Ժիլբերտու Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
ԲրազիլիաԺիլբերտու Սիլվա

Gilberto Aparecido

da Silva
Gilberto Silva in North London.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժիլբերտու Ապարեսիդու դա Սիլվա
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն Անտեսանելի Պատ[2]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1976(1976-10-07)[3] (43 տարեկան)
Ծննդավայր Լագոա դա Պրատա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 185 սմ[1]
Քաշ 79 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1988-1993 Բրազիլիա Ամերիկա Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-2000 Բրազիլիա Ամերիկա Մինեյրո 20+ (1+)
2000-2002 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 62 (4)
2002-2008 Անգլիա Արսենալ 170 (17)
2008-2011 Հունաստան Պանաթինաիկոս 78 (6)
2011-2013 Բրազիլիա Գրեմիո 47 (1)
2013-2014 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 20 (1)
Ազգային հավաքական
2001-2010[4] Բրազիլիա Բրազիլիա 93 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժիլբերտու Ապարեսիդու դա Սիլվան (պորտ.՝ Gilberto Aparecido da Silva, 7 հոկտեմբերի, 1976, Լագոա դա Պրատա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա[1]), առավել հայտնի է որպես Ժիլբերտու Սիլվա (պորտ.՝ Gilberto Silva), բրազիլացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան, Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող: 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2005 և 2009 թվականներին՝ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող, 2007 թվականին՝ Ամերիկայի գավաթակիր:

Ժիլբերտու Սիլվան մեծացել է աղքատ ընտանիքում և մանկուց ստիպված է եղել աշխատել ֆուտբոլով զբաղվելուն զուգահեռ[5]: Իր ֆուտբոլային կարիերան նա սկսել է 1997 թվականին «Ամերիկա Մինեյրո» ակումբում, իսկ 2000 թվականին տեղափոխվել է «Ատլետիկո Մինեյրո»՝ դառնալով ակումբի առաջատար խաղացողներից մեկը և երեք տարի խաղալով Բրազիլիայի Սերիա A-ում: Ժիլբերտուն մեծ ճանաչման է արժանացել 2002 թվականին, երբ նա, մասնակցելով աշխարհի առաջնության շրջանակներում անցկացված հավաքականի բոլոր յոթ խաղերին, օգնել է Բրազիլիային դառնալ աշխարհի չեմպիոն[6]:

2002 թվականի օգոստոսին Ժիլբերտու Սիլվան 4.5 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց[7] տեղափոխվել է «Արսենալ», որի կազմում դարձել է Պրեմիեր Լիգայի 2003/04 մրցաշրջանի հաղթող և նվաճել Անգլիայի գավաթի երկու տիտղոս: «Արսենալի» կազմում ացկացրած առաջին հինգ տարիների ընթացքում Ժիլբերտուն մասնակցել է 208 խաղի և խփել 23 գոլ: 2006 թվականի օգոստոսի 19-ին նա խփել է ակումբի առաջին մրցույթային գոլը նորակառույց «Էմիրեյթս» մարզադաշտում[8]: 2006 թվականին Ժիլբերտուն դարձել է «Արսենալի» փոխավագ: Նա խփել է ակումբի ամենաարագ գոլը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2002/03 մրցաշրջանի շրջանակներում ՊՍՎ ակումբի դեմ խաղի 20-րդ վայրկյանին[9]: «Զինագործների» կազմում խաղալու ընթացքում Ժիլբերտու Սիլվան դարձել է պաշտպանողական ոճի լավագույն կիսապաշտպաններից մեկը Եվրոպայում: 2007 թվականին Ժիլբերտուն՝ որպես հավաքականի ավագ, մասնակցել է Կոպա Ամերիկային և դարձել գավաթակիր[10]: 2012 թվականին նա վերադարձել է «Ատլետիկո Մինեյրո», որի կազմում հաղթել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիլբերտու Սիլվան մանկությունն անցկացրել է Լագոա դա Պրատա քաղաքում: Հայրը եղել է դարբին, մայրը՝ տնային տնտեսուհի: Ժիլբերտուն ունի 3 քույր[5]: Նրա ընտանիքն ապրել է Ուսինա Լուսիանիա շրջանում գտնվող փոքր տան մեջ, որը կառուցել էր նրա հայրը: Չնայած ֆինանսական դժվարություններին, ինչի պատճառով ընտանիքի բոլոր երեխաները ապրում էին մեկ սենյակում, ապագա ֆուտբոլիստի մանկությունն անցել է համեմատաբար անհոգ պայմաններում: Նա գրում է որ իր կյանքում չի եղել ոչ մի պատասխանատվություն, ինքը փողոցում ֆուտբոլ է խաղացել իր հարազատների ու ընկերների հետ, երբեք չի առնչվել թմրանյութերի կամ բռնության հետ[11]: 1988 թվականին 12-ամյա Ժիլբերտուն հնարավորություն է ստանում հաղթահարել աղքատությունը և զբաղվել ֆուտբոլով. նա միանում է «Ամերիկա Մինեյրո» ակումբի երիտասարդական թիմին: Այդ ակումբում անցկացրած տարիների ընթացքում Ժիլբերտուն սովորել է պաշտպանական կարգապահություն՝ խաղալով կենտրոնական պաշտպանի դիրքում: Ազատ ժամանակ Ժիլբերտուն հոր մոտ սովորել է կահույքագործի արհեստ, որը նրան պետք է եկել հետագա տարիներին: 1991 թվականին Ժիլբերտուի հայրն անցել է թոշակի, և 15-ամյա Ժիլբերտուն ստիպված է եղել ապահովել ընտանիքի ապրուստը. դրությունը ավելի է բարդացել նրա մոր առողջական վատ վիճակի պատճառով[12]:

Aquote1.png Մենք աղքատ ընտանիք էինք և ստիպված էինք շատ աշխատել: Ահա թե ինչու, երբ ես դեռ երեխա էի, ստիպված էի կատարել սևագործ բանվորի աշխատանք և աշխատել գործարանում: Սակայն ես ուրախ եմ, որ ունեցել եմ դժվար սկիզբ: Դա ստիպում է ինձ հասկանալ այն մարդկանց, ում բախտն այնքան էլ չի բերել[2]: Aquote2.png


«Ամերիկա Մինեյրոյում» ստացած ցածր աշխատավարձի պատճառով Ժիլբերտու Սիլվան ստիպված է լինում թողնել ֆուտբոլը և աշխատանք փնտրել. նա եղել է սևագործ բանվոր, ատաղձագործ և հրուշակեղենի ֆաբրիկայի աշախատող: Դա, ինչպես իրեն թվում էր, եղել է իր մանկության երազանքի վերջը[13]: Գործարանում աշխատելու ընթացքում նա ամսական ստացել է 50 դոլար աշխատավարձ (2002 թվականի փոխարժեքով)[5][14]: Ֆաբրիկայում 3 տարի աշխատելուց հետո Ժիլբերտուն կրկին սկսել է զբաղվել ֆուտբոլով՝ ընդունվելով տեղի երիտասարդական ակադեմիա, սակայն այնտեղ մնացել է շատ կարճ ժամանակ, քանի որ նրա մոր առողջական վիճակը վատացել է, և նա ստիպված է եղել վերադառնալ հրուշակեղենի ֆաբրիկա՝ պահպանելով իր ֆուտբոլային կարիերան վերսկսելու հույսը:

Ակումբային Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը Բրազիլիայիում[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Ժիլբերտուի ընկերները նրան համոզում են վերադառնալ ֆուտբոլ: Արդյունքում 1997 թվականի հունիսի 1-ին Ժիլբերտուն կրկին պայմանագիր է կնքում «Ամերիկա Մինեյրո»ի հետ՝ ընդգրկվելով թիմի հիմնական կազմում: 22 տարեկան հասակում Ժիլբերտուն առաջին թիմի կազմում խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում: «Ամերիկա Մինեյրոյի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանի ընթացքում նա համարվել է ակումբի առաջատար խաղացողներից մեկը, չնայած որոշ երկրպագուներ նրան քննադատել են անկայուն լինելու համար[14]: Նա օգնել է թիմին հաղթել Սերիա Բ-ում, ինչի արդյունքում թիմը տեղափոխվել է Սերիա Ա[15]:

1998 թվականի մրցաշրջանի արդյուքներով թիմը վերադարձել է Սերիա Բ: Ակումբի կազմում անցկացրած 3-րդ մրցաշրջանի ընթացքում Ժիլբերտուն մասնակցել է 6 խաղի և խփել 1 գոլ, ինչպես նաև օգնել է թիմին Մինեյրոյի լիգայում զբաղեցնել 2-րդ տեղը: 2000 թվականին 24-ամյա Ժիլբերտուն տեղափոխվել է «Ատլետիկո Մինեյրո»: Հաջորդ մրցաշրջանում Ժիլբերտուն մարզիչ Կարլոս Ալբերտո Պարեյրայի նախաձեռնությամբ կենտրոնական պաշտպանի դիրքից տեղափոխվել է կիսապաշտպանություն, որտեղ ցուցադրել է լավագույն արդյունքները: 2001 թվականի մրցաշրջանում նա խփել է 3 գոլ և դարձել է բացահայտում «Ատլետիկո Մինեյրոյի» համար[16]:

«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի աշխարհի առաջնությունից հետո Ժիլբերտուն գրավում է անգլիական Պրեմիեր Լիգայի 2 ակումբների՝ («Աստոն Վիլլայի» և «Արսենալի») ուշադրությունը, որոնք պայքար են սկսում ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար: Օգոստոսին Ժիլբերտուն, լինելով «Ատլետիկո Մինեյրոի» խաղացող, միանում է «Արսենալին»՝ մասնակցելով Ավստրիայում կայացած նախամրցաշրջանային ուղևորությանը: Սակայն խնդիրներ են առաջանում պայմանագիր կնքելու հարցում, քանի որ «Ատլետիկո Մինեյրո» ակումբի վրա դրվում է տրանսֆերային էմբարգո որոշ խաղացողների, այդ թվում նաև Ժիլբերտուին աշխատավարձ չվճարելու պատճառով[17][18]: Խնդիրներ են առաջանում նաև Մեծ Բրիտանիայում Ժիլբերտուի համար աշխատելու թույլտվություն ստանալու հետ կապված[19]: Այնուամենայնիվ, 2002 թվականի օգոստոսի 7-ին Ժիլբերտուն միանում է «Արսենալին» 4,5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց: Դրանից հետո «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերն ասել է.

Aquote1.png Նրա մեջ ես սիրում էի երևույթները չբարդացնելու ձգտումը: Նա կարող է խաղալ ողջ դաշտում, սակայն հանդես է գալիս միայն պաշտպանության առջևում. դա այն է, ինչ նա անում է լավագույնս[17]: Aquote2.png


Սովոր լինելով ապրել Բրազիլիայի ոչ մեծ քաղաքներում՝ Ժիլբերտուն սկզբում չէր կարողանում հարմարվել Լոնդոնի կենսակերպին[20]: Այնուամենայնիվ խաղադաշտում նա հարմարվեց շատ արագ: Ակումբի կազմում նրա դեբյուտը կայացավ 2002 թվականի օգոստոսի 11-ին, երբ նա փոխարինման դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի առաջնության շրջանակներում անցկացվող «Լիվերպուլի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում և խփեց հաղթական գոլը[21]: 2002/03 մրցաշրջանի սկզբում Ժիլբերտուն դաշտի կենտրոնում խաղալու համար դաժան մրցակցության մեջ մտավ իր հայրենակից Էդու Գասպարի հետ: Երկու անգամ փոխարինման դուրս գալուց հետո Ժիլբերտուն օգոստոսի 26-ին խաղադաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում և օգնեց «Արսենալին» 5:2 հաշվով հաղթել «Վեստ Բրոմվիչ» ակումբին: Ժիլբերտուի լավ մարզավիճակը երևաց նաև 2002 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ նա սահմանեց ամենաարագ գոլի ռեկորդ՝ գոլ խփելով ՈՒԵՖԱ Չեմպիոների լիգայի՝ «ՊՍՎի» դեմ խաղի մեկնարկից ընդամենը 20,07 վայրկյան անց[22]: Սակայն նրա տրանսֆերի հետ կապված խնդիրները շարունակվում են, քանի որ ոչ բոլոր հարցերն էին լուծում ստացել: Արդյունքում 2002 թվականի նոյեմբերին Ժիլբերտուն իր փաստաբաններին հանձնարարում է «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ դատական հայց նախապատրաստել չվճարված աշխատավարձի պատճառով: 2002/03 մրցաշրջանի երկրորդ կեսին նա մնում էր «Արսենալի» հիմնական խաղացող: Չնայած մրցաշրջանի ավարտին ունեցած վատ մարզավիճակին՝ Ժիլբերտուն արժանացավ Անգլիայի գավաթի մեդալի՝ եզրափակչում «Միլենիում» մարզադաշտում խաղալով «Սաութհեմփթոն» ակումբի դեմ, որտեղ «Արսենալը» հաղթեց նվազագույն հաշվով[23]:

2003/04 մրցաշրջանը լավագույնն էր Ժիլբերտուի համար. նա կարևոր դեր խաղաց «Արսենալի» չեմպիոն դառնալու հարցում, իսկ ակումբը ողջ մրցաշրջանն անցկացրեց առանց պարտության: Մրցաշրջանի ընթացքում Ժիլբերտուն «Արսենալի» կազմում մասնակցեց Պրեմիեր լիգայի 38 խաղերից 32-ին: Հաջորդ մրցաշրջանը Ժիլբերտուի համար նորից հաջող սկսվեց. նա խփեց իր առաջին գոլը Սուպերգավաթում՝ «Միլենիում» մարզադաշտում գրավելով «Մանչեսթեր Յունայթեդ»ի դարպասը: Այդ խաղում «Արսենալը» հաղթեց 3:1 հաշվով: Մրցաշրջանի առաջին խաղերի ընթացքում Ժիլբերտուն ուժեղ ցավ էր զգում մեջքի հատվածում, և «Բոլթոն Ուոնդերերս» ակումբի դեմ խաղից հետո՝ 2004 թվականի սեպտեմբերի 27-ին, անցկացված բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նրա ողերում կան ճեղքվածքներ: Նախապես հայտարարվեց, որ նա չի խաղա մեկ ամիս[24], սակայն հետագայում պարզ դարձավ, որ վնասվածքի պատճառով նա չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը[25]:

Բժիշկը Ժիլբերտուին խորհուրդ տվեց 3 ամիս կրել սեղմիրան, որը կնպաստի վնասված ոսկորի առողջացմանը: Ժիլբերտուն վերադարձավ հայրենի Բրազիլիա՝ այնտեղ անցկացնելու բուժումը[26]: Բրազիլիայում անցկացրած ժամանակամիջոցում նա կասկածում էր, թե կկարողանա կրկին խաղալ ֆուտբոլ. նա ենթադրում էր, որ այդ վնասվածքը վերջ կդնի իր կարիերային: Այնուամենյնիվ նա վերջնականապես ապաքինվեց: 2005 թվականինշ ապրիլի 22-ին Ժիլբերտուն մասնակցեց «Նորվիչ Սիթիի» դեմ խաղին, որն ավարտվեց 4:1 հաշվով հօգուտ «Արսենալի»: 2004/05 մրցաշրջանի ընթացքում Ժիլերտուն բուժվում էր 7 ամիս և մասնակցեց ընդամենը 17 խաղի: Նրա բացակայությունը համընկավ «Արսենալի» ընդհանուր թիմային անկման հետ, ինչը տեղիք տվեց քննարկումների թիմի համար Ժիլբերտուի կարևորության վերաբերյալ[27], ոմանք էլ նշում էին, թե «Արսենալի» համար դժվար էր առանց Ժիլբերտուի[17]: 2004/05 Մրցաշրջանում Ժիլբերտուն «Արսենալի» հետ զբաղեցրեց 2-րդ տեղը Պրեմիեր լիգայում և նվաճեց Անգլիայի գավաթը՝ եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»[28]:

2005 թվականի հունիսին ֆուտբոլային գործակալ Ժակ Լիխտենշտեյնը դատի տվեց «Ատելետիկո Մինեյրոյին» 2002 թվականին տեղի ունեցած Ժիլբետուի տրանսֆերի պատճառով: Լիխտենշետեյնի փաստաբանը պնդում էր, որ գործակալն ու նրա ոչ պաշտոնական գործընկերը՝ Ռոնի Ռոզենտալը, երբեք չեն ստացել պայմանավորված գումարը, որը պետք է կազմեր տրանսֆերի արժեքի 10%-ը, ինչը տեղի է ունեցել 2002 թվականի հուլիսին Ժիլերտուի տրանսֆերի ժամանակ[29]: Արսեն Վենգերն և «Արսենալի» փոխնախագահ Դևիդ Դեյնը դատարանում ցուցմունք տվեցին՝ հայտարարելով, որ «Արսենալը» գործ է ունեցել անմիջապես «Ատլետիկո Մինեյրոյի» հետ, և ոչ մի գործակալ չի միջամտել գործարքին[30]: Գործը վարում էր դատավոր Ռայմոնդ Ջեքը, ով հունիսի 29-ին դատավճիռ ընդունեց ընդդեմ Լիխտենշտեյնի, ով պարտավորվեց «Ատլետիկո Մինեյրոյին» վճարել £ 94000 դատական ծախսերի համար[31]: Մեկ տարի անց այդ գործի պատճառով «Արսենալը» կրկին կարող էր խնդիրներ ունենալ, երբ ակումբի նախկին խաղացող Էշլի Քոուլը քննադատեց ակումբին «կեղծավորության ու երկակի ստանդարտների» համար հանուն Ժիլբերտուի տեղափոխման[32]:

Ժիլբերտուն պաշտպանում է դարպասի անկյունը (2006 թվականի ապրիլ)

Երբ սկսվեց 2005/06 մրցաշրջանը, իրավաբանական հարցերը արդեն լուծված էին: թիմի ավագի՝ կիսապաշտպան Պատրիկ Վիեյրաի հեռանալուց հետո ակումբում ավելացավ Ժիլբերտուի հեղինակությունը[11]: Մի քանի ամիս անց՝ 2005 թվականի սեպտեմբերին, Ժիլբերտուն, ցանկություն հայտնելով շարունակել իր կարիերան «Արսենալում», ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարացրեց մինչև 2009 թվականի հունիս[33]: Մեկ ամիս անց՝ 2005 թվականի հոկտեմբերի 18-ին, Ժիլբերտուն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով՝ մասնակցելով «Սպարտա Պրահա» ակումբի դեմ խաղին[34]: Ժիլբերտուն վատ էր խաղում մրցաշրջանի ձմեռային ամիսներին, սակայն Չեմպիոների լիգայի եզրափակիչ փուլում (մասնավորապես «Մադրիդի Ռեալի»[35], «Յուվենտուսի»[36][37] և «Վիլյառեալ»ի դեմ խաղերում[38]) ցուցադրած պաշտպանական լավ որակների շնորհիվ նա արժանացավ գովասանքի: 2006 թվականի մայիսի 17-ին Ժիլբերտուն «Արսանալի» կազմում մասնակցեց Չեմպիոների լիգայի եզրափակիչ խաղին ընդդեմ «Բարսելոնայի». վերջինս հաղթեց 2:1 հաշվով[39]:

Ակումբի պաշտպան Սոլ Քեմփբելի ու հարձակովող Դենիս Բերգկամպի հեռանալուց հետո (վերջինս ավարտեց կարիերան)՝ 2006 թվականի ամռանը, Ժիլբերտուն դարձավ «Արսենալի» փոխավագ 2006/07 մրցաշրջանի համար[9]: Ժիլբերտուն լավ էր նախապատրաստվել մրցաշրջանին. հոլանդական ԱՖԱՍ մարզադաշտում անցկացված «ԱԶ» ակումբի դեմ նախամրցաշրջանային ընկերական խաղում նա խփեց իր առաջին գոլը: Հետագայում նա խփեց «Արսենալի» առաջին գոլը առաջնությունում. դա տեղի ունեցավ «Էմիրեյթս» մարզադաշտում անցկացված «Աստոն Վիլլա»ի դեմ խաղում, որն ավարտվեց 1:1 հաշվով: «Արսենալը» շարունակեց ցուցադրել լավ արդյունքներ, իսկ Ժիլբերտուն խփեց մի քանի գոլ, ինչպես նաև լավ կատարեց ավագի պարտականությունները այն ժամանակ, երբ Թիերի Անրին վնասվածք ուներ[40]: Ժիլբերտուն ու նրա գործակալ Պաուլու Վիլյանան հաստատեցին, որ խաղացողը չի ուզում խզել պայմանագիրը ակումբի հետ[41]: Ժիլբերտուի լավ մարզավիճակը պահպանվեց նաև մրցաշրջանի 2-րդ կեսում: Թեև «Արսենալը» լիգայում զբաղեցրեց 4-րդ տեղը, Ժիլբերտուն մրցաշրջանի ավարտին ճանաչվեց ակումբի լավագույն խաղացող Ռոբին վան Պերսիից հետո, ով Պրեմիեր լիգայում խփել էր 10 գոլ[42]: Գոլերի մեծ քանակը պայմանավորված է նրանով, որ Թիերի Անրին 2 անգամ վնասվածք էր ստացել և Ժիլբերտուն՝ որպես ավագ, իրացնում էր 11 մետրանոցները: Դրանից բացի Ժիլբերտուն լավ խաղ էր ցուցադրում դաշտի կենտրոնում և օգնում էր ակումբի երիտասարդ խաղացողներին, ինչ շնորհիվ «Արսենալի» որոշ երկրպագուներ և ֆուտբոլային մեկնաբաններ Ժիլբերտուին համարում էին ակումբի լավագույն խաղացողը և լավագույններից մեկը Պրեմիեր լիգայի այդ մրցաշրջանում[43][44]:

2007/08 մրցաշրջանի սկիզբը նշանավորվեց նրանով, որ «Արսենալից» հեռացավ թիմի ավագ Թիերի Անրին, ով տեղափոխվեց Բարսելոնա[45]: Այդ փաստը և 2006-07 մրցաշրջանում Ժիլբերտուի՝ «Արսենալի» փոխավագ եղած լինելու հանգամանքը որոշ մարդկանց ստիպեց ենթադրել, որ թիմի ավագ կդառնա Ժիլբերտուն[46][47]: Սակայն ի զարմանս Ժիլբերտուի[48], ավագի թևկապը հանձնեցին Վիլյամ Գալլասին[49]: Ժիլբերուն Ամերիկայի գավաթի առաջնությանը[50] մասնակցելու պատճառով «Արսենալ» է վերադառնում ուշացումով. նա բաց է թողնում մրցաշրջանի սկիզբը և արդյունքում կորցնում է իր տեղը առաջին թիմի կազմում, որտեղ նրան փոխարինում է երիտասարդ կիսապաշտպան Մաթյո Ֆլամանի: Դրա պատճառով ավելի շատացան խոսակցությունները Ժիլբերտուի՝ Իտալիա տեղափոխվելու մասին, քանի որ նա դժգոհ էր, որ գտնվում է «Արսենալի» պահեստայինների նստարանին[51]: Այնուամենայնիվ Վենգերը ժխտեց այն լուրը, թե ակումբն այլևս Ժիլբերտուի կարիքը չունի: Վենգերը պնդում էր, որ Ժիլբերտուն մնա «Արսենալում» և պայքարի իր տեղի համար[52][53]: Չնայած դրան՝ 2007 թվականի հոկտեմբերին մամուլում հայտնվեցին լուրեր այն մասին, որ Ժիլբերտուն բարկացած է Վենգերի վրա այն պարտճառով, որ վերջինս նրան խնդրել է Լիգայի գավաթի՝ «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբի հետ հանդիպման ժամանակ խաղալ պաշտպանութունում. ֆուտբոլիստը հրաժարվել է կատարել մարզչի հանձնարարությունը[54]: Ժիլբերտուն խաղն ավարտեց դաշտի կենտրոնում, բացի այդ[55] նա ու Վենգերը ժխտեցին այն լուրերը, թե իրենց միջև եղել են տարաձայնություններ[56][57]: Հետագայում Ժիլբերտուն նշել է, որ այդ ժամանակ ինքը բնավ էլ ուրախ չի եղել մնալ պահեստայինների նստարանին, բայց մնացել է, որպեսզի պայքարի իր տեղի համար[58]: Հոկտեմբերին Ժիլբերտուն հավաքականի ավագի թևկապը փոխանցեց Լուսիոյին, ով ապաքինվել էր վնասվածքից հետո:

Ժիլբերտուն վիճում է Նանիի հետ

2007/08 մրցաշրջանի ձմեռային ամիսներին Ժիլբերտուն քիչ է խաղում «Արսենալի» կազմում, սակայն պաշտպանում է իր տեղը Բրազիլիայի հավաքականում՝ մասնակցելով մի քանի խաղերի[59]: Ավելի ու ավելի հիասթափվելով քիչ խաղալու պատճառով՝ 2008 թվականի փետրվարին Ժիլբերտուն խոստովանել է, որ Վենգերն ստիպել է իրեն զգալ «բոլորովին անպետք»[60]: Չնայած դրան՝ Ժիլբերտուն հրաժարվում է վերջնական որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ[61]: Դա Վենգերին ստիպում է բանակցություններ սկսել Ժիլբերտուի հետ: Չխաղալով «Արսենալում»՝ Ժիլբերտուն սկսում է պայքարել Բրազիլիայի հավաքականի կազմում 2008 թվականի օգոստոսին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար[62], սակայն այդ մրցությանը նույնպես նա չի մասնակցում: Ժիլբերտուն թեստ է հանձնում Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար և հետագայում պիտի ստանար բրիտանական անձնագիր[63]: Ապրիլին Ժիլբերտուի դրությունը փոխվեց դեպի լավը. նա մասնակցեց մրցաշրջանի 12 խաղերից 5-ին և խփեց 1 գոլ: Գոլը խփվել է ապրիլի 19-ին Ռեդինգ ակումբի դեմ խաղում. թեև սկզբում այն հաշվվել է որպես ինքնագոլ[64], սակայն Պրեմիեր լիգայի կասկածելի գոլերի հանձնաժողովը գոլը գրանցել է Ժիլբերտուի օգտին[65]: Սակայն 2007/08 մրցաշրջանում Ժիլբերտուի վերադարձը չօգնեց «Արսենալին» նվաճել որևէ տիտղոս: Հետագայում լուրեր են տարածվում, թե հնարավոր է, որ մի քանի խաղացողներ լքեն ակումբը[66], որոնց թվում կարող էր լինել Ֆլամանին, ով ակումբում գրավել էր Ժիլբերտուի տեղը: Մայիսի 6-ին ֆրանսիացին տեղափոխվեց «Միլան»[67], և «Արսենալի» կիսապաշտպանի տեղը մնաց ազատ: 2008 թվականի ամռանը Ժիլբերտուի՝ ակումբից հեռանալու հնարավորությունը փոքր էր, և Վենգերը նշել է, թե կուզենար, որ Ժիլբերտուն մնար ակումբում[68]: Խաղացողը հայտարարել է, որ ուզում է մնալ ակումբում[69], և հնարավոր է, որ նույնիսկ երկարաձգի պայմանագիրը «Արսենալի» հետ: 2007/08 մրցաշրջանում Ժիլբերտուն «Արսենալի» կազմում մասնակցել է 36 խաղի, որոնցից միայն 12-ում է խաղադաշտ դուրս եկել հանդիպման առաջին րոպեներից[70]:

«Պանատինաիկոս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը Բրազիլիայի հավաքականի կազմում միջազգային խաղերի մասնկացելուց հետո Ժիլբերտուն լրջորեն տրամադրվում է, որ պիտի տեղափոխվի «Պանատինաիկոս» ֆուտբոլային ակումբ[71][72]: Պայմանագիրը կնքվել է 2008 թվականի հունիսի 17-ին, երբ Ժիլբերտուն բոլոր պայմաննները քննարկել է հունական կողմի հետ: Տրանսֆերի արժեքը չի հրապարակվել[73]: Նոր ակումբի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանի ընթացքում Ժիլբերտուն թիմին օգնում է հասնել Չեմպիոների լիգայի 1/16 եզրափակիչ, որտեղ ակումբը 3:2 ընդհանուր հաշվով պարտվում է «Վիլյառեալին»: «Պանատինաիկոսի» կազմում Ժիլբերտուն 2009/10 մրցաշրջանում դարձավ Հունաստանի չեմպիոն և Հունաստանի գավաթակիր: Լինելով ակումբի հիմնական հենակետային կիսապաշտպանը՝ Ժիլբերտուն մասնակցեց բազմաթիվ խաղերի: 2011 թվականի մայիսի 23-ին Ժիլբերտուն խփեց ՊԱՕԿ-ի դեմ խաղի հաղթական գոլը, որը միակն էր հանդիպման ընթացքում[74]: Երկու օր անց Ժիլբերտուն անցկացրեց իր վերջին հանդիպումը «Պանատինաիկոսի» կազմում. այդ խաղում «Պանատինաիկոսը» 2:0 հաշվով հաղթեց ԱԵԿ-ին[75]:

Վերադարձ Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 23-ին Ժիլբերտուն ավարտում է իր իննամյա կարիերան Եվրոպայում և պայմանագիր կնքում Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքի «Գրեմիո» ակումբի հետ[76]:

Նախկինում Ժիլբերտուն ակնարկել է, որ մի գեղեցիկ օր ինքը կարող է վերադառնալ Բրազիլիա, որպեսզի խաղա «Ատլետիկո Մինեյրոյում»»[77]:

201 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվել է, որ Ժիլբերտուն նախնական պայմանագիր է կնքել «Ատլետիկո Մինեյրոյի» հետ[78]:

2012 թվականի դեկտեմբերի 9-ին «Ատլետիկո Մինեյրոյի» երկրպագուները դիմավորել են Ժիլբերտուին «Տանկրեդու Նևես» օդանավակայանում. 11 տարի անց նա վերադառնում է Բելու Հորիզոնտի: Վերադարձից հետո Ժիլբերտուն խոսում է 2013 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում հաղթելու ցանկության մասին[79]: Նա հասնում է այդ նպատակին՝ «Ատլետիկոյի» հետ 2013 թվականի հուլիսի 24-ին գավաթի խաղարկության եզրափակչում տուգանայինների շնորհիվ հաղթելով Պարագվայի «Օլիմպիա» ակումբին[80][81][82]:

2013 թվականի հուլիսի 28-ին տեղի ունեցած «Կրուզեյրոյի» դեմ խաղում Ժիլբերտուն ստանում է աջ ծնկի մենիսկի վնասված: Դրանից մեկ շաբաթ անց նա վիրահատվում է[83]: 2013 թվականի դեկտեմբերին Ժիլբերտուն «Ատլետիկո Մինեյրոյի» հետ մեկնում է մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի գալիս: 2014 թվականի հունվարին խաղացողի հետ պայամանգրի ժամկետը չի երկարացվում, և Ժիլբերտու Սիլվան մնում է առանց ակումբի[84]: Արդյունքում նա որոշում է ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հոկտեմբերին Ժիլբերտու Սիլվայի խաղային լավ որակները նկատում է Բրազիլիայի հավաքականի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով նրան հրավիրում է մասնակցելու 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին[85]: Հավաքականի կազմում Ժիլբերտու Սիլվան առաջին անգամ խաղացել է հոկտեմբերի 7-ին՝ փոխարինման դուրս գալով Չիլիի հավաքականի դեմ խաղում: Նոյեմբերի 7-ին նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հավաքականի մեկնարկային կազմում՝ մասնակցելով Բոլիվիայի հավաքականի դեմ խաղին: Ժիլբերտու Սիլվայի միջազգային կարիերան շարունակում է հաջողությամբ ընթանալ 2002 թվականի սկզբին. նա դուբլ է ձևակերպում Բոլիվիայի դեմ խաղում և գոլ խփում Իսլանդիայի դեմ խաղում: 2002 թվականին նա անսպասելիորեն ընդգրկվում է Բրազիլիայի հավաքականի կազմում՝ մասնակցելու Հարավային Կորեայում ու Ճապոնիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Նախատեսվում էր, որ Ժիլբերտու Սիլվան կլինի պահեստային, սակայն Բրազիլիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան և ավագ Էմերսոն Ֆերեյրան առաջնության սկսելուց կարճ ժամանակ առաջ վնասվածք է ստանում մարզման ժամանակ[86]: Մարզիչ Սկոլարին Ժիլբերտուին նշանակում է կիսապաշտպան, և վերջինս մասնակցում է առաջնության բոլոր խաղերին, իսկ Բրազիլիան դառնում է չեմպիոն[87]: Ըստ «Veja» ամսագրի՝ Ժիլբերտուն «պահպանել է դաշնամուրը Ռոնալդոյի և Ռիվալդոյի համար, ովքեր դրանով նվագում էին իրենց մեղեդիները»[14]: Ժամանակ առ ժամանակ նա օգնում էր հարձակողական գործողություններին. կիսաեզրափակչում նա Ռիվալդոյի համար հնարավորություն ստեղծեց խփելու գոլ, որի շնորհիվ Բրազիլիան անցավ եզրափակիչ[88]: Առաջնության ընթացքում Ժիլբերտուի ցուցաբերած լավ խաղի շնորհիվ նրան սկսեցին կոչել աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպաններից մեկը[89]:

2005 թվականի հունիսի 22-ին Ժիլբերտուն Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցում է Ճապոնիայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվում է 1:1 հաշվով. դա նրա միակ խաղն էր Կոնֆեդերացաների գավաթի խաղարկություններում: Հավաքականի հիմնական կազմում չընդգրկվելը պայմանավորված էր նրանով, որ նա, մրցաշրջանի ընթացքում քիչ խաղալով «Արսենալի» կազմում, գտնվում էր ոչ այնքան լավ մարզավիճակում: Այնուամենայնիվ, Բրազիլիայի հավաքականի կազմում նա դառնում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող: Չեմպիոնների լիգայի ընթացքում Ժիլբերտուն կրկին հասնում է լավ մարզավիճակի և հրավիրվում հավաքական՝ մասնակցելու 2006 թվականի աշխարհի առաջնությանը: Նա երկու անգամ դուրս է եկել փոխարինման և երկու անգամ ընդգրկվել է մեկնարկային կազմում, քանի որ վնասվածքի պատճառով Էմերսոնը չի մասնակցել խաղերին: Քառորդ եզրափակչում Բրազիլիան նվազագույն հաշվով պարտվում է Ֆրանսիային: Բրազիլիայի համար անհաջող այդ առաջնությունից հետո կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոն ավագ ֆուտբոլիստներին (այդ թվում նաև Ժիլբերտու Սիլվային) կոչ է անում հեռանալ հավաքականից[90]: Սակայն հավաքականի մարզիչ է նշանակվում Ժիլբերտուի մանկության կուռքը՝ Դունգան[2][91], և ֆուտբոլիստը որոշում է չհետևել Ժունինյոյի խորհրդին, և շարունակել իր միջազգային կարիերան:

2007 թվականի հունիսի 1-ին Ժիլբերտուն՝ Բրազիլիայի հավաքականի որպես ավագ, մասնակցել է Անգլիայի հավաքականի դեմ խաղին, որն առաջին միջազգային պաշտոնական հանդիպումն էր Ուեմբլի մարզադաշտում[92]: Ժիլբերտուն գլխով գոլ է խփել հանդիպման 20-րդ րոպեին, բայց այն չի հաշվվել[93]: Այնուամենայնիվ, նա մասնակցել է հակառակորդի դարպասի գրավմանը, իսկ խաղն ավարտվել է 1:1 հաշվով[94]:

2007 թվականի ամռանը Ժիլբերտուն մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի ընթացքում եղել է հավաքականի ավագը Լուսիոյի բացակայության պատճառով[95]: Եզրափակչում բրազիլացիները 3:0 հաշվով հաղթել են Արգենտինայի հավաքականին, սակայն Ժիլբերտուն եզրափակիչ խաղին չի մասնակցել որակազրկման պատճառով[95]: Պրեմիեր լիգայի 2007/08 մրցաշրջանի ավարտից հետո Ժիլբերտուն հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին և ԱՄՆ-ում կատարվող ամառային շրջագայությանը[96]:

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիլբերտուն (աջից) խաղում է «Աստոն Վիլլայի» նախկին ավագ Գարեթ Բարիի դեմ

Բրազիլիայում ժիլբերտուին կոչում են «անտեսանելի պատ»[2]: Նրա խաղը հաճախ մնում է աննկատ, քանի որ նա խաղում է երկու կենտրոնական պաշտպանների ու մյուս կիսապաշտպանների արանքում՝ խանգարելով հակառակորդի հարձակողական գործողություններին, մինչ նրանք կհասցնեն արագություն հավաքել: Այդ գործառույթն էր նա կատարում ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում[97]: Քանի որ Բրազիլիայի հավաքականն ու «Արսենալը» խաղում են հարձակողական ֆուտբոլ, Ժիլբերտուն ապահովագրել է կողմնային կիսապաշտպաններին, ովքեր սովորաբար հետ չեն քաշվում պաշտպաններին օգնելու համար: Խաղի ընթացքում Ժիլբերտուն երբեմն հետ է քաշվում, որպեսզի ապահովագրի կենտրոնական պաշտպաններին, Բրազիլիայի հավաքականում, որպես կանոն, դա Լուսիոն էր, իսկ «Արսենալում»՝ Կոլո Տուրեն, որոնք երկուսն էլ հայտնի են նրանով, որ սովորություն ունեն միանալու հարձակողական գործողություններին:

Ժիլբերտուի խաղաոճը տարբերվում է այլ կիսապաշտպանների խաղաոճից. եթե մյուս կիսապաշտպանները, ինչպիսիք են, օրինակ, Ռոբի Սևիջը և Ռոյ Քինը, ավելի ուժեղ են հակամարտություններում, ապա Ժիլբերտուն պաշտպանական գործողություններում ավելի պասիվ է: Խաղացողին դիմավորելու փոխարեն նա հաճախ պահպանում է որոշակի հեռավորություն և դրանով հետ մղում նրան: Այդ պատճառով էլ նա հազվադեպ է քարտեր ստանում, ի տարբերությունն այլ հենակետային կիսապաշտպաններին: «Արսենալում» խաղալու տարիներին Ժիլբերտուն երկու անգամ ավելի քան 45 խաղ անցկացրել է առանց նկատողության[98]:

Ժիլբերտուն հաճախ օգնում է պաշտպանվել այն հակառակորդներից, ովքեր խաղում են երկար փոխանցումներով: Նա հակառակորդին ստիպում է խաղալ դաշտի կենտրոնում, ինչին սովոր չեն շատ թիմեր[99]:

Չնայած Ժիլբերտուի փոխանցման ճշգրտության բարձր մակարդակին[100]՝ նախկինում նրա փոխանցումները բնութագրվել են որպես անհաստատ[101]: Հավանաբար դա բացատրվում է նրա փոխանցման փոքր հեռավորությամբ: Նա հաճախ գնդակը փոխանցում է իրեն մոտ խաղացող կիսապաշտպաններին, ինչպիսին է, օրինակ, Սեսկ Ֆաբրեգասը, այդ պատճառով էլ նրա փոխանցումները ճշգրիտ են: Այդ կարճ փոխանցումները հաճախ մնում են աննկատ, իսկ հեռու տարածության վրա կատարված անհաջող փոխանցումները սովորաբար ենթարկվում են քննադատության, սակայն չնայած դրան՝ նրա փոխանցումների ճշգրտության մակարդակը մնում է բարձր:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներն ակումբների կազմում[17]
Ակումբ Մրցաշրջան Սերիա A Բրազիլիայի գավաթ Գաուշուի լիգա Ամերիկա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Գրեմիո 2012 26 0 8 0 15 1 3 0 52 1
2011 21 1 21 1
Ընդհանուր 47 1 8 0 15 1 3 0 73 2
Ակումբ Մրցաշրջան Հունաստանի Սուպերլիգա Հունաստանի գավաթ Հունաստանի Սուպերգավթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հունաստան Պանատինաիկոս 2010/11 25 1 1 0 0 0 0 5 0 0 0 30 1
2009/10 24 0 1 3 0 0 0 13 0 0 0 40 0
2008/09 29 3 1 1 0 0 0 9 0 2 0 41 3
Ընդհանուր 78 4 3 4 0 0 0 27 0 2 0 111 4
Ակումբ Մրցաշրջան Պրեմիեր Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անգլիա Արսենալ 2007/08 17 1 1 3 0 3 0 6 0 0 0 29 1
2006/07 34 10 1 3 0 1 0 9 1 0 0 47 11
2005/06 33 2 1 1 0 3 1 10 1 1 0 48 4
2004/05 13 0 1 2 0 0 0 1 0 1 1 17 1
2003/04 32 4 1 3 0 1 0 8 0 1 0 45 4
2002/03 35 0 2 3 0 0 0 12 2 1 1 51 3
Ընդհանուր 164 17 7 15 0 8 1 46 4 4 2 237 24
Ակումբ Մրցաշրջան Սերիա A Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 2001 24 3 24 3
2000 38 1 38 1
Ընդհանուր 62 4 62 4
Ակումբ Մրցաշրջան Սերիա A Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Ամերիկա Մինեյրո 1999 20 1 20 1
1998
Սերիա B
1997
Ընդհանուր

կարիերայի ընթացքում

356 26 10 27 0 23 2 76 4 6 2 488 35
Միջազգային խաղեր[102]
Հավաքականում Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Բրազիլիա Բրազիլիա 2001/02 14 (1) 3
2002/03 05 (0) 0
2003/04 08 (1) 0
2004/05 04 (0) 0
2005/06 09 (2) 0
2006/07 14 (1) 0
2007/08 11 (0) 0
2008/09 14 (0) 0
2009/10 14 (0) 0
Ընդհանուր 93 3


(Փակագծերում նշված են ոչ պաշտոնական խաղերը, որոնք չեն ներառվում ընդհանուր վիճակագրության մեջ)

Միջազգային գոլեր
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 31 հունվարի 2002 Սերա Դոուդարա, Գոյանիա, Բրազիլիա Բոլիվիա Բոլիվիա
2:0
6:0
Ընկերական խաղ
2.
3:0
3. 7 մարտի 2002 Ժոզե Ֆրաժելի, Կույբա, Բրազիլիա Իսլանդիա Իսլանդիա
4:0
6:1
Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Բրազիլիայի հավաքական
Բրազիլիա «Ամերիկա Մինեյրո»
  • Մինաս Ժերայս նահանգի առաջանությույան արծաթե մեդալակիր - 1999
  • Բրազիլիայի Սերիա B-ի չեմպիոն - 1997
  • Սուլ Մինասի գավաթի դափնեկիր - 2000
  • Ընդհանուր՝ 2 տիտղոս
Բրազիլիա «Ատլետիկո Մինեյրո»
  • Մինաս Ժերայս նահանգի առաջանությյան չեմպիոն - 2000
  • Մինաս Ժերայս նահանգի առաջանությյան արծաթե մեդալակիր - 2001
  • Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր 2013
  • Ընդհանուր՝ 2 տիտղոս
Անգլիա «Արսենալ»
Հունաստան «Պանաթինաիկոս»
  • Հունաստանի չեմպիոն - 2010
  • Հունաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2011
  • Հունաստանի առաջնության բրոնզե մեդալակիր- 2009
  • Հունաստանի գավաթի դափնեկիր - 2010
  • Ընդհանուր՝ 2 տիտղոս

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիլբերտուն Փողոցային լիգայի ֆոտոսեսիայում
Ժիլբերտուն նվագում է մանդոլին

Հարցազրույցներից մեկում Ժիլբերտուն ասել է, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո կցանկանար «ապրել փոքր ֆերմայում, ձի վարել, ու որ ողջ ընտանիքը կողքիս լինի»[103]:

Նա հիմնադրել է Փողոցային լիգան՝ բրիտանական բարեգործական կազմակերպություն, որը ֆուտբոլային հանդիպումներ է անցկացնում անտունների, փախստականների ու կացարան փնտրող անձանց համար: 2003 թվականի հունիսին Ժիլբերտուն Փողոցային լիգայի 17 խաղացողների հետ շրջագայության է կատարել Բրրազիլիայում[104], որի ընթացքում նրանք այցելել են Ժիլբերտուի հայրենի քաղաք՝ Լագո դա Պրատա, և խաղացել տեղացի ֆավելների հետ «Մարականա» մարզադաշտում:

Ժիլբերտուն երաժշտության մեծ երկրպագու է: Ազատ ժամանակ նա նվագում է մանդոլին և կիթառ: Երբ նա առաջին անգամ գնացել է Անգլիա, սովորել է մանդոլին նվագել և նվագել է Սենտ Օլբանս քաղաքի փաբում: Հետագայում նա սովորել է նվագել կիթառ[105]:

Ժիլբերտու Սիլվայի պատվին կոչվել է Լոնդոնի կենդանաբանական այգում գտնվող հսկա մրջնակերը: Ժիլբերտուն «որդեգրել է» կենդանուն, որին նա ստացել է Լոնդոնի կենդանաբանական այգու մրցույթի հաղթողից: Ֆուտբոլիստը կենդանուն անվանել է «իմ մի քիչ մազոտ եղբայրը»[106]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hugman Barry J., ed. (2008)։ The PFA Footballers' Who's Who 2008–09։ Mainstream Publishing։ էջ 170։ ISBN 978-1-84596-324-8 
  2. 2,0 2,1 2,2 2,3 McRae Donald (16 May 2006)։ «This final is like our own World Cup»։ The Guardian (London)։ Վերցված է 25 September 2006 
  3. Transfermarkt.com — 2000.
  4. «Gilberto Aparecido da Silva – International Appearances»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation 
  5. 5,0 5,1 5,2 Mott Sue (2 September 2006)։ «Life is sweet for Brazil's shop steward»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 30 July 2008 
  6. «4thegame Profile»։ 4thegame.com։ Արխիվացված է օրիգինալից 18 March 2009-ին։ Վերցված է 30 July 2008 
  7. «Arsenal sign Gilberto Silva»։ Breaking News։ 26 July 2002։ Վերցված է 19 March 2012 
  8. Austin Simon (19 August 2006)։ «Arsenal 1–1 Aston Villa»։ BBC Sport։ Վերցված է 19 March 2012 
  9. 9,0 9,1 Henry Thierry (17 May 2007)։ «The Sun Online: The Three Kings of Arsenal»։ The Sun (London)։ Վերցված է 30 July 2008 
  10. «dailymail.co.uk – Arsenal will have to cope without midfielder Gilberto»։ Daily Mail (London)։ 5 August 2007։ Վերցված է 30 July 2008 
  11. 11,0 11,1 Wallace Sam (20 August 2005)։ «The Premiership Interview: Highbury's Silva lining»։ The Independent (London)։ Վերցված է 30 July 2008 
  12. White Clive (15 May 2005)։ «Silva worth his weight in gold»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 30 July 2008 
  13. Brodkin Jon (5 September 2002)։ «New Gunner Gilberto is quick to earn his stripes»։ The Guardian (London)։ Վերցված է 19 March 2012 
  14. 14,0 14,1 14,2 «Cheese is the secret to Silva's success»։ ESPN Soccernet։ 31 July 2002։ Արխիվացված է օրիգինալից 25 May 2011-ին։ Վերցված է 30 July 2008 
  15. «América-MG é campeão da Série B de 1997; veja o vídeo da comemoração»։ Placar։ 30/04/2012 
  16. «Brazil player profiles»։ CNN Sports Illustrated։ Վերցված է 9 October 2006 
  17. 17,0 17,1 17,2 17,3 «Gilberto Silva Profile»։ ESPN Soccernet։ Վերցված է 25 September 2006 
  18. «ESPNsoccernet: Silva transfer 'in doubt' – report»։ ESPN Soccernet։ Արխիվացված է օրիգինալից 25 May 2011-ին։ Վերցված է 25 September 2006 
  19. «Brazilian Silva granted work permit»։ ESPN Soccernet։ 7 August 2002։ Արխիվացված է օրիգինալից 25 May 2011-ին։ Վերցված է 25 September 2006 
  20. «Gilberto’s a city slicker»։ BBC Sport։ 9 October 2002։ Վերցված է 19 March 2012 
  21. «Slick Arsenal win Shield»։ BBC Sport։ 11 August 2002։ Վերցված է 19 March 2012 
  22. «PSV — Arsenal»։ UEFA։ Վերցված է 25 January 2014 
  23. «FA Cup final: Arsenal v Southampton»։ London: The Guardian։ 17 May 2003։ էջ B3 
  24. «Gilberto sidelined for at least a month»։ ESPN Soccernet։ 28 September 2004։ Վերցված է 25 September 2006 
  25. «Gilberto injury gives Arsenal soft centre»»։ London: The Guardian։ 20 November 2004։ Վերցված է 25 September 2006 
  26. «Arsenal hit by Gilberto injury setback»։ ESPN Soccernet։ 19 November 2004։ Վերցված է 13 May 2007 
  27. «Wenger hails Gunner Gilberto’s contribution»։ BreakingNews.ie։ 1 April 2005։ Վերցված է 25 January 2014 
  28. «Match Report at FA Cup Finals»։ fa-cupfinals.co.uk 
  29. «Jacques Lichtenstein vs. Clube Atletico Mineiro, Neutral Citation Number: 2005 EWHC 1300 (QB). Case No: HQ02X03806»։ ElDial.com։ June 2006։ Վերցված է 25 September 2006 
  30. «Dein speaks at Gilberto inquiry»։ Sporting Life։ June 2006։ Արխիվացված է օրիգինալից 30 September 2007-ին։ Վերցված է 25 September 2006 
  31. «Arsenal evidence sinks agent case»։ BBC Sport։ 29 June 2005։ Վերցված է 19 March 2012 
  32. Anderson, Jack։ «Corruption in Sport» (1-2)։ The International Sports Law Journal 
  33. Bremner Steve (25 May 2007)։ «Sun Online: I'm Gunner bring glory»։ The Sun (London)։ Վերցված է 30 July 2008 
  34. Davies, Christopher (18 October 2005)։ «Henry strikes twice to secure Arsenal record»։ London: The Daily Telegraph։ Վերցված է 26 March 2007 
  35. Scott, Matt (22 February 2006)։ «Henry storms Real citadel to reignite Gunners»։ London: The Guardian։ Վերցված է 9 October 2006 
  36. Winter, Henry (25 April 2006)։ «Arsenal bring Highbury curtain down in style»։ London: The Daily Telegraph։ Վերցված է 9 October 2006 
  37. «Lehmann sends Gunners to Paris»։ ESPN Soccernet։ 25 April 2006։ Վերցված է 9 October 2006 
  38. «Gilberto wary of Riquelme’s home threat»։ London: The Guardian։ 25 April 2006։ Վերցված է 13 October 2006 
  39. «2006 UEFA Champions League Final. Full time report» (PDF)։ UEFA։ 17 May 2006։ Արխիվացված օրիգինալից 17 December 2008-ին։ Վերցված է 26 November 2008 
  40. «Captaincy debate goes on as Gilberto inspires»։ London: The Guardian։ 28 December 2006։ Վերցված է 19 March 2012 
  41. «Gilberto reveals Juve interest»։ Worldsoccer.com։ 27 March 2007։ Արխիվացված է օրիգինալից 29 June 2011-ին։ Վերցված է 7 April 2009 
  42. «Arsenal Squad Stats (Barclays Premier League), 2006-07»։ ESPN։ Վերցված է 25 January 2014 
  43. «Ronaldo stands out from rest by any calculations»։ London: The Times։ 12 May 2007։ Վերցված է 25 January 2014 
  44. «Arsenal-Land – Player of the Year»։ Arsenal Land։ 12 May 2007։ Արխիվացված է օրիգինալից 6 October 2007-ին։ Վերցված է 15 May 2007 
  45. «Thierry Henry signs for Barcelona»։ nationmultimedia.com։ 23 June 2007։ Վերցված է 22 July 2007 
  46. «Wenger — Gilberto in frame for captaincy»։ Arsenal F.C.։ 27 July 2007։ Վերցված է 25 January 2014 
  47. «Axed Gilberto Silva faces Arsenal departure»։ London: The Daily Telegraph։ 30 October 2007։ Վերցված է 2 November 2007 
  48. «Gilberto: I heard skipper snub on web»։ inthenews.co.uk։ 14 August 2007։ Վերցված է 2 November 2007 
  49. «Wenger hands captain’s armband to Gallas»։ Arsenal F.C.։ 9 August 2007։ Վերցված է 2 November 2007 
  50. «Silva’s gone till September»։ Sporting Life։ Արխիվացված է օրիգինալից 5 June 2011-ին։ Վերցված է 7 April 2009 
  51. «GIMME A GAME WENGER!»։ London: The People։ 7 October 2007։ Վերցված է 25 January 2014 
  52. «Flying start gives Wenger selection headache»։ Arsenal F.C.։ 5 October 2007։ Վերցված է 2 November 2007 
  53. «Wenger — 'Fantastic' Gilberto will fight for place»։ Arsenal F.C.։ 28 September 2007։ Վերցված է 2 November 2007 
  54. «Silva angry at snub»։ Daily Mirror։ London։ 30 October 2007։ Արխիվացված է օրիգինալից 15 February 2008-ին։ Վերցված է 2 November 2007 
  55. «Sheffield United Match Report»։ Arsenal F.C.։ 31 October 2007։ Արխիվացված է օրիգինալից 3 November 2007-ին։ Վերցված է 2 November 2007 
  56. «Wenger denies Gilberto bust-up»։ Sky Sports։ 30 October 2007։ Վերցված է 25 January 2014 
  57. Castles, Duncan (4 November 2007)։ «Gilberto denies Wenger dispute»։ London: The Guardian։ Վերցված է 4 November 2007 
  58. Richard Clarke (7 November 2007)։ «Gilberto — I am staying here to fight for my place»։ Arsenal F.C.։ Վերցված է 23 January 2013 
  59. «Republic of Ireland 0:1 Brazil»։ BBC Sport։ 6 February 2008։ Վերցված է 19 March 2012 
  60. Long, Carl (9 February 2008)։ «Gilberto’s Wenger pain»։ London: The Sun։ Վերցված է 26 May 2008 
  61. Pearson, James (16 March 2008)։ «Gilberto to make summer decision»։ Sky Sports։ Վերցված է 26 May 2008 
  62. «Silva seeks gold for Brazil in Beijing»։ London: The Guardian։ 30 March 2008։ Վերցված է 26 May 2008 
  63. «Monday’s gossip column»։ BBC Sport։ 31 March 2008։ Վերցված է 19 March 2012 
  64. «Arsenal v Reading Match Report»։ Arsenal Singapore։ 2008։ Վերցված է 26 May 2008 
  65. «Dubious Goals Panel rule on Gilberto goal»։ Arsenal F.C.։ 20 May 2008։ Վերցված է 26 May 2008 
  66. «Arsenal's trophyless season causes player struggles for Arsene Wenger»։ The London Paper։ 7 May 2008։ Արխիվացված է օրիգինալից 13 January 2009-ին։ Վերցված է 26 May 2008 
  67. «AC Milan signs Arsenal midfielder Flamini»։ Beijing: People’s Daily։ 6 May 2008։ Վերցված է 26 May 2008 
  68. «Wenger wants Gilberto to stay»։ Arsenal Mania։ 5 May 2008։ Վերցված է 26 May 2008 
  69. «Gilberto keen to stick with Arsenal»։ metro.co.uk։ 13 May 2008։ Վերցված է 23 January 2013 
  70. «Soccerbase Stats 2007/08»։ Soccerbase։ Վերցված է 26 May 2008 
  71. «Gilberto Silva could quit Arsenal for Panathinaikos»։ Daily Mirror։ London։ Արխիվացված է օրիգինալից 3 August 2008-ին 
  72. «Thursday’s gossip column»։ BBC Sport։ 10 July 2008։ Վերցված է 19 March 2012 
  73. Spender Barney (17 July 2008)։ «Gilberto Silva signs for Panathinaikos»։ Reuters։ Վերցված է 30 July 2008 
  74. «Com gol de Gilberto Silva, Panathinaikos vence e embola quadrangular do Grego» (Portuguese)։ UOL։ 23 May 2011։ Վերցված է 6 June 2011 
  75. «Na despedida de Gilberto Silva, Panathinaikos se garante na Liga dos Campeões» (Portuguese)։ Esporte։ 25 May 2011։ Վերցված է 25 January 2014 
  76. «DEPOIS DE MIRALLES, GILBERTO SILVA É O NOVO REFORÇO DO GRÊMIO» (Portuguese)։ Grêmio։ 23 May 2011։ Վերցված է 24 May 2011 
  77. «Profile: Gilberto Silva»։ Goal.com։ 21 July 2008։ Վերցված է 23 January 2013 
  78. Pedley, Josh (October 10, 2012)։ «Grêmio head coach Vanderlei Luxemburgo confirms Gilberto Silva will sign for Atlético-MG»։ Sambafoot.com։ Վերցված է October 11, 2012 
  79. «Gilberto Silva é carregado por torcedores do Atlético em aeroporto e sonha com Libertadores» (Portuguese) 
  80. «Atletico Mineiro 2-0 Olimpia (agg 2-2, pens 4-3)»։ Goal.com։ 25 July 2013։ Վերցված է 25 July 2013 
  81. «Ronaldinho and Bernard help Atletico Mineiro comeback against Olimpia before winning on penalties»։ The Independent։ 25 July 2013։ Վերցված է 25 July 2013 
  82. «Atletico produce heroic comeback for glory»։ FIFA.com։ 25 July 2013 
  83. «Lesionado, Gilberto Silva fará cirurgia no joelho direito na sexta-feira»։ esportes.terra.com.br։ 31.07.2013 
  84. Bernardo Lacerda (19.02.2014)։ «Sem time, Gilberto Silva estuda futebol para fazer bonito na TV»։ esporte.uol.com.br 
  85. «Gilberto Silva 2002 World Cup Profile»։ BBC Sport։ 8 May 2002։ Վերցված է 30 July 2008 
  86. Fifield Dominic (3 June 2002)։ «High jinks rule Brazil captain out of cup»։ The Guardian (London)։ Վերցված է 30 July 2008 
  87. «World Cup 2002 – Match Details»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation։ 7 May 2006։ Վերցված է 30 July 2008 
  88. Witzig Richard (May 2006)։ The Global Art of Soccer։ CusiBoy Publishing։ էջ 276։ ISBN 978-0-9776688-0-9։ Վերցված է 30 July 2008 
  89. Tales Azzoni (10 June 2010)։ «Gilberto Silva: I'm still good enough for Brazil»։ utsandiego.com։ Վերցված է 23 January 2013 
  90. «Juninho Advises Brazil’s Elders to Retire from the Squad»։ Softpedia։ 3 July 2006։ Վերցված է 25 September 2006 
  91. «Dunga appointed new Brazil coach»։ CNN։ 26 July 2006։ Վերցված է 9 October 2006 
  92. «England 1 Brazil 1»։ England Football Online։ Վերցված է 19 March 2012 
  93. Saj Chowdhury (1 June 2007)։ «England 1:1 Brazil»։ BBC Sport։ Վերցված է 19 March 2012 
  94. Phil McNulty (1 June 2007)։ «England 1:1 Brazil»։ BBC Sport։ Վերցված է 19 March 2012 
  95. 95,0 95,1 «Gilberto Player Profile»։ Arsenal F.C.։ Արխիվացված է օրիգինալից 31 January 2008-ին։ Վերցված է 2 November 2007 
  96. «Brazil squad for U.S. tour and World Cup qualifiers»։ Reuters UK։ 15 May 2008։ Վերցված է 26 May 2008 
  97. Jacob Daniel (1 March 2004)։ The Complete Guide to Coaching Soccer Systems and Tactics։ Reedswain Inc.։ էջ 106 
  98. «Gilberto Silva Statistics»։ Soccerbase։ Վերցված է 25 September 2006 
  99. Phil Wymer (22 November 2005)։ Coaching Soccer Tactics։ Soccertactics.com։ էջ 94 
  100. «Some interesting Opta stats»։ Arsenal Mania։ Վերցված է 25 September 2006 
  101. «Gilberto the key to the Arsenal renaissance»։ Arsenali.co.uk։ 26 October 2006։ Արխիվացված է օրիգինալից 18 November 2006-ին։ Վերցված է 26 October 2006 
  102. «Gilberto Silva»։ Sambafoot.com։ Վերցված է 13 May 2007 
  103. «Gilberto Silva earned his comforts in life»։ newsvine.com։ 27 June 2006։ Վերցված է 25 September 2006 
  104. Jacob, Gary (26 May 2003)։ «Gilberto fights for homeless»։ London: The Times։ Վերցված է 25 January 2014 
  105. «Brazil's stars wow with their musical talent»։ Sify Sports։ Արխիվացված է օրիգինալից 14 October 2007-ին։ Վերցված է 25 September 2006 
  106. «Gilberto meet — Gilberto!»։ ZSL — London Zoo — News։ 5 February 2004։ Վերցված է 25 September 2006 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]