Անդրեա Կոնտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անդրեա Կոնտի
Andrea Conti
Andrea Conti 01.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 2, 1994(1994-03-02)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Լեքո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 184 սմ
Քաշ 76 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 12
Պատանեկան կարիերա
2003-2013[3] Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Իտալիա Ատալանտա 47 (10)
2013-2014   Իտալիա Պերուջա 16 (0)
2014-2015   Իտալիա Վիրտուս Լանչանո 24 (0)
2017-ներկա Իտալիա Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Իտալիա Իտալիա Մ17 9 (0)
2011 Իտալիա Իտալիա Մ18 1 (0)
2014 Իտալիա Իտալիա Մ20 3 (0)
2015-2017 Իտալիա Իտալիա Մ21 17 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 1-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 24-ի, 2017

Անդրեա Կոնտի (իտալ.՝ Andrea Conti, մարտի 2, 1994(1994-03-02)[1][2], Լեքո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Կոնտին հաջողությամբ անցավ փորձաշրջանը Միլանի ակադեմիայում Լեքոյում, Լոմբարդիա, բայց հրաժարվեց միանալ ակումբին, որովհետև նա չհավանեց ակադեմիայի մարզվելու կենտրոնը Լինատեում (կամ ուղղակի այն հեռու էր իր ապրելավայրից)։ Նա նաև առաջարկ ստացավ Ինտերից, սակայն միացավ Ատալանտային, որտեղ 1 տասնամյակից ավել խաղաց այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք էին Մատիա Կալդարան և Ռոբերտո Գալյարդինին[5]։

2013 թվականի հուլիսին Կոնտին վարձավճարով տեղափոխվեց Սերիա C-ում հանդես եկող Պերուջա[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 4-ին՝ Իտալիայի գավաթի Սավոնայի դեմ խաղում։ Ավելի ուշ այդ ամսում նա անցկացրեց իր առաջին հանդիպումը առաջնությունում՝ դուրս գալով խաղադաշտ Նոչերինայի դեմ խաղում։ Այս մրցաշրջանում Կոնտին անցկացրեց 16 խաղ առաջնությունում՝ օգնելով Պերուջային դուրս գալ Սերիա B:

2014 թվականի հուլիսի 10-ին Կոնտին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց այդ ժամանակ Սերիա B-ում հանդես եկող Վիրտուս Լանչանո[7]։ Կոնտին անցկացրեց 24 խաղ, իսկ նրա թիմը զբաղեցրեց 14-րդ տեղը։ 2015 թվականի ամռանը նա վերադարձավ Ատալանտա և հայտավորվեց թիմի հիմնական կազմում հաջորդ Սերիա A-ի մրցաշրջանի համար։

2015 թվականի սեպտեմբերի 30-ին Կոնտին նոր պայմանագիր կնքեց Ատալանտայի հետ՝ նախատեսված մինչև 2019 թվականը[8]։ Ակումբում իր դեբյուտը նշեց դեկտեմբերի 2-ին՝ Իտալիայի գավաթի Ուդինեզեի դեմ խաղում[9]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2016 թվականի հունվարի 6-ին՝ նույն մրցակցի դեմ խաղում[10]։ Կոնտին իր առաջին գոլը առաջնությունում խփեց փետրվարի 3-ին՝ Վերոնայի դեմ խաղում[11]։

2016-2017 մրցաշրջանում Կոնտին դարձավ 8 գոլի հեղինակ 32 խաղերում՝ սահմանելով նոր սեփական ռեկորդ։ Նրա հիմնական խաղային դիրքը աջ եզրային պաշտպանն էր՝ 3–4–3 մարտավարությունում։

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 7-ին Կոնտին միացավ Միլանին։ Ատալանտան նրա տրանսֆերի համար ստացավ 24 միլիոն եվրո և Մատեո Պեսինայի տրանսֆերը[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 12-ին Կոնտին նշեց իր դեբյուտը Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ Հունգարիայի մինչև 21 տարեկանների հավաքականի դեմ խաղում[13]։

2017 թվականի հունիսին Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Կոնտին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[14]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 14-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատալանտա 2015–16 Սերիա A 14 2 1 0 15 2
2016–17 33 8 2 0 35 8
Ընդհանուր 47 10 3 0 50 10
Պերուջա 2013–14 Սերիա C 17 0 1 0 18 0
Ընդհանուր 17 0 1 0 18 0
Վիրտուս Լանչանո 2014–15 Սերիա B 24 0 1 0 25 0
Ընդհանուր 24 0 1 0 25 0
Միլան 2017–18 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 90 10 5 0 0 0 95 10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Accordo Di Collaborazione Sportiva» (JPG)։ Gianlucadimarzio.com։ Վերցված է 2017-07-07 
  4. «Italy - A. Conti - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-27 
  5. «Gianluca Di Marzio :: Lo sgambetto alla compagna di classe, gli scherzi con Grassi e la dedizione al sacrificio. “Calciava contro al muro e poi diceva: ‘Tanto pitturi tu…’”: viaggio nel ‘Mondo di Conti’» (իտալերեն)։ Վերցված է 2017-07-27 
  6. «UFFICIALE: Conti in prestito al Perugia»։ Վերցված է 2017-07-27 
  7. «Arrivano dall'Atalanta Davide AGAZZI e Andrea CONTI»։ S.S. Virtus Lanciano 1924 - News։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-03-ին։ Վերցված է 2017-07-27 
  8. «UFFICIALE: Atalanta, Andrea Conti ha rinnovato fino al 2019 - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2017-07-27 
  9. «Football (Sky Sports)»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2017-07-27 
  10. «Udinese 2 - 1 Atalanta Team line-ups 1/6/16 - Serie A - Goal.com»։ www.goal.com (en-ng)։ Վերցված է 2017-07-27 
  11. «Serie A (Sky Sports)»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2017-07-27 
  12. Milan AC։ «OFFICIAL: CONTI IS NOW RED AND BLACK | AC Milan»։ AC Milan։ Վերցված է 2017-07-27 
  13. «Football (Sky Sports)»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2017-07-27 
  14. UEFA.com։ «Italy - U21 EURO»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]