Մատեո Պեսինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մատեո Պեսինա
իտալերեն՝ Matteo Pessina
Matteo Pessina (cropped).jpg
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1997(1997-04-21)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Մոնցա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Մատեո Պեսինա (իտալերեն՝ Matteo Pessina; ապրիլի 21, 1997(1997-04-21)[1], Մոնցա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Ատալանտա» ակումբի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան, Եվրոպաայի չեմպիոն։

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2014 թվականին «Մոնցա» ակումբում[2]։ 2015 թվականին տեղափոխվել է «Միլան», որտեղից տեղափոխվել էլ վարձակալությամբ՝ «Լեչե», «Կատանիա» և «Կոմո» ակումբներ[3][4]։

2017 թվականի հուլիսի 7-ին Պեսինան պայմանագիր է կնքել «Ատալանտայի» հետ[5], սակայն օգոստոսի 25-ին վարձակալությամբ տրվել է «Սպեցիա» ակումբին[6][7]։ 2019 թվականի օգոստոսի 26-ին գնման տարբերակով վարձակալվել է «Հելլաս Վերոնա» ակումբի կողմից[8]։ 2021 թվականի փետրվարի 10-ին Պեսինան 2 գնդակ է խփել Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում՝ «Նապոլիի» դեմ խաղում (3։ 1)՝ դրանով օգնելով Բերգա քաղաքի ակումբին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ[9]։

2018-ի ամռանը նա վերադարձել է «Ատալանտա», նորամուտը նշել է հունիսի 26-ին՝ մեկնարկային կազմում խաղալով Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում, սեփական հարկի տակ ոչ-ոքի (2-2)։ Ա Սերիայում իր նորամուտը նշել է 2018 թվականի օգոստոսի 20-ին։

Մեկ տարի անց՝ 2019 թվականի օգոստոսի 27-ին նա վարձավճարով հանձնվել է «Հելլաս Վերոնա|Վերոնային»[10]"

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեսինան Իտալիայի Մ-20 հավաքականի անդամ էր, որը 2017 թվականի Աշխարհի գավաթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[11]։

Նա իր նորամուտը նշեl 1 Իտալիայի երիտասարդական ազգային հավաքականում (Մ-21) 2017 թվականի հոկտեմբերի 5-ին Բուդապեշտում կայացած Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (6:2)[12]։

2020 թվականի աշնանը Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինի Պեսինային հրավիրել է հավաքական։ Նոյեմբերի 11-ին նորամուտը նշեց Ֆլորենցիայում Էստոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։

Եվրո 2020-ում Պեսինան մեկնարկային խաղն անց է կացրել հունիսի 20-ին, Ուելսի դեմ խաղում և դարձել հաղթական գոլի հեղինակ[13]։ Խմբային փուլի երրորդ տուրում Ավստրիայի դեմ խաղում պահեստայինների նստարանից մտնում է խաղադաշտ և դառնում գոլի հեղինակ (2-1)[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

* 2017 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Pessina si presenta: "Al Milan perche c'e un progetto migliore dell'Inter. Pronto per giocarmi le mie carte"» (Italian)։ www.spaziomilan.it։ Վերցված է 2020-10-25 
  3. «Il centrocampista Matteo Pessina dal Milan al Catania, a titolo temporaneo»։ calciocatania.it (Italian) (Calcio Catania)։ 19 January 2016։ Արխիվացված է օրիգինալից 24 January 2016-ին։ Վերցված է 19 January 2016 
  4. «Al Como la mezzala Matteo Pessina»։ calciocomo1907.it։ Calcio Como։ 15 July 2016։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2016-ին։ Վերցված է 16 July 2016 
  5. «Ecco Matteo Pessina» (Italian)։ Atalanta B.C.։ 7 July 2017։ Արխիվացված է օրիգինալից 10 July 2017-ին։ Վերցված է 27 August 2017 
  6. «Matteo Pessina allo Spezia» (Italian)։ Atalanta B.C.։ 25 August 2017։ Արխիվացված է օրիգինալից 27 August 2017-ին։ Վերցված է 27 August 2017 
  7. «Mercato: Matteo Pessina nuovo centrocampista aquilotto» (Italian)։ Atalanta B.C.։ 25 August 2017։ Վերցված է 27 August 2017 
  8. «UFFICIALE: Hellas Verona, dall'Atalanta arriva Pessina» (Italian)։ TuttoMercatoWeb։ Վերցված է 27 August 2019 
  9. Italian Cup: Holders Napoli knocked out as Matteo Pessina’s brace sends Atalanta to final
  10. «Hellas Verona Official Website»։ web.archive.org։ 2019-08-27։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-27-ին։ Վերցված է 2021-07-12 
  11. «News - Verso il Mondiale. Ufficializzati i nomi dei 21 Azzurrini, domenica sera raduno a Roma» (Italian)։ Figc։ 19 May 2017։ Արխիվացված է օրիգինալից 19 May 2017-ին։ Վերցված է 12 November 2020 
  12. «Hungary U21 - Italy U21 results 05.10.2017 - Foot Live»։ footlive.com (անգլերեն)։ Վերցված է 2020-10-07 
  13. «L’Italia batte il Galles 1-0: il gol dell’atalantino Pessina fa sognare. «È stata la mia partita perfetta»»։ www.ecodibergamo.it (իտալերեն)։ Վերցված է 2021-07-12 
  14. «FINALE Italia-Austria 2-1: Chiesa, Pessina e Kalajdzic»։ La Gazzetta dello Sport (it-IT)։ Վերցված է 2021-07-12 
  15. McNulty Phil (11 July 2021)։ «England lose shootout in Euro 2020 final»։ BBC Sport։ Վերցված է 11 July 2021 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]