  45. «Celtic win Scottish Cup to complete treble»։ The Independent (en-GB)։ 2017-05-27։ Վերցված է 2018-01-03 
  46. Blake Ben։ «Kolo Toure announces his retirement and immediately joins Celtic's coaching staff»։ The42 (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  47. «Egypt win Cup after penalty drama» (en-GB)։ 2006-02-10։ Վերցված է 2018-01-03 
  48. «Argentina 2-1 Ivory Coast» (en-GB)։ 2006-06-10։ Վերցված է 2018-01-03 
  49. FIFA.com։ «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Ivory Coast-Portugal - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-20-ին։ Վերցված է 2018-01-03 
  50. «Ivory Coast 0-0 Ghana (9-8 on penalties)»։ BBC Sport (en-GB)։ 2015-02-08։ Վերցված է 2018-01-03 
  51. «Kolo confirms Ivory Coast retirement»։ Liverpool FC։ Վերցված է 2018-01-03 
  52. Online Record Sport (2017-08-04)։ «Former Celtic defender Kolo Toure returns to Ivory Coast national set-up»։ dailyrecord։ Վերցված է 2018-01-03 
  53. «Kolo Toure named Ivory Coast assistant manager»։ Mail Online։ Վերցված է 2018-01-03 
  54. Connelly Tony։ «Celtic Welcomes Kolo Toure Back to Paradise» (en-gb)։ Վերցված է 2018-01-03 
  55. «Celtic: Kolo Toure rejoins club as technical assistant after ending playing career»։ BBC Sport (en-GB)։ 2017-09-15։ Վերցված է 2018-01-03 
  56. «Ibrahim Toure, younger brother of Yaya and Kolo, has died aged 28»։ The Independent (en-GB)։ 2014-06-20։ Վերցված է 2018-01-03 
  57. «Exclusive: 'Total professional' Kolo Toure wows Manchester City staff with Ramadan performances | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  58. «Manchester City's Kolo Toure Fasting Footballer»։ www.dadyal.pk։ Վերցված է 2018-01-03 
  59. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2002/2003 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  60. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2003/2004 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  61. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2004/2005 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  62. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2005/2006 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  63. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2006/2007 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  64. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2007/2008 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  65. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2008/2009 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  66. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2009/2010 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  67. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2010/2011 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  68. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2011/2012 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  69. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2012/2013 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  70. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2013/2014 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  71. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2014/2015 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  72. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2015/2016 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  73. «Kolo Toure | Football Stats | No Club | Season 2016/2017 | 2000- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-01-03 
  74. Strack-Zimmermann Benjamin։ «Kolo Touré»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  75. «Kolo TOURE - Arsenal FC - UEFA Champions League 2006 (Final).» 
  76. «Kolo Touré Profile, News & Stats | Premier League»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-03 
  77. «Celtic players serenade Kolo Toure after Scottish title win»։ BBC Sport (en-GB)։ 2017-04-02։ Վերցված է 2018-01-03 
  78. «Scottish League Cup final: Aberdeen 0-3 Celtic»։ BBC Sport (en-GB)։ 2016-11-27։ Վերցված է 2018-01-03 
  79. «Celtic 2-1 Aberdeen: Brendan Rodgers' side win Scottish Cup and the domestic treble»։ BBC Sport (en-GB)։ 2017-05-27։ Վերցված է 2018-01-03 
  80. Football CAF - Confederation of African։ «Orange AFCON 2015 Awards and Best XI»։ www.cafonline.com (en-US)։ Վերցված է 2018-01-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]