Վիլյամ Գալաս
Վիլիամ Գալաս ֆր.՝ William Gallas | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 17, 1977[1][2] (46 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||||||||
Հասակ | 183 | ||||||||||||||||||||
Քաշ | 83 | ||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիլիամ Գալաս (ֆր.՝ William Gallas, օգոստոսի 17, 1977[1][2], Անյեր սյուր Սեն), գվադելուպյան ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ, խաղում էր պաշտպանի դիրքում։ Հայտնի է դարձել «Չելսի», «Արսենալ» և «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբներում իր ելույթներով։ 2001 թվականին պայմանագիր է կնքել «Չելսի» ակումբի հետ։ 2006 թվականին տեղափոխվել է անգլիական «Արսենալ», որտեղ 2007 թվականին դարձել է թիմի ավագ, բայց 2010 թվականին պայմանագիր է ստորագրել լոնդոնյան «Տոտենհեմ»-ի հետ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլիամ Գալասը ֆրանսիական Կլերֆոնտեն ակադեմիայի սան է։ Իր կարիերան սկսել է Ֆրանսիայի երկրորդ Լիգայում հանդես եկող «Կան» ակումբում։ 1997 թվականին տեղափոխվել է «Մարսել», որտեղ անցկացրել է 4 մրցաշրջան։
«Չելսի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին Գալասը 6.2 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Չելսի» ակումբ։ Նա խաղում էր 13 համարի ներքո։ Մարզչի՝ Կլաուդիո Ռաներիի օգնությամբ Գալասը սկսեց հանդես գալ կենտրոնում, Մարսել Դեսայի և Ջոն Թերիի հետ միասին։ Այդ ժամանակ « Չելսիի» պաշտպանությունը անանցանելի էր՝ 16 խաղում 1 գոլ։ Որոշ ժամանակ Գալասը հանդես է եկել նաև եզրային պաշտպանի դիրքում։
Հետագայում ակումբը սկսեց գլխավորել Ժոզե Մոուրինյոն, ում թիմի հիմնական մասն էր կազմում հենց Գալասը, ով կարողացավ նվաճել երկու չեմպիոնական տիտղոս, Անգլիայի գավաթ և սուպերգավաթ։ «Կապույտները» նաև կարողացան դուրս գալ 2004/2005 թվականների Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ «Լիվերպուլին» պարտվեցին 1։0 հաշվով, գոլի հեղինակը Լուիս Գարսին էր։ 2004/05 մրցաշրջանում, երբ Ուեյն Բրիջը լուրջ վնասվածք ստացավ, Գալասը ստիպված սկսեց հանդեղ գալ ձախ եզրում։ Չնայած այն բանի, որ 2005 թվականի ամռանը «Չելսին» ձեռք էր բերել մի քանի պաշտպանի, Գալասը միևնույնն է շարունակում էր հանդես գալ ձախ եզրում։ 2007 թվականի մայիսին Գալասի պայմանագիրը վերջացավ, բայց նա չերկարացրեց այն՝ պարզաբանելով, որ քիչ է վաստակում։
2006 թվականի սեպտեմբերի 1-ին Գալասը տեղափոխվեց լոնդոնյան «Արսենալ», իսկ Էշլի Քոուլը լքեց այն[3]։
«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալասը «Արսենալի» հետ կնքեց 4 տարվա պայմանագիր և Դենիս Բերգկամպի հեռանալուց հետո վերցրեց 10 համարի մարզաշապիկը։ Իր նորամուտը նշեց աջ պաշտպանի դիրքում, «Միդլսբրո» ակումբի դեմ խաղում, որը կայացավ 2006 թվականի սեպտեմբերի 9-ին։ Առաջին գոլը հեղինակել է 2006 թվականի սեպտեմբերի 23-ին «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբի դեմ խաղում։
Թիերի Անրիի «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո՝ 2007 թվականից, Գալասը Արսեն Վենգերի կողմից ստացավ ավագի թևկապը։ Իր առաջին խաղը որպես կապիտան կայացավ 2007 թվականի օգոստոսի 12-ին «Ֆուլհեմ»ի դեմ[4]։ 2007 թվականի դեկտեմբերի 16-ին Գալասը գոլ հեղինակեց իր հին ակումբ՝ Չելսիի դեմ խաղում, որը խաղի միակ և հաղթական գոլն էր։ 2008 թվականի օգոստոսին վերջնականապես հաստատվեց, որ Գալասը կմնա «Արսենալում» ավագի կարգավիճակով[5]։
Նոյեմբերին Գալասը Associated Press ամսագրին հարցազրույց տվեց՝ քննադատելով թիմի բարոյական վիճակը և ավելացրեց, որ «Արսենալի» երիտասարդները պետք է ցույց տան ավելի բարձրակարգ ֆուտբոլ[6][7]։ Այդ բանի համար նա 2 շաբաթ պատժվեց՝ բաց թողնելով «Մանչեսթեր Սիթի» դեմ հանդիպումը[8][9]։ Չնայած տարբեր լուրերի, Գալասը շարունակեց ելույթները «Արսենալում», և 2010 մրցաշրջանի առաջին 3 խաղերում կարողացավ դառնալ 3 գոլի հեղինակ։ Փետրվարի 7-ին Գալասն անցկացրեց իր 100-րդ հանդիպումը, որը կայացավ «Չելսիի» դեմ։ Մրցաշրջանի ավարտին պես Գալասի պայմանագիրը «Արսենալի» հետ վերջացավ, բայց թիմը նոր պայմանագիր չկնքեց ֆուտբոլիստի հետ։ Օգոստոսին լուրեր տարածվեցին, որ Գալասի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան «Տոտտենհեմը», իսկ օգոստոսի 20-ին հաստատվեց ֆուտբոլիստի տեղափոխումը «Տոտտենհեմ»։ Պայմանագիրը կնքեց ակումբի մարզիչը՝ Գարի Ռեդնապը։ Նա ասաց, որ ֆուտբոլիստը ուրբաթ օրը վերզննման կենթարկվի և միամյա պայմանագիրը կկնքվի։
«Տոտտենհեմ Հոտսպուր»[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի օգոստոսի 22-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Արսենալի» հիմնական մրցակից՝ «Տոտտենհեմ» ակումբ։ Պայմանագիրը կնքվել է 1 տարվա համար[10]։ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Գալասը տոնեց իր նորամուտը։ Դեբյուտային խաղը կայացավ «Վեսթ Բրոմվիչի» դեմ «Հորտորնս» մարզադաշտում, որը ավարտվեց 1։1 հաշվով։ 2011 թվականի մարտի 28-ին Գալասը երկարացրեց պայմանագիրը ակումբի հետ, մինչև 2013 թվականի ամառը[11]։ «Տոտտտենհեմում» Գալասը կարողացավ դառնալ թիմի հիմնական պաշտպանը։ 2010/11 մրցաշրջանի ավարտին[12] և 2011/12 մրցաշրջանի սկզբին Գալասը վնասվածք ստացավ։ 2011 թվականի հունիսի 6-ին Գալասը հայտարարեց, որ ավարտում է ելույթները Ֆրանսիայի ազգային հավաքականում[13]։ 2013 թվականի հունիսի 10-ին «Տոտտենհեմը» հայտարարեց Գալասի հեռացման մասին[14]։
«Պերտ Գլորի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հոկտեմբերին Գալասը նոր թիմ գտավ, որտեղ շարունակեց իր կարիերան։ Այդ ակումբը ավստրալիական «Պերտ Գլորին» էր[15]։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ֆուտբոլիստը ավարտեց կարիերան[16]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- 1995/96 մրցաշրջանի չեմպիոն։
- Պրեմիեր լիգայի 2004/05 և 2005/06 մրցաշրջանների հաղթող։
- 2005 թվականի ֆուտբոլային լիգայի գավաթի հաղթող։
- 2005 թվականի Անգլիայի Սուպերգավաթի հաղթող։
- 2003 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի հաղթող։
Անձնական
- 2003 և 2006 թվականների ՊՖԱ-յի տարվա թիմ։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան | Ակումբ | Երկիր | Խաղեր | Գոլեր | |
---|---|---|---|---|---|
1995/96 | Կան | ![]() |
16 | 0 | |
1996/97 | Կան | ![]() |
18 | 0 | |
1997/98 | Մարսել | ![]() |
3 | 0 | |
1998/99 | Մարսել | ![]() |
39 | 0 | |
1999/00 | Մարսել | ![]() |
29 | 1 | |
2000/01 | Մարսել | ![]() |
29 | 2 | |
2001/02 | Չելսի | ![]() |
41 | 2 | |
2002/03 | Չելսի | ![]() |
48 | 4 | |
2003/04 | Չելսի | ![]() |
45 | 1 | |
2004/05 | Չելսի | ![]() |
46 | 2 | |
2005/06 | Չելսի | ![]() |
44 | 5 | |
2006/07 | Արսենալ | ![]() |
29 | 3 | |
2007/08 | Արսենալ | ![]() |
42 | 4 | |
2008/09 | Արսենալ | ![]() |
36 | 6 | |
2009/10 | Արսենալ | ![]() |
34 | 4 | |
2010/11 | Տոտտենհեմ | ![]() |
36 | 0 | |
2011/12 | Տոտտենհեմ | ![]() |
19 | 0 | |
2012/13 | Տոտտենհեմ | ![]() |
22 | 1 | |
Всего | 577 | 35 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Cole moved after deadline»։ The Daily Telegraph։ 2006-09-02։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-13-ին։ Վերցված է 2006-09-05
- ↑ «Gallas named captain as Wenger looks to older heads»։ Arsenal.com։ 2007-08-09։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-15-ին։ Վերցված է 2007-08-09
- ↑ «Wenger – Why William Gallas will be captain»։ 2008-08-08։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-10-ին։ Վերցված է 2008-08-10
- ↑ «Gallas launches Arsenal outburst»։ BBC Sport։ նոյեմբերի 21, 2008։ Վերցված է նոյեմբերի 21, 2008
- ↑ «Gallas urges Arsenal's young stars to fight harder»։ International Herald Tribune։ Associated Press։ նոյեմբերի 20, 2008։ Արխիվացված օրիգինալից 2009-01-24-ին։ Վերցված է նոյեմբերի 21, 2008
- ↑ Solhekol, Kaveh (նոյեմբերի 22, 2008)։ «William Gallas heads for Emirates exit»։ The Times (London)։ Վերցված է նոյեմբերի 24, 2008
- ↑ «Gallas 'stripped' of captain role»։ BBC Sport։ նոյեմբերի 21, 2008։ Վերցված է նոյեմբերի 21, 2008
- ↑ «Gallas deal agreed»։ Tottenham Hotspur FC։ օգոստոսի 22, 2010։ Վերցված է օգոստոսի 22, 2010
- ↑ «New deal for Gallas»։ Tottenham Hotspur FC։ մարտի 28, 2011։ Վերցված է մարտի 28, 2011
- ↑ Галлас пропустит последние матчи сезона
- ↑ Галлас завершил выступления в сборной Франции
- ↑ Галлас и Бентли покидают «Тоттенхэм»
- ↑ Галлас согласился на переход в австралийский «Перт Глори»
- ↑ Галлас завершил карьеру
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:William Gallas Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական կայք էջ (ֆր.) (անգլ.)
- Պրոֆիլը «Տոտտենհեմի» պաշտոնական կայքում (անգլ.)
|
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Կանի ֆուտբոլիստներ