Կշիշտոֆ Պյոնտեկ
![]() Պյոնտեկը Միլանի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | El Pistolero[1] և Robocop[2] | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 1, 1995[3] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Ձերժոնյուվ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան[4] | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2011 |
![]() | ||
2011-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 |
![]() | 6 | (0) |
2013-2016 |
![]() | 72 | (15) |
2016-2018 |
![]() | 63 | (32) |
2018-2019 |
![]() | 19 | (13) |
2019-ներկա |
![]() | 36 | (13) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 |
![]() | 3 | (1) |
2015-2017 |
![]() | 14 | (2) |
2018-ներկա |
![]() | 10 | (5) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Քշիշտոֆ Պյոնտեկ (լեհ.՝ Krzysztof Piątek, հուլիսի 1, 1995[3], Ձերժոնյուվ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան[4]), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[5]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Զագլեմբե Լյուբին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Պյոնտեկը սկսել է Լեխիա Ձերջոնյուվում։ 2013 թվականի փետրվարի 20-ին նա միացավ Զագլեմբե Լյուբինին[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 18-ին՝ Կրակովիայի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի Խրոբրի Գլոգուվի դեմ խաղում[9]։ Հոկտեմբերի 31-ին Պյոնտեկը դուբլ ձևակերպեց Վիձև Լոձի դեմ խաղում[10]։ 2015 թվականի մարտի 13-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիգրի Սուվալկիի դեմ խաղում[11]։ Մայիսի 1-ին՝ Զաբկովիա Զոմբկիի դեմ խաղում լեհը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[12]։ 2014-15 մրցաշրջանում Պյոնտեկը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Զագլեմբե Լյուբինին հաղթել Լեհաստանի երկրորդ դիվիզիոնը։
Իր առաջին գոլը Լեհաստանի առաջնությունում խփեց 2015 թվականի օգոստոսի 14-ին՝ Լեխ Պոզնանի դեմ խաղում[13]։ 2016 թվականի մարտի 20-ին՝ Գուրնիկ Լենչնայի դեմ խաղում Պյոնտեկը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[14]։ Մայիսի 15-ին լեհը հեռացվեց խաղադաշտից Պյաստ Գլիվիցեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 78-րդ րոպեին[15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հունիսի 30-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Սլավիա Սոֆիայի դեմ խաղում[16]։ Հուլիսի 17-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կորոնա Կյելցեի դեմ խաղում[17]։ Զագլեմբե Լյուբինի կազմում Պյոնտեկը անցկացրեց 85 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Կրակովիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի օգոստոսի 28-ին Պյոնտեկը տեղափոխվեց Կրակովիա[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 9-ին՝ փոխարինման մտնելով Լեխիա Գդանսկի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 2-ին՝ դուբլ ձևակերպելով Կորոնա Կյելցեի դեմ խաղում[21]։ Դեկտեմբերի 10-ին Պյոնտեկը գոլ խփեց Վիսլա Կրակովի դեմ խաղում՝ փրկելով Կրակովիային պարտությունից[22]։ 2017 թվականի փետրվարի 10-ին լեհը խփեց Ռուխ Խոժուվի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[23]։ Փետրվարի 25-ին նա դուբլ ձևակերպեց Լեխիա Գդանսկի դեմ խաղում[24]։ Իր առաջին մրցաշրջանում Պյոնտեկը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի օգոստոսի 18-ին Պյոնտեկը դուբլ ձևակերպեց Գուրնիկ Զաբժեի դեմ խաղում՝ գոլեր խփելով հանդիպման 85-րդ ու 90-րդ րոպեին և փրկելով Կրակովիային պարտությունից[25]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով լեհը անցկացրեց սեպտեմբերի 9-ին՝ Յագելոնիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[26]։ Նոյեմբերի 24-ին նա դուբլ ձևակերպեց Լեխիա Գդանսկի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ Դեկտեմբերի 4-ին Պյոնտեկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կորոնա Կյելցեի դեմ խաղում[28]։ 2018 թվականի փետրվարի 27-ին լեհը խփեց Վիսլա Պլոցկի դեմ հանդիպման միակ գնդակը[29]։ Մարտի 18-ին Պյոնտեկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սանդեցյա Նովի Սոնչի դեմ խաղում[30]։ Ապրիլի 29-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Բրուկ-Բետ Տերմալիցայի դեմ խաղում[31]։ Կրակովիայի կազմում Պյոնտեկը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[32]։
Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 8-ին Պյոնտեկը 4 տարվա պայմանագիր կնքեց Ջենոայի հետ[33][34]։ Ակումբը նրա համար վճարեց 4 միլիոն եվրո[35][36]։ Իր դեբյուտը Ջենոայի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Լեչեի դեմ խաղում[37]։ Նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և դարձավ 4 գոլի հեղինակ՝ 4-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Պյոնտեկը անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Էմպոլիի դեմ խաղում՝ այս խաղում նույնպես դառնալով գոլի հեղինակ[39]։ Սեպտեմբերի 2-ին նա դուբլ ձևակերպեց Սասուոլոյի դեմ խաղում[40]։ Սեպտեմբերի 16-ին Պյոնտեկը խփեց Բոլոնյայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ջենոային[41]։ Սեպտեմբերի 23-ին լեհը գոլ խփեց Լացիոյի դեմ խաղում[42]՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը Անդրեյ Շևչենկոյից հետո, ով 5 գոլի հեղինակ է դարձել Սերիա A-ում իր առաջին 4 հանդիպումներում[43]։
2018 թվականի սեպտեմբերի 26-ին Պյոնտեկը գոլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[44][45]՝ խփելով իր 10-րդ գնդակը բոլոր մրցաշարերում և դառնալով առաջին ֆուտբոլիստը Եվրոպայի խոշորագույն մրցաշարերում, ով 10 գոլ է խփել 2018-19 մրցաշրջանում[43]։ Սեպտեմբերի 30-ին լեհը դուբլ ձևակերպեց Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46][47][48]։ Հոկտեմբերի 7-ին նա գոլ խփեց Պարմայի դեմ խաղում[49]՝ դառնալով Գաբրիել Բատիստուտայից հետո առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Սերիա A-ի իր առաջին 7 հանդիպումներում[50][51]։ Պյոնտեկի հիանալի մարզավիճակի շնորհիվ նրանով սկսեցին հետաքրքրվել եվրոպական գրանդ ակումբները՝ Յուվենտուսը[52][53][54], Միլանը[55], Ինտերը[56], Չելսին[57][58][59], Տոտենհեմը[60][61][62], Մանչեսթեր Սիթին[63][64][65], Լիվերպուլը[66][67][68], Բավարիան[6][69][70] և Բարսելոնան[71][72][73]։
2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ 5 խաղյա դադարից հետո Պյոնտեկը գոլ խփեց Սամպդորիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[74]։ Դեկտեմբերի 6-ին նա դուբլ ձևակերպեց, ապա իրացրեց իր 11-մետրանոց հարվածը Իտալիայի գավաթի Վիրտուս Էնտելայի դեմ խաղում, սակայն Ջենոան պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[75]։ Դեկտեմբերի 22-ին լեհը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[76]։ Ջենոայի կազմում Պյոնտեկը անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարի 23-ին Պյոնտեկը 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Միլան[77][78][79]։ Նա ակումբի հետ կնքեց 4․5 տարվա պայմանագիր[80][81][82]՝ փոխարինելու գալով Չելսի տեղափոխված Գոնսալո Իգուաինին[83][84] և ստանալով 19 համարի մարզաշապիկը[85][86]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 26-ին՝ փոխարինելով Պատրիկ Կուտրոնեին Նապոլիի դեմ խաղում[87][88]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 29-ին՝ դուբլ ձևակերպելով Իտալիայի գավաթի Նապոլիի դեմ խաղում[89][90]։ Միլանի կազմում Սերիա A-ում առաջին գոլը խփեց փետվարի 3-ին՝ Ռոմայի դեմ խաղում[91]։ Փետրվարի 10-ին Պյոնտեկը գոլի հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[92], ապա փետրվարի 16-ին դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում[93]՝ շրջանցելով Նիլս Լինդհոլմին որպես Միլանի պատմության ամենաարագ ֆուտբոլիստը, ով թիմի կազմում 6 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։ Ապրիլի 2-ին նա գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[94]։ 2018-19 մրցաշրջանում Պյոնտեկը անցկացրեց 21 հանդիպում Միլանի կազմում՝ դառնալով 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[95]։
2019-20 մրցաշրջանում Պյոնտեկը ստացավ 9 համարի մարզաշապիկը՝ նախկին 19-ի փոխարեն[96][97][98]։ 2019 թվականի սեպտեմբերի 15-ին նա խփեց Հելլաս Վերոնայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Միլանին[99]։ Հոկտեմբերի 20-ին լեհը գոլ խփեց Լեչչեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[100]։ 2020 թվականի հունվարի 15-ին Պյոնտեկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի ՍՊԱԼ-ի դեմ խաղում[101][102]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պյոնտեկը ներկայացրել է Լեհաստանը մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[103]՝ անցկացնելով 3 հանդիպում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Շվեդիայի դեմ խաղում[104][105]։ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից՝ վաստակելով ընդամենը 1 միավոր[106]։
2018 թվականի մայիսին Պյոնտեկը ներառվեց Լեհաստանի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության համար նախնական 35-հոգանոց կազմում[107][108], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[109][110]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իռլանդիայի դեմ խաղում[111][112][113]։ Առաջին գոլը Լեհաստանի հավաքականի կազմում խփեց հոկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Պորտուգալիայի դեմ խաղում[114][115][116]։
2019 թվականի մարտի 21-ին Պյոնտեկը գոլ խփեց Ավստրիայի դեմ խաղում՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Լեհաստանին[117][118]։ Հունիսի 7-ին նա խփեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման միակ գնդակը, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հավով[119][120]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[121]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լեխիա Ձերջոնյուվ | 2012–13 | III լիգա | 6 | 0 | — | — | — | 6 | 0 | |||
Զագլեմբե Լյուբին | 2013–14 | Էքստրակլաս | 4 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||||
2014–15 | I լիգա | 30 | 8 | 3 | 1 | 33 | 9 | |||||
2015–16 | Էքստրակլաս | 33 | 6 | 3 | 2 | 36 | 8 | |||||
2016–17 | 5 | 1 | 1 | 0 | 6 | 0 | 12 | 1 | ||||
Ընդհանուր | 72 | 15 | 7 | 3 | 6 | 0 | 0 | 0 | 85 | 18 | ||
Կրակովիա | 2016–17 | Էքստրակլաս | 27 | 11 | — | — | 27 | 11 | ||||
2017–18 | 36 | 21 | 2 | 0 | 38 | 21 | ||||||
Ընդհանուր | 63 | 32 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 65 | 32 | ||
Ջենոա | 2018–19 | Սերիա A | 19 | 13 | 2 | 6 | — | 21 | 19 | |||
Միլան | 2018–19 | 18 | 9 | 3 | 2 | 21 | 11 | |||||
2019–20 | 18 | 4 | 1 | 1 | 19 | 5 | ||||||
Ընդհանուր | 36 | 13 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 16 | ||
Կարիերայի ընդհանուր | 196 | 73 | 15 | 12 | 6 | 0 | 0 | 0 | 217 | 85 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[121]
Լեհաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 2 | 1 |
2019 | 8 | 4 |
Ընդհանուր | 10 | 5 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
Հոկտեմբերի 11, 2018 | Շլյոնսկի մարզադաշտ, Խոժուվ, Լեհաստան | ![]() |
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19 | |||
Մարտի 21, 2019 | Էռնստ Հապել մարզադաշտ, Վիեննա, Ավստրիա | ![]() |
Եվրո 2020 Որակավորում | |||
Հունիսի 7, 2019 | Ազգային մարզադաշտ, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա | ![]() |
||||
Հունիսի 10, 2019 | Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան | ![]() |
||||
Նոյեմբերի 16, 2019 | Տեդի մարզադաշտ, Երուսաղեմ, Իսրայել |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://sport.sky.it/calcio/coppa-italia/2019/01/30/milan-piatek-coro-tifosi-video.html
- ↑ https://www.corriere.it/sport/cards/milan-piatek-doppietta-napoli-tutti-segreti-robocop-rossonero/sono-nato-pronto-ve-avevo-detto_principale.shtml
- ↑ 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Poland - K. Piątek - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ 6,0 6,1 «Getting to know potential Bayern Munich target Krzysztof Piatek»։ Bavarian Football Works։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Zaglebie Lubin - Cracovia Kraków, May 18, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ Kusina Maciej։ «Zagłębie Lubin 1-2 Cracovia»։ www.90minut.pl։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Zaglebie Lubin - Chrobry Glogow, Sep 12, 2014 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Widzew Lodz - Zaglebie Lubin, Oct 31, 2014 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Zaglebie Lubin - Wigry Suwalki, Mar 13, 2015 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Zaglebie Lubin - Dolcan Zabki, May 1, 2015 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Zaglebie Lubin - Lech Poznan, Aug 14, 2015 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Gornik Leczna - Zaglebie Lubin, Mar 20, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Piast Gliwice - Zaglebie Lubin, May 15, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Slavia Sofia - Zaglebie Lubin, Jun 30, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Zaglebie Lubin - Korona Kielce, Jul 17, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Krzysztof Piatek is now a Cracovia player»։ cracovia.pl։ Վերցված է 2018-10-27
- ↑ Terazpasy.pl։ «Krzysztof Piątek blisko Cracovii / Aktualności / Piłka nożna / Terazpasy.pl - Cracovia»։ terazpasy.pl։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Cracovia Kraków - Lechia Gdansk, Sep 9, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Cracovia Kraków - Korona Kielce, Oct 2, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Wisla Kraków - Cracovia Kraków, Dec 10, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Ruch Chorzow - Cracovia Kraków, Feb 10, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Lechia Gdansk - Cracovia Kraków, Feb 25, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Cracovia Kraków - Górnik Zabrze, Aug 18, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Cracovia Kraków - Jagiellonia Bialystok, Sep 9, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Cracovia Kraków - Lechia Gdansk, Nov 24, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Cracovia Kraków - Korona Kielce, Dec 4, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Wisla Plock - Cracovia Kraków, Feb 27, 2018 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Cracovia Kraków - Sandecja Nowy Sacz, Mar 18, 2018 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Cracovia Kraków - Bruk-Bet Termalica Nieciecza, Apr 29, 2018 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Barcelona transfer news: 'New Lewandowski' Krzysztof Piatek shrugs off Camp Nou move rumours | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ Media Wirtualna Polska (2018-06-08)։ «Oficjalnie: Krzysztof Piątek piłkarzem Genoi - WP SportoweFakty»։ sportowefakty.wp.pl (pl-PL)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Genoa, ufficiale l'acquisto del polacco Piatek dal KS Cracovia: il comunicato»։ 90min.com (իտալերեն)։ 2018-06-08։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Piatek has Genoa medical | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Z Cracovii do Serie A. Krzysztof Piątek piłkarzem Genoa CFC»։ krakow.wyborcza.pl։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Genoa CFC - US Lecce, Aug 11, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Coppa: Piatek poker for Genoa | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Genoa CFC - FC Empoli, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «US Sassuolo - Genoa CFC, Sep 2, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Genoa CFC - Bologna FC 1909, Sep 16, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «SS Lazio - Genoa CFC, Sep 23, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ 43,0 43,1 Verschueren Gianni։ «Juventus Reportedly Ask Genoa for Krzysztof Piatek Amid Inter Milan, EPL Rumours»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Genoa CFC - Chievo Verona, Sep 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ Bandini Paolo (2018-09-27)։ «Krzysztof Piatek's glorious run goes on as Genoa swat aside Chievo»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Frosinone Calcio - Genoa CFC, Sep 30, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Krzysztof Piatek: Genoa striker equals Serie A scoring record»։ BBC Sport (en-GB)։ 2018-10-01։ Վերցված է 2018-10-27
- ↑ «WATCH: Piatek off to best league debut in 70 years»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Genoa CFC - Parma Calcio 1913, Oct 7, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Serie A: Piatek extends streak, emulates Batistuta feat | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-28-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Scouting Report: Who is Europe’s top scorer Krzysztof Piątek and why is he linked to Barcelona?»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Juventus interested in Krzysztof Piatek»։ Juvefc.com (en-GB)։ 2018-09-28։ Վերցված է 2018-10-27
- ↑ AS Diario։ «Juventus, Atlético leading the pack for Krzysztof Piatek»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ Onefootball։ «Three of Europe's biggest clubs want to sign Krzysztof Piątek - Onefootball»։ onefootball.com։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Juventus, Inter, & Milan Tracking Genoa Prodigy Krzysztof Piatek»։ Sempreinter (en-US)։ 2018-09-28։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Inter Milan join interest in Genoa sensation Krzysztof Piatek - Tribal Football»։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Transfer Talk: Chelsea target Piatek valued at £35m»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Rumours: Chelsea target moves for Genoa's Piatek and Inter Milan's Mauro Icardi in January»։ ITV News (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Chelsea readying big-money bid for Krzysztof Piatek»։ www.msn.com (en-GB)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Manchester City to battle Tottenham for Genoa hotshot Krzysztof Piątek»։ Onefootball English (en-GB)։ 2018-10-10։ Վերցված է 2018-10-27
- ↑ Owen Danny։ «Reported Tottenham, Liverpool target Krzysztof Piatek matches Gabriel Batistuta's feat»։ Here Is The City (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Chelsea, Spurs and Liverpool join Barca in race for striker Krzysztof Piatek»։ The Sun (en-GB)։ 2018-10-14։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Manchester City named in race for 13-goal Serie A striker called the ‘New Lewandowski’ – City Watch» (en-GB)։ Վերցված է 2018-10-27(չաշխատող հղում)
- ↑ «Manchester City hold interest in Genoa striker Krzysztof Piatek?»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2018-10-27
- ↑ Fay Richard (2018-10-09)։ «Man City battle Barcelona for Krzysztof Piatek and more transfer rumours»։ men։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Klopp linked to 'Next Lewandowski' who has 12 goals in 7 games 🇵🇱»։ The Empire of The Kop (en-US)։ 2018-10-02։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Liverpool and Tottenham show interest in signing international striker»։ Read Liverpool (en-GB)։ 2018-10-02։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Liverpool transfer news: Alberto Moreno, Krzysztof Piatek, Nabil Fekir»։ The Week UK (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Bayern Munich linked with Genoa’s breakout star Krzysztof Piatek»։ Bayern Strikes (en-US)։ 2018-10-10։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Bayern Munich join Manchester City and Tottenham in the race to land €40m-rated striker»։ Read Bundesliga (en-US)։ 2018-10-11։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-27-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Krzysztof Piatek is the new target for Barcelona | The Football Mirror»։ The Football Mirror (en-US)։ 2018-09-05։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-15-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Barcelona continue scouting Polish sensation Krzysztof Piątek»։ Everything Barca (en-US)։ 2018-10-15։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Barca tracking Polish Genoa striker after incredible start to season»։ The Sun (en-GB)։ 2018-09-05։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Genoa CFC - UC Sampdoria, Nov 25, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Genoa CFC - Virtus Entella, Dec 6, 2018 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Genoa CFC - Atalanta BC, Dec 22, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Krzysztof Piatek: Genoa striker completes £30m move to AC Milan» (en-GB)։ 2019-01-23։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Krzysztof Piatek transfer: AC Milan seal €35m move following Gonzalo Higuain departure | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Official: AC Milan sign Piatek after Higuain's Chelsea departure»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-01-23։ Վերցված է 2019-02-23
- ↑ Milan A. C.։ «OFFICIAL STATEMENT: KRZYSZTOF PIATEK»։ AC Milan։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Milan sign Piatek as replacement for Higuain»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-01-23։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Football: Milan sign Genoa's free-scoring striker Piatek | The Star Online»։ www.thestar.com.my։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Gonzalo Higuain joins Chelsea on loan from Juventus»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Gonzalo Higuain joins Chelsea: Juventus forward completes Stamford Bridge loan move | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ Milan A. C. (2019-01-24)։ «Leonardo: "He wanted the number 9 jersey but we think it has to be earned so we decided to give him the number 19 jersey instead".»։ @acmilan (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Krzysztof Piatek joins AC Milan from Genoa on long-term deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «AC Milan - SSC Napoli, Jan 26, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Milan vs Napoli | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-02-23
- ↑ «AC Milan - SSC Napoli, Jan 29, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «AC Milan 2-0 Napoli: Piatek double sends Milan through» (en-GB)։ 2019-01-29։ Վերցված է 2019-02-23
- ↑ «AS Roma - AC Milan, Feb 3, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «AC Milan - Cagliari Calcio, Feb 10, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Atalanta BC - AC Milan, Feb 16, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «AC Milan - Udinese Calcio, Apr 2, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15
- ↑ «Krzysztof Piatek | Football Stats | AC Milan | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-15
- ↑ «Piatek gets Milan No 9 | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-15
- ↑ «AC Milan star Piatek plays down 'curse' after taking No.9 shirt»։ SempreMilancom (անգլերեն)։ 2019-07-26։ Վերցված է 2020-01-15
- ↑ Paul Sumeet (2019-07-09)։ «Piatek gets his wish and deserves credit for embracing challenge of ending Milan 'curse'»։ Milan Talk (en-GB)։ Վերցված է 2020-01-15
- ↑ «Hellas Verona - AC Milan, Sep 15, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15
- ↑ «AC Milan - US Lecce, Oct 20, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15
- ↑ «AC Milan - SPAL, Jan 15, 2020 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15
- ↑ «Milan 3-0 SPAL: Piatek provides reminder of his class as Rossoneri cruise in Coppa Italia»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-15
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Poland»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Poland U21 - Sweden U21, Jun 19, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Poland-Sweden»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Standings»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-23
- ↑ «World Cup 2018: Poland announce preliminary 35-man squad»։ talkSPORT (en-GB)։ 2018-05-15։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Football: Poland manager names 35-man squad for World Cup»։ Polskie Radio dla Zagranicy։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-14-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ «World Cup 2018: Kamil Glik picked in Poland squad, then gets injured»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Poland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Poland - Republic of Ireland, Sep 11, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Poland 1 Republic of Ireland 1: Late Klich strike spoils dream O'Brien debut»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ Leahy Ed (2018-09-11)։ «O'Brien grabs debut goal as Ireland draw in Poland»։ RTE.ie (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Poland - Portugal, Oct 11, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Portugal’s Silvas put Poland to the sword»։ Eurosport։ 2018-10-11։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Nations League: Poland 2-3 Portugal - Bernardo Silva scores stunning goal»։ BBC Sport (en-GB)։ 2018-10-11։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Austria - Poland, Mar 21, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15
- ↑ «Substitute Piatek gives Poland 1-0 win in Austria»։ euronews (անգլերեն)։ 2019-03-22։ Վերցված է 2020-01-15
- ↑ «North Macedonia - Poland, Jun 7, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15
- ↑ «Poland make it three wins in a row, Zahavi gets hat-trick for Israel»։ euronews (անգլերեն)։ 2019-06-07։ Վերցված է 2020-01-15
- ↑ 121,0 121,1 «Krzysztof Piątek»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կշիշտոֆ Պյոնտեկ Վիքիպահեստում |
---|
- Պյոնտեկի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Պյոնտեկի պաշտոնական Տվիտերի էջը
- Պյոնտեկի պաշտոնական Ինստագրամի էջը
- Պյոնտեկը transfermarkt-ում
- Պյոնտեկը soccerbase.com-ում
- Պյոնտեկը WhoScored.com կայքում
- Պյոնտեկը Ջենոայի պաշտոնական կայքում
- Պյոնտեկը Միլանի ապշտոնական կայքում Archived 2019-09-11 at the Wayback Machine.
- Պյոնտեկը Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2018-11-05 at the Wayback Machine.
- Պյոնտեկը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լեհաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Լեհ ֆուտբոլիստներ
- Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Զագլեմբե Լյուբինի ֆուտբոլիստներ
- Կրակովիայի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ