Ռոբերտո Գալյարդինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռոբերտո Գալյարդինի
Roberto Gagliardini
Roberto Gagliardini 01.JPG
Գալյարդինին Ատալանտայի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 7, 1994(1994-04-07)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 190 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 5
Պատանեկան կարիերա
2001-2013 Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Իտալիա Ատալանտա 14 (0)
2014   Իտալիա Չեզենա 19 (1)
2014-2015   Իտալիա Սպեցիա 14 (1)
2015-2016   Իտալիա Վիչենցա 16 (1)
2017   Իտալիա Ինտեր Միլան 18 (2)
2017-ներկա Իտալիա Ինտեր Միլան 30 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Իտալիա Իտալիա Մ20 5 (2)
2015-2017 Իտալիա Իտալիա Մ21 6 (0)
2017-ներկա Իտալիա Իտալիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 28-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 28-ի, 2018

Ռոբերտո Գալյարդինի (իտալերեն՝ Roberto Gagliardini, ապրիլի 7, 1994(1994-04-07)[1], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալյարդինին Ատալանտայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Իտալիայի գավաթի Սասուոլոյի դեմ խաղում[3]։ 2014 թվականի հունվարի 17-ին Գալյարդինին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Չեզենային[4]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 25-ին՝ փոխարինման մտնելով Վարեզեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 7-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[6]։ Հունիսի 8-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Մոդենայի դեմ խաղում՝ երկրորդ դեղին քարտը ստանալով հանդիպման 67-րդ րոպեին[7]։ Չեզենայի կազմում Գալյարդինին անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով թիմին տեղափոխվել Սերիա A:

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Գալյարդինին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սպեցիա[8][9]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 7-ին՝ փոխարինման մտնելով Ֆրոզինոնեի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 24-ին՝ կրկին Ֆրոզինոնեի դեմ խաղում[11]։ Սպեցիայի կազմում Գալյարդինին անցակցրեց 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ 2015 թվականի հուլիսի 29-ին նա վարձավճարով միացավ Վիչենցային[12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[13]։ Առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ Տրապանիի դեմ խաղում[14]։ 2016 թվականի ձմռանը Գալյարդինին վերադարձավ Ատալանտա՝ Վիչենցայի կազմում անցկացրած 19 խաղերից հետո։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց մայիսի 15-ին՝ Ջենոայի դեմ խաղում[15]։ Ատալանտայի առաջին թիմի կազմում Գալյարդինին անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 11-ին Գալյարդինին 1․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ինտեր Միլան[16][17][18], ապա լրիվ տրանսֆերով միացավ թիմին։ Իր դեբյուտը Ինտերի կազմում նշեց հունվարի 14-ին՝ Կիևոյի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 5-ին՝ Կալյարիի դեմ խաղում[21][22]։ Մարտի 12-ին Գալյարդինին գոլի հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 7-1 հաշվով[23][24]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալյարդինին ներկայացրել է Իտալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[25]՝ անցկացնելով 4 հանդիպում[26], իսկ Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչում՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[27]։ Այս խաղում նա հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 58-րդ րոպեին[28]։

Իտալիայի ազգային հավաքական Գալյարդինին առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Լիխտենշտայնի և Գերմանիայի դեմ խաղերի համար[29][30], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[31][32]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Դանիելե Դե Ռոսսիին Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[33]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 6-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում[34]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չեզենա (վարձավճար) 2013–14 Սերիա B 21 1 0 0 21 1
Սպեցիա (վարձավճար) 2014–15 14 1 0 0 14 1
Վիչենցա (վարձավճար) 2015–16 16 1 3 0 19 1
Ատալանտա 2013–14 Սերիա A 0 0 1 0 1 0
2015–16 1 0 0 0 1 0
2016–17 13 0 1 0 14 0
Ընդհանուր 14 0 2 0 0 0 0 0 16 0
Ինտեր Միլան 2016–17 Սերիա A 18 2 1 0 19 2
2017–18 30 0 2 0 32 0
Ընդհանուր 48 2 3 0 0 0 0 0 51 2
Կարիերայի ընդհանուր 113 5 8 0 0 0 0 0 121 5

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ[35]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
2018 1 0
Ընդհանուր 4 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - R. Gagliardini - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  3. «Atalanta BC - US Sassuolo, Dec 4, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  4. «UFFICIALE: Atalanta: Marilungo e Gagliardini al Cesena - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2018-08-28 
  5. «Varese Calcio - Cesena FC, Jan 25, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  6. «SS Virtus Lanciano - Cesena FC, Feb 7, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  7. «Modena FC 2018 - Cesena FC, Jun 8, 2014 - Serie B Play-off - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  8. «Mercato: Roberto Gagliardini è un nuovo giocatore delle Aquile»։ Spezia Calcio - Sito ufficiale։ Վերցված է 2018-08-28 
  9. «UFFICIALE: Spezia, dall'Atalanta arriva Gagliardini - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2018-08-28 
  10. «Spezia Calcio - Frosinone Calcio, Sep 7, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  11. «Frosinone Calcio - Spezia Calcio, Jan 24, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  12. «Roberto Gagliardini in biancorosso | Vicenza Calcio | Official Website»։ 2016-09-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին։ Վերցված է 2018-08-28 
  13. «LR Vicenza Virtus - Cosenza Calcio, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  14. «Trapani Calcio - LR Vicenza Virtus, Oct 27, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  15. «Genoa CFC - Atalanta BC, May 15, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  16. «Roberto Gagliardini joins Inter!»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-08-28 
  17. «Gagliardini completes move to Inter Milan»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  18. «Football: Inter Milan sign midfielder Gagliardini from Atalanta | The Star Online»։ www.thestar.com.my։ Վերցված է 2018-08-28 
  19. «Inter Milan - Chievo Verona, Jan 14, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  20. «Internazionale v Chievo Match Report, 14/01/2017, Serie A | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  21. «Cagliari Calcio - Inter Milan, Mar 5, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  22. «Gagliardini: "I'll never forget my first goal"»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-08-28 
  23. «Inter Milan - Atalanta BC, Mar 12, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  24. «Inter in Seventh Heaven | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-28 
  25. «U21: Italy squad for Euros named | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-28 
  26. uefa.com։ «Under-21 2017 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  27. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  28. «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  29. «Marchisio back in Italy squad for Liechtenstein and Germany»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  30. «Marchisio back in Italy squad for Liechtenstein, Germany games - Sportsnet.ca»։ Sportsnet.ca (en-US)։ Վերցված է 2018-08-28 
  31. «Liechtenstein - Italy, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  32. «Italy - Germany, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  33. «Netherlands - Italy, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  34. «Italy - Macedonia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-28 
  35. 35,0 35,1 «Roberto Gagliardini»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]